Jump to content

LC Waikiki

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
LC Waikiki
Изображение логотипа
Տեսականշարժ գույքով ընկերություն
Հիմնադրված է1988
ՎայրՍտամբուլ, Թուրքիա
Արդյունաբերությունկարի արդյունաբերություն
Կայքlcwaikiki.com(թուրքերեն)
 LC Waikiki Վիքիպահեստում

LC Waikiki, հագուստի արտադրության ոլորտում մասնագիտացած ֆրանս-թուրքական ընկերություն։ Հիմնականում արտադրվում է հագուստ երեխաների և միջին տարիքի անձանց համար։ LC Waikikin-ն ունի 650 խանութ աշխարհի 31 երկրներում, այդ թվում նաև Հայաստանում։ Ընկերության անվանումը առաջացել է Հավայան կղզիներում գտնվող Վայկիկի լողափի անվանումից, իսկ LC-ին տառադարձվում է որպես Les Copains` ֆրանսերեն «ընկերներ»։

LC Waikiki ընկերությունը հիմնվել է Ֆրանսիայում` 1985 թվականին մոդելյոր Ժորժ Ամույալի կողմից։ Շուտով նա և նրա գործընկերը սկսեցին համագործակցել թուրքական Taha Tekstil ընկերության հետ, որը հետագայում վերակազմակերպվեց որպես Taha Grup: 1997 թվականին Taha Grup-ը գնեց LC Waikiki բրենդը։ Այդ տարի Թուրքիայում գործում էր LC Waikiki-ի 21 խանութներ։ Ընկերությունը սկսում է արագ տեմպերով զարգանալ։ Ներկայումս Թուրքիայի 71 նահանգներում կա LC Waikiki-ի 380 խանութ[1]։

LC Waikiki-ի արտերկրյա առաջին խանութը բացվել է Ռումինիայում 2009 թվականին։ Այսօր ընկերությունը ներկայացված է Ալբանիայի, Ադրբեջանի, Բելառուսի, Բուլղարիայի, Բոսնիա և Հերցեգովինայի, Վրաստանի, Եգիպտոսի, Իրաքի, Իրանի, Ղազախստանի, Կոսովոյի, Հայաստանի, Մակեդոնիայի, Մարոկկոյի, Մոլդովայի, Լեհաստանի, Ռուսաստանի, Ռումինիայի, Սաուդյան Արաբիայի, Սիրիայի, Ուկրաինայի շուկաներում։ Մոտ ապագայում ընկերությունը մուտք կգործի նաև Պարսից ծոցի ավազանի երկրների շուկաներ, մասնավորապես Քուվեյթ, ԱՄԷ, Կատար և Օման[2]։ Ռուսաստանում ցանցի առաջին խանութը բացվել է 2010 թվականի դեկտեմբերին Սանկտ Պետերբուրգում և նախատեսված է հասցնել մինչև 50-ի[3]։

2011 թվականին ընկերությունը դարձավ Թուրքիայի ամենախոշոր հագուստ արտադրող ընկերությունը, իսկ 2023 թվականին ընկերությունը նախատեսում է դառնալ Եվրոպայի հագուստ արտադրող ամենախոշոր երեք կազմակերպություններից մեկը[4]։

Ղազախստանում առաջին խանութը բացվել է 2010 թվականին Աստանայում։ Ներկայումս ողջ երկրում գործում է մոտ 23 խանութ։

Հայաստանում ներկայումս գործում են LC Waikiki-ի 6 խանութներ, որոնք տեղակայված են Դալմա Գարդեն Մոլումում, Rossia Mall-ում, Կոմիտաս պողոտայում, Metronome առևտրի կենտրոնում , Մաշտոցի պողոտայում և Պարույր Սևակ փողոց (Գյումրի)։

Բաժնետոմսերի մեծ մասը պատկանում են Դիզդար, Քյուչուք, Քըսաջիք և Ամույալ ընտանիքներին, ովքեր էլ հիմնել են ընկերությունը`

  • Մուստաֆա Քյուչուք
  • Վահապ Քյուչուք
  • Հալիս Քյուչուք
  • Շեֆիկ Յըլմազ Դիզդար
  • Լեյլա Դիզդար
  • Այշե Գյուրլեն Դիզդար
  • Պամիր Գյուչլու Դիզդար
  • Ժորժ Ամույալ
  • Իսմայիլ Հաքքը Քըսաջըք
  • Չալչըն Չագլար
  • Մուրատ Մըսըրլը
  • Մուզաֆեր Մուստաֆա Իշչան
  • Մուհամմեդ Մազլում Յըլդըրըմ[4]։

Ծանոթագրություններ

[խմբագրել | խմբագրել կոդը]

Արտաքին հղումներ

[խմբագրել | խմբագրել կոդը]