HammAli & Navai

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Jump to navigation Jump to search
HammAli & Navai
ժանրհիփ հոփ
տարիներ2016-ներկա
երկիրՌուսաստան
երգի լեզուռուսերեն
լեյբլJANAVI rec. / Siyah Music
կազմըԱլեքսանդր Ալիև, Նավայի Բակիրով

HammAli & Navai, ռուսական երաժշտական ռեփ-դուետ, որի կազմում ընդգրկված են Ալեքսանդր Ալիևը և Նավաի Բակիրովը[1]։

Պատմություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Դուետը կազմավորվել է 2016 թվականի հունիսի 29-ին, երբ գրվեց նրանց առաջին համատեղ երգը՝ «День в календаре»[2]։

2017 թվականի հունվարին գրվեց երկու համատեղ թրեք՝ «Летать не хочу» և «Любовь-простуда»։ Մոտ մեկ ամիս անց դուետը թողարկեց նոր երգ՝ «Ты моя химия», մեկ ամիս անց կայացավ «Память не разрушить» սինգլի պրեմիերան[2]։

2017 թվականի ապրիլի 19-ին կայացավ «Вместе летать» թրեքի թողարկումը, որը գրվել էր Bahh Tee-ի հետ միասին[3]։ Նույն թվականի մայիսին դուետը թողարկեց «Привет, ну как ты там вообще?» երգը։ 2017 թվականի հունիսի 16-ին հրապարակվեց «Фары-Туманы» թրեքը։

2018 թվականին ներկայացվեց «Хочешь, я к тебе приеду» թրեքը, որի հիման վրա ավելի ուշ նկարահանվեց տեսահոլովակ[4]։ Հոլովակի գլխավոր հերոսուհին Անաստասիա Իվլեևան էր[5]։ 2018 թվականի մարտի 9-ին կայացավ JANAVI դեբյուտային ստուդիական ալբոմի պրեմիերան[6], որը BOOM-ի տարբերակով դարձավ 2018 թվականի ամենալսելի ալբոմը[7]։ «Пустите меня на танцпол» երգը դարձավ հիթ[8][9] (ընդգրկվել է տարբեր շքերթներում՝ Звук (2-րդ տեղ), Mooscle (2-րդ տեղ), Youtube (5-րդ տեղ) և այլն[10]), որի հիման վրա նկարահանվեց տեսահոլովակ ռեպեր Կիևսթոների և մոդել Մաշա Մինոգորովայի մասնակցությամբ[11]։ 2018 թվականի նոյեմբերի 26-ին թողարկվեց «JANAVI: Аутотомия» ալբոմը[12][13]։

2019 թվականի հունվարի 18-ին դուետը թողարկեց նոր սինգլ՝ «Как тебя забыть»[14], իսկ երեք ամիս անց կայացավ jony-ի հետ համատեղ ներկայացրած «Без тебя я не я» երգի պրեմիերան:

Սկավառակագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Տարեթիվ Անվանում Նշումներ
2018 «JANAVI»
2018 «JANAVI: Аутотомия»
  • Թողարկում՝ 2018 թվականի նոյեմբերի 26[16]
  • Ձևաչափ՝ թվային ներբեռնում
  • Լելբլ՝ Zhara Music

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]