PlayerUnknown’s Battlegrounds

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
PlayerUnknown's Battlegrounds
ՄշակողՀարավային Կորեա PUBG Studios
Հրատարակիչ

Երկիր Krafton

Երկիր Microsoft Studios

Ռուսաստան Mail.Ru Group (ԱՀ)

Չինաստանի Ժողովրդական Հանրապետություն Tencent (ԱՀ և հեռախոսներ)

Ճապոնիա DMM Games
ԴիստրիբյուտորHumble Store[1], Steam[2], Stadia?, Google Play[3], App Store[4], PlayStation Plus Premium[5], Microsoft Store և PlayStation Store
Միջերեսի լեզուռուսերեն, անգլերեն, կորեերեն, չինարեն, ֆրանսերեն, գերմաներեն, իսպաներեն, արաբերեն, ճապոներեն, լեհերեն, պորտուգալերեն, թուրքերեն, թայերեն, կատալաներեն[6] և ուզբեկերեն
ԽաղադիզայներԲրենդան Գրին
ԿոմպոզիտորTom Salta?
ՂեկավարներԲրենդան Գրին
ՎայրՌուսաստան
Անոնսի թվականՀունիսի 26, 2016
Թողարկման թվական
ՊլատֆորմներXbox One[7], PlayStation 4[8], Windows, iOS և Անդրոիդ
ՇարժիչUnreal Engine 4?
Վերջին տարբերակ
ԺանրԹագավորական ճակատամարտ (համակարգչային խաղի ժանր), Երրորդ դեմքի հրաձիգ, առաջին դեմքի շութեր և Ինդի-խաղ
Խաղի ռեժիմբազմակառավարելի խաղ
Տարիքային
վարկանիշներ
ACB: MA15+ — Mature 15+

CERO. D — Ages 17 and up

ESRB. T — Teens

PEGI. 16

RARS. 16+

USK. 18
PEGIPEGI 16
USKUSK 16
ESRBESRB T[9]
CEROCERO D
ԿրիչXbox network?, թվային բաշխում, թվային ներբեռնում և PlayStation Network
Սիստեմային
պահանջումներ
Windows
Կառավարումստեղնաշար, խաղային կարգավորող, մկնիկ, գեյմփադ և թաչսքրին
Պաշտոնական կայքpubg.com(անգլ.)
 PlayerUnknown's Battlegrounds Վիքիպահեստում

PlayerUnknown’s Battlegrounds (կրճատ PUBG)՝ արքայական մարտ ժանրի բազմամասնակցային օնլայն խաղ, մշակված և հրատարակված PUBG Studios ստուդիայի կողմից։ Պաշտոնապես Ռուսաստանի տարածքում խաղի բաշխումն իրականացվում է Mail.Ru Group-ի կողմից[10][11]։ Խաղը հիմնված է այլ խաղերի համար նախորդ մոդիֆիկացիաներով, ստեղծված Բրենդան Գրինի (անգլ.՝ Brendan Greene) կողմից «PlayerUnknown» կեղծանունով, որոնց կոնցեպցիան ոգեշնչված է եղել 2000 թվականի «Արքայական մարտ» ճապոնական ֆիլմից։ Ի վերջո, սա հանգեցրեց անկախ խաղի ստեղծմանը, որտեղ Գրինը հանդես է եկել, որպես առաջատար խաղային դիզայներ։ Խաղում կա մինչև 100 խաղացողներ, ովքեր պարաշյուտում են կղզու վրա, որից հետո փնտրում են հանդերձանք ու զենք՝ մյուս մասնակիցներին սպանելու և միևնույն ժամանակ կենդանի մնալու համար։ Խաղի քարտեզի վրա մատչելի անվտանգ գոտին սկսում է ժամանակի ընթացքում նվազել, ավելի փոքրացնելով առկա տարածքը, որպեսզի խաղացողները բախվեն միմյանց հետ։ Վերջին կենդանի խաղացողը կամ թիմը հաղթում է ռաունդը։

PlayerUnknown’s Battlegrounds-ը թողարկվել է Steam-ում 2017 թվականի մարտի 23-ին վաղ մուտքի ծրագրով, Windows օպերացիոն համակարգի համար[12]։ Թողարկվելուց հետո առաջին յոթ ամիսների ընթացքում վաճառվել է ավելի քան 13 միլիոն խաղի օրինակ, իսկ տարեվերջին խաղացողների առավելագույն թիվը հասել է ավելի քան 2 միլիոն մարդ, ինչը նրան դարձրել է Steam-ի ամենահայտնի խաղերից մեկը[13]։ Հոկտեմբերի 31-ին PUBG-ի վաճառքը գերազանցել է 18 միլիոն օրինակ։ Խաղի ամբողջական տարբերակը թողարկվել է 2017 թվականի դեկտեմբերի 21-ին[14]։

Խաղային պրոցես[խմբագրել | խմբագրել կոդը]

PlayerUnknown’s Battlegrounds-ը հանդիսանում է էքշն խաղ , որտեղ խաղացողները՝ մինչև 100 մարդ, պայքարում են «արքայական մարտում» (անգլ.՝ Battle Royale): Խաղացողները կարող են ընտրել, թե ինչպես պետք է մուտք գործեն խաղի մեջ, մենակ, զույգով կամ թիմով՝ կազմված չորս հոգուց։ Ամեն դեպքում, վերջին մարդը կամ թիմը, որը գոյատևել է, հաղթում է խաղը[15]։

Յուրաքանչյուր մատչ սկսվում է նրանով, որ բոլոր խաղացողները ցատկում են օդանավից պարաշյուտով քարտեզի վրա, որի տարածքը մոտ 8 × 8 կիլոմետր է[16]։ Օդանավի թռիչքի երթուղին քարտեզի վրայով, ընտրվում է խաղի սկզբում պատահականորեն, որը պահանջում է խաղացողներից արագորեն որոշել ցատկման լավագույն պահը[15]։ Խաղացողները առաջին ռաունդում սկսում են առանց որևէ սարքավորման, բացառությամբ իրենց հագուստից, որը գրեթե չի ազդում խաղային պրոցեսի վրա։ Երբ խաղացողները վայրէջք են կատարում, նրանք կարող են ստուգել զանազան շենքեր, կառույցներ և այլ շինություններ՝ զենքերի, տրանսպորտային միջոցների, հագուստի, զրահի, մարտավարական սարքավորումների, դեղերի և այլ բաների որոնման համար։ Այս առարկաները բաշխվում են ամբողջ քարտեզով[15]:Սպանված խաղացողները թողնում են իրենց սարքավորումները իրենց մահվան վայրում[15]։ Խաղացողները կարող են ընտրել տեսք առաջին կամ երրորդ դեմքից, որոնցից յուրաքանչյուրը ունի իր առավելությունները ու թերությունները մարտական իրավիճակում և առկա իրավիճակի վերլուծության մեջ, սակայն, մինչև խաղի սկիզբը, խաղացողները կարող են ընտրել սերվերի համար կարգավորումներ, որը թույլ է տալիս ընտրել հեռանկարի միայն մեկ տեսակի օգտագործում բոլոր խաղացողների համար (օրինակ, ապաստարանից տեղանքի ակնարկ պայմանավորված տեղանքի ակնարկը, ամբողջովին թաքնված մնալով նրա հետևում)[15][17]։

Վայրէջք կատարելուց հետո, որոշ ժամանակ անց, յուրաքանչյուր մի քանի րոպեների ընթացքում քարտեզի խաղային տարածքը սկսում է նվազել պատահական վայրում, ընդ որում, ցանկացած խաղացող, որը գտնվում է անվտանգ գոտուց դուրս, կսկսի վնաս ստանալ, որը, ի վերջո, բերում է իր մահվան և իր համար խաղի ավարտին, եթե նա ժամանակին չհասցնի հասնել անվտանգ գոտի; խաղի մեջ խաղացողը տեսնում է տարածքի սահմանը, որպես առկայծող կապտավուն պատ, որը ժամանակի ընթացքում նեղանում է[18]։ Դրա արդյունքում անվտանգ խաղադաշտը դառնում է ավելի սահմանափակ, իր հերթին բարձրացնելով այլ խաղացողների հետ հանդիպվելու հնարավորությունները[15]։ Նաև խաղի ընթացքում քարտեզի պատահական վայրերում հայտնվում է կարմիր գոտի, որը ռմբակոծման է ենթարկվում, ինչը վտանգ է ստեղծում խաղացողների համար, ովքեր մնում են այս տարածքում[19]։ Երկու դեպքում էլ խաղացողները նախազգուշացվում են այդ իրադարձություններից մի քանի րոպե առաջ, ինչը նրանց ժամանակ է տալիս տեղափոխվելու անվտանգ վայր[20]։ Բացի այդ, խաղային գոտու տարբեր վայրերում պարբերաբար պատահական երթուղիով կթռչի ինքնաթիռ, ցած նետելով պարաշյուտով բեռ պարունակող կոնտեյներ, որը պարունակում է առարկաներ, որոնք սովորաբար անհասանելի են սովորական խաղային պրոցեսում։ Վայրէջք կատարելուց հետո, կոնտեյները նշվում է կարմիր գույնի ծխագլանիկով[15]։ Միջին, լրիվ ռաունդը չի անցնում ավելի քան 30 րոպե[20]։

Յուրաքանչյուր ռաունդի վերջում խաղացողները ստանում են վիրտուալ արժույթ, ելնելով այն բանից, թե որքան երկար են նրանք կարողացել գոյատևել, քանի խաղացողներ են նրանք սպանել և որքան վնաս են հասցրել։ Արժույթը օգտագործվում է արկղեր ձեռք բերելու համար, որոնք պարունակում են կերպարի արտաքին տեսքի կարգավորումներ՝ հագուստ, կոշիկներ, գլխարկներ[21]։

Մշակում[խմբագրել | խմբագրել կոդը]

Խաղի կոնցեպցիան մշակվել է, երբ առաջատար դիզայներ Բրենդան Գրինը, «PlayerUnknown» կեղծանունով, սկսեց աշխատել, որպես մոդերատոր ArmA 2-ի վրա, հետագայում ստեղծելով իր սեփական խաղային ռեժիմը, որը այժմ կոչվում է «Battle Royale»: Ներկա խաղային ռեժիմը հետագայում մարմնավորվեց այլ խաղերում, օրինակ՝ H1Z1: King of the Kill: Տեսնելով այս ժանրի առևտրային հաջողությունը, Բրենդան Գրինը որոշեց ստեղծել իր սեփական խաղը «Battle Royale» ռեժիմում։ Խաղը թողարկվել է 2017 թվականի մարտին Steam-ի վաղաժամ մուտքի ծրագրի շրջանակներում[22]։ 2017 թվականի դեկտեմբերի 14-ին կայացել է խաղի լիարժեք թողարկումը[23]։

2017 թվականի հոկտեմբերի 16-ին Mail.ru Group դարձել է խաղի պաշտոնական դիստրիբյուտորը Ռուսաստանում[10][11]։

Պարգևներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Մրցանակակիրների և առաջադրվածների ցանկ
Թվական Պարգև Կատեգորիա Առաջադրված Արդյունք Հղում
2017 Esports Industry Awards 2017 Տարվա բեկումնային խաղ PlayerUnknown’s Battlegrounds Հաղթանակ [24][25][26]
35th Golden Joystick Awards 2017 Տարվա մշակող PUBG Corporation Առաջադրված [27]
Տարվա բեկում Բրենդան Գրին Առաջադրված
Տարվա խաղ PlayerUnknown’s Battlegrounds Առաջադրված
Լավագույն բազմամասնակցային խաղ PlayerUnknown’s Battlegrounds Հաղթանակ [28]
լավագույն խաղ ԱՀ-ի համար PlayerUnknown’s Battlegrounds Հաղթանակ
TIME's The Top 10 Video Games of 2017 2017 թվականի լավագույն խաղ PlayerUnknown’s Battlegrounds 7-րդ տեղ [29]
The Game Awards 2017 Տարվա խաղ PlayerUnknown’s Battlegrounds Առաջադրված [30]
Լավագույն աջակցվող խաղ PlayerUnknown’s Battlegrounds Առաջադրված
Լավագույն բազմամասնակցային խաղ PlayerUnknown’s Battlegrounds Հաղթանակ
IGN's Best of 2017 Awards Տարվա խաղ PlayerUnknown’s Battlegrounds Սպասվում է [31]
լավագույն խաղ ԱՀ-ի համար PlayerUnknown’s Battlegrounds Սպասվում է [32]
Destructoid's Best PC Game of 2017 լավագույն խաղ ԱՀ-ի համար PlayerUnknown’s Battlegrounds Սպասվում է [33]
Polygon's Game of the Year 2017 Տարվա խաղ PlayerUnknown’s Battlegrounds Երկրորդ տեղ [34]
PC Gamer Game of the Year Awards 2017 Բեկումնային խաղ PlayerUnknown’s Battlegrounds Հաղթանակ [35]
2018 20th D.I.C.E. Awards Տարվա խաղ PlayerUnknown’s Battlegrounds Առաջադրված [36]
Ակնառու ձեռքբերումներ գեյմդիզայնում PlayerUnknown’s Battlegrounds Առաջադրված
Տարվա լավագույն էքշն PlayerUnknown’s Battlegrounds Առաջադրված
Ակնառու ձեռքբերումներ օնլայն խաղում PlayerUnknown’s Battlegrounds Առաջադրված

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. Humble Store
  2. Steam — 2003.
  3. Google PlayGoogle, 2012.
  4. App Store — 2008.
  5. All PS Now games A-Z: Browse the full list of games available to play with your PS Now membership
  6. https://3dnassos.cat/playerunknowns-battlegrounds-pubg-tindra-traduccio-oficial-al-catala/
  7. https://venturebeat.com/2017/06/11/playerunknowns-battlegrounds-comes-to-xbox-one-x
  8. https://kotaku.com/battlegrounds-producer-chang-han-kim-reportedly-told-in-1793809960
  9. ESRB rating database
  10. 10,0 10,1 Нелипа, Светлана (2017-10-16)։ «PlayerUnknown's Battlegrounds получила российское издание»։ Игромания (ռուսերեն)։ Игромедиа։ Վերցված է 2017-10-16 
  11. 11,0 11,1 Верещагин, Андрей (2017-10-16)։ «В честь заключения соглашения c Mail.ru в PUBG появилась тельняшка»։ DTF (ռուսերեն)։ Комитет։ Վերցված է 2017-10-16 
  12. PlayerUnknown (2017-03-23)։ «Early Access Available Now!»։ PlayBattlegrounds.com (անգլերեն)։ Bluehole։ Արխիվացված է օրիգինալից 2017-10-10-ին։ Վերցված է 2017-10-10 
  13. Makuch, Eddie (2017-10-09)։ «PUBG Is Closing In On 2 Million Concurrent Players»։ GameSpot (անգլերեն)։ CBS Interactive։ Վերցված է 2017-10-10 
  14. Charlie Hall (2017-12-11)։ «PUBG on Xbox: Everything you need to know»։ Polygon (անգլերեն)։ Polygon։ Վերցված է 2018-01-22 
  15. 15,0 15,1 15,2 15,3 15,4 15,5 15,6 Carter, Chris (2017-06-19)։ «Understanding Playerunknown's Battlegrounds»։ Polygon (անգլերեն)։ Vox Media։ Վերցված է 2017-10-10 
  16. Johnson, Michael (2017-05-02)։ «The tension & elation of PlayerUnknown’s Battlegrounds»։ Rock, Paper, Shotgun (անգլերեն)։ Վերցված է 2017-10-10 
  17. Scott-Jones, Richard (2017-07-13)։ «PlayerUnknown's Battlegrounds launches first-person servers in Asia and for all modes»։ PCGamesN?! (անգլերեն)։ Network N։ Վերցված է 2017-10-10 
  18. Bradley, Alan (2017-04-27)։ «Designing the giant battle royale maps of Playerunknown's Battlegrounds»։ Gamasutra (անգլերեն)։ UBM plc[en]։ Վերցված է 2017-10-10 
  19. Marks, Tom (2015-01-21)։ «Battle Royale modder Brendan Greene on his official H1Z1 mode»։ PC Gamer (անգլերեն)։ Future plc։ Վերցված է 2017-10-10 
  20. 20,0 20,1 Batchelor, James (2017-04-26)։ «PlayerUnknown Battlegrounds dev: “I want to find the next me”»։ GamesIndustry.biz (անգլերեն)։ Gamer Network։ Վերցված է 2017-10-10 
  21. Kerr, Chris (2017-05-04)։ «'Skin economy is a good thing,' says Playerunknown's Battlegrounds creator»։ Gamasutra (անգլերեն)։ UBM plc[en]։ Վերցված է 2017-10-10 
  22. Livingston Christopher (2017-03-23)։ «PlayerUnknown's Battlegrounds is now available on Steam Early Access» (անգլերեն)։ PC Gamer։ Վերցված է 2017-07-10 
  23. Евгений Кожевников (21 декабря 2017 года)։ «PlayerUnknown’s Battlegrounds 1.0 вышла. Что нового появилось в игре?»։ igromania.ru 
  24. Porter, Matt (2017-11-14)։ «All the winners from the Esports Industry Awards 2017... there were some shocks, some laughs, and some surprisingly heartfelt speeches»։ Daily Mail (անգլերեն)։ Daily Mail and General Trust։ Վերցված է 2017-10-11 
  25. Esports Ind. Awards (2017-11-14)։ «MASSIVE congratulations to @PLAYERUNKNOWN and @PUBATTLEGROUNDS! #EsportsIA»։ Твиттер (անգլերեն)։ Twitter։ Վերցված է 2017-11-17 
  26. Garren, Patrick (2017-06-29)։ «The Esport Industry Awards 2017 Announces Stage One Finalists»։ The Esports Observer (անգլերեն)։ Esports Business Solutions UG։ Վերցված է 2017-10-11 
  27. SkyerIst (2017-10-01)։ «Golden Joystick Awards 2017 — идёт голосование за лучшие игры 2017 года»։ GameMAG.ru (անգլերեն)։ Արխիվացված է օրիգինալից 2017-11-17-ին։ Վերցված է 2017-11-17 
  28. Weber, Rachel (2017-11-17)։ «The Legend of Zelda: Breath of the Wild scores big at the 35th Golden Joystick Awards presented with OMEN by HP»։ GamesRadar (անգլերեն)։ Future plc։ Արխիվացված է օրիգինալից 2017-11-17-ին։ Վերցված է 2017-11-17 
  29. Eadicicco Lisa; Vella, Matt (2017-11-20)։ «The Top 10 Video Games of 2017»։ Time (անգլերեն)։ Time Inc.։ Արխիվացված է օրիգինալից 2017-11-21-ին։ Վերցված է 2017-11-21 
  30. «Արխիվացված պատճենը»։ Արխիվացված է օրիգինալից 2018-02-26-ին։ Վերցված է 2018-08-02 
  31. http://www.ign.com/wikis/best-of-2017-awards/Game_of_the_Year
  32. http://www.ign.com/wikis/best-of-2017-awards/Best_PC_Game
  33. https://www.destructoid.com/nominees-for-destructoid-s-best-pc-game-of-2017-476291.phtml
  34. https://www.polygon.com/2017/12/14/16776456/pubg-playerunknowns-battlegrounds-goty-best-games-2017
  35. http://www.pcgamer.com/game-of-the-year-awards-2017/
  36. http://www.ign.com/articles/2018/01/13/horizon-zero-dawn-leads-2018-dice-awards-nominees

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]