Մոնետոչկա

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Մոնետոչկա
Հիմնական տվյալներ
Բնօրինակ անունМонеточка
Ի ծնե անունԵլիզավետա Անդրեևնա Գիրդիմովա
Նաև հայտնի է որպեսՄոնետոչկա, Լիզա Մոնետոչկա, Լիզա Մոնետա[1]
Ծնվել էհունիսի 1, 1998 (25 տարեկան)
Եկատերինբուրգ, Ռուսաստան
ԵրկիրՌուսաստան Ռուսաստան
Ժանրեր
  • Փոփ ռոք
  • Անտիֆոլք
  • Էլեկտրոնային երաժշտություն
  • Ինդի փոփ
  • lo-fi
Մասնագիտություն
  • երգչուհի
  • երաժիշտ
  • կոմպոզիտոր
  • երգերի հեղինակ
Գործիքներստեղնաշարային
Գործունեություն2016-այժմ
ԼեյբլThe Orchard? և M2?[2]
ԱմուսինQ110421555?[3]
 Monetochka Վիքիպահեստում

Մոնետոչկա (նաև Լիզա Մոնետոչկա[4], իրական անունը՝ Ելիզավետա Անդրեևնա Գիրդիմովա, հունիսի 1, 1998(1998-06-01), Եկատերինբուրգ, Ռուսաստան), ռուս երգչուհի, երաժիշտ, կոմպոզիտոր և երգերի հեղինակ։ Հիմանականում ստեղծագործում է փոփ-ռոք և անտիֆոլկ ժանրերում, իսկ 2016 թվականի վերջից ի վե՝ նրա երգերում կան նաև էլեկտրոնային երաժշտության տարրեր։

Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Ելիզավետան ծնվել է 1998 թվականի հունիսի 1-ին՝ Եկատերինբուրգում։ Հայրը՝ Անդրեյ Եվստիգնեևիչը, մասնագիտությամբ շինարար է, իսկ մայրը՝ Ելենա Ալեքսանդրովնան, աշխատում է տուրիստական ընկերությունում[5]։ 2005 թվականին Ելիզավետան ընդունվել է Եկատերինբուրգի № 32 դպրոցը, որտեղ խորացված ուսւմնասիրում էին առանձին առարկաներ (այդ թվում նաև երաժշտություն և գրականություն)։ Այդ դպրոցում սովորել է 9 տարի և ստացել ընդհանուր ու երաժշտական կրթություն՝ դաշնամուրի դասերի բաժնում[6]։ Բացի այդ, նա հաճախել է բալետի խմբակ և գրել բանաստեղծություններ[7]։

2014 թվականից Ելիզավետան տասներորդ դասարան հաճախեց Ուրալի ֆեդերալ համալսարանի մասնագիտացված կրթա-գիտական կենտրոնում[4]։ 2016 թվականին ավարտելով տասնմեկերորդ դասարանը, նա ընդունվեց Մոսկվայի Գերասիմովի անվան կինեմատոգրաֆիայի համառուսական պետական ինստիտուտի պրոդյուսերական ֆակուլտետ՝ հեռակա ուսուցումով[8]։ Պատճառը, որ Լիզան ընդունվեց այդ համալսարանը՝ դա նրա սերն էր կինեմատոգրաֆիայի նկատմամբ[9]։

2016 թվականի սեպտեմբերից, Ելիզավետան շարունակեց կրթություն ստանալ համալսարանում, իսկ առաջին պրակտիկան անցավ «ЕТВ» հեռուստընկերությունում, որտեղ համատեղ աշխատանքներ թողարկեց Ալեքսանդր Աքսյոնովայի հետ[10]։

Ստեղծագործություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

Մոնետոչկան նվագում է դաշնամուր և գրում է բանաստեղծություններ[11]։ Նրա ստեղծագործությունները, դրանք պարզ ու հեգնական ոճով երգեր են՝ սոցիալապես կարևոր թեմաների վերաբերյալ[4][11]։ Նրան գրավում է համացանցը և այն ամենը, ինչ կապված է դրա հետ։ Մոնետոչկայի երգերի թեմաները կապված են շրջապատող իրերի հետ՝ առօրյայից մինչև ոչ հաճելի կամ հակառակը՝ ուրախ երևույթներ[11]։

Սկզբում, Մոնետոչկան իր հիմնական լսարանը տեսնում էր «վարդագույն մազերով» 15 տարեկան աղջիկների շրջանում, սակայն արդյունքում՝ նրա ստեղծագործություններին սկսեցին ուշադրություն դարձնել տարբեր տարիքային խմբի ու սեռի մարդիկ[11]։

Ելիզավետան կարծում է, որ յուրաքանչյուր մարդ պետք է ունենա ակտիվ քաղաքացիական դիրք և անտարբեր չմոտենա այն ամենին, ինչը շրջապատում է իրեն, եթե նույնիսկ այդ ամենըիրեն չի վերաբերվում։ Մոնետոչկան առանձնացնում է շոու բիզնես և ստեղծագործություն հասկացությունները և համակրանքը տալիս է վերջինին[12]։

2017 թվականի հունիսի 1-ին Մոնտեչկան իր YouTube ալիքում հրապարակում է «Чайлдфри» երգը, որը ձայնագրել էր հիփ-հոփ արտիստ Noize MC-ի (Իվան Ալեքսև) հետ[13]։ 2018 թվականի մայիսի 25-ին թողարկում է «Раскраски для Взрослых» ալբոմը, որը բաղկացած էր 10 երգից։ Ալբոմը ձայնագրվել է «M2» լեյբլի ստուդիայում, որի հետ համագործակցում են այնպիսի կատարողներ, ինչպիսիք են Би-2-ը և Դելֆինը[14]։ Բոլոր երգերը հայտնվել են «Яндекс.Музыка»-ի թոփ 100 չաթում, իսկ «Нимфоманка» երգը հայտնվել է առաջին տեղում[15]։ «Раскраски для Взрослых» ալբոմը նոր և անսովոր ոճ էր երգչուհու համար։ Որոշ տեղերում այն հիշեցնում է 1980-ականների ու 1990-ականների, ժամանակակից ակումբային և ֆոլքլոր երաժշտություն։ Որոշ թրեքեր վերաբերվում են մահվան և «չսիրո» թեմաներին։

2018 թվականի մայիսի 28-ին ելույթ է ունեցել «Երեկոյան Ուրգանտ» շոուում, որտեղ կատարել է «Каждый раз» երգը[16]։ Իվան Ուրգանտը երգչուհուն հեռուստադիտողներին ներկայացնելու ժամանակ հայտարարեց, որ որոշ քննադատներ Մոնետոչկայի նոր ալբոմը համարում են «այդ տարվա լավագույն ռուսալեզու ալբոմներից մեկը»[16]։ 2018 թվականի հունիսի 1-ին՝ Մոնետոչկայի ծննդյան օրը, Մոսկվայում տեղի ունեցավ նոր ալբոմի համերգը և «Запорожец» երգի տեսահոլովակի ներկայացումը։

Քննադատություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

Ալեքսեյ Մաժաևի («InterMedia») կարծիքով, «Լիզայի երգերը հասնում են ցինիզմի», իսկ «բառերի համադրումը, լեզվի զգայությունը և ժամանակի ճիշտ կողմնորոշումը համեմվում են գեղեցիկ պարզամտությամբ»[17]։

Ալեքսանդր Գորբաչովի («Meduza») կարծիքով, չնայած նրան, որ Մոնետոչկան դարձել է համացանցային մեմ՝ նա չի անցնում «բոցավառման» շաբլոնային ճանապարհը և շարունակում է մնալ վերելքում։ Ըստ խմբագրի, ուսումը համալսարանում չի խանգարել զբաղվել երաժշտությամբ, հակառակը՝ դա նրան թույլ է տվել ավելի պրոֆեսիոնալ մոտենալ իր արվեստին, որը նկատելի է դառնում համեմատելով ալբոմները՝ «Психоделический клауд рэп»-ից մինչև «Раскраски для взрослых»[18]:

Դենիս Ստուպնիկովի («Кирилл и Мефодий») կարծիքով, Մոնետոչկան թողնում է համեստ, բայց ոչ ամաչկոտ և լսարանի հետ հարգալից շփվող աղջկա տպավորություն[19]։

2018 թվականի մայիսի 28-ին, Մոսկվայի իրավաբան Սերգեյ Աֆանսևը հայտարարեց, որ դատախազությունը ըստ իր ցուցմունքի սկսել է ուսումնասիրել Մոնետոչկայի և Noize MC-ի «Чайлдфри» երգը, քանի որ դա բերում է երեխաների ինքնասպանության։ Պատճառը երգի այս տողերն են՝ «Լսիր իմ խորհուրդը mp3 ֆորմատով՝ Մի սպասիր ծերությանը, արագ մահացիր, Ափսոս որ քո ծնողները childfree չեն։ Այրվի՛ր դժոխքում, այրվի՛ր»[20]։

Հետաքրքրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

Մոնետոչկան սիրում է զբաղվել ասեղնագործությամբ և կարդում ռուս դասական գրականություն[21]։

Սկավառակագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Ալբոմներ[խմբագրել | խմբագրել կոդը]

  • 2016 — «Психоделический клауд рэп»[17][22]
  • 2017 — «Я Лиза» (EP)[23]
  • 2018 — «Раскраски для взрослых»[24][25]

Սինգլեր[խմբագրել | խմբագրել կոդը]

  • 2016 — «Гоша Рубчинский»[26]
  • 2016 — «Новая форма капитала»[27]
  • 2016 — «Козырный туз»[28]
  • 2016 — «Ушла к Реалистам»[29]
  • 2016 — «Завод»[30]
  • 2016 — «Здравствуйте, Анджелина»[31][32]
  • 2017 — «Папочка, прости»[33]
  • 2017 — «Риса-чан»[34][35]
  • 2017 — «Последняя дискотека»[36]

Համագործակցություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  • 2016 — Noize MC — «Царь горы» («Чайлдфри»)[37]
  • 2016 — Հան Զամայ & Слава КПСС — Hype Train («Гоша Рубчинский» feat. СД, Zoo In Space, Բուկեր Դ. Ֆրեդ, Օվսյանկին, «Покемоны» feat. Овсянкин)[38]
  • 2017 — «Сатана Печет Блины» — «Селфи», «Супермаркет» և «About us»[39]
  • 2018 — «Сатана Печет Блины» — «Сон Студентки»

Տեսահոլովակներ[խմբագրել | խմբագրել կոդը]

  • 2017 — «Ушла к реалистам»[40]
  • 2017 — «Чайлдфри»[41][42]
  • 2017 — «Прощай, мой Екатеринбург!»[43]
  • 2017 — «Последняя дискотека»[44][45]
  • 2018 — «Каждый раз»[46]
  • 2018 — «Запорожец»[47]

Գնահատումներ[խմբագրել | խմբագրել կոդը]

2016 թվականի դեկտեմբերին, «Гоша Рубчинский» երգը The Flow-ի «2016 թվականի լավագույն 50 երգեր» չարթում զբաղեցրել է 11-րդ հորիզոնականը[48]։

2017 թվականի հունվարին, «Психоделический Клауд Рэп» ալբոմը The Flow-ի «2016 թվականի 33 լավագույն ռուսական ալբոմներ» չարթում զբաղեցրեց 6-րդ հորիզոնականը[49]։ Афиша Daily ամսագրի լրագրողները ներկայացրեցին «Տարվա լավագույն 40 ալբոմներ։ Աֆիշայի ընտրություն» չարթը, որտեղ ներկայացված էին 20 արտասահմանյան և 20 ռուսական ալբոմներ։ Չարթի 20 ռուսական ալբոմների շարքում՝ «Психоделический Клауд Рэп» ալբոմը զբաղեցրել էր 14-րդ հորիզոնականը[50]։

2017 թվականի դեկտեմբերին, «Последняя дискотека» երգը The Flow-ի «2017 թվականի 50 լավագույն երգեր» չարթում զբաղեցրել է 17-րդ հորիզոնականը[51]։

2018 թվականի հունիսի 4-ին՝ «Раскраски для взрослых» ալբոմի թողարկումից 3 օր հետո, Яндекс. Музыка-ի թոփ 100 չարթում հայտնվեցին ալբոմի բոլոր 10 երգերը։ Ամենաբարձր գնահատումը ստացել է «Нимфоманка» երգը՝ զբաղեցնելով առաջին հորիզոնականը[52]։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. Звезда YouTube Лиза Монеточка: «Петь про Путина мне еще рано. Вам же не нужны вторые Pussy Riot?!»
  2. https://m2music.ru/performers/monetochka
  3. https://meduza.io/news/2020/12/26/pevitsa-monetochka-vyshla-zamuzh
  4. 4,0 4,1 4,2 Анастасия Мельникова (2017 թ․ հունիսի 26). ««Я боюсь стать обманщиком»». znak.com. Արխիվացված է օրիգինալից 2019 թ․ մարտի 26-ին. Վերցված է 2018 թ․ հուլիսի 15-ին.
  5. Илья Давыдов, Максим Бутусов, Мария Черных (2016 թ․ փետրվարի 5). «Юная звезда интернета Лиза Монеточка исполнила свои песни в прямом эфире Е1.RU». e1.ru.{{cite web}}: CS1 սպաս․ բազմաթիվ անուններ: authors list (link)
  6. «Неочевидный альбом дня: Монеточка "Психоделический клауд рэп"». The Flow. 2016 թ․ հունվարի 27.
  7. Николай Редькин (2016 թ․ փետրվարի 1). «Лиза Монеточка «Это так приятно и мило»: познакомьтесь с новой звездой русского интернета». АфишаDaily.
  8. «Звезда интернета из Екатеринбурга Лиза Монеточка поступила во ВГИК». e1.ru. 2016 թ․ սեպտեմբերի 5.
  9. ««Я волнуюсь, стесняюсь и боюсь»: Монеточка представляет клип «Ушла к реалистам»». АфишаDaily. 2017 թ․ հունվարի 20.
  10. «Лиза Монеточка спелась с поэтессой Сашей Аксеновой». ekburg.tv. 2017 թ․ հունվարի 27. Արխիվացված է օրիգինալից 2017 թ․ սեպտեմբերի 15-ին. Վերցված է 2018 թ․ հուլիսի 15-ին.
  11. 11,0 11,1 11,2 11,3 «Новая музыка: Монеточка — нарочито примитивные песни подростка обо всём самом важном». furfur.me. 2016 թ․ հունվարի 25.
  12. Ирина Варкентин (2016 թ․ փետրվարի 9). «Звезда YouTube Лиза Монеточка: «Петь про Путина мне еще рано. Вам же не нужны вторые Pussy Riot?!»». 66.ru.
  13. Noize MC и Монеточка записали клип на песню «Чайлдфри»
  14. «Лейбл М2 на Яндекс.музыке». music.yandex.com.
  15. Певица Монеточка, биография, новости, фото!
  16. 16,0 16,1 «Вечерний Ургант. Монеточка – «Каждый раз»». Первый канал. 28 мая 2018. Վերցված է 2018 թ․ հունիսի 27-ին.
  17. 17,0 17,1 Алексей Мажаев (2016 թ․ փետրվարի 10). «Лиза Монеточка — «Психоделический клауд-рэп»». InterMedia.
  18. Александр Горбачёв (2018 թ․ մայիսի 25). «Автор песни «Мама, я не зигую» Монеточка записала лучший русский поп-альбом года». Meduza.
  19. Денис Ступников (2016 թ․ հուլիսի 8). «Лиза Монеточка прошлась в Москве по украинскому вопросу и русскому искусству». km.ru.
  20. «Московский адвокат просит прокуратуру проверить песню Монеточки и Noize MC». Արխիվացված է օրիգինալից 2018 թ․ սեպտեմբերի 11-ին. Վերցված է 2018 թ․ հուլիսի 15-ին.
  21. Илья Давыдов, Руслан Шарафутдинов, Мария Черных (2016 թ․ փետրվարի 10). «О новой песне про Путина, выступлениях на корпоративах и политике: 12 вопросов юной звезде интернета Лизе Монеточке». e1.ru.{{cite web}}: CS1 սպաս․ բազմաթիվ անուններ: authors list (link)
  22. Елизавета Гырдымова (2016 թ․ հունվարի 24). «Психоделический Клауд Рэп». SoundCloud.
  23. Елизавета Гырдымова (2017 թ․ մայիսի 26). «Я Лиза - EP». iTunes.
  24. «Альбом «Раскраски для взрослых» (Монеточка) в iTunes» (ռուսերեն). 2018 թ․ մայիսի 25. Վերցված է 2018 թ․ մայիսի 25-ին.
  25. Алексей Мажаев (2018 թ․ հունիսի 10). «Рецензия: Монеточка - «Раскраски для взрослых» ****». Վերցված է 2018 թ․ հուլիսի 1-ին.
  26. «Послушайте студийную версию песни Монеточки "Гоша Рубчинский"». The Flow. 2016 թ․ փետրվարի 11.
  27. «Монеточка "Новая форма капитала"». The Flow. 2016 թ․ մարտի 8.
  28. «Монеточка записала песню о том, как за репосты и лайки дают реальный тюремный срок». The Flow. 2016 թ․ ապրիլի 12.
  29. «Монеточка "Ушла к реалистам"». The Flow. 2017 թ․ հունվարի 20.
  30. «Монеточка долго молчала, но вот ее новая песня "Завод"». The Flow. 2016 թ․ օգոստոսի 11.
  31. «Пісня про Анджеліну Джолі набирає популярності в Мережі». Відомості. 2016 թ․ սեպտեմբերի 27.
  32. «песня про Анджелину Джоли набирает популярность в Сети: Муж ваш, конечно, полная скотина!». РенТВ. 2016 թ․ սեպտեմբերի 24.
  33. «"Папочка, прости, я разбила твой портвейн" — поет Монеточка в новой песне». The Flow. 2017 թ․ ապրիլի 17.
  34. «Риса-чан (Монеточка) – Super Kica 8Bit». rhyme.ru. 2017 թ․ ապրիլի 23. Արխիվացված է օրիգինալից 2017 թ․ հոկտեմբերի 20-ին. Վերցված է 2018 թ․ հուլիսի 15-ին.
  35. «Монеточка - Риса-Чан (Super Kica 8bit)(2017)». newsvideo.su. 2017 թ․ ապրիլի 22. Արխիվացված է օրիգինալից 2017 թ․ օգոստոսի 17-ին. Վերցված է 2018 թ․ հուլիսի 15-ին.
  36. «Монеточка выпустила новую песню "Последняя дискотека". Продакшн — от БЦХ». the-flow.ru. 2017 թ․ հունիսի 20.
  37. Диана Казакова (2016 թ․ նոյեմբերի 2). «Монеточка: "Совместку с Noize MC презентуем на живом концерте"». ekburg.tv. Արխիվացված է օրիգինալից 2017 թ․ սեպտեմբերի 23-ին. Վերցված է 2018 թ․ հուլիսի 15-ին.
  38. «Слава КПСС и Хан Замай выпустили неподъёмный микстейп "Hype Train"». the-flow.ru. 2016 թ․ սեպտեմբերի 21.
  39. Редакция UMM (2017 թ․ մարտի 31). ««Сатана Печет Блины» и «Монеточка» записали трек «Селфи»». uralmusicmag.ru. Արխիվացված է օրիգինալից 2018 թ․ հուլիսի 16-ին. Վերցված է 2018 թ․ հուլիսի 15-ին.
  40. ««Я волнуюсь, стесняюсь и боюсь»: Монеточка представляет клип «Ушла к реалистам»». daily.afisha.ru. 2017 թ․ հունվարի 20.
  41. «Noize MC и Монеточка записали клип на песню «Чайлдфри»». lenta.ru. 2017 թ․ հունիսի 1.
  42. «В День защиты детей мы смотрим клип Noize МС и Монеточки "Чайлдфри"». the-flow.ru. 2017 թ․ հունիսի 1.
  43. Анна Николаевская (2017 թ․ օգոստոսի 30). «Трогательное «пока»: клип проекта Монеточка — Прощай, мой Екатеринбург!». eatmusic.ru.
  44. «Монеточка "Последняя дискотека». the-flow.ru. 2017 թ․ հոկտեմբերի 31.
  45. Саша Петькова (2017 թ․ նոյեմբերի 8). ««Вся ваша юность — это надпись на футболке»: Стиль в клипе Монеточки «Последняя дискотека»». www.the-village.ru.
  46. «Монеточка выпустила клип "Каждый раз"». the-flow.ru. 2018 թ․ հունիսի 1.
  47. Никита Чебанов (2018 թ․ հունիսի 4). ««Запорожец» — новый клип Монеточки». sova.ponominalu.ru. Արխիվացված է օրիգինալից 2018 թ․ հուլիսի 16-ին. Վերցված է 2018 թ․ հուլիսի 15-ին.
  48. «50 лучших треков-2016». The Flow. 2016 թ․ դեկտեմբերի 15.
  49. «33 лучших отечественных альбома-2016». The Flow. 2017 թ․ հունվարի 1.
  50. «40 альбомов года: выбор «Афиши»». АфишаDaily. 2016 թ․ դեկտեմբերի 29.
  51. «50 лучших треков-2017». The Flow. 2017 թ․ դեկտեմբերի 14.
  52. «Wayback Machine. WebArchive: Монеточка - Раскраски для взрослых». Yandex.Music. 2018 թ․ հունիսի 5. Արխիվացված է օրիգինալից 2018 թ․ հունիսի 5-ին. Վերցված է 2018 թ․ հուլիսի 15-ին.

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Մոնետոչկա» հոդվածին։