Nothing Compares 2 U (երգ)
«Nothing Compares 2 U» | |
---|---|
-ի սինգլը | |
Ժանր | փոփ |
Երգահան | Փրինս |
Լեյբլ | Chrysalis Records և Ensign Records |
Պրոդյուսեր | Փրինս |
Nothing Compares 2 U, կարդացվում է Nothing Compares to you (հայերեն՝ ոչինչ քեզ հետ չի համեմատվում), բալլադ ֆա մաժորում, որը գրել է ամերիկացի երգիչ և կոմպոզիտոր Փրինսը և 1990 թվականին ճանաչում ստացած իռլանդացի երգչուհու՝ Շինեյդ Օ'Քոնորի կատարմամբ։ Անգլիացի Պրոդյուսեր Դեվիդ Քինգի անցկացրած հարցումներով երգը բոլոր ժամանակների ամենադեպրեսիվ երգերի ցանկում դարձել է հինգերորդ[1]։
Երգի պատմություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Երգը գրել է Փրինսը 1984 թվականին Flying Cloud Drive ‘Warehouse’ ստուդիայում Սյուզանա Մելվոյնի, Փոլ Փեթերսոնի (բեք-վոկալ) և Էրիկ Լիդսի (սաքսաֆոն) մասնակցությամբ[2]։
Հետագայում Փրինսն այն օգտագործել է իր սայդ նախագծի ֆանկ խմբի՝ «The Family» համար, որը բալլադը իրենց խմբի անունով՝ The Family ձայնագրել և թողարկել է 1985 թվականին իրենց առաջին ալբոմում։ Նշանակալի է այն փաստը, որ Փրինսն իր հեղինակային ութ երգերով ալբոմից միայն յոթ երգերի՝ բացի «Nothing Compares 2 U», հեղինակային իրավունք է տվել խմբի անդամներին։ Երգի «The Family» խմբիի կատարումը աննշմար է մնացել։
1989 թվականին Շնեյդ О’Քոնորը ձայնագրել է երգի քավեր-տարբերակը և այն թողարկել է որպես սինգլ։ Երգը ձեռք է բերել միջազգային ճանաչում՝ լինելով առաջինը տասնհինգ երկրների չարթերում։ Շուտով I Do Not Want What I Haven’t Got թողարկված ալբոմը, որտեղ ներառված էր այդ երգը, իր հերթին գլխավորեց բազմաթիվ երկրների չարթերը, այդ թվում ԱՄՆ-ի և Մեծ Բրիտանիայի։
Փարիզում երգի համար նկարահանված տեսահոլովակը ստացավ համաշխարհային ճանաչում։ Այգին, որտեղ զբոսնում է հերոսուհին, կոչվում է Սեն Կլու։ Այն գտնվում է Օ դը Սեն դեպարտամենտում՝ Փարիզի արևմուտքում՝ մայրաքաղաքին անմիջական մերձավորությամբ՝ Սեն Կլու քաղաքի տարածքում։
Երգի հաջողությունից հետո Փրինսը սկսել է կատարել այն համերգների ժամանակ։ Երգը իր համերգային ալբոմներում ներառվել է 1993 և 2002 թվականներին։
Սինգլի տրեկ-թերթ
[խմբագրել | խմբագրել կոդը]- 7 սինգլ
- «Nothing Compares 2 U» - 5:08
- «Jump in the River» - 4:13
- CD մաքսի
- «Nothing Compares 2 U» - 5:08
- «Jump in the River» - 4:13
- «Jump in the River» (instrumental) - 4:04
Չարթեր, վաճառք և անվանակարգ
[խմբագրել | խմբագրել կոդը]Չարթեր
[խմբագրել | խմբագրել կոդը]Չարթ | Դիրք position |
---|---|
Ավստրալիա (ARIA Charts)[3] | 1 |
Ավստրալիա (Ö3 Austria Top 75)[3] | 1 |
Բելգիա (Ultratop 50 Flanders)[4] | 45 |
Բելգիա (Ultratop 40 Wallonia)[5] | 3 |
Կանադա (Canadian Adult Contemporary RPM)[6] | 1 |
Կանադա (Top Singles RPM)[7] | 1 |
Դանիա (Tracklisten)[3] | 19 |
Ֆրանսիա (SNEP)[3] | 5 |
Գերմանիա (Media Control Charts)[8] | 1 |
Իռլանդիա (Irish Singles Chart)[9] | 1 |
Նիդերլանդներ (Mega Single Top 100)[3] | 1 |
Նոր Զելանդիա (RIANZ)[3] | 1 |
Նորվեգիա (VG-lista)[3] | 1 |
Լեհաստան (Polish Airplay Chart) | 1 |
Շվեդիա (Sverigetopplistan)[3] | 1 |
Շվեյցարիա (Schweizer Hitparade)[3] | 1 |
Մեծ Բրիտանիա (UK Singles Chart) | 1 |
ԱՄՆ (Billboard Adult Contemporary) | 2 |
ԱՄՆ (Billboard Alternative Songs) | 1 |
ԱՄՆ (Billboard Hot 100) | 1 |
Երգն առավել հայտնի է դարձել 1990 թվականին Ավստրալիայում և Դանիայում, երկրորդ Ավստրիայում և Մեծ Բրիտանիայում, երրորդ ԱՄՆ-ում սինգլի վաճառքից հետո։ Սինգլը տասնամյակում ամենահաջողակ վաճառված սինգլների ցանկում Մեծ Բրիտանիայում հասել է 61-րդ, ԱՄՆ-ում 82-րդ դիրքի։
Հավաստագրում
[խմբագրել | խմբագրել կոդը]Երկիր | Կարգավիճակ | Տարի | Կարգավիճակի համար վաճառված պատճենները |
---|---|---|---|
Ավստրիա[10] | Պլատինե | 1990 | 30 000 |
Գերմանիա | Ոսկե | 1990 | 250 000 |
Շվեդիա[11] | Պլատինե | 1990 | 50 000 |
Մեծ Բրիտանիա | Պլատինե | 1990 | 600 000 |
ԱՄՆ[12] | Պլատինե | 1990 | 1 000 000 |
Անվանակարգ
[խմբագրել | խմբագրել կոդը]- Rolling Stone ամսագիրը երգը ներառել է 500 մեծագույն երգեր ցանկի 132-րդ դիրքում (ավելի ուշ երգը տեղափոխեցին 165-րդ կարգ)։ Բացի այդ՝ 1990-ականների միայն երկու երգեր են գրավել առավել բարձր դիրքեր;
- Billboard ամսագիրը երգը ներառել է բոլոր ժամանակի մեծագույն երգերի 77-րդ կարգում;
- Ըստ VH1-ի Classic-ի՝ սիրո մասին մեծագույն երգերի ցանկում երգը զբաղեցնում է երկրորդ դիրքը;
- Ըստ VH1-ի (2002)՝ երգը ներառել է անմիջապես հաջողության հասած մեծագույն երգերի 18-րդ կարգում;
- Ըստ VH1-ի (2007)՝ երգը 10-րդ դիրքն է զբաղեցնում 1990-ականների լավագույն երգերի ցանկում;
- Ըստ VH1-ի (2008)՝ «սրտեր կոտրող» Թոփ 50 երգերի ցանկում 1-ին դիրքն է զբաղեցնում;
- Ըստ VH1 Classic-ի (2009)՝ երգը 12-րդ կարգն է զբաղեցնում 1990-ականների 20 երգ-ֆլեշբեքերի ցանկում;
- Pitchfork-ը երգը տեղադրել է 37-րդ դիրքում 1990-կանների 200 լավագույն երգերի ցանկում;
- Թայմ ամսագիրը երգը ներառել է բոլոր ժամանակների 100 լավագույն երգերի ցանկում;
- Ըստ DigitalDreamDoor-ի՝ երգը 1-ին դիրքն է զբաղեցնում 1990 թվականի լավագույն տասնյակի ցանկում[13];
- Ըստ DigitalDreamDoor-ի՝ երգը 65-րդ դիրքն է զբաղեցնում սիրո մասին երգերի հարյուրյակի ցանկում;
- Ըստ DigitalDreamDoor-ի՝ երգը 11-րդ դիրքն է զբաղեցնում 1990 թվականի լավագույն ռոք երգերի հարյուրյակի ցանկում;
- Ըստ DigitalDreamDoor-ի՝ Շինեյդ О’Քոնորը այս երգով 44-րդ դիրքն է զբաղեցնում հարյուր ռոք-կատարող կանանց ցանկում;
- Ըստ DigitalDreamDoor-ի՝ երգը 850-րդ դիրքն է զբաղեցնում այն երգերի ցանկում, որոնք պետք է իմանա յուրաքանչյուր ռոք-երկրպագու;
- Ըստ DigitalDreamDoor-ի՝ երգը ներառվել է լավագույն քավեր տարբերակների թվում;
- Ըստ DigitalDreamsDoor-ի՝ տեսահոլովակը 12-րդ դիրքն է զբաղեցնում բոլոր ժամանակների լավագույն տեսահոլովակների ցանկում;
- Երգի տեսահոլովակը 1990 թվականին շահել է MTV երաժշտական տեսահոլովակի մրցանակաբաշխության «Տարվա լավագույն տեսահոլովակ» անվանակարգը, բացի այդ՝ այն առաջին կին կատարողի երգի լավագույն տեսահոլովակն էր;
- Երգի տեսահոլովակը 1990 թվականին շահել է MTV երաժշտական տեսահոլովակի մրցանակաբաշխության «Կնոջ լավագույն տեսահոլովակ» անվանակարգը;
- Երգի տեսահոլովակը 1990 թվականին շահել է MTV երաժշտական տեսահոլովակի մրցանակաբաշխության «Տարվա լավագույն հետմոդեռն տեսահոլովակ» անվանակարգը։
Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- ↑ REM's Everybody Hurts voted most depressing song of all time
- ↑ Warners issue Prince’s original recording of Nothing Compares 2 U
- ↑ 3,0 3,1 3,2 3,3 3,4 3,5 3,6 3,7 3,8 Medien, Hung. «SINÉAD O'CONNOR - NOTHING COMPARES 2 U» (ֆրանսերեն). lescharts.com. Արխիվացված է օրիգինալից 2012 թ․ սեպտեմբերի 6-ին. Վերցված է 2011 թ․ օգոստոսի 17-ին.
- ↑ Medien, Hung. «SINÉAD O'CONNOR - NOTHING COMPARES 2 U (NUMMER)» (հոլանդերեն). ultratop.be. Արխիվացված է օրիգինալից 2012 թ․ սեպտեմբերի 6-ին. Վերցված է 2011 թ․ օգոստոսի 21-ին.
- ↑ Medien, Hung. «SINÉAD O'CONNOR - NOTHING COMPARES 2 U (CHANSON)» (ֆրանսերեն). ultratop.be. Արխիվացված է օրիգինալից 2012 թ․ սեպտեմբերի 6-ին. Վերցված է 2011 թ․ օգոստոսի 21-ին.
- ↑ «Adult Contemporary - Volume 51, No. 25, May 05 1990». RPM. Արխիվացված է օրիգինալից 2012 թ․ սեպտեմբերի 6-ին. Վերցված է 2011 թ․ օգոստոսի 17-ին.
- ↑ «Top Singles - Volume 51, No. 25, May 05 1990». RPM. Արխիվացված է օրիգինալից 2012 թ․ սեպտեմբերի 6-ին. Վերցված է 2011 թ․ օգոստոսի 17-ին.
- ↑ «Top 100 single» (գերմաներեն). charts.de. Արխիվացված է օրիգինալից 2012 թ․ սեպտեմբերի 6-ին. Վերցված է 2011 թ․ օգոստոսի 17-ին.
- ↑ «Irish Singles Chart – Search for song». Irish Recorded Music Association. Արխիվացված է օրիգինալից 2012 թ․ փետրվարի 17-ին. Վերցված է 2011 թ․ օգոստոսի 17-ին.
- ↑ Austrian certifications ifpi.at (Retrieved September 3, 2008)
- ↑ Swedish certifications Ifpi.se Արխիվացված 2012-05-21 Wayback Machine (Retrieved 11 September 2008)
- ↑ U.S. certifications riaa.com (Retrieved 3 September 2008)
- ↑ «Top Ten Songs Of Each Year 1990-1999» (անգլերեն). digitaldreamdoor.com. Վերցված է 2020 թ․ ապրիլի 20-ին.