Էլջեյ
Էլջեյ | |
---|---|
Ի ծնե անուն | ռուս.՝ Алексей Константинович Узенюк |
Նաև հայտնի է որպես | Элджей[1] |
Ծնվել է | հուլիսի 9, 1994[2] (30 տարեկան) Նովոսիբիրսկ, Ռուսաստան |
Երկիր | Ռուսաստան |
Ժանրեր | հիփ հոփ |
Մասնագիտություն | ռեփեր և երգերի հեղինակ |
Գործիքներ | վոկալ |
Լեյբլ | Universal Music Russia և Fenix Music? |
Ամուսին | Անաստասիա Իվլեևա |
Պարգևներ | |
Կայք | sayonaratour.ru |
Allj Վիքիպահեստում |
Էլջեյ (ռուս.՝ Элджей, իսկական անունը՝ Ալեքսեյ Կոնստանտինովիչ Ուզենյուկ, հուլիսի 9, 1994[2], Նովոսիբիրսկ, Ռուսաստան), ռուս երգիչ, որը հիմնականում երգում է հիփ հոփ ժանրում։
Կենսագրություն և կարիերա
[խմբագրել | խմբագրել կոդը]Ալեքսեյը ծնունդով Նովոսիբիրսկից է։ Կարիերան սկսել է մի քանի սոլո հիփ հոփ ալբոմների ձայնագրությունով[5]։ Ռեփերի դեբյուտային աշխատանքը դարձավ «Бошки дымятся» երգը, որը թողարկվել է 2014 թվականին[6]։ 2016 թվականին թողարկվեց Էլջեյի «Катакомбы» ալբոմը։ 2017 թվականին թողարկվեց «Элджей & Кравц - Дисконнект» համատեղ տեսահոլովակը, իսկ դրանից հետո լիաֆորմատ «Sayonara Boy» ալբոմը։
Էլջեյի արտաքին տեսքը հաճախ փոփոխության է ենթարկվում, իսկ ռեփերի ոճը դառնում է մոտ Zef-ի և Die Antwoord-ի ոճերին[7]։
2016 թվականի հոկտեմբերի 7-ին «Sayonara Boy»[8] ալբոմը հայտնվեց Apple Music-ում և iTunes-ում։ 2017 թվականի վերջին Էլջեյն ուներ թողարկած վեց ստուդիական ալբոմ, որոնցից վերջինը «Sayonara Boy 3» էր[6]։
2017 թվականի հունիսի 22-ին երգիչը թողարկում է իր նոր «Sayonara Boy ろ» ալբոմը[9], բացառապես «ՎԿ» սոցցանցի համար։ Apple Music-ում և iTunes-ում ալբոմը հայտնվել է 2017 թվականի հունիսի 24-ին։ Ալբոմի առաջին սինգլն է «FckuDJ», որը թողարկվել է 2017 թվականի հունվարի 1-ին, երկրորդ սինգլը՝ «Рваные джинсы»՝ թողարկված 2017 թվականի հունիսի 13-ին։
2017 թվականի օգոստոսի 5-ին ռուս ռեփեր Feduk-ի հետ թողարկեց նոր՝ «Розовое вино» սինգլը։ Սինգլը հաշված օրերի ընթացքում զբաղեցրեց առաջնային տեղ iTunes-ում և Apple Music-ում, ինչպես նաև դարձավ ամենահայտնի երգը «ՎԿ»-ում[10]։
2017 թվականի դեկտեմբերին Էլջեյը բացեց սեփական լեյբլը, որտեղ նա սկսեց աշխատել Օդեսայի «Чёрное кино» խմբի հետ, ինչպես նաև թողարկեց «Минимал» սինգլը[11][12]։ Երգիչը դարձավ «Yves Saint Laurent» ապրանքանիշի «La Nuit De L’homme Intense» օծանելիքների նոր շարքի դեմքը։
2018 թվականի հունիսի 14-ին ԶԼՄ-ում հայտնվեց նորություն, որում ասվում էր, որ Ալեքսեյ Ուզենյուկը և հեռուստահաղորդավարուհի Անաստասիա Իվլեևան հայտարարել են իրենց որպես զույգ[13]։
2017 թվականին Էլջեյը համառուսական հայտնիության արժանացավ, երբ թողարկեց «Розовое вино» երգը, որը կատարում է Feduk-ի հետ[14]։
Սկավառակագրություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Ալբոմներ
[խմբագրել | խմբագրել կոդը]- 2014 - «Бошки дымятся»
- 2015 - «Пушка»
- 2016 - «Катакомбы»
- 2016 - «Sayonara Boy»
- 2016 - «Библиотека»
- 2017 - «Sayonara Boy ろ»
- 2018 - «Sayonara Boy X»
Սինգլներ
[խմբագրել | խմբագրել կոդը]- 2016 - «Тише тише» (feat. Օլեգ Սմիթ)
- 2016 - «Некуда бежать» (feat. Օլեգ Սմիթ)
- 2016 - «Дисконнект» (& Կրաֆց)
- 2016 - «143»
- 2016 - «Залетаю домой»
- 2017 - «Что с моими глазами?»
- 2017 - «Bounce»
- 2017 - «Рваные джинсы»
- 2017 - «Ультрамариновые танцы»
- 2017 - «Розовое вино» (& Feduk)
- 2017 - «Hey, Guys»
- 2017 - «Минимал»
- 2018 - «Suzuki»
- 2018 - «360°»
Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- ↑ «Элджей убил мою дочь!». Кто запустил историю о фанатке, умершей от передоза (ռուս.) — 2018.
- ↑ 2,0 2,1 http://www.europaplus.ru/index.php?go=Performer&id=2273
- ↑ Звезды блеснули на музыкальной премии RU.TV (ռուս.) // Экспресс-газета — Комсомольская правда, 2018. — 800000 экз.
- ↑ Премия «Виктория-2019» провозгласила триумф Zivert и Димаша Кудайбергена (ռուս.) // InterMedia — 2019.
- ↑ «Элджей и Федук «Розовое вино»: вышел клип на главный хит лета». Афиша Daily. Վերցված է 2018 թ․ հունվարի 3-ին.
- ↑ 6,0 6,1 «Элджей & Feduk - Карточка исполнителя». europaplus.ru. Արխիվացված է օրիգինալից 2018 թ․ հունվարի 4-ին. Վերցված է 2018 թ․ հունվարի 3-ին.
- ↑ «Элджей — покоритель Айтюнса». MTV. Արխիվացված է օրիգինալից 2018 թ․ հունվարի 4-ին. Վերցված է 2018 թ․ հունվարի 3-ին.
- ↑ Элджей. Презентация нового альбома Արխիվացված 2018-03-11 Wayback Machine — Trap.Ru
- ↑ Элджей. Презентация нового альбома — The Flow
- ↑ ВКонтакте назвала самые популярные песни уходящего года — Esquire
- ↑ Элджей. Презентация новго сингла — The Flow
- ↑ «Элджей выпустил новый сингл и объявил об открытии своего лейбла». rap.ru. Վերցված է 2018 թ․ հունվարի 3-ին.
- ↑ «Настя Ивлеева объявила об отношениях с известным рэпером - 7Дней.ру» (ռուսերեն). 7Дней.ру. Վերցված է 2018 թ․ հունիսի 14-ին.
- ↑ ««В магазине Gucci тает розовое вино»: Гид по русскоязычным хитам 2017 года». The Village. Վերցված է 2018 թ․ հունվարի 3-ին.
Արտաքին հղումներ
[խմբագրել | խմբագրել կոդը]Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Էլջեյ» հոդվածին։ |
|