MARUV
MARUV | |
---|---|
![]() | |
Ի ծնե անուն | ուկր.՝ Ганна Борисівна Попелюх |
Նաև հայտնի է որպես | Maruv և Shlakoblochina |
Ծնվել է | փետրվարի 15, 1991 (31 տարեկան) Պավլոգրադ, Դնեպրոպետրովսկի մարզ, Ուկրաինական ԽՍՀ, ԽՍՀՄ |
Երկիր | ![]() |
Ժանրեր | էլեկտրոնային երաժշտություն, փոփ և EDM |
Մասնագիտություն | երգչուհի, կոմպոզիտոր, երաժշտական պրոդյուսեր, բանաստեղծուհի, պրոդյուսեր, ստուդիական երաժիշտ և կինոպրոդյուսեր |
Գործիքներ | վոկալ |
Գործունեություն | 2013–ից |
Լեյբլ | Warner Music Group և Sony Music Entertainment |
Կրթություն | Խարկովի պոլիտեխնիկական ինստիտուտ (2014) |
Պարգևներ | , , , , և |
Կայք | maruvofficial.com |
![]() |
MARUV (ուկր.՝ Мару́в[1], իրական անունը՝ Աննա Բորիսովնա Կորսուն, փետրվարի 15, 1991, Պավլոգրադ, Դնեպրոպետրովսկի մարզ, Ուկրաինական ԽՍՀ, ԽՍՀՄ), ուկրաինացի հայտնի երգիչ, երգահան, գրող և պրոդյուսեր։ Ապրում ու ստեղծագործում է Կիևում[2]։ 2017 թվականի փետրվարից մինչև 2018 թվականի մարտը Մարուվ անունով խմբի կազմում ելույթներ է ունեցել, որպես The Pringlez խմբի ժառանգորդ։ Այնուհետև Աննա Կորսունը հարցազրույցներից մեկում նշել է, որ հանդես է գալիս միայնակ, որպես ՄԱՐՈՒՎ[3]։ 2019 թվականի փետրվարին Ուկրաինայի Եվրատեսիլ երգի մրցույթի ազգային ընտրության ժամանակ Մարուվը իր Siren song երգով հաղթեց, սակայն մի քանի ժամ անց հայտարարեց, որ չի մասնակցի Թել Ավիվում կայանալիք երգի մրցույթին, ազգային ընտրությունից հետո ծագած անախորժություններից հետո[4]։
Անձնական կյանք[խմբագրել | խմբագրել կոդը]
Մարուվն ամուսնացած է Ալեքսանդր Կորսունի հետ։
Սկավառակագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]
Սկավառակներ[խմբագրել | խմբագրել կոդը]
- Stories- Պատմություններ (2017)
- Black Water- Սև ջուր (2018)
Սինգլներ[խմբագրել | խմբագրել կոդը]
- Сонце (2017)
- Let Me Love You (2017)
- Спини (2017)
- Drunk Groove (2017)
- Focus on Me (2018)
- Black Water (2018)
- For You (Ֆարուկ Սաբնցիի հետ) (2018)
- Siren Song (2019)
Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]
- ↑ «Суспільний мовник і співачка MARUV не підписали договір про участь у Євробаченні-2019»։ UA:Суспільне։ 2019-02-25։ Արխիվացված է օրիգինալից 2019-03-06-ին։ Վերցված է 2019-03-05
- ↑ «MARUV – Facebook page»։ Վերցված է 2018
- ↑ «Maruv & Boosin»։ Վերցված է 2018
- ↑ Ուկրաինան չի մասնակցի այս տարվա Եվրատեսիլին
|