Hey Violet

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Hey Violet
Hey Violet խումբը 2016 թվականին
Հիմնական տվյալներ
Նաև հայտնի է որպեսCherri Bomb
ԵրկիրԼոս Անջելես, Կալիֆոռնիա, ԱՄՆ
Ժանրերփոփ ռոք, փոփ փանկ, էլեկտրոփոփ
Գործունեություն2000 (2000)-ներկա
ԼեյբլHollywood Records, Hi or Hey Records, Capitol Records
Կապված5 Seconds of Summer
Կայքheyviolet.com
Անդամներ
Ռինա Լովլես
Նիա Լովլես
Քեյսի Մորետա
Նախկին անդամներ
Ջուլիա Փիրս
Միրանդա Միլլեր
Իեն Շիփ
 Hey Violet Վիքիպահեստում

Hey Violet, ամերիկյան փոփ ռոք խումբ Լոս Անջելեսից։ Խմբի անդամներն են` Ռինա Լովլեսը, Նիա Լովլեսը և Քեյսի Մորետան։

Կազմավորվել է 2008 թվականին Cherri Bomb անվամբ, երբ անդամները դեռ սովորում էին միջնակարգ դպրոցում։ Սկզբում, խումբը հարդ ռոք ոճի էր և կազմված էր միայն կին անդամներից` Ջուլիա Փիրսից, Միրանդա Միլլերից, Ռինա Լովլեսից և Միա Լովլեսից։ 2013 թվականին Ջուլիան լքել է խումբը և նրան փոխարինել է Քեյսի Մորետան։ 2015 թվականին խումբը անունը փոխել է Hey Violet-ով և կտրուկ փոխել է հնչողությունը։ Հետագայում նրանք պայմանագիր են կնքել 5 Seconds of Summer խմբի հիմնած Hi or Hey Records լեյբլի հետ, որին նրանք աջակցել են Rock Out with Your Socks Out և Sounds Live Feels Live շրջագայությունների ժամանակ[1]։

Իեն Շիփը պաշտոնապես միացել է խմբին 2016 թվական սեպտեմբերին, սակայն լքել է 2019 թվականին։ 2017 թվականի օգոստոսին Միլլերը սոցցանցերում հայտարարել է խումբը լքելու մասին։

Պատմություն[խմբագրել | խմբագրել կոդը]

2008-2013. Cherri Bomb և Ջուլիայի հեռանալը[խմբագրել | խմբագրել կոդը]

Hey Violet խումբը 2015 թվականի համերգի ժամանակ

Cherri Bomb խումբը կազմված էր Ջուլիա Փիրսից, Նիա Լովլեսից, Միրանդա Միլլերից և Ռինա Լովլեսից։ Cherri Bomb անվանումը գալիս է Քերի Բորզելոյի «Cherri Bomb» գրքից[2]։ 2011 թվականի հունիսի 14-ին նրանք պայմանագիր են կնքել Hollywood Records լեյբլի հետ[3] և նույն թվականի հոկտեմբերի 18-ին թողարկել են իրենց դեբյուտային` «Stark» մինի ալբոմը։

Խումբը բացման ելույթներ է ունեցել Bush, Camp Freddy, Filter, Foo Fighters, The Smashing Pumpkins, Staind և Steel Panther ռոք խմբերի համերգների ժամանակ[3][4]։ Նրանք նաև ելույթ են ունեցել եվրոպական փառատոնների ժամանակ, ներառյալ Oxegen փառատոնը Իռլանդիայում, T in the Park փառատոնը Շոտլանդիայում և Reading and Leeds Festivals փառատոններում[5]։

2012 թվականի մայիսի 15-ին խումբը թողարկել է իր առաջին` «This Is the End of Control» անվամբ ստուդիական ալբոմը, որը ընդգրկվել է Billboard ամսագրի թոփ հարդ ռոք ալբոմներ չարթի 24-րդ հորիզոնականում և Top Heatseekers չարթի 11-րդ հորիզոնականում[6]։ Նրանք մեկնել են Warped Tour շրջագայության 2012 թվականի հուլիս-օգոստոս ամիսներին[7][8]։ 2012 թվականի օգոստոսին նրանք շրջագայել են ուելսական Lostprophets ռոք խմբի հետ[9]։

2013 թվականի հունվարի 23-ին խումբը իր ֆեյսբուքյան էջում հայտարարել է, որ Ջուլիան լքում է խումբը։ Երբ Միլլերին հարցրել են Ջուլիայի հեռանալու պատճառների մասին, նա իր Tumblr-ում մեկնաբանել է, որ դա տեղի է ունեցել «ստեղծագործական տարբերության» և որ «մենք տարբեր ճանապարհներով գնացինք, քանի որ մենք ցանկանում էինք գնալ մի ուղղությամբ, իսկ նա այլ»։ Սակայն, իր հեռանալուց հետո Փիրսը իր ֆեյսբության էջում պարզաբանել է, որ խումբը ինքնակամ չի լքում։ Ջուլիան նշել է` «Երբ ես հինգ տարի առաջ ստեղծեցի Cherri Bomb խումբը, ես ինչ-որ գեղեցիկ բան էի մտածել այս խմբի համար։ Ցավալի է, որ ես այլևս դրա մի մասը չեմ։ Ցավոք, այն, ինչը որ կատարվել է, իմ որոշումը չէ։ Ես երբեք չէի մտածի, որ սա այսպես կվերջանա»[10]։

Նույն թվականին խմբին միացել է կիթառահար Քեյսի Մորետան[11]։

2015-2018. Hey Violet, «From the Outside» և Միլլերի հեռանալը[խմբագրել | խմբագրել կոդը]

Ռինա Լովլեսը ելույթ է ունենում 2016 թվականի դեկտեմբերին

2015 թվականի փետրվարի 18-ին, Փիրսի հեռանալուց հետո, խմբի անդամները իրենց ՅուԹյուբյան ալիքում հայտարարել են խմբի անունը փոխելու և այն Hey Violet դնելու մասին[12]։ 2015 թվականի մարտի 19-ին նրանք թողարկել են «This Is Why» սինգլը[13]։ Մարտի 24-ին հայտնի դարձավ, որ խումբը պայմանագիր է կնքելու 5 Seconds of Summer խմբի Hi or Hey Records լեյբլի հետ[14]։ Հունիսի 15-ին խումբը հայտարարել է, որ թողարկելու է իր առաջին` «I Can Feel It» մինի ալբոմը հուլիսին։ Խումբը ելույթ է ունեցել 5 Seconds of Summer խմբի Rock Out with Your Socks Out շրջագայության եվրոպական և հյուսիսամերիկյան համերգների շրջանակներում[15] Եվրոպական, ամերիկյան և կանադական շրջագայություններին նրանք, համերգների անցկացման վայրերից դուրս, երկրպագուների համար ակուստիկ ելույթներ են ունեցել[16]։ 2015 թվականի ձմռանը խումբը սեփական եվրոպական շրջագայության է մեկնել։ Հենց այդ շրջագայության ժամանակ Ռինան դադարեց բաս նվագել, որպեսզի կենտրոնանա վոկալի վրա և այդ պատճառով ժամանակավոր բասիստ հրավիրվեց։ Նրանք շարունակում էին ելույթ ունենալ 5SOS խմբի հյուսիսամերիկյան համերգների բացման ժամանակ` 2016 թվականի Sounds Live Feels Live World Tour շրջագայության շրջանակներում[17]։ Այս շրջագայության ժամանակ ներկայացվել է նոր բասիստ Իեն Շիփը, որը 2016 թվականի սեպտեմբերին դարձել է խմբի պաշտոնական անդամը։ Երկրորդ` «Brand New Moves» մինի ալբոմը թողարկվել է նույն թվականի օգոստոսին, իսկ սեպտեմբերին թողարկվել է «Guys My Age» սինգլը։ 2016 թվականի աշնանը խումբը այցելել է ռադիոկայաններ և մասնակցել է Jingle Ball-ի մի քանի շոուներին` գովազդելով իր մինի ալբոմը և սինգլը։

2017 թվականի մարտին թողարկվեկ է «Break My Heart» սինգլը, որպես խմբի երկրորդ` «From the Outside» ստուդիական ալբոմի երկրորդ սինգլ[18][19]։ Ալբոմը թողարկվել է նույն թվականի հունիսի 16-ին։

2017 թվականի օգոստոսի 31-ին Միլլերը սոցցանցերում հայտարարել է խմբից հեռանալու մասին, նշելով, որ շրջագայությունները դարձել են «հոգնեցնող»[20]։

2019-ի թողարկումներ[խմբագրել | խմբագրել կոդը]

2019 թվականի ապրիլի 12-ին, երաժշտական տեսահոլովակի հետ միասին թողարկվել է «Better by Myself» սինգլը[21]։

2019 թվականին խումբը տարբեր սինգլներ է թողարկել, ներառյալ «Close My Eyes»-ը, «Queen of the Night»-ը և «Clean»-ը։

Երաժշտական ոճ[խմբագրել | խմբագրել կոդը]

Hey Violet խմբի երաժշտական ոճը բնութագրվում է, որպես փոփ փանկ[19][22][23], փոփ ռոք[14], փոփ[19][23] և էլեկտրոփոփ[23]։ Որպես Cherri Bomb, նրանց երաժշտությունը բնութագրվում էր հարդ ռոք[24][25] և ալտերնատիվ ռոք[26]։

Անդամներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Ներկա անդամներ

Նախկին անդամներ

  • Ջուլիա Փիրս` գլխավոր կիթառ, գլխավոր վոկալ (200-2013)
  • Միրանդա Միլլեր` ռիթմ կիթառ, ստեղնաշարեր, բեք վոկալ (2008-2017), սինթեզատոր (2008-2016)
  • Իեն Շիփ` բաս, սինթեզատոր (2016-2019), ստեղնաշարեր (2017-2019)

Շրջագայող անդամներ

  • Էդիսոն Լո` բաս (2015)
  • Վիկի Ուորվիք` բաս, ստեղնաշարեր (2019-ներկա)

Սկավառակագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Ստուդիական ալբոմներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Անվանում Մանրամասներ Բարձրագույն դիրքը չարթում
US
[27]
US Heat
[28]
US Hard Rock
[29]
AUS
[30]
BEL
(FL)

[31]

This Is the End of Control
(որպես Cherri Bomb)
11 24
From the Outside
  • Թողարկվել է` Հունիսի 16, 2017[32]
  • Լեյբլ` Hi or Hey, Capitol
  • Ձևաչափ` CD, LP, թվային ներբեռնում
110 2 67 153

Մինի ալբոմներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Անվանում Մանրամասներ Բարձրագույն դիրքը չարթում
US
[27]
US Heat
[28]
Stark[33]
(որպես Cherri Bomb)
  • Թողարկվել է` Հոկտեմբերի 18, 2011
  • Լեյբլ` Hollywood
  • Ձևաչափ` թվային ներբեռնում
I Can Feel It
  • Թողարկվել է` Հուլիսի 17, 2015
  • Լեյբլ` Hi or Hey, 5Mode, Capitol
  • Ձևաչափ` CD, թվային ներբեռնում
149 2
Brand New Moves[34]
  • Թողարկվել է` Օգոստոսի 16, 2016
  • Լեյբլ` Hi or Hey, 5Mode, Capitol
  • Ձևաչափ` CD, թվային ներբեռնում

Սինգլներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Անվանում Տարեթիվ Բարձրագույն դիրքը չարթում Ալբոմ
US
[35]
US Pop
[36]
AUS
[37]
Որպես Cherri Bomb
Shake the Ground 2012 This Is the End of Control
Too Many Faces
Better This Way[38]
Որպես Hey Violet
This Is Why[39] 2015 Ոչ ալբոմային սինգլ
Brand New Moves[40] 2016 Brand New Moves
Pure[41]
Guys My Age 68 20 78 From the Outside
Break My Heart 2017 37
Hoodie[42] 33
Better By Myself[43] 2019 Պետք է թողարկվի
Close My Eyes[44]
Queen of the Night[45]
Clean[46]

Շրջագայություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

Հեդլայն
  • Hey Violet Live (2019)
Գովազդային
  • From The Outside UK Tour (2017)
Աջակցող

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. Payne Chris։ «Pop Shop Podcast: Hey Violet Is the Rock-Savvy Pop Band Top 40 Needs»։ Billboard։ Արխիվացված է օրիգինալից July 13, 2017-ին։ Վերցված է July 10, 2017 
  2. Phares Heather։ «Cherri Bomb – Biography»։ AllMusic։ Վերցված է January 11, 2013 
  3. 3,0 3,1 «Cherri Bomb Signs to Hollywood Records - ARTISTdirect News»։ Artistdirect.com։ Արխիվացված է օրիգինալից May 26, 2012-ին։ Վերցված է May 20, 2012 
  4. «Cherri Bomb: Queens of Noise»։ Loudmag.com.au։ Արխիվացված է օրիգինալից September 19, 2020-ին։ Վերցված է March 11, 2019 
  5. «Cherri Bomb»։ South by Southwest։ Արխիվացված է օրիգինալից April 21, 2012-ին։ Վերցված է June 13, 2012 
  6. Cherri Bomb։ «Cherri Bomb – Awards»։ Allmusic։ Վերցված է June 28, 2012 
  7. «Exclusive Interview: Cherri Bomb Talk Vans Warped Tour & Marvel'S The Avengers Movie Soundtrack»։ The Daily BLAM!։ Արխիվացված է օրիգինալից June 24, 2012-ին։ Վերցված է June 28, 2012 
  8. Musicians։ «Cherri Bomb On Warped Tour & Bamboozle - New Album Out May 15»։ Fearlessradio.com։ Վերցված է August 24, 2012 (չաշխատող հղում)
  9. «Lostprophets and Cherri Bomb Tour Dates»։ SMNnews.com։ July 31, 2012։ Արխիվացված է օրիգինալից August 2, 2012-ին։ Վերցված է August 24, 2012 
  10. https://www.facebook.com/JuliaPierceOfficial/posts/294954760626769
  11. "Cherri Bomb's YouTube video" Archived March 18, 2016, at the Wayback Machine. (March 11, 2013). Retrieved February 12, 2015.
  12. "Hey Violet's YouTube video" Archived March 13, 2016, at the Wayback Machine. (February 18, 2015). Retrieved February 18, 2015.
  13. Կաղապար:Cite av media
  14. 14,0 14,1 «5 Seconds of Summer have signed Hey Violet to their label Hi Or Hey Records»։ Stage Right Secrets։ Արխիվացված է օրիգինալից April 2, 2015-ին։ Վերցված է March 25, 2015 
  15. "5 Seconds of Summer confirm tour dates with Hey Violet" Archived May 17, 2016, at the Wayback Machine. (April 1, 2015) Billboard.com. Retrieved July 1, 2015
  16. «Hey Violet – USA Band - evenmoreseniorbushe»։ evenmoreseniorbushe։ Արխիվացված է օրիգինալից June 22, 2015-ին 
  17. ".@5SOS + @HEYVIOLET. #SLFL N. AMERICA. BRING IT ON." Archived April 25, 2018, at the Wayback Machine. (May 12, 2016) Twitter.Com. Retrieved July 13, 2016
  18. «Archived copy»։ Արխիվացված է օրիգինալից August 13, 2017-ին։ Վերցված է 2017-06-10  (March 10, 2017) iTunes. Retrieved March 10, 2017
  19. 19,0 19,1 19,2 Phares Heather։ «Hey Violet Bio»։ AllMusic։ Արխիվացված է օրիգինալից July 26, 2017-ին։ Վերցված է July 10, 2017 
  20. Hey Violet [HeyViolet] (August 31, 2017)։ «Miranda Miller's departure» (Թվիթ)։ Վերցված է September 1, 2017 
  21. «Hey Violet Release New Single "Better By Myself"»։ Capitol Records։ April 12, 2019։ Վերցված է September 2, 2019 
  22. «Hey Violet's "This Is Why" Is The First Single Released By 5SOS's Own Record Label: Listen»։ Idolator։ Արխիվացված է օրիգինալից April 4, 2015-ին։ Վերցված է March 25, 2015 
  23. 23,0 23,1 23,2 «Hey Violet and Terror Jr: The New Female Pop Rebels»։ nytimes։ Արխիվացված է օրիգինալից July 5, 2017-ին։ Վերցված է July 10, 2017 
  24. Houle Zachary։ «Cherri Bomb: This is the End of Control»։ PopMatters։ Արխիվացված է օրիգինալից February 27, 2014-ին։ Վերցված է February 8, 2014 
  25. «Cherri Bomb | Leeds Festival 2011 - #AltSounds»։ Hangout.altsounds.com։ September 6, 2011։ Արխիվացված է օրիգինալից February 22, 2014-ին։ Վերցված է February 8, 2014 
  26. «Exclusive Q and A: Cherri Bomb Separate The Girls From The Boys»։ Ourstage.com։ August 7, 2012։ Արխիվացված է օրիգինալից February 22, 2014-ին։ Վերցված է February 8, 2014 
  27. 27,0 27,1 «Hey Violet – Chart history: Billboard 200»։ Billboard։ Վերցված է October 5, 2016 
  28. 28,0 28,1 Peaks on the Heatseekers Albums chart:
  29. «Cherri Bomb – Chart history: Hard Rock Albums»։ Billboard։ Վերցված է October 5, 2016 
  30. «ARIA Chart Watch #426»։ auspOp։ June 24, 2017։ Արխիվացված է օրիգինալից August 8, 2017-ին։ Վերցված է June 24, 2017 
  31. «Discografie Hey Violet» (Dutch)։ Ultratop. Hung Medien։ Վերցված է August 4, 2017 
  32. «From the Outside by Hey Violet»։ iTunes Store (US)։ Վերցված է April 26, 2017 
  33. «Stark – Cherri Bomb | Release Info»։ AllMusic։ Վերցված է October 5, 2016 
  34. «Brand New Moves – Hey Violet | Release Info»։ AllMusic։ Վերցված է October 5, 2016 
  35. «Hey Violet – Chart history: The Hot 100»։ Billboard։ Վերցված է February 23, 2017 
  36. «Hey Violet – Chart history: Pop Songs»։ Billboard։ Վերցված է September 6, 2017 
  37. Ryan Gavin (October 24, 2016)։ «ARIA Singles: James Arthur 'Say You Won't Let Go' Is No 1»։ Noise11։ Արխիվացված է օրիգինալից October 24, 2016-ին։ Վերցված է October 24, 2016 
  38. «Better This Way – Cherri Bomb | Release Info»։ AllMusic։ Վերցված է October 5, 2016 
  39. Wass Mike (March 25, 2015)։ «Hey Violet's This Is Why Is The First Single Released By 5SOS's Own Record Լեյբլ` Listen»։ Idolator։ Վերցված է October 5, 2016 
  40. «Brand New Moves – Hey Violet | Release Info»։ AllMusic։ Վերցված է October 5, 2016 
  41. «Pure – Hey Violet | Release Info»։ AllMusic։ Վերցված է October 5, 2016 
  42. Cantor Brian (July 11, 2017)։ «Hey Violet's Hoodie Added By Radio Disney»։ Headline Planet։ Վերցված է August 4, 2017 
  43. «Hey Violet»։ umusic.digital։ Արխիվացված է օրիգինալից April 4, 2019-ին։ Վերցված է April 4, 2019 
  44. «Close My Eyes – Single by Hey Violet»։ Apple Music։ Վերցված է June 22, 2019 
  45. «Queen of the Night – Single by Hey Violet»։ Apple Music։ Վերցված է July 20, 2019 
  46. «Clean – Single by Hey Violet»։ Apple Music։ Վերցված է August 18, 2019 

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]