Ելենա Տեմնիկովա
Ելենա Տեմնիկովա | |
---|---|
![]() | |
Բնօրինակ անուն | Еле́на Влади́мировна Те́мникова |
Ծնվել է | ապրիլի 18, 1985 (35 տարեկան) Կուրգան, ՌԽՖՍՀ, ԽՍՀՄ |
Երկիր | ![]() |
Ժանրեր | ռուսական փոփ-երաժշտություն, դիփ հաուս, Եվրո փոփ, Թրեպ երաժշտություն և cloud rap? |
Մասնագիտություն | երգչուհի և հաղորդավար |
Երգչաձայն | սոպրանո |
Գործիքներ | վոկալ |
Անդամակցություն | Սերեբրո |
Կայք | temnikova.ru |
Elena Temnikova Վիքիպահեստում |
Ելենա Վլադիմիրովնա Տեմնիկովա (ռուս.՝ Еле́на Влади́мировна Те́мникова, 18 ապրիլի, 1985, Կուրգան, ՌՍՖՍՀ, ԽՍՀՄ), ռուս երգչուհի, «Սերեբրո» խմբի նախկին մենակատարուհի, հեռուստա- և ռադիոհաղորդավարուհի, դիզայներ[1][2]:
Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]
Ելենա Տեմնիկովան ծնվել է 1985 թվականի ապրիլի 18-ին Կուրգանում[3]: 10 տարեկանից լրջորեն զբաղվել է երաժշտությամբ. մասնակցել է փորձերի և ելույթներ է ունեցել։ Մասնակցել է մի շարք մրցույթների, որոնցից շատերում հաղթել է, միաժամանակ դպրոցում լավ է սովորել։ Թողել է երաժշտական դպրոցն ու ալսել է հաճախել Վալերի Չիգինցևի վոկալի դպրոց[3]: Դպրոցն ավարտելուց հետո ծնողների ու ավագ քրոջ հետ տեղափոխվել է Օմսկ:
2002 թվականին Ելենա Տեմնիկովան՝ որպես մրցույթներից մեկի շրջանային փուլի հաղթող, ուղարկվել է Մոսկվա՝ մասնակցելու Քրիստոս Փրկիչ տաճարում անցկացվող համառուսաստանյան մրցույթին, որտեղ արժանանում է Գրան-պրիի[3]:
2003 թվականի ձմռանը Տեմնիկովան տեղափոխվում է Մոսկվա, որպեսզի վերջնական որոշում կայացնի, թե ուր պիտի ընդունվի սովորելու (թատերական ինստիտուտի կամ որևէ այլ բուհի փիարի բաժին), սակայն տեսնելով «Աստղերի ֆաբրիկայի» հայտարարությունը՝ տուն մեկնելուց առաջ մասնակցում է լսումների և ընտրվում նախագծին մասնակցելու[4]: Տեմնիկովան սկսում է աշխատել Մաքսիմ Ֆադեևի հետ (ով նույնպես ծնունդով Կուրգանից է), «Աստղերի ֆաբրիկա» նախագծում հասնում է մինչև եզրափակիչ[5], համերգային շրջագայություններ է ունենում 2003—2004 թվականներին, մասնակցում է Ռուսաստանի Առաջին ալիքի «Վերջին հերոսը-5: Սուպերխաղ» հաղորդմանը[6], որպես մենակատար հրավիրվում է մասնակցելու Մոսկվայի ուսանողական բաց թատրոնի (ռուս.՝ Театр МОСТ, Московский Открытый Студенческий Театр) «Օդանավակայան» (ռուս.՝ «Аэропорт») մյուզիքլին[7]:
2006 թվականի սկզբին Մաքսիմ Ֆադեևը որոշում է ստեղծել «SEREBRO» նախագիծը[3]:
2007 թվականի մարտին Առաջին ալիքի հանձնաժողովը որոշում է, որ Եվրատեսիլ 2007 միջազգային երգի մրցույթում Ռուսաստանը կներկայացնի Serebro խումբը[8]: Մրցույթում նրանք զբաղեցրին երրորդ հորիզոնականը[9]:
Սերեբրո խմբի «Song#1», «Дыши», «Опиум», «Скажи не молчи», «Сладко» երգերը գլխավորել են հիթ-շքերթներ[10], իսկ խումբն արժանացել է բազմաթիվ մրցանակների և հանդիսատեսի ու գործընկերների համակրանքին։ 2009 թվականին խմբի թողարկած «ОпиумRoz» ալբոմի շնորհանդեսը կատարվել է մեծ համերգի ձևով, որին ներկա էր 70 000 հանդիսատես[11][12]:
2009 թվականի դեկտեմբերին համացանցում լուրեր տարածվեցին, թե SEREBRO խմբի մենակատար Լենա Տեմնիկովան լքում է կոլեկտիվը[13]: Ըստ վարկածներից մեկի՝ Տեմնիկովայի հեռանալու պատճառներից մեկը համարվում էր նրա սիրավեպը կոմպոզիտոր Արտյոմ Ֆադեևի հետ, ով պրոդյուսեր Մաքսիմ Ֆադեևի հարազատ եղբայրն է։ Մաքսիմ Ֆադեևն էլ Տեմնիկովային ստիպել է լքել խումբը[14]: Նոյեմբերի 30-ին խմբի պաշտոնական կայքում հայտարարություն տրվեց, որ սկսվում են լսումներ նոր մեներգչուհու ընտրության նպատակով[15]:
2011 թվականի մայիսի 24-ից Ելենա Տեմնիկովան վարում է МУЗ-ТВ ալիքի «Իրական սեր» (ռուս.՝ «Реальная любовь») դետեկտիվ հեռուստաշոուն[16]:
2011 թվականի հուլիսի 30-ին տեղի ունեցով «Mama Lover» երգի պրեմիերան, իսկ 2012 թվականի հունիսի 13-ին՝ «Мальчик» երգի պրեմիերան[17]:
2013 թվականին խումբը նկարահանեց երեք տեսահոլովակ՝ «Mi-Mi-Mi»[18], «Мало тебя» և «Угар»: Վերջինս՝ որպես դուետ DJ M.E.G.-ի հետ, ներկայացվել է «Премию МУЗ-ТВ 2014. Эволюция» մրցանակաբաշխության «Լավագույն զուգերգ» անվանակարգում[19]:
2014 թվականի փետրվարին տեղի ունեցան «Я тебя не отдам» երգի տեսահոլովակի նկարահանման աշխատանքները։ Երգը ներկայացվեց նաև Big-Love-Show-ում։
2014 թվականի փետրվարի 14-ին Ելենա Տեմնիկովան հայտարարեց, որ 2014 թվականի դեկտեմբերի 3-ին լրանում է Մաքսիմ Ֆադեևի պրոդյուսերական կենտրոնի հետ կնքված պայմանագրի ժամկետը, և դրանից հետո ինքը կլքի SEREBRO խումբը[20]: Սակայն Տեմնիկովան խմբից դուրս եկավ 2014 թվականի մայիսի 15-ին առողջական խնդիրների պատճառով[21]: Խմբում Ելենա Տեմնիկովային սկզբում փոխարինեց խմբի նախկին մենակատար Անաստասիա Կարպովան, ապա «Արձակուրդ Մեքսիկայում» (ռուս.՝ «Каникулы в Мексике») շոուի նախկին մասնակից Պոլինա Ֆավորսկայան[22]:
2014 թվականի ամռան վերջին Տեմնիկովան դարձել է Տեմնիկովան դարձել է «Սրտերի համաստեղություն» (ռուս.՝ «Созвездие сердец») հիմնադրամի հոգաբարձական խորհրդի անդամ. հիմնադրամն օգնում է հիվանդ ու հաշմանդամ երեխաներին[23]:
2014 թվականի սեպտեմբերի 9-ից գործում է Տեմնիկովայի ալիքը Rutube վիդեոհոսթինգում[24]: Նա նաև ռուսական Marmalato ապրանքանիշի հետ համատեղ ստեղծել է Вy Temnikova աքսեսուարների հավաքածուն, որ վաճառքի է հանվել դեկտեմբերի 1-ին[25]:
2014 թվականին Ելենա Տեմնիկովան գլխավորել է Maxim ամսագրի կազմած «Երկրի 100 ամենագրավիչ կանանց» ցանկը[26]:
2014 թվականի նոյեմբերի 18-ին թողակել է իր առաջին լիարժեք սինգլը՝ «Зависимость»: Սինգլի թողարկման առիթով նկարահանվել է հատուկ լիրիկական տեսահոլովակ, որի մտահղացման հեղինակը Տեմնիկովան է։ Տեսահոլովակը նկարահանել է հայտնի լուսանկարիչ Կլաուդիո Պորկարելին[27]: Տեսահոլովակն առաջին տեղն է գրավել ELLO ալիքի ռեյտինգում՝ որպես «2014 թվականի լավագույն լիրիկական տեսահոլովակ»:
2015 թվականի ապրիլի 6-ին տեղի է ունեցել երգչուհու «Навстречу» սինգլի ու տեսահոլովակի պրեմիերան։ «Навстречу» երգը ներկայացվել է երեք տարբերակներով՝ ռոմանտիկ, պարային և ակուստիկ[28]:
Հուլիսի 13-ին Ելենա Տեմնիկովան հանրությանը ներկայացրեց «Улетаем» պարային սինգլը, որն ընդգրկվեց նրա դեբյուտային ալբոմում[29]:
2015 թվականի օգոստոսի 31-ից Ելենա Տեմնիկովան Մաքսիմ Պրիվալովի հետ համատեղ վարում է Love Radio ռադիոալիքի «Пара напрокат» շոուն[30]: Սեպտեմբերի 20-ից մասնակցում է Ռուսաստանի առաջին ալիքի «Точь-в-точь» հեռուստահաղորդման երրորդ եթերաշրջանին[31]:
2015 թվականի սեպտեմբերի 29ին տեղի ունեցավ Ելենա Տեմնիկովայի ու Natan-ի «Наверно» երգի պրեմիերան, որի տեսահոլովակը հանրության դատին հանձնվեց հոկտեմբերի 13-ին։
Անձնական կյանք[խմբագրել | խմբագրել կոդը]
2014 թվականից ամուսնացած է Դմիտրի Սերգեևի հետ[32]: 2015 թվականի մարտի 27-ին նրանք ունեցել են դուստր[33], ում կոչել են Ալեքսանդրա[34]:
Սկավառակագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]
Ստուդիական ալբոմներ[խմբագրել | խմբագրել կոդը]
Սինգլներ[խմբագրել | խմբագրել կոդը]
- «Беги» («Աստղերի ֆաբրիկա» նախագծի շրջանակներում, 2003)
- «Тайна» («Աստղերի ֆաբրիկա» նախագծի շրջանակներում, 2003)
- «Зависимость» (առաջին լիարժեք սինգլը, 2014)
- «Навстречу» (2015)
- «Улетаем» (2015)
- «Наверно» (feat. Natan) (2015)
Տեսահոլովակներ[խմբագրել | խմբագրել կոդը]
Սերեբրո խմբի կազմում[խմբագրել | խմբագրել կոդը]
Տարի | Տեսահոլովակ | Ռեժիսոր | Կազմ | Ալբոմ |
---|---|---|---|---|
2007 | «Song #1» / «Песня #1» | Մաքսիմ Ֆադեև & Մաքսիմ Ռոժկով | Ելենա Տեմնիկովա, Օլգա Սկրյաբինա, Մարինա Լիզորկինա | «ОпиумRoz» |
2007 | «Дыши» | Մաքսիմ Ֆադեև & Մաքսիմ Ռոժկով | Ելենա Տեմնիկովա, Օլգա Սկրյաբինա, Մարինա Լիզորկինա | «ОпиумRoz» |
2008 | «Опиум» | Մաքսիմ Ֆադեև | Ելենա Տեմնիկովա, Օլգա Սկրյաբինա, Մարինա Լիզորկինա | «ОпиумRoz» |
2008 | «Скажи, не молчи» | Մաքսիմ Ֆադեև | Ելենա Տեմնիկովա, Օլգա Սկրյաբինա, Մարինա Լիզորկինա | «ОпиумRoz» |
2009 | «Сладко» | Մաքսիմ Ֆադեև | Ելենա Տեմնիկովա, Օլգա Սկրյաբինա, Անաստասիա Կարպովա | «Mama Lover» |
2010 | «Не время» | Մաքսիմ Ֆադեև | Ելենա Տեմնիկովա, Օլգա Սկրյաբինա, Անաստասիա Կարպովա | «Mama Lover» |
2011 | «Давай держаться за руки» | Յուրի Կուրոխտին | Ելենա Տեմնիկովա, Օլգա Սկրյաբինա, Անաստասիա Կարպովա | «Mama Lover» |
2011 | «Мама Люба» / «Mama Lover» | Մաքսիմ Ֆադեև | Ելենա Տեմնիկովա, Օլգա Սկրյաբինա, Անաստասիա Կարպովա | «Mama Lover» |
2012 | «Мальчик» | Մաքսիմ Ֆադեև | Ելենա Տեմնիկովա, Օլգա Սկրյաբինա, Անաստասիա Կարպովա | «Mama Lover» |
2012 | «Gun» | Մաքսիմ Ֆադեև | Ելենա Տեմնիկովա, Օլգա Սկրյաբինա, Անաստասիա Կարպովա | «Mama Lover» |
2012 | «Angel Kiss» | Յուրի Կուրոխտին | Ելենա Տեմնիկովա, Օլգա Սկրյաբինա, Անաստասիա Կարպովա | «Mama Lover» |
2013 | «Mi Mi Mi» | Մաքսիմ Ֆադեև | Ելենա Տեմնիկովա, Օլգա Սկրյաբինա, Անաստասիա Կարպովա | «925» |
2013 | «Мало тебя» | Իգոր Շմելյով | Ելենա Տեմնիկովա, Օլգա Սկրյաբինա, Անաստասիա Կարպովա | «925» |
2013 | «Угар» (feat. DJ M.E.G.) | Ռուսլան Պելիխ | Ելենա Տեմնիկովա, Օլգա Սկրյաբինա, Դարյա Շաշինա | «925» |
2014 | «Я тебя не отдам» | Իգոր Շմելյով | Ելենա Տեմնիկովա, Օլգա Սկրյաբինա, Դարյա Շաշինա | «925» |
Առանձին[խմբագրել | խմբագրել կոդը]
Տարի | Տեսահոլովակ | Ռեժիսոր | Ալբոմ |
---|---|---|---|
2015 | «Навстречу» | Իգոր Շմելյով | TBA |
2015 | «Наверно» (feat. Natan) | Ալեքսեյ Կուպրիյանով | TBA |
2016 | «Ревность» | Ալեքսեյ Կուպրիյանով | TBA |
Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]
- ↑ «Елена Темникова стала дизайнером украшений» (ռուսերեն)։ Tbeauty.ru։ 16.07.2014։ Վերցված է 2014-10-15
- ↑ «Елена Темникова занялась дизайном украшений» (ռուսերեն)։ Realm of Music — www.realmofmusic.ru։ 16-07-2014։ Վերցված է 2014-10-15
- ↑ 3,0 3,1 3,2 3,3 Екатерина Таранова (24.03.2014)։ «Елена Темникова: «Я всегда права!»» (ռուսերեն)։ www.km.ru։ Վերցված է 2014-07-10
- ↑ Начала работу «Фабрика звезд-2»
- ↑ Финал Фабрики звёзд 2
- ↑ Последний герой 5
- ↑ Мюзикл «Аэропорт»
- ↑ Всё об отборе на Евровидение 2007
- ↑ Результаты Евровидения 2007
- ↑ Serebro на Топхит.ру
- ↑ Презентация альбома на Поклонной горе
- ↑ Презентация альбома ОпиумRoz
- ↑ Темникова покидает «Serebro» из-за романа с Фадеевым
- ↑ Лена Темникова уходит из группы Serebro. Объявлен кастинг, upmonitor.ru
- ↑ О кастинге
- ↑ «Лена Темникова разлучила подругу с бойфрендом» (ռուսերեն)։ NEWSmuz.com։ 27/05/2011։ Վերցված է 2014-07-10
- ↑ SEREBRO twitcam: Премьера песни «МАЛЬЧИК» www.youtube.com
- ↑ Сингл «Mi Mi Mi» группы «Серебро» покорил всю Европу — Metro
- ↑ Михаил Рябиков. (9 апреля 2014)։ ««Премия МУЗ-ТВ 2014. Эволюция»» (ռուսերեն)։ Комсомольская правда։ Վերցված է 2014-07-10
- ↑ Лисицына Мария. (2014-02-14)։ «Лена Темникова покидает группу Serebro?»։ Портал Woman.ru։ Վերցված է 2014-05-16
- ↑ «Елена Темникова ушла из «Серебра» раньше запланированного»։ Российское информационное агентство «InterMedia»։ 2014-05-15։ Վերցված է 2014-05-16
- ↑ «Новой солисткой группы Серебро стала Полина Наливалкина - Фаворская из Каникул в Мексике» (ռուսերեն)։ Журнал «Папарацци»։ Վերցված է 2014-06-30
- ↑ «Елена Темникова занялась благотворительностью» (ռուսերեն)։ www.intermedia.ru։ 22.08.14։ Վերցված է 2015-09-01
- ↑ «Елена Темникова запускает на Rutube собственный канал» (ռուսերեն)։ www.intermedia.ru։ 08.09.14։ Վերցված է 2015-09-01
- ↑ Наталья Бирюкова. (2.12.2014)։ «Лена Темникова разработала капсульную коллекцию изящных украшений» (ռուսերեն)։ www.tele.ru։ Վերցված է 2015-09-01
- ↑ «Самой сексуальной россиянкой стала экс-солистка группы «Серебро» Елена Темникова» (ռուսերեն)։ fedpress.ru։ 20.10.2014։ Վերցված է 2015-09-01
- ↑ «Темникова посвятила свой первый сингл зависимости от мужа» (ռուսերեն)։ 7days.ru։ 18.11.2014։ Վերցված է 2015-09-01
- ↑ «Премьера: Елена Темникова представила новый клип "Навстречу", HELLO! Russia» (ռուսերեն)։ HELLOmagazine։ 2015-04-06
- ↑ «Лена Темникова представила летний танцевальный сингл» (ռուսերեն)։ Cosmopolitan։ 2015-07-14
- ↑ «Елена Темникова и Максим Привалов стали ведущими нового радиошоу» (ռուսերեն)։ Журнал ОК!։ 2015-08-27
- ↑ «Елена Темникова. Натали — «Ветер с моря дул». Точь-в-точь» (ռուսերեն)։ Первый канал։ 20.09.2015։ Արխիվացված է օրիգինալից 21 сентября 2015-ին։ Վերցված է 2015-09-21
- ↑ «Елена Темникова рассказала о муже!» (ռուսերեն)։ www.woman.ru։ 10.07.2014։ Վերցված է 2015-09-01
- ↑ Елена Лаптева. (27 марта 2015)։ «Лена Темникова: Я очень счастлива, что родила в России!» (ռուսերեն)։ Комсомольская правда։ Վերցված է 2015-03-27
- ↑ «Больше не секрет: Елена Темникова назвала имя дочери» (ռուսերեն)։ www.woman.ru։ 19.04.2015։ Վերցված է 2015-09-01
Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]
|