Mr. Know It All

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
«Mr. Know It All»
Քելլի Քլարկսոնի սինգլը
«Stronger» ալբոմից
Թողարկված5 սեպտեմբերի, 2011
ՖորմատCD-սինգլ, թվային ներբեռնում
Ձայնագրված2011
Ժանրփոփ
ԵրգահանԷսթեր Դին, Brett James?, Dante Jones? և Brian Kennedy?
Տևողություն3:53
ՊրոդյուսերԲրայան Քենեդի, Էսթեր Դին (со), Դանթե Ջոնս, Դան Հաֆ (քանթրի տարբերակ)
Քելլի Քլարկսոնի սինգլների ժամանակագրություն
«Don’t You Wanna Stay»
(2010)
«Mr. Know It All»
(2011)
«Stronger (What Doesn't Kill You)»
(2012)

Mr. Know It All», ամերիկացի փոփ երգչուհի Քելլի Քլարկսոնի Stronger հինգերորդ ստուդիական ալբոմի առաջին սինգլը։ Երգի հեղինակներն էին Բրայան Սիլզը, Էսթեր Դինը, Բրեթ Ջեյմը և Դանթե Ջոնսը։ Երգը տարբերվում է Քլարկսոնի նախորդ աշխատանքներից. երգչուհին իր «վոկալը» բնութագրել է որպես «կոպիտ», քանի որ ձայնագրության հեղինակները և պրոդյուսերները ցանկանում էին հնչողությունը պահել համերգային կենդանի կատարմանը նման[1][2]։ Երգի պրեմիերան տեղի է ունեցել 2011 թվականի օգոստոսի 30-ին[3]։ Սեպտեմբերի 5-ին սինգլը վաճառքի է ներկայացվել համացանցում[3][4][5]։

Քննադատություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Երգը «Mr. Know It All» երաժշտական քննադատների կողմից ստացել է ինչպես դրական, այնպես էլ չեզոք արձագանքներ։ MTV News հեռուստածրագրում նշվել է, որ երգը Քլարկսոնի տիպիկ աշխատանքն է` նպատակաուղղված ու հանդուգն կոմպոզիցիա՝ ուժեղ մեղեդով ու կրկներգով[6], ինչպես նաև նկատվել է, որ այն պարունակում է R&B-ի տարրեր, որոնք բացահայտում են երգչուհու վոկալային տաղանդի նոր կողմերը, և առկա է որոշակի հեռացում երգչուհու համար ավանդական փոփ ռոք ոճից[7]։ Billboard-ը նշել է, որ երգի տեքստը մնում է համարձակ և հավակնոտ, ինչպես Քլարկսոնի նախորդ աշխատանքներում, բայց երաժշտական բաղադրիչը ավելի մեղմ է դարձել։ About.com-ը երգին տվել է 5-ից 4,5 միավոր և նշել «թերագնահատված վոկալը, որը կատարալեապես փոխանցում է բոլոր երանգները» և «ուժեղ» տեքստը[8]։ Նույն գրախոսությունում ասվել է, որ «Mr. Know It All» երգը 2011 թվականի փոփ ոճով կանացի վոկալիի լավագույն օրինակներից մեկն է[8]։

Բազմաթիվ արձագանքներում (օրինակ՝ Rolling Stone ամսագրի) նշվում է կրկներգի նմանությունը Բրունո Մարսի «Just the Way You Are» երգի հետ[9]։ Popdust կայքը սրել է այդ հարցն ու հայտարարել, որ այդ դեպքը նման է նրան, որ տեղի է ունեցել Քլարկսոնի ու նրա «Already Gone» երգի հետ, որը խիստ նման էր Բեյոնսեի «Halo» երգին, սակայն այն ժամանակ երգերի հեղինակը նույն մարդն էր (Ռայան Թեդեր), իսկ «Mr. Know It All» երգի հեղինակներն ընդհանուր ոչինչ չունեն Բրունո Մարսի ու The Smeezingtons-ի հետ. գրախոսականում եզրակացվում է, որ մեղավորը երգի հեղինակներն են, այլ ոչ թե երգչուհին[10]։

Տեսահոլովակ[խմբագրել | խմբագրել կոդը]

Տեսահոլովակը նկարահանվել է 2011 թվականի օգոստոսի 25-ին ռեժիսոր Ջասթին Ֆրենսիսի կողմից[11][12]։ Տեսահոլովակի հիմնական գաղափարն է դարձել բազմազանության հայեցակարգը, իսկ երգի հիմնական ուղերձն է՝ «դուք ոչինչ չգիտեք իմ մասին»։ Հոլովակում ցուցադրվում են պատին փակցված զանազան թերթերից կտրված հատվածներ, որոնցում ներկայացված են տարբեր բամբասանքների Քլարքսոնի մասին, որ վերաբերում են հովանավորների հետ վեճերին, երգերի՝ անօրինական կերպով համացանցում հայտնվելուն, երգչուհու ավելորդ քաշին և այլն։ Տեսահոլովակում Քելլի Քլարքսոնը փորձում է ցույց տալ, որ իրականում ոչ ոք չգիտի ճշմարտությունը, իսկ այդ բամբասանքները ծիծաղելի են[13][14]։ Տեսահոլովակում Քելլի Քլարկսոնը կարդում է հոդված իր մի քանի երգերի՝ համացանցում հայտնվելու մասին. դա իրականում տեղի է ունեցել 2011 թվականի հուլիսին, երբ նրա նոր ալբոմի մի քանի դեմոձայնագրություններ հայտնվել էին համացանցում[15][16]։ Entertainment Weekly հրատարակությունը նշել է, որ երգն ինքնին պատմում է ապատեղեկատվություն ստացած մի մարդու մասին, իսկ տեսահոլովակն արծարծում է ավելի լայն թեմա՝ կեղծ տեղեկատվության տարածումը զանգվածային լրատվամիջոցներով և բլոգոլորտում[17]։ Hollywood.com-ը կարծում է, որ երգի ու տեսահոլովակի հիմնական նպատակն իր անկախությունը պաշտպանելն է[18]։ Տեսահոլովակի պրեմիերան կայացել է VEVO ալիքում 2011 թվականի սեպտեմբերի 26-ին[19]։

Կենդանի կատարումներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Քելլի Քլարկսոնը «Mr. Know It All» երգով առաջին անգամ ելույթ է ունեցել Բեռլինում կայացած Stars for Free փառատոնում 2011 թվականի սեպտեմբերի 10-ին[20]։ Սեպտեմբերի 20-ին նա կատարել է երգը Ջեյ Լենոյի The Tonight Show With Jay Leno շոուում, իսկ սեպտեմբերի 22-ին՝ Էլեն Դեջեներեսի հեռուստաշոուում[21][22][23]։ 2011 թվականի սեպտեմբերի 23-ին նա կատարել է երգը Լաս Վեգասում կայացած iHeartRadio փառատոնում, իսկ սեպտեմբերի 28-ին՝ ավստրալիական The X Factor Australia երաժշտական շոուում[24][25]։ 2011 թվականի հոկտեմբերի 2-ին Քլարկսոնը կատարել է «Mr. Know It All» երգը Ռեգբիի ազգային լիգայի եզրափակչի ժամանակ «Ավստրալիա» մարզադաշտում[26][27][28]։

Երգացանկ[խմբագրել | խմբագրել կոդը]

Թվային ներբեռնում

# Անվանում Տևողություն
1. «Mr. Know It All»   3:52

CD սինգլ

# Անվանում Տևողություն
1. «Mr. Know It All»   3:52
2. «My Life Would Suck Without You» (Chriss Ortega Radio Mix) 3:40

Հիթ-շքերթ[խմբագրել | խմբագրել կոդը]

«Mr. Know It All» երգը Billboard Adult Pop Songs հիթ-շքերթում իր նորամուտը կատարել է 30-րդ հորիզոնականում[29]։ Սեպտեմբերի 15-ին երգն ընդգրկվել է Billboard Hot 100 հիթ-շքերթում՝ զբաղեցնելով 18-րդ հորիզոնականը[30]; «Mr Know It All» երգը Հարավային Կորեայի թվային ներբեռնումների հիթ-շքերթում իր նորամուտը կատարել է առաջին հորիզոնականում[31]։

Հիթ-շքերթ (2011) Ամենաբարձր
հորիզոնական
Ավստրալիա ARIA[32] 1
Ավստրիա Ö3 Austria Top 75[33] 26
Բելգիա Ultratip Flanders[34] 6
Բելգիա Ultratip Wallonia[35] 14
Կանադա Canadian Hot 100[36] 11
Գերմանիա Media Control AG[37] 18
Իռլանդիա IRMA[38] 14
Եվրոպա European Hot 100 Singles[39] 18
Հարավային Կորեա Gaon Chart[31] 1
Հարավային Կորեա K-Pop Hot 100[40] 78
Ճապոնիա Japan Hot 100[41] 33
Նիդերլանդներ Mega Single Top 100[42] 90
Նոր Զելանդիա RIANZ[43] 8
Շվեյցարիա Schweizer Hitparade[44] 22
Շոտլանդիա Scottish Singles Top 40[45] 4
Միացյալ Թագավորություն UK Singles Chart[46] 4
Ամերիկայի Միացյալ Նահանգներ Billboard Hot 100[47] 10
Ամերիկայի Միացյալ Նահանգներ Adult Contemporary (Billboard)[48] 12
Ամերիկայի Միացյալ Նահանգներ Adult Pop Songs (Billboard)[49] 3
Ամերիկայի Միացյալ Նահանգներ Pop Songs (Billboard)[50] 13
Նախորդող՝
«Moves Like Jagger», Maroon 5 և Քրիստինա Ագիլերա
Gaon International սինգլ №1
10-17 սեպտեմբերի, 2011
Հաջորդող՝
«Moves Like Jagger», Maroon 5 և Քրիստինա Ագիլերա

Թողարկումների ժամանակագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Երկիր Ամսաթիվ Ֆորմատ Լեյբլ
ԱՄՆ 30 օգոստոսի, 2011 Ռադիո RCA Records
5 սեպտեմբերի, 2011 CD սինգլ RCA Records
5 սեպտեմբերի, 2011 թվային ներբեռնում RCA Records
Կանադա[51] Sony Music
Ֆրանսիա[52]
Ավստրալիա[53]
Ավստրիա[54]
Բելգիա[55]
Դանիա[56]
Ֆինլանդիա[57]
Հունաստան[58]
Իռլանդիա[59]
Իտալիա[60]
Նիդերլանդներ[61]
Նոր Զելանդիա[62]
Նորվեգիա[63]
Պորտուգալիա[64]
Իսպանիա[65]
Շվեդիա[66]
Շվեյցարիա[67]
ԱՄՆ 12 սեպտեմբերի, 2011[68] Hot/Modern/AC радио RCA Records
13 սեպտեմբերի, 2011[69] Top 40/Mainstream радио
Գերմանիա 14 հոկտեմբերի, 2011 CD սինգլ Sony Music
Միացյալ Թագավորություն[70] 23 հոկտեմբերի, 2011 թվային ներբեռնում RCA Label Group (UK)
25 հոկտեմբերի, 2011 CD սինգլ

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. Erenza, Jay (2011 թ․ օգոստոսի 31). «Kelly Clarkson Creates A 'Vocally Raw Record' & Talks iHeartRadio Music Festival». On Air with Ryan Seacrest. Արխիվացված է օրիգինալից 2012 թ․ հոկտեմբերի 5-ին. Վերցված է 2011 թ․ սեպտեմբերի 2-ին.
  2. Mapes, Jillian (2011 թ․ օգոստոսի 31). «Kelly Clarkson's 'Mr. Know It All' Single: What Do You Think?». Billboard. Վերցված է 2011 թ․ սեպտեմբերի 2-ին.
  3. 3,0 3,1 «Kelly Announces New Album, Stronger, Available Oct. 25th!». RCA Music Group. 2011 թ․ օգոստոսի 17. Արխիվացված է օրիգինալից 2012 թ․ հոկտեմբերի 5-ին.
  4. Schillaci, Sophie (2011 թ․ օգոստոսի 31). «Kelly Clarkson Debuts New Single 'Mr. Know It All' (Audio)». The Hollywood Reporter. Արխիվացված է օրիգինալից 2012 թ․ հոկտեմբերի 5-ին. Վերցված է 2011 թ․ սեպտեմբերի 2-ին.
  5. «STRONGER - pre-order - Kelly Clarkson's Official Store». Sony Music Store. Արխիվացված է օրիգինալից 2012 թ․ հոկտեմբերի 5-ին. Վերցված է 2011 թ․ սեպտեմբերի 2-ին.
  6. Vena, Jocelyn (2011 թ․ օգոստոսի 31). «Kelly Clarkson Sasses Off On New Single 'Mr. Know It All'». MTV News. Արխիվացված է օրիգինալից 2012 թ․ հոկտեմբերի 5-ին. Վերցված է 2011 թ․ սեպտեմբերի 2-ին.
  7. Rubenstein, Jenna Hally (2011 թ․ օգոստոսի 31). «New Song: Kelly Clarkson, 'Mr. Know It All'». MTV Buzzworthy. Արխիվացված է օրիգինալից 2012 թ․ հոկտեմբերի 5-ին. Վերցված է 2011 թ․ սեպտեմբերի 2-ին.
  8. 8,0 8,1 Lamb, Bill (2011 թ․ սեպտեմբերի 3). «Review: Kelly Clarkson - "Mr. Know It All"». About.com - Top 40/Pop. Արխիվացված է օրիգինալից 2011 թ․ նոյեմբերի 14-ին. Վերցված է 2011 թ․ սեպտեմբերի 3-ին.
  9. Hererra, Monica (2011 թ․ օգոստոսի 31). «'Mr. Know It All' by Kelly Clarkson - Rolling Stone - Album reviews». 'Rolling Stone. Արխիվացված է օրիգինալից 2012 թ․ հոկտեմբերի 5-ին. Վերցված է 2011 թ․ սեպտեմբերի 2-ին.
  10. «Kelly Clarkson - Mr Know It All - Review». Popdust. 2011 թ․ օգոստոսի 31. Արխիվացված է օրիգինալից 2012 թ․ հոկտեմբերի 5-ին. Վերցված է 2011 թ․ սեպտեմբերի 2-ին.
  11. «Kelly Clarkson - Who Say». WhoSay. 2011 թ․ օգոստոսի 25. Արխիվացված է օրիգինալից 2012 թ․ հոկտեմբերի 5-ին.
  12. Masfield, Brian (2011 թ․ օգոստոսի 30). «Listen to Kelly Clarkson's 'Mr. Know It All'». USA Today. Արխիվացված է օրիգինալից 2012 թ․ հոկտեմբերի 5-ին. Վերցված է 2011 թ․ սեպտեմբերի 2-ին.
  13. «Kelly Clarkson - Making The Video - Mr. Know It All». VEVO. Youtube. Վերցված է 2011 թ․ սեպտեմբերի 13-ին.
  14. Vena, Jocelyn (2011 թ․ սեպտեմբերի 26). «Kelly Clarkson Gets 'Feisty' In 'Mr. Know It All' Video». MTV News. MTV. Արխիվացված է օրիգինալից 2012 թ․ հոկտեմբերի 5-ին. Վերցված է 2011 թ․ սեպտեմբերի 28-ին.
  15. «Is Kelly Clarkson's "Mr. Know It All" Actually About Her Disdain For The Media?». VH1. MTV Networks. 2011 թ․ սեպտեմբերի 26. Արխիվացված է օրիգինալից 2012 թ․ հոկտեմբերի 5-ին. Վերցված է 2011 թ․ սեպտեմբերի 28-ին.
  16. Goldblatt, Henry (2011 թ․ օգոստոսի 22). «Kelly Clarkson's new 'Mr. Know It All' video: Watch it here». Entertainment Weekly. TIME. Արխիվացված է օրիգինալից 2012 թ․ հոկտեմբերի 5-ին. Վերցված է 2011 թ․ սեպտեմբերի 28-ին.
  17. Wete, Brad (2011 թ․ սեպտեմբերի 26). «Kelly Clarkson's new 'Mr. Know It All' video: Watch it here». Entertainment Weekly. TIME. Արխիվացված է օրիգինալից 2012 թ․ հոկտեմբերի 5-ին. Վերցված է 2011 թ․ սեպտեմբերի 28-ին.
  18. Shremph, Kelly (2011 թ․ սեպտեմբերի 26). «Kelly Clarkson Releases 'Mr. Know It All' Music Video». Hollywood.com. Hollywood.com,LLC. Արխիվացված է օրիգինալից 2012 թ․ հոկտեմբերի 5-ին. Վերցված է 2011 թ․ սեպտեմբերի 28-ին.
  19. «Kelly Clarkson - VEVO». VEVO. Youtube. Վերցված է 2011 թ․ սեպտեմբերի 13-ին.
  20. «STARS FOR FREE 2011». RTL Group. Արխիվացված է օրիգինալից 2012 թ․ հոկտեմբերի 5-ին. Վերցված է 2011 թ․ սեպտեմբերի 2-ին.
  21. «The Tonight Show Episode Guide - September 20, 2011». NBC. Արխիվացված է օրիգինալից 2012 թ․ հոկտեմբերի 5-ին. Վերցված է 2011 թ․ սեպտեմբերի 12-ին.
  22. «The Ellen DeGeneres Show - September 22, 2011». Warner Bros. Արխիվացված է օրիգինալից 2012 թ․ հոկտեմբերի 3-ին. Վերցված է 2011 թ․ սեպտեմբերի 12-ին.
  23. «Tuned In: Kelly Clarkson Brings "Mr. Know It All" To Leno». VH1. MTV Networks. 2011 թ․ սեպտեմբերի 20. Արխիվացված է օրիգինալից 2012 թ․ հոկտեմբերի 5-ին. Վերցված է 2011 թ․ սեպտեմբերի 28-ին.
  24. «iHeart Radio Music Festival - Las Vegas, NV - Sept 23rd and 24th». iHeartRadio. Արխիվացված է օրիգինալից 2012 թ․ հոկտեմբերի 5-ին. Վերցված է 2011 թ․ սեպտեմբերի 2-ին.
  25. «Special guest extravaganza!». The X Factor Australia. Yahoo!. Արխիվացված է օրիգինալից 2011 թ․ սեպտեմբերի 27-ին.
  26. «Live updates: NRL grand final». The Sydney Morning Herald. Fairfax Media. 2011 թ․ հոկտեմբերի 2. Արխիվացված է օրիգինալից 2012 թ․ հունիսի 2-ին. Վերցված է 2011 թ․ հոկտեմբերի 3-ին.
  27. «Kelly Clarkson gets an eyeful of NRL idols». Herald Sun. The Herald and Weekly Times. 2011 թ․ հոկտեմբերի 2. Արխիվացված է օրիգինալից 2012 թ․ փետրվարի 16-ին. Վերցված է 2011 թ․ հոկտեմբերի 3-ին.
  28. «Grand Final Transport Information - NRL.com». NRL. 2011 թ․ սեպտեմբերի 30. Արխիվացված է օրիգինալից 2012 թ․ փետրվարի 16-ին. Վերցված է 2011 թ․ հոկտեմբերի 3-ին.
  29. «Chart Highlights: Kelly Clarkson Debuts On Adult Pop Songs». Billboard. 2011 թ․ սեպտեմբերի 5. Արխիվացված է օրիգինալից 2011 թ․ նոյեմբերի 28-ին. Վերցված է 2011 թ․ սեպտեմբերի 5-ին.
  30. «Kelly Clarkson's 'Know It All' Debuts on Hot 100, Rihanna's 'Cheers' Rises». Billboard. Prometheus Global Media. 2011 թ․ սեպտեմբերի 15. Արխիվացված է օրիգինալից 2012 թ․ հոկտեմբերի 5-ին. Վերցված է 2011 թ․ սեպտեմբերի 15-ին.
  31. 31,0 31,1 :: 가온차트와 함께하세요 ::
  32. Australian-charts.com — Kelly Clarkson — Mr. Know It All. ARIA Top 50 Singles. Hung Medien.
  33. Kelly Clarkson — Mr. Know It All Austriancharts.at (գերմ.). Ö3 Austria Top 40. Hung Medien.
  34. Ultratop.be — Kelly Clarkson — Mr. Know It All (նիդեր.). Ultratip. ULTRATOP & Hung Medien / hitparade.ch.
  35. Ultratop.be — Kelly Clarkson — Mr. Know It All (ֆր.). Ultratip. ULTRATOP & Hung Medien / hitparade.ch.
  36. Kelly Clarkson Album & Song Chart History Canadian Hot 100 for Kelly Clarkson.
  37. Musicline.de — Chartverfolgung — Kelly Clarkson — Mr. Know It All (գերմ.). Media Control Charts. PhonoNet GmbH. Ստուգվել է 2011-09-13.
  38. "Chart Track: Week 42, 2011". Irish Singles Chart.
  39. Kelly Clarkson Album & Song Chart History European Hot 100 for Kelly Clarkson.
  40. «Billboard K-Pop Hot 100». Billboard K-Pop Hot 100 (Korean). Prometheus Global Media. Արխիվացված է օրիգինալից 2012 թ․ մարտի 28-ին. Վերցված է 2011 թ․ սեպտեմբերի 16-ին.{{cite web}}: CS1 սպաս․ չճանաչված լեզու (link)
  41. Billboard Japan
  42. Dutchcharts.nl — Kelly Clarkson — Mr. Know It All (նիդեր.). Mega Single Top 100. Hung Medien / hitparade.ch. Ստուգվել է 2011-09-13.
  43. Charts.org.nz — Kelly Clarkson — Mr. Know It All. Top 40 Singles. Hung Medien.
  44. {{{artist}}} — Mr. Know It All swisscharts.com. Swiss Singles Chart. Hung Medien.
  45. Archive Chart. Scottish Singles Top 40. The Official Charts Company.
  46. Archive Chart UK Singles Chart. The Official Charts Company.
  47. Kelly Clarkson Album & Song Chart History Billboard Hot 100 for Kelly Clarkson.
  48. Kelly Clarkson Album & Song Chart History Billboard Adult Contemporary for Kelly Clarkson.
  49. Kelly Clarkson Album & Song Chart History Billboard Adult Pop Songs for Kelly Clarkson.
  50. Kelly Clarkson Album & Song Chart History Billboard Pop Songs for Kelly Clarkson.
  51. «Kelly Clarkson-Mr Know It All - Single - iTunes Store». Արխիվացված է օրիգինալից 2012 թ․ հոկտեմբերի 5-ին. Վերցված է 2011 թ․ սեպտեմբերի 14-ին.
  52. «Kelly Clarkson-Mr Know It All - Single - iTunes Store». Արխիվացված է օրիգինալից 2012 թ․ հոկտեմբերի 5-ին. Վերցված է 2011 թ․ սեպտեմբերի 14-ին.
  53. «Kelly Clarkson-Mr Know It All - Single - iTunes Store». Արխիվացված է օրիգինալից 2012 թ․ օգոստոսի 30-ին. Վերցված է 2011 թ․ սեպտեմբերի 14-ին.
  54. «Kelly Clarkson-Mr Know It All - Single - iTunes Store». Արխիվացված է օրիգինալից 2012 թ․ օգոստոսի 30-ին. Վերցված է 2011 թ․ սեպտեմբերի 14-ին.
  55. «Kelly Clarkson-Mr Know It All - Single - iTunes Store». Արխիվացված է օրիգինալից 2012 թ․ օգոստոսի 30-ին. Վերցված է 2011 թ․ սեպտեմբերի 14-ին.
  56. «Kelly Clarkson-Mr Know It All - Single - iTunes Store». Արխիվացված է օրիգինալից 2012 թ․ օգոստոսի 30-ին. Վերցված է 2011 թ․ սեպտեմբերի 14-ին.
  57. «Kelly Clarkson-Mr Know It All - Single - iTunes Store». Արխիվացված է օրիգինալից 2012 թ․ օգոստոսի 30-ին. Վերցված է 2011 թ․ սեպտեմբերի 14-ին.
  58. «Kelly Clarkson-Mr Know It All - Single - iTunes Store». Արխիվացված է օրիգինալից 2012 թ․ օգոստոսի 30-ին. Վերցված է 2011 թ․ սեպտեմբերի 14-ին.
  59. «Kelly Clarkson-Mr Know It All - Single - iTunes Store». Արխիվացված է օրիգինալից 2012 թ․ օգոստոսի 30-ին. Վերցված է 2011 թ․ սեպտեմբերի 14-ին.
  60. «Kelly Clarkson-Mr Know It All - Single - iTunes Store». Արխիվացված է օրիգինալից 2012 թ․ օգոստոսի 30-ին. Վերցված է 2011 թ․ սեպտեմբերի 14-ին.
  61. «Kelly Clarkson-Mr Know It All - Single - iTunes Store». Արխիվացված է օրիգինալից 2012 թ․ օգոստոսի 30-ին. Վերցված է 2011 թ․ սեպտեմբերի 14-ին.
  62. «Kelly Clarkson-Mr Know It All - Single - iTunes Store». Արխիվացված է օրիգինալից 2012 թ․ օգոստոսի 30-ին. Վերցված է 2011 թ․ սեպտեմբերի 14-ին.
  63. «Kelly Clarkson-Mr Know It All - Single - iTunes Store». Արխիվացված է օրիգինալից 2012 թ․ օգոստոսի 30-ին. Վերցված է 2011 թ․ սեպտեմբերի 14-ին.
  64. «Kelly Clarkson-Mr Know It All - Single - iTunes Store». Արխիվացված է օրիգինալից 2012 թ․ օգոստոսի 30-ին. Վերցված է 2011 թ․ սեպտեմբերի 14-ին.
  65. «Kelly Clarkson-Mr Know It All - Single - iTunes Store». Արխիվացված է օրիգինալից 2012 թ․ օգոստոսի 30-ին. Վերցված է 2011 թ․ սեպտեմբերի 14-ին.
  66. «Kelly Clarkson-Mr Know It All - Single - iTunes Store». Արխիվացված է օրիգինալից 2012 թ․ օգոստոսի 30-ին. Վերցված է 2011 թ․ սեպտեմբերի 14-ին.
  67. «Kelly Clarkson-Mr Know It All - Single - iTunes Store». Արխիվացված է օրիգինալից 2012 թ․ օգոստոսի 30-ին. Վերցված է 2011 թ․ սեպտեմբերի 14-ին.
  68. «Hot AC - Future Releases». All Access. Արխիվացված է օրիգինալից 2012 թ․ օգոստոսի 28-ին. Վերցված է 2011 թ․ սեպտեմբերի 8-ին.
  69. «TOP 40 - Future Releases». All Access. Արխիվացված է օրիգինալից 2012 թ․ հունիսի 17-ին. Վերցված է 2011 թ․ սեպտեմբերի 8-ին.
  70. «Amazon.co.uk : Mr Know It All : Kelly Clarkson». Amazon.com. Արխիվացված է օրիգինալից 2012 թ․ օգոստոսի 30-ին. Վերցված է 2011 թ․ սեպտեմբերի 8-ին.