Համազգային հեռուստատեսություն (Բելառուս)

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
«Համազգային հեռուստատեսություն»
Երկիր{{{2}}} Բելառուս Մինսկ
Հեռարձակման գոտի{{{2}}} Բելառուս
Հեռարձակման լեզուբելառուսերեն, ռուսերեն
Հեռարձակման սկսման թվական2002 թ. հունիսի 25
Սեփականատեր«Երկրորդ ազգային հեռուստաալիք» ՓԲԸ
🌐www.ont.by


Համազգային հեռուստատեսություն (բելառուս․՝ Агульнанацыянальнае тэлебачанне, ռուս.՝ Общенациональное телевидение), Բելառուսական ազգային հեռուստաալիք։ Հիմնվել է «Երկրորդ ազգային հեռուստաալիք» ՓԲԸ կողմից Բելառուսի նախագահի հրամանով 2002 թվականի փետրվարի 15-ին, եթեր է հեռարձակվում 2002 թ. հունիսի 25-ից։ Հեռուստաալիքը ցուցադրում է սեփական արտադրության հաղորդումներ, ինչպես նաև Ռուսաստանի «Առաջին ալիքի» բարձր ցուցանիշ ունեցող հաղորդումները։ Հեռուստաալիքը ունի 304 աշխատակից։ Հեռուստաընկերության նախագահն է Գրիգորի Կիսելը[1]։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]