Յուլիաննա Կարաուլովա

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Յուլիաննա Կարաուլովա
Բնօրինակ անունռուս.՝ Юлианна Караулова
Ի ծնե անունռուս.՝ Юлианна Юрьевна Караулова
Ծնվել էապրիլի 24, 1988(1988-04-24) (35 տարեկան)
Մոսկվա, ԽՍՀՄ
Երկիր Ռուսաստան
Ժանրերփոփ և ժամանակակից R&B
Մասնագիտությունդերասանուհի, երգչուհի և հեռուստահաղորդավարուհի
Գործիքներվոկալ
ԿրթությունՌուսաստանի Գնեսինների անվան երաժշտության ակադեմիա
Կայքkaraulova.com
 Yulianna Karaulova Վիքիպահեստում

Յուլիաննա Կարաուլովա Յուրևնա (ռուս.՝ Юлианна Юрьевна Караулова, ապրիլի 24, 1988(1988-04-24), Մոսկվա, ԽՍՀՄ), ռուս էստրադային երգչուհի, նախկին «5sta Family» խմբի մենակատար, եղել է «Աստղերի ֆաբրիկա» նախագծի եզրափակիչ փուլում։

Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Մանկություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Նա ծնվել է 1988 թվականի ապրիլի 24-ին Մոսկվայում[1]։ Երբ դեռ Յուլիանան 4 տարեկան էր հայրը նրան ուղարկում է Բուլղարիա դիվանագիտական ծառայության։ Ապա նրա ընտանիքը տեղափոխվում է Սոֆիա։ Նա 2003 թվականին մասնակցել է «Տարվա մարդ» կազմակերպության կողմից կազմակերպված մրցույթին և զբաղեցրել երկրորդ հորիզոնականը։

Աստղերի ֆաբրիկա[խմբագրել | խմբագրել կոդը]

Նա 2004 թվականին եղել է առաջին ալիքի «Աստղերի ֆաբրիկա-5» հեռուստանախագծի մասնակից՝ Ալլա Պուգաչովայի ղեկավարությամբ,որտեղ նա հասել է եզրափակիչ։ Նախագծի ընթացքում նա Ռուսլան Մասյուկովայի հետ երգել է «Դու չկաս» դուետը, որը հետագայում անցել է Ելենա Տերելևային։ Նաև ձայնագրել է «Անձրև» սոլո կոմպոզիցիան։ «Աստղերի ֆաբրիկա-5» նախագծից հետո նա մոտ կես տարի սովորել է Լոնդոնում, որոշ ժամանակ էլ աշխատել է «Yes!» ամսագրում որպես խմբավար[2]։

5sta Family[խմբագրել | խմբագրել կոդը]

2011 թվականին նա դարձել է «5sta Family»-ի մեներգչուհի։ 4 տարվա պաշտոնավարման ընթացքում նա իր խմբի հետ ձայնագրել է մի քանի հիթեր և ստացել հեղինակավոր պարգևատրումներ,որոնց թվում էր «Ոսկե գրամաֆոն 2013» մրցանակը՝ «Մենք միասին ենք» երգի համար։ 2014 թվականին Յուլիննա Կարաուլովան ավարտել է Ռուսաստանի Գնեսինների անվան երաժշտական ակադեմիայի պրոդյուսերական ֆակուլտետը։ Ապա ավարտել է Գնեսինի անվան Էստրադա-ջազ վոկալ բաժինը։ 2015 թվականի սեպտեմբերի 20-ին հայտարարել է, որ դուրս է գալիս խմբից։

Սոլո կարիերան[խմբագրել | խմբագրել կոդը]

2015 թվականի մայիսին Յուլիաննան լինելով 5sta Family-ի կազմում ներկայացրել է իր դեբյուտային երգը «Ты не такой»։ Երաժշտության և խոսքերի հեղինակն է R.M.B երգչուհի Բիանցան։ Տեսահոլովակի նկարահանումները տեղի են ունեցել Հռոմում։ 2016 թվականի նոյեմբերին տեսահոլովակը հաջողակ հիթ է դարձել և Youtube-ում ունեցել է 20 000 000 դիտում։ 2016 թվականի դեկտեմբերի վերջին հրատարակել է «Հյուսթոն» տեսահոլովակը, իսկ 2016 թվականի մարտին հրատարակում է «Внеорбитные» տեսահոլովակը։ 2016 թվականի հունիսին հրատարակվել է «Ծով» երգը, ապա հուլիսի 27-ին տեսահոլովակը։ Նրա առաջին շնորհանդեսը և մենահամերգը 2016 թվականի նոյեմբերի 1-ին մոսկովյան RED ակումբում։ Հանդիպում է ձայնային պրոդյուսեր Անդրեյ Չյոռնիին, որի հետ ծանոթացել էր «Աստղերի Ֆաբրիկայում»։ 2016 թվականի դեկտեմբերի 23-ին Անդրեյը Յուլիաննային առաջարկ է անում ելույթ ունենալ զինավարժությանը իր «Внеорбитны» երգով։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. Юлианна Караулова. журнал «7 дней». Проверено 17 марта 2016.
  2. Новая звезда: певица Юлианна Караулова. Cosmopolitan (20 октября 2011).

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Յուլիաննա Կարաուլովա» հոդվածին։