Jump to content

Կտավախոտ

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
(Վերահղված է Linariaից)
Կտավախոտ
Գիտական դասակարգում
Թագավորություն Բույսեր
Տիպ Ծաղկավորներ
Դաս Երկշաքիլավորներ
Ընտանիք Ջղախոտազգիներ
Ցեղ Կտավախոտ
Լատիներեն անվանում
Linaria
Mill., (1753)
Հոմանիշներ
Տիպիկ ներկայացուցիչներ

Linaria vulgaris L. Կատվախոտ սովորական


Դասակարգումը
Վիքիցեղերում


Պատկերներ
Վիքիպահեստում




Կտավախոտ (լատին․՝ Linaria), կտավատախոտ, վուշախոտ, Ջղախոտազգիների ընտանիքի միամյա կամ բազմամյա խոտաբույսերի ցեղ։

Աշխարհագրական տարածում

[խմբագրել | խմբագրել կոդը]

Տարածված է գրեթե բոլոր մարզերում։ Աճում է քարքարոտ, խճոտ լանջերին, ժայռերի մեջ, հրաբխային ապարաթափվածքներում, անտառատափաստաններում, անտառի բացատներում և անտառներում, ենթալպյան մարգագետիններում (700-2300 մ բարձրություններում) և այլն։ Կատվախոտ բրգաձևը (K. pyramidata) հանդիպում է Արայի լեռան խառնարանում (1500-2400 մ բարձրություններում՝ Ծաղկավանքի բնասահմանում)։

Կենսաբանական նկարագիր

[խմբագրել | խմբագրել կոդը]

Ցողունը հիմնականում կանգուն է, վերին մասում՝ ճյուղավորվող, բարձրությունը՝ մինչև 100 սմ։ Տերևները նստադիր են, գծանշտարաձև, հերթադիր կամ փնջերով։ Ծաղկաբույլը ողկուզանման է կամ հասկանման, ծաղիկները՝ դեղին, մանուշակագույն, կապույտ կամ սպիտակ։ Ծաղկում է մայիս-օգոստոսին։ Պտուղը տուփիկ է, սերմերը՝ փափուկ, սկավառակաձև։

Linaria arvensis Բուսաբանական վկայում գրքից Յակոբի Շտուրմա «Deutschlands Flora in Abbildungen», 1796

Կտավախոտը բժշկության մեջ

[խմբագրել | խմբագրել կոդը]

Որոշ տեսակներ դեղաբույսեր են, պարունակում են ալկալոիդներ, գլիկոզիդներ, ասկորբինաթթու, կարոտին և այլն։ Մեղրատու է և գեղազարդիչ։ Մոլախոտ է։

Հայտնի է 29 տեսակ։ Հայտնի է մոտ 150, ՀՀ-ում՝ 13 տեսակ՝ Կտավախոտ սովորական (L․ vulgaris), Կտավախոտ հայկական (L․ armeniaca), Կտավախոտ խոշորածաղիկ (L․ grandiflora), Կտավախոտ քրդական (L․ Kurdica) և այլն։

Մի քանի տեսակների ցուցակը[1]՝

Ծանոթագրություններ

[խմբագրել | խմբագրել կոդը]
  1. Linaria в базе данных NCBI

Արտաքին հղումներ

[խմբագրել | խմբագրել կոդը]
Վիքիցեղերն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Կտավախոտ» հոդվածին։
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Կտավախոտ» հոդվածին։