Վլադիսլավ Ռամմ
Վլադիսլավ Ռամմ | |
---|---|
Ի ծնե անուն | Վլադիսլավ Իվանով |
Ծնվել է | 1995 թվական սեպտեմբերի 17 Կեմերովոյի մարզ |
Երկիր | Ռուսաստան |
Ժանրեր | Փոփ |
Մասնագիտություն | Երգիչ |
Գործիքներ | վոկալ |
Վլադիսլավ Ռամմ (ռուս.՝ Владислав Алексеевич Рамм, սեպտեմբերի 17, 1995, Կեմերովո, Ռուսաստան), ռուս երգիչ: «MBAND» խմբի անդամ (2014 - 2015 թվականներ)[1]:
Բովանդակություն
Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]
Ծնվել է 1995 թվականի սեպտեմբերի 17-ին Կեմերովոյում: Տղայի դաստիարակությամբ զբաղվում է հայրը: Սերը դեպի երաժշտություն նա ժառանգել է իր մայրիկից, ով աշխատում էր երաժշտական թատրոնում[2]: Նրա մանկության մասին շատ քիչ տեղեկություններ կան[3]: Մանկուց նա ցանկանում էր դառնալ հայտնի մարդ, այդ իսկ պատճառով նա շատ էր պարապում[4]: Սկզբից Վլադիսլավը սովորում էր երաժշտական դպրոցում նվագելով դաշնամուր և սովորում երաժշտական այլ գործիքներ: Հետագայում նա սկսել է վոկալ սովորել մասնավոր պարապմունքների ժամանակ[5][6]:
Վլադիսլավ Ռամմի առաջնելույթը հեռուստատեսությամբ տեղի է ունեցել 2014 թվականի սեպտեմբերի 13-ին «Ուզում եմ գնալ Մելաձեյի մոտ» հեռուստաշոուի շրջանակներում[7]: 2014 թվականի նոյեմբերի 22-ին նա հաղթել է մրցույթում և դարձել «MBAND» խմբի անդամ: «MBAND» խմբում նա ստացել է շատ մրցանակներ ինչպիսին են՝ Kids' Choice Awards, Fashion People Awards, MTV Europe Awards: Որպես դերասան նա նկարահանվել է ռուսական հայտնի «Всё исправить» ֆիլմում, մարմնավորելով գլխավոր դերերից մեկը[8]:
2015 թվականի նոյեմբերի 12-ին Վլադիսլավը հայտարարել է, որ ցանկանում է դառնալ մենակատար երգիչ: Նա շնորհակալություն է հայտնել իր պրոդյուսերին և խմբի մնացած անդամներին մաղթելով նրանց նոր հաջողություններ[9]: «Մուզ-ՏՎ»-ի հարցազրույցի ժամանակ նա նշել է, որ ցանկանում է շարունակել իր կարիերան առանց պրոդյուսերի[10]: Կոնստանտին Մելաձեյի հավաստմամբ Վլադիսլավը չի կարող մենակտարի գործունեություն ծավալել, քանի որ նա պայմանագիր ունի մինչև 2021 թվականը[11]: 2016 թվականի դեկտեմբերի 25-ին նա հրապարակեց նոր ալբում «#Перvый»[12]: 2017 թվականի հունվարի 19-ին հրապարակեց «Влияние» երգը iTunes-ում և Google Play-ում: Հենց առաջի օրն էլ երգը iTunes-ում զբաղեցրեց թոփ չարթերը, իսկ մի քանի օր հետո Google Play-ի թոփ չարթերը[13]:
Անձնական կյանք[խմբագրել | խմբագրել կոդը]
Ամուսնացած էր Վերոնիկա Գեներալվոյի հետ, սակայն երբ Վլադը հայտնի դարձավ, նա ստիպված էր բաժանվել կնոջից[14][15]: Այդ ամուսնությունից նա ունեցավ դուստր Նիկոլ անունով[16]: Նաև ունեցել էր սիրավեպ «ՎԻԱ Գրա» խմբի Միշա Ռոմանովայի հետ, սակայն խմբից հեռանալու պատճառով զույգը բաժանվեց[17]:
«MBAND» հետ երգերում[խմբագրել | խմբագրել կոդը]
- 2014 թվական — Она вернётся
- 2015 թվական — Дай мне
- 2015 թվական — Посмотри на меня
- 2015 թվական — Чего ты хочешь?
- 2015 թվական — Ангелы не умирают
Սոլո ալբոմ[խմբագրել | խմբագրել կոդը]
- 2017 թվական — #перvый
Տեսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]
Տեսահոլովակներ «MBAND» հետ[խմբագրել | խմբագրել կոդը]
Տարի | Տեսահոլովակ | Ռեժիսոր |
---|---|---|
2014 թվական | Она вернётся | Սերգեյ Սլոդկի |
2015 թվական | Посмотри на меня |
Սոլո տեսահոլովակներ[խմբագրել | խմբագրել կոդը]
Տարի | Տեսահոլովակ | Ռեժիսոր |
---|---|---|
2017 թվական | Хватит духу (feat. Kolyas) | Ալեքսեյ Գլուբեյ |
Ֆիլմագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]
- Всё исправить-2016 թվականին
Հեռուստատեսություն[խմբագրել | խմբագրել կոդը]
«MBAND» հետ[խմբագրել | խմբագրել կոդը]
- Ռեալիթի շոոու «Один день с MBAND» («СТС Love»)-2015 թվականի սեպտեմբերի 9-ից հոկտեմբերի 25-ը
Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]
- ↑ «Чарты, рейтинги, хит-парады»։ 2017-01-26։ Վերցված է 2017-01-30
- ↑ «Владислав Рамм о своём дебютном альбоме без группы MBAND и отношениях с Константином Меладзе»։ PEOPLETALK (ru-RU)։ 2016-12-27։ Վերցված է 2017-01-20
- ↑ «Группа MBAND: первое откровенное интервью финалистов проекта «Хочу к Меладзе»» (ru-RU)։ Վերցված է 2017-01-20
- ↑ «Вышел первый сольный альбом экс-участника MBAND Влада Рамма | ElleGirl»։ www.ellegirl.ru։ Վերցված է 2017-01-30
- ↑ «Музыкальный альбом кемеровчанина занял первое место в чарте iTunes»։ 2017-01-20։ Վերցված է 2017-01-20
- ↑ «У 24-летней солистки «ВИА Гры»Миши Романовой роман с 19-летним участником MBAND» (ru-RU)։ Վերցված է 2017-01-20
- ↑ «Кемеровчанин попал на шоу «Хочу к Меладзе» - Woman's Day»։ Վերցված է 2017-01-30
- ↑ bigmir)net։ «Хочу к Меладзе финал: Кто победил в шоу?» (ռուսերեն)։ Վերցված է 2017-01-20
- ↑ «Иван Ургант, Полина Гагарина и другие российские звезды номинированы на Kids' Choice Awards-2016»։ Վերցված է 2017-01-20
- ↑ «Группа MBAND сорвала куш на премии Fashion People»։ www.oops.ru։ Վերցված է 2017-01-30
- ↑ «Константин Меладзе прокомментировал уход Владислава Рамма из MBAND»։ www.dp.ru։ Վերցված է 2017-05-06
- ↑ «MBAND стали «Лучшим Российским артистом» по версии MTV EMA 2015 | ElleGirl»։ www.ellegirl.ru։ Վերցված է 2017-01-30
- ↑ «Участники MBAND об уходе Влада Рамма: Он просто сломался!» (ru-RU)։ Վերցված է 2017-01-20
- ↑ «Группа MBAND снимется в реалити-шоу со своими поклонницами» (ru-RU)։ Վերցված է 2017-01-20
- ↑ «SMM-кейс: как телеканал СТС Love превратил гнев фанатов MBAND в свое первое реалити-шоу»։ vc.ru (ռուսերեն)։ Վերցված է 2017-01-20
- ↑ «Владислав Рамм покинул группу MBAND»։ muz-tv.ru։ Վերցված է 2017-01-20
- ↑ «В российский прокат вышел фильм с участием кемеровского музыканта»։ gazeta.a42.ru։ Վերցված է 2017-01-20