MBAND

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
MBAND
ԵրկիրՌուսաստան Ռուսաստան, Մոսկվա
ԺանրերՓոփ
Գործունեություն2014-ներկա
ԼեյբլVelvet Music
Կայքmband.ru
Անդամներ
Նիկիտա Կիոսսե
Արտյոմ Պինդյուրա
Անանտոլիյ Ցոյ
Նախկին անդամներ
Վլադիսլավ Ռամմ
 MBAND Վիքիպահեստում

MBAND, ռուսական բոյ բենդ, որը ստեղծվել է 2014 թվականին Մոսկվայում։ Խմբի ստեղծմանը նպաստել է «Хочу к Меладзе» հեռուստաշոուն[1]։ Ներկայումս խումբը բաղկացած է 3 անդամից՝ Անատոլի Ցոյ, Արտյոմ Պինդյուրա և Նիկիտա Կիոսսե[2]։ Խմբի պրոդյուսերը համարվում է Կոնստանտին Մելաձեն[3][4]։

Պատմություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Շոու «Хочу к Меладзе»[խմբագրել | խմբագրել կոդը]

«Хочу V ВИА Гру» շոուի հաջող ավարտից հետո, Կոնստանտին Մելաձեն որոշում է կայացնում նախագծի սկզբում ընտրել մասնակից նորաստեղծ բոյ բենդի համար։ 2014 թվականի ապրիլի 30-ին հայտարարվում է տղաների քասթինգ ԱՊՀ երկրներից։ Նախագծի պրեմիերան կայանալու էր Ռուսաստանում (ՆՏՎ), Բելառուսում (Համազգային հեռուստատեսություն) և Ղազախստանում (Յոթերորդ ալիք2014 թվականի սեպտեմբերի 6-ին։ Իսկ Ուկրաինայում (Ուկրաինա2014 թվականի սեպտեմբերի 7-ին։ Նախագծի սկզբնական շրջանում մասնակիցները ընտրվում էին ժյուրիի կողմից։ 2014 թվականի նոյեմբերի 22-ին, եզրափակիչ փուլում հաղթողն ընտրվեց հեռուստադիտողի SMS քվեարկությամբ։ Արդյունքում հաղթող ճանաչվեց Անատոլի Ցոյից, Արտյոմ Պինդյուրայից, Նիկիտա Կիոսսեյից և Վլադիսլավ Ռամմից բաղկացած քառյակը։

Խմբի ներկա գործունեությունը[խմբագրել | խմբագրել կոդը]

2014 թվականի դեկտեմբերին խումբը ստացավ «MBAND» անվանումը, ներկայացրեց իր առաջին երգի տեսահոլովակը՝ «Она вернётся»[5][6]: Սկզբում ստեղծագործությունը ներկայացվել է «Хочу к Меладзе» նախագծի եզրափակչում, իսկ որպես սինգլ պաշտոնապես թողարկվել է 2014 թվականի նոյեմբերի 14-ին։ Երգը նրանց համար գրել է Կոնստանտին Մելաձեն։ Երգի բառերը գրվել է Կոնստանտին Մելաձեի և Արտյոմ Պինդյուրայի կողմից։ Տեսահոլովակը, որը նկարահանվել էր Սերգեյ Սոլոտկիյի կողմից, Յություբում 5 ամսում հավաքում է 10 միլիոն դիտում[7]։ Դրանից հետո խումբը սկսում է ակտիվ շրջագայել[8]։ 2015 թվականի մարտին թողարկվում է խմբի երկրորդ սինգլը՝ «Дай мне» անվանումով[9]։ Երգի բառերը գրել է Կոնստանտին Մելաձեն, ինչպես նաև խմբի անդամներ՝ Նիկիտա Կիոսսեն և Արտյոմ Պինդյուրան, իսկ երաժշտությունը՝ Կոնստանտինն ու Նիկիտան։ Նույն ամսվա վերջում հայտարարվեց «Kids’ Choice Awards 2015» մրցանակաբաշխության արդյունքները, որտեղ խումբը հաղթեց «Ռուսական երաժշտության տարվա առաջընթաց» անվանակարգում[10]։ Իսկ անցած տարվա մարտին «RU.TV 2015» մրցանակաբաշխությունում հաղթեց «Իսկական մուտք» անվանակարգում[11]։ Խումբը ներկայացվել է «Муз-ТВ 2015» մրցանակաբաշխության «Տարվա առաջընթաց» անվանակարգում, սակայն արդյունքում հաղթել չհաջողվեց[12]։ 2015 թվականի մարտի 29-ին խումբը «Love Radio»-ի եթերում, ներկայացրեց նոր սինգլը՝ «Посмотри на меня»: Խոսքերի և երաժշտության հեղինակը Կոնստանտին Մելաձեն է։ Հունիսի 8-ին «Fashion People Awards-2015» մրցանակաբաշխությունում բոյ բենդը հաղթում է «Տարվա բացում» անվանակարգում։ 2015 թվականի հունիսի 16-ին սկսվում են «Один день с MBAND» շոուի նկարահանումները, որն ավելի ուշ ցուցադրվեց «СТС Love» հեռուստաալիքով[13]։ 2015 թվականի հունիսի 23-ին «RU.TV» հեռուստաալիքի եթերում խումբը ներկայացրեց «Посмотри на меня» երգի նոր տեսահոլովակը[14]։ Հատկանշական է, որ տեսահոլովակի նկարահանմանը մասնակցել է Կոնստանտին Մելաձեն, որտեղ նա եղել է այգեպանի դերում, ինչպես նաև երգչուհի Նյուշան, այն աղջկա դերում՝ ում վերաբերվում էր երգը։ 2015 թվականի նոյեմբերի 12-ին հայտնի դարձավ, որ Վլադիսլավ Ռամմը լքում է խումբը[15]։

Անձնակազմը[խմբագրել | խմբագրել կոդը]

Ժամանակաշրջանը Կազմը Տվողությունը
1. նոյեմբերի 22, 2014 - նոյեմբերի 11, 2015 Անատոլի Ցոյ Արյոմ Պինդյուրա Նիկիտա Կիոսսե Վլադիսլավ Ռամմ 1 տարի
2. նոյեմբերի 12, 2015 - ներկա ժամանակ այժմ գոյություն ունի
  • Անատոլի Ցոյ Վասիլևի - ծնվել է 1988 թվականի հուլիսի 28-ին Ալմա Ատայում։ Եղել է «National» խմբի կազմում, մասնակցել է X Factorնախագծի ղազախական տարբերակին։ 2007 թվականին ընդունում է իր մասնակցությունը SuperStar KZ նախագծի չորրորդ եթերաշրջանում։
  • Արտյոմ Պինդյուրա Վիկտորի - ծնվել է 1990 թվականի փետրվարի 13-ին Կիևում։ Մինչև նախագիծը Արտյոմը հայտնի էր նեղ շրջանակներում‚ ինչպես հիփ հոփ մենակատար «Kid»[16]:
  • Նիկիտա Կիոսսե Վյաչեսլավի - ծնվել է 1998 թվականի ապրիլի 13-ին Ռյազանում։ Նա մասնակցել է «Մանկական Եվրատեսիլ»ին (2002 թվականին) և «Մանկական Նոր ալիք»ին[16]։ 13 տարեկանում մասնակցել է «Երեխաների ձայնը» նախագծի առաջին եթերաշրջանին‚ որը ցուցադրվել է ուկրաինական «1+1» հեռուստաալիքով‚ հասնելով մինչև եզրափակիչ[16]։

Նախկին անդամներ[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Վլադիսլավ Ռամմ Ալեքսեյի - ծնվել է 1995 թվականի սեպտեմբերի 17-ին Կեմերովոյում։ Ամուսնացած է եղել Վերոնիկա Գեներալովի հետ։ Ամուսնությունից հետո ունեցել է աղջիկ՝ Նիկոլ անունով[17]:2014 թվականին հայտնի դարձավ,որ Վլադիսլավ Ռամմը ամուսնալուծվել է կնոջից։ Երկրորդ անգամ ամուսնացել է «Виа Гра» խմբի Միշա Ռամանովայի հետ:Սակայն կարիերայի պատճառով զույգը բաժանվել է։ 2015 թվականի նոյեմբերի 12-ին հանտնի դարձավ այն‚ որ Վլադիսլավ Ռամմը լքում է խումբը։

Սկավառակագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Սինգլներ և չարթեր[խմբագրել | խմբագրել կոդը]

Տարի Սինգլի անվանումը Ամենաբարձր հորիզոնականը Tophit չարթում[18] Ֆորմատ
Շաբաթվա ամբողջական չարթ Ամսվա չարթերը դիմումներով Ռուսական շաբաթվա չարթ Մոսկովյան շաբաթվա չարթ Ուկրաինական շաբաթվա չարթ Կիևյան շաբաթվա չարթ Սանկտ Պետերբուրգյան շաբաթվա չարթ[19][20] Ամսվա չարթ ՅուԹյուբ (Տեսահոլովակներ)[21] Ռուսական տարվա չարթ[22]
2014 Она вернётся[23] 1 4 3 8 1 1 9 2 195 տեսահոլովակ‚ ռադիո
2015 Дай мне[24] 110 49 132 177 507 487 66 տեսահոլովակ չկա ռադիո
Посмотри на меня[25] 27 7 36 63 21 44 36 39 տեսահոլովակ‚ ռադիո
Чего ты хочешь?[26] 32 7 41 50 151 92 56 տեսահոլովակ չկա ռադիո

Տեսահոլովակներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Տարի Տեսահոլովակի անվանումը Ռեժիսոր Անձնակազմը
2014 Она вернётся Սերգեյ Սոլոդկիյ Ա. Ցոյ, Ա. Պինդյուրա, Ն. Կիոսսե‚ Վ. Ռամմ
2015 Посмотри на меня

Մրցանակներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. «Հայտնի է դարձել «Хочу к Меладзе» շոուի հաղթողների անունները». Woman.ru. 24.11.2014.
  2. «խմբի պաշտոնական կայք». Արխիվացված է օրիգինալից 2016 թ․ հունվարի 24-ին. Վերցված է 2016 թ․ հունվարի 22-ին.
  3. . НТВ. 2014 թ․ նոյեմբերի 22 http://www.ntv.ru/novosti/1266045. Վերցված է 2015 թ․ մարտի 19-ին. {{cite news}}: Missing or empty |title= (օգնություն)
  4. . 2014 թ․ նոյեմբերի 24 http://www.segodnya.ua/culture/stars/na-shou-hochu-k-meladze-nazvali-pobediteley-571664.html. Վերցված է 2015 թ․ մարտի 19-ին. {{cite news}}: Missing or empty |title= (օգնություն)
  5. Անաստասիա Իլյիչովա (2014 թ․ դեկտեմբերի 9). «MBAND խումբը թողարկել է «Она вернется» երգի տեսահոլովակը». muzGazeta. Արխիվացված է օրիգինալից 2015 թ․ ապրիլի 5-ին. Վերցված է 2015 թ․ մարտի 19-ին.
  6. «Կոնստանտին Մելաձեի կազմած առաջին բոյ բենդը թողարկել է տեսահոլովակ». 2014 թ․ դեկտեմբերի 11. Վերցված է 2015 թ․ մարտի 19-ին.
  7. «MBAND - Она вернется». YouTube. Վերցված է 2015 թ․ մարտի 27-ին.
  8. Վասիլիսա Բիրկինա (10.12.2014). Woman.ru https://web.archive.org/web/20170510151332/http://www.woman.ru/stars/events/article/144458/. Արխիվացված է օրիգինալից 2017 թ․ մայիսի 10-ին. Վերցված է 2016 թ․ հունվարի 22-ին. {{cite web}}: Missing or empty |title= (օգնություն)
  9. «M-Band խումբը թողարկեց իր երկրորդ երգը». Ivona. 2015 թ․ մարտի 13. Վերցված է 2015 թ․ մարտի 22-ին.
  10. 10,0 10,1 «Kids' Choice Awards 2015: ռուսական հաղթողները». ELLE Girl. 2015 թ․ ապրիլի 2. Վերցված է 2015 թ․ ապրիլի 9-ին.
  11. 11,0 11,1 . RU.TV http://ru.tv/press/497139/. Վերցված է 2015 թ․ մայիսի 26-ին. {{cite news}}: Missing or empty |title= (օգնություն)
  12. Յուլիա Պոշ (05.06.2015). Woman.ru https://web.archive.org/web/20170129061936/http://www.woman.ru/premiamuztv/premiamuztv-news/article/151234/. Արխիվացված է օրիգինալից 2017 թ․ հունվարի 29-ին. Վերցված է 2016 թ․ հունվարի 22-ին. {{cite web}}: Missing or empty |title= (օգնություն)
  13. Յանա Բերգամ (16.06.2015). Woman.ru https://web.archive.org/web/20170401150003/http://www.woman.ru/stars/events/article/151475/. Արխիվացված է օրիգինալից 2017 թ․ ապրիլի 1-ին. Վերցված է 2016 թ․ հունվարի 22-ին. {{cite web}}: Missing or empty |title= (օգնություն)
  14. Յանա Բերգման (19.06.2015). «Կոնստանտին Մէլաձեն դարձել է դերասան». Woman.ru. Արխիվացված է օրիգինալից 2017 թ․ օգոստոսի 3-ին. Վերցված է 2016 թ․ հունվարի 22-ին.
  15. «Կոնստանտին Մելաձեն մեկնաբանել է Վլադիսլավ Ռամմի հեռացումը MBAND խմբից».
  16. 16,0 16,1 16,2 Вера Смирнова (2014 թ․ նոյեմբերի 26). «Группа MBAND: первое откровенное интервью финалистов проекта «Хочу к Меладзе»». Woman.ru. Վերցված է 2015 թ․ մարտի 19-ին.
  17. Ալեսիա Սեմենովա (21.07.2015). Woman.ru http://www.woman.ru/relations/medley4/article/152416/. {{cite web}}: Missing or empty |title= (օգնություն)
  18. . TOPHIT.RU http://lk.tophit.ru/cgi-bin/artinfo.cgi?id=65404. {{cite web}}: Missing or empty |title= (օգնություն)(չաշխատող հղում)
  19. «tophit.ru: Weekly Airplay Top Hit 100 St. Petersburg». lk.tophit.ru. Վերցված է 2015 թ․ նոյեմբերի 21-ին.(չաշխատող հղում)
  20. «tophit.ru: Weekly Airplay Top Hit 100 St. Petersburg». lk.tophit.ru. Վերցված է 2015 թ․ նոյեմբերի 21-ին.(չաշխատող հղում)
  21. «Շաբաթվա չարթ Youtube». TOPHIT.RU. Արխիվացված է օրիգինալից 2016 թ․ հուլիսի 3-ին. Վերցված է 2016 թ․ հունվարի 22-ին.
  22. «Ռուսական տարվա չարթ». TOPHIT.RU. Արխիվացված է օրիգինալից 2016 թ․ հուլիսի 9-ին. Վերցված է 2016 թ․ հունվարի 22-ին.
  23. «MBAND - Она вернется (լսել երգը‚ դիտել տեսահոլովակը)». www.tophit.ru. Արխիվացված է օրիգինալից 2015 թ․ նոյեմբերի 21-ին. Վերցված է 2015 թ․ նոյեմբերի 21-ին.
  24. «MBAND - Дай мне (пխլսել երգը‚ դիտել տեսահոլովակը)». www.tophit.ru. Արխիվացված է օրիգինալից 2015 թ․ նոյեմբերի 21-ին. Վերցված է 2015 թ․ նոյեմբերի 21-ին.
  25. «MBAND - Посмотри на меня (լսել երգը‚ դիտել տեսահոլովակը)». www.tophit.ru. Արխիվացված է օրիգինալից 2015 թ․ նոյեմբերի 21-ին. Վերցված է 2015 թ․ նոյեմբերի 21-ին.
  26. «MBAND - Чего ты хочешь? (լսել երգը‚ դիտել տեսահոլովակը)». www.tophit.ru. Արխիվացված է օրիգինալից 2015 թ․ նոյեմբերի 21-ին. Վերցված է 2015 թ․ նոյեմբերի 21-ին.
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «MBAND» հոդվածին։