Կտավախոտ

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Կտավախոտ
Գիտական դասակարգում
Թագավորություն Բույսեր
Տիպ Ծաղկավորներ
Դաս Երկշաքիլավորներ
Ընտանիք Խլածաղկազգիների
Ցեղ Կտավախոտ
Լատիներեն անվանում
Linaria
Mill., (1753)
Հոմանիշներ
Տիպիկ ներկայացուցիչներ

Linaria vulgaris L. Կատվախոտ սովորական

Wikispecies-logo.svg
Դասակարգումը
Վիքիցեղերում

Commons-logo.svg
Պատկերներ
Վիքիպահեստում




Կտավախոտ (լատ.՝ Linaria), կտավատախոտ, վուշախոտ, խլածաղկազգիների ընտանիքի միամյա կամ բազմամյա խոտաբույսերի ցեղ։

Աշխարհագրական տարածում[խմբագրել | խմբագրել կոդը]

Տարածված է գրեթե բոլոր մարզերում։ Աճում է քարքարոտ, խճոտ լանջերին, ժայռերի մեջ, հրաբխային ապարաթափվածքներում, անտառատափաստաններում, անտառի բացատներում և անտառներում, ենթալպյան մարգագետիններում (700-2300 մ բարձրություններում) և այլն։ Կատվախոտ բրգաձևը (K. pyramidata) հանդիպում է Արայի լեռան խառնարանում (1500-2400 մ բարձրություններում՝ Ծաղկավանքի բնասահմանում)։

Կենսաբանական նկարագիր[խմբագրել | խմբագրել կոդը]

Ցողունը հիմնականում կանգուն է, վերին մասում՝ ճյուղավորվող, բարձրությունը՝ մինչև 100 սմ։ Տերևները նստադիր են, գծանշտարաձև, հերթադիր կամ փնջերով։ Ծաղկաբույլը ողկուզանման է կամ հասկանման, ծաղիկները՝ դեղին, մանուշակագույն, կապույտ կամ սպիտակ։ Ծաղկում է մայիս-օգոստոսին։ Պտուղը տուփիկ է, սերմերը՝ փափուկ, սկավառակաձև։

Linaria arvensis Բուսաբանական վկայում գրքից Յակոբի Շտուրմա «Deutschlands Flora in Abbildungen», 1796
Linaria alpina 310802.jpg
Linaria maroccana cv1.jpg

Կտավախոտը բժշկության մեջ[խմբագրել | խմբագրել կոդը]

Որոշ տեսակներ դեղաբույսեր են, պարունակում են ալկալոիդներ, գլիկոզիդներ, ասկորբինաթթու, կարոտին և այլն։ Մեղրատու է և գեղազարդիչ։ Մոլախոտ է։

Տեսակները[խմբագրել | խմբագրել կոդը]

Հայտնի է 29 տեսակ։ Հայտնի է մոտ 150, ՀՀ-ում՝ 13 տեսակ՝ Կտավախոտ սովորական (L․ vulgaris), Կտավախոտ հայկական (L․ armeniaca), Կտավախոտ խոշորածաղիկ (L․ grandiflora), Կտավախոտ քրդական (L․ Kurdica) և այլն։

Մի քանի տեսակների ցուցակը[1]՝

Պատկերասրահ[խմբագրել | խմբագրել կոդը]

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. Linaria в базе данных NCBI

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]