Muz-TV մրցանակաբաշխություն 2019

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Jump to navigation Jump to search
Մուզ-TV 2019
Երկիր Ռուսաստան
Տիպ
Կարգավիճակ
Վիճակագրություն
Հիմնադրման ամսաթիվ

Մուզ-TV 2019-ը՝ 17-րդ ազգային երաժշտական մրցանակաբաշխությունը տեղի կունենա 2019 թվականի հունիսի 7-ին Մոսկվայի Մեգասպորտ սպորտի պալատում: Մրցանակի ռեժիսորը կլինի Օլեգ Բոդնարչուկը, որը 2013 և 2014 թվականներին գլխավոր երաժշտական մրցանակի համար արդեն շոու է արել[1]։

Շոուի հաղորդավարները[խմբագրել | խմբագրել կոդը]

2019 թվականի մարտի 4-ին տեղի ունեցավ Մուզ-ՏՎ 2019 մրցանակաբաշխության մամուլի նախաճաշը։ Մամուլի քննարկումից հետո մրցանակաբաշխության հաղորդավարներ ընտրվեցին Մաքսիմ Գալկինը, Միքայիլ Գալուստյանը և Ալեքսանդր Ռևվան։ 2019 թվականի ապրիլի 10-ին մամուլի ընթրիքի ժամանակ հայտարարվել է չորրորդ հաղորդավարի անունը։ Դա Լեռա Կուդրյավցևան է։ 2019 թվականի ապրիլի 30-ին հեռուստաալիքի եթերում նշվել է հինգերորդ հաղորդավարի անունը։ Դա Քսենյա Սոբչակն է։ Այսպիսով մրցանակաբաշխությունը կունենա հինգ հաղորդավար։

Անցկացման վայրի փոփոխություն[խմբագրել | խմբագրել կոդը]

«Մեգասպորտ»: Վայր, որտեղ անցկացվելում է մրցանակաբաշխությունը

Մուզ-ՏՎ մրցանակի ավանդական անցկացման վայրը 2003-2014 թվականներին և 2016-2018 թվականներին եղել է Մոսկվայի «Օլիմպիական» սպորտային համալիրը, սակայն այն պատճառով, որ մարզահամալիրը փակել են վերակառուցման համար, 2019 թվականի հունվարի 29-ին Մուզ-ՏՎ հեռուստաալիքի գլխավոր տնօրեն և Մուզ-ՏՎ մրցանակի տնօրեն Արման Դավլետյարովը հայտարարեց, որ 2019 թվականին պարգևատրման արարողությունը տեղի կունենա Մոսկվայի «Մեգասպորտ» սպորտի պալատում։

Հավակնորդներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Թեկնածուների անունները հայտարարվել են 2019 թվականի ապրիլի 10-ին՝ ժամը 18:00-ին, հեռուստաալիքի կայքում[2]։

Լավագույն երգ Լավագույն տեսահոլովակ
Տարվա բացահայտում Լավագույն փոփ խումբ
Լավագույն դուետ Լավագույն ռոք կատարող
Լավագույն համերգային շոու Լավագույն ալբոմ
Լավագույն հիփ-հոփ կատարող Օտար լեզվով լավագույն երգ
  • Emin՝ «Got me good»
  • Little Big՝ «Skibidi»
  • YesY MALFA՝ «So long»
  • MARUV feat. Boosin՝ «Drunk groove»
  • Լեոնիդ Ռուդենկո feat. Alina Eremia & Dominique Young Unique՝ «Love & Lover»
Լավագույն կանացի տեսահոլովակ Լավագույն տղամարդկային տեսահոլովակ
Լավագույն կատարող Լավագույն կատարողուհի
Յանդեքս Թրենդսետեր

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. «Режиссёром «Премии МУЗ-ТВ 2019» станет Олег Боднарчук»։ muz-tv.ru։ 2019-03-04։ Վերցված է 2019-05-28 
  2. «ПРЕМИЯ МУЗ-ТВ 2019: СПИСОК НОМИНАНТОВ»։ muz-tv.ru։ 2019-04-10։ Վերցված է 2019-05-28 

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]