Feduk (երգիչ)

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Feduk
Բնօրինակ անունռուս.՝ Фёдор Андреевич Инсаров
Ի ծնե անունռուս.՝ Фёдор Андреевич Инсаров
Նաև հայտնի է որպեսFeduk[1]
Ծնվել էփետրվարի 9, 1992(1992-02-09) (32 տարեկան)
Մոսկվա, Ռուսաստան
Երկիր Ռուսաստան
Ժանրերհիփ հոփ[2]
Մասնագիտությունռեփեր
Գործիքներկիթառ, դաշնամուր, դաշնամուր և վոկալ
ԼեյբլWarner Music Russia
Պարգևներ
Կայքfedukonelove.com
 Feduk Վիքիպահեստում

Feduk (Ֆիդուկ), իրական անունը՝ Ֆյոդոր Անդրեյևիչ Ինսարով (փետրվարի 9, 1992(1992-02-09), Մոսկվա, Ռուսաստան), ռուս հիփ հոփ երգիչ։

Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Հայրը՝ Ինսարով Անդրեյ Լվովիչը, համարվում է Միջազգային հարաբերությունների Մոսկվայի պետական ինստիտուտի ֆիզիկական դաստիարակության ամբիոնի ավագ դասախոս։ Համալսարանի ատլետիկ մարմնամարզության և մարտարվեստի հավաքականի մարզիչը[4]։

Ֆյոդոր Ինսարովը, նույն ինքը Ֆիդուկը ծնվել է Մոսկվայում։ Հինգ տարեկանում ծնողների հետ ստիպված է եղել տեղափոխվել Չինաստան, որտեղ ապրել է մոտ երեք տարի։ Չինաստանից Ֆեդիի ընտանիքը վերադարձել է Մոսկվա։ Բայց չորս տարի անց Ֆեդիուկի հայրը պետք է կրկին մեկներ երկարաժամկետ գործուղման, բայց այս անգամ դեպի Հունգարիա։ Այդ պատճառով 2004 թվականից մինչ 2008 թվականը Ֆեդյան ընտանիքի հետ ապրել է Հունգարիայի մայրաքաղաքում՝ Բուդապեշտում, որից հետո կրկին վերադարձել է Մոսկվա։ Հենց Հունգարիայում Ֆիդուկը ծանոթացել է ռեփին և սկսել է ձայնագրել իր առաջին երգերը ընկերոջ՝ Rodnique-ի հետ։ Ինչպես ասում է հենց ինքը՝ Ֆիդուկը, միայն ընկերոջ շնորհիվ է, որ նա հիմա զբաղվում է ռեփով և թողարկում է նոր երգեր։ Եթե հեռավոր 2004 թվականում Ֆիդուկին ճակատագիրը չծանոթացներ Rodnique-ի հետ, ապա հազիվ թե Ֆեդյան հիմա զբաղվեր ռեփով[5]։

«Околофутбола»[խմբագրել | խմբագրել կոդը]

2013 թվականին դարձել է Անտոն Բորմատովայի «Околофутбола» ֆիլմի գլխավոր երգի հեղինակը։ Երգը դարձել է «околофутбольщиков»-ների ոչ պաշտոնական հիմնը և Ֆյոդորին բերեց որոշակի հայտնիություն նեղ շրջանակներում։ Ֆուտբոլի թեմային է նաև նվիրված «Tour De France» երգը, որը թողարկվել է 2016 թվականին, Ռուսաստանի և Անգլիայի հավաքականների երկրպագուների բախումից հետո, ֆուտբոլի Եվրոպայի առաջնության ժամանակ[6]։

«Розовое вино» («Վարդագույն գինի»)[խմբագրել | խմբագրել կոդը]

Համառուսական ճանաչում երգիչը ձեռք բերեց 2017 թվականին, երբ «Розовое вино» երգը, ձայնագրված ռեփեր Էլջեյի հետ, դարձավ տարվա ռուսալեզու հիթերից մեկը[7]։ Երգի տեսահոլովակը թողարկվել է 2017 թվականի նոյեմբերի 14-ին և դարձել է կատարողների միջև տեղի ունեցած կոնֆլիկտի պատճառը, որոնք չեն կարողացել ընդհանուր հայտարարի գալ տեսահոլովակի անունների հերթականությունում։ Տեսահոլովակը յութուբում հրապարակելուց երկու օր անց այն արգելափակվել է, այդ ընթացքում հավաքելով երկու միլիոն դիտում։ Մեկ օր անց տեսահոլովակը ևս մի անգամ արգելափակվել է, միայն թե, այս անգամ սկզբում գրված էր Էլջեյի անունը[8]։

«Розовое вино» երգը դարձել է 2017 թվականի ամենահայտնին՝ ըստ ՎԿ սոցիալական կայքի օգտատերերի կարծիքի[9]։ Մեկ տարվա ընթացքում երգը լսել են ավելի քան 200 միլիոն անգամ[10]։

Ֆիդուկի և Էլջեյի երգի հայտնիությունը բերեց երգի երաժշտական ծագրերգությանը, «Вечерний Ургант» հեռուստահաղորդման ժամանակ։ Տեսահոլովակում «Розово-малиновое вино» անունով, մասնակցել են հաղորդավար Իվան Ուրգանտը, հեռուստահաղորդման սցենարիստ Ալեքսանդր Գուդկովը և երգիչ Իգոր Նիկոլաևը («Малиновое вино» երգի հեղինակը), հենց ինքը՝ Ֆիդուկը և լրագրող Յուրի Դուդը[11]։

Սկավառակագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Ալբոմներ[խմբագրել | խմբագրել կոդը]

  • 2013 — «Сезон пожарче» (Toobe-ի հետ համագործակցություն)
  • 2014 — Ghetto Space
  • 2015 — «Наш Остров»
  • 2016 — «Фри»
  • 2017 — F&Q

EP[խմբագրել | խմբագրել կոդը]

  • 2014 — «Нотный Стаф»

Սինգլներ[խմբագրել | խմբագրել կոդը]

  • 2011 -«Былым временам» (feat. No Kanifol')
  • 2011 - «БТЛ (Буду Тебя Любить)» (feat. 158)
  • 2011 - «One Love / Ван Лав» (feat. Toobe, ՉիկաԼիկա)
  • 2013 - «Околофутбола»
  • 2015 - «Москва»
  • 2017 - «Мне нужна Москва» (feat. Reptar)
  • 2017 - «Турки» (feat. Lil Melon)
  • 2017 - «Моряк»
  • 2017 - «Розовое вино» (feat. Էլջեյ)
  • 2017 - «Groove»

Տեսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Երաժշտական տեսահոլովակներ

  • 2013 — «Околофутбола»
  • 2014 — «Не одно и то же» (feat. Toobe)
  • 2014 — «Улофа Пальме» (feat. Toobe)
  • 2015 — «Москва» (feat. Antiosov)
  • 2015 — «24 октября»
  • 2016 — «Равнина»
  • 2016 — «Перебрал»
  • 2017 — «На этаже» (feat. FolkPro)
  • 2017 — «Культурный агрессор»
  • 2017 — «Розовое вино» (feat. Էլջեյ)
  • 2017 — «Розово-малиновое вино» (feat. Իգոր Նիկոլաև, Իվան Ուրգանտ, Ալեքսանդր Գուդկով)

Ռեփ բաթլներ

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. Sof’ya Brontveyn Feduk и Андрей Рублев говорят о музыке, спорте и стиле (ռուս.) // GQ Russia — 2020.
  2. Riabikova V. Dix clips musicaux venus de l'Est et ayant accumulé plus de 100 millions de vues sur YouTube (ֆր.) // Russia Beyond the Headlines — 2019.
  3. Звезды блеснули на музыкальной премии RU.TV (ռուս.) // Экспресс-газетаКомсомольская правда, 2018. — 800000 экз.
  4. https://mgimo.ru/people/insarov/
  5. https://punch-line.ru/biografija_feduk
  6. «Feduk: «„Розовое вино" — попса, но это круче группы Hi-Fi»». The Village. Վերցված է 2018 թ․ հունվարի 3-ին.
  7. ««В магазине Gucci тает розовое вино»: Гид по русскоязычным хитам 2017 года». The Village. Վերցված է 2018 թ․ հունվարի 3-ին.
  8. «Как Элджей заблокировал, а потом разблокировал клип на песню «Розовое вино» с Федуком». Афиша Daily. Վերցված է 2018 թ․ հունվարի 3-ին.
  9. «Определен самый популярный у россиян музыкальный жанр». Lenta.ru. Վերցված է 2018 թ․ հունվարի 3-ին.
  10. ««ВКонтакте» назвала самые популярные песни уходящего года». Esquire. Վերցված է 2018 թ․ հունվարի 3-ին.
  11. «Игорь Николаев, Федук и Дудь спели с Ургантом в пародии на «Розовое вино»». Esquire. Վերցված է 2018 թ․ հունվարի 3-ին.

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Feduk (երգիչ)» հոդվածին։