Jump to content

Girl in Red

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Girl in Red
girl in red-ը 2019 թվականի End of the Road փառատոնին
Հիմնական տվյալներ
Բնօրինակ անունանգլ.՝ Marie Ulven Ringheim
Ի ծնե անունՄարի Ուլվեն Ռինգհեյմ[1][2]
Նաև հայտնի է որպեսGirl in Red
Ծնվել էփետրվարի 16, 1999 (25 տարեկան)[3]
Հորտեն, Նորվեգիա
ԵրկիրՆորվեգիա Նորվեգիա
Ժանրեր
ՄասնագիտությունԵրգչուհի և երգերի հեղինակ
Գործիքներ
Գործունեություն2017–այժմ
ԼեյբլAWAL
ԿրթությունՇերբրուկի համալսարան
Կապված
Պարգևներ
Կայքworldinred.com
 Girl in Red Վիքիպահեստում
girl in red-ը Լոս Անջելեսում, 2019 թվականի սեպտեմբեր

Մարի Ուլվեն Ռինգհեյմ (անգլ.՝ Marie Ulven Ringheim, փետրվարի 16, 1999(1999-02-16)[9], Հորթեն, Վեստֆոլ), որը նաև հայտնի է որպես Մարի Ուլվեն կամ girl in red (անգլ. թարգմանաբար՝ «կարմրազգեստ աղջիկ»), նորվեգացի ինդի փոփ երգչուհի և երգերի հեղինակ։ Նա հայտնի է այն բանով, որ երիտասարդ դեռահասներին գրավում է լեսբիական ռոմանտիկայի և հոգեկան առողջության մասին իր բեդրում (ննջարանային) փոփ օրհներգերով[10]։ Նրա «I Wanna Be Your Girlfriend» սինգլը 150 միլիոն առցանց սթրիմներ է հավաքել և զբաղեցրել է Նյու Յորք Թայմսի «2018 թվականի 68 լավագույն երգեր» ցանկի 9-րդ հորիզոնականը։ 2018 թվականից ի վեր Ուլվենը ննջարանային ստուդիայից երկու մինի ալբոմ է թողարկել։ Spotify-ում նա ավելի քան 4 միլիոն ամսական սթրիմերներ է հավաքում։

Ուլվենը Paper ամսագրի կողմից քվիր իկոնա է անվանվել[11], իսկ Նյու Յորք Թայմսի կարծիքով նա ֆենոմեն է՝ կիթառային երաժշտության աշխարհի առավել խորաթափանց և հետաքրքիր երգչուհիներից և երգերի հեղինակներից մեկը[12]։ Մարիի երաժշտությունը, որը ստեղծվում է իր ննջարանի հարմարավետությամբ, ավելի քան 150 միլիոն սթրիմներ է հավաքել 2019 թվականի հոկտեմբերի դրությամբ[13]։ 2019 թվականից ի վեր Ուլվենը մասնակցել է երկու հյուսիսամերիկյան և երկու եվրոպական համերգային շրջագայությունների[14] և հանդես է եկել այնպիսի փառատոններում, ինչպիսիք են Lowlands-ը[15], Rock en Seine-ը[16] և Øyafestivalen-ը[17]։ 2019 թվականին նա NME-ի կողմից անվանվել է The Great Escape-ի առավել գովազդված կատարողներից մեկը[18]։

Մարի Ուլվեն Ռինգհեյմը ծնվել է 1999 թվականի փետրվարի 16-ին Նորվեգիայի Հորտեն քաղաքում[19]։ Նա մեծացել է քաղաքում իր քույրերի և ամուսնալուծված ծնողների հետ[20]։ 2019 թվականի հոկտեմբերին Triple J-ի հետ հարցազրույցում երգչուհին բնութագրել է իր մանկությունը որպես «հանգիստ և ձանձրալի»[21]։ Նրա մայրն աշխատում էր տեխնոլոգիաների հետ, իսկ հայրը ոստիկան էր[12]։ Ուլվեմի տատիկը կարողանում էր կիթառ և դաշնամուր նվագել, սակայն նա մեծացել է առանց տանը երաժշտական գործիքներ ունենալու[10]։ Նա ստացել է իր առաջին կիթառը 2012 թվականին պապիկի կողմից՝ որպես սուրբծննդյան նվեր, սակայն չի նվագել այն մինչև 2013 թվականին ֆինգերբորդինգի հանդեպ հետաքրքրությունը կորցնելը[21]։ Նա շնորհակալություն է հայտնում իր պապիկին երաժշտության հանդեպ հետաքրքրություն առաջացնելու համար[21]։ Ավագ դպրոցում սովորելու ընթացքում Ուլվենը հետաքրքրված է եղել ուսուցիչ դառնալու ցանկությամբ, նախքան 14 տարեկանում կիթառին և երգեր գրելուն ծանոթանալը[11]։ Նա ինքնուրույն սովորել է դաշնամուր և կիթառ նվագել, ինչպես նաև զբաղվել երաժշտության արտադրությամբ իր ննջարանից[22]։ Ուլվենը սկսել է նորվեգական երաժշտություն գրել և թողարկել ու պլանավորել է երաժշտություն սովորել, սակայն երբեք չի մտածել, որ կարող է երաժիշտ դառնալ[11]։

Անձնական կյանք

[խմբագրել | խմբագրել կոդը]

Ուլվենի գործունեությունը ներկայումս ծավալվում է Օսլոյի Գրյուներլոկա շրջանում։ Նա բացահայտ լեսբուհի է[23]։ Մարին սովորել է երաժշտություն արտադրել և երգեր գրել Օսլոյի արվեստի, հաղորդակցության և տեխնոլոգիաների Ուեսթերդալս դպրոցում (անգլ.՝ Westerdals Oslo School of Arts, Communication and Technology)[12]։

Սկավառակագրություն

[խմբագրել | խմբագրել կոդը]

Ստուդիական ալբոմներ

[խմբագրել | խմբագրել կոդը]
Անվանում Մանրամասներ
World in Red

Սինգլների հավաքածուներ

[խմբագրել | խմբագրել կոդը]
Անվանում Մանրամասներ
Beginnings[24]
  • Թողարկվել է՝ Սեպտեմբերի 6, 2019
  • Լեյբլ՝ AWAL
  • Ձևաչափ՝ Վինիլ

Մինի ալբոմներ

[խմբագրել | խմբագրել կոդը]
Անվանում Մանրամասներ
Chapter 1
  • Թողարկվել է՝ Սեպտեմբերի 14, 2018
  • Լեյբլ՝ AWAL, Human Sounds Records
  • Ձևաչափ՝ Թվային ներբեռնում, սթրիմինգ, կասետա
Chapter 2[25]
  • Թողարկվել է՝ Սեպտեմբերի 6, 2019
  • Լեյբլ՝ AWAL
  • Ձևաչափ՝ Թվային ներբեռնում, սթրիմինգ

Որպես առաջնային արտիստ

[խմբագրել | խմբագրել կոդը]
Սինգլների ցանկ՝ տարբեր մանրամասներով
Տարեթիվ Անվանում Բարձրագույն դիրքեր չարթում Ալբոմ/մինի ալբոմ
BEL
(FL)

[26]
US
Rock

[27]
2017 I Wanna Be Your Girlfriend
Chapter 1
Will She Come Back Ոչ ալբոմային սինգլներ
Dramatic Lil Bitch
2018 Say Anything
Chapter 1
She Was the Girl in Red Ոչ ալբոմային սինգլ
Summer Depression
Chapter 1
4am
Girls
We Fell in Love in October 14 Ոչ ալբոմային սինգլ
2019 Watch You Sleep
Chapter 2
I Need to Be Alone
Dead Girl in the Pool
I'll Die Anyway
Bad Idea!
2020 Kate's Not Here The Turning (Soundtrack)
Midnight Love Սպասվելիք

Որպես համատեղ արտիստ

[խմբագրել | խմբագրել կոդը]
Տարեթիվ Անվանում Ալբոմ/մինի ալբոմ
2018 Malibu (Lokoy-ի հետ)
Can We All Go To Bed

Մրցանակներ և պարգևներ

[խմբագրել | խմբագրել կոդը]
Տարեթիվ Կազմակերպություն Մրցանակ Աշխատանք Արդյունք Ծան․
2018 GAFFA-Prisen Տարվա նորվեգացի նոր արտիստ Girl in Red Հաղթանակ [28]
P3 Gull Տարվա անձեռնմխելի «I Wanna Be Your Girlfriend» Հաղթանակ [29]
2019 Տարվա նոր արտիստ Girl in Red Առաջադրված
DIY Class of 2020 Ներառված է [30]
Dork Hype List 2020 Առաջին
2020 NME The NME 100 Ներառված է [31]
Music Moves Europe Talent Awards Ընդհանուր մրցանակ Հաղթանակ [32][33]
Spellemannprisen Տարվա նոր արտիստ Առաջադրված [34]
Գրամո կրթաթոշակ

Շրջագայություններ

[խմբագրել | խմբագրել կոդը]

Հեդլայն

  • The World in Red Tour (2019)[35]

Աջակցող

Ծանոթագրություններ

[խմբագրել | խմբագրել կոդը]
  1. Ringheim, Marie Ulven. «ASCAP Ace Search». American Society of Composers, Authors and Publishers (ASCAP). Վերցված է 2019 թ․ օգոստոսի 29-ին.
  2. TheDirtyHarry, «11. Marie Ulven Ringheim v.s. Fabian Kronsteiner», YouTube (անգլերեն), Վերցված է 2019-11-17-ին
  3. «despite my big yawn i'm very excited about turning 21. thank you for all the birthday wishes :') love u». @girl in red [verified account] on Instagram.{{cite web}}: CS1 սպաս․ url-status (link)
  4. 4,0 4,1 Donelson, Marcy. «girl in red | Biography & History». AllMusic. Վերցված է 2019 թ․ հոկտեմբերի 1-ին.{{cite web}}: CS1 սպաս․ url-status (link)
  5. Lanigan, Roisin (2019 թ․ հուլիսի 26). «girl in red is norwegian bedroom pop's answer to avril lavigne». i-D (անգլերեն). Վերցված է 2019 թ․ հոկտեմբերի 5-ին.{{cite web}}: CS1 սպաս․ url-status (link)
  6. 6,0 6,1 Arunarsirakul, Alissa (2019 թ․ սեպտեմբերի 9). «girl in red Offers a Happy Medium of Indie Rock and Dream Pop in 'chapter 2'». Ones To Watch. Վերցված է 2019 թ․ հոկտեմբերի 1-ին.{{cite web}}: CS1 սպաս․ url-status (link)
  7. https://www.vg.no/rampelys/i/BlM8bQ/dette-er-aarets-p3-gullvinnere
  8. 8,0 8,1 8,2 8,3 Spellemannprisen — 1972.
  9. https://www.proff.no/selskap/marie-ulven-ringheim/oslo/underholdning-og-arrang%C3%B8rtjenester/IF720R007QQ/
  10. 10,0 10,1 Hannah, Andrew (2018 թ․ նոյեմբերի 28). «A teenage queer icon for queer teenagers, Marie Ulven is breaking out of the bedroom as girl in red». The Line of Best Fit. Վերցված է 2019 թ․ մարտի 16-ին.{{cite web}}: CS1 սպաս․ url-status (link)
  11. 11,0 11,1 11,2 Kaplan, Ilana (2019 թ․ հուլիսի 17). «Meet Girl in Red: The Queer Artist Writing Teen Love Songs». Paper. Վերցված է 2019 թ․ հոկտեմբերի 2-ին.{{cite web}}: CS1 սպաս․ url-status (link)
  12. 12,0 12,1 12,2 Caramanica, Jon (2019 թ․ մարտի 27). «She's Becoming the Gay Musical Role Model She Never Had». The New York Times. ISSN 0362-4331. Վերցված է 2019 թ․ հոկտեմբերի 2-ին.
  13. «SPACES: girl in red Hit 150M Streams With Inclusive Self-Love And A $150 Mic». AWAL. 2019 թ․ հոկտեմբերի 21. Վերցված է 2019 թ․ հոկտեմբերի 24-ին.
  14. Antonette Solli, Martha (2019 թ․ նոյեմբերի 13). «P3 Gull: De nominerte til Årets nykommer er klare!». NRK P3 (նորվեգերեն). Վերցված է 2019 թ․ նոյեմբերի 14-ին.{{cite web}}: CS1 սպաս․ url-status (link)
  15. Taylor, Sam (2019 թ․ ապրիլի 11). «James Blake, The Vaccines and more have joined the bill for Lowlands». Dork. Վերցված է 2019 թ․ նոյեմբերի 14-ին.
  16. Emeline Blanc, Par (2019 թ․ օգոստոսի 23). «From Jorja Smith to The Cure: The complete lineup for the Rock en Seine 2019 festival». Vogue Paris. Վերցված է 2019 թ․ նոյեմբերի 14-ին.
  17. Trendell, Andrew (2019 թ․ օգոստոսի 19). «Øya 2019 is inclusive, green and feel-good – like all festivals could be». NME. Վերցված է 2019 թ․ նոյեմբերի 14-ին.
  18. Smith, Thomas (2019 թ․ մայիսի 13). «The Great Escape: The most exciting new artists we saw this year». NME. Վերցված է 2019 թ․ նոյեմբերի 14-ին.
  19. Trendell, Andrew (2020 թ․ հունվարի 3). «The Big Read – Girl In Red: "World domination. That's what I want"». NME (բրիտանական անգլերեն). Վերցված է 2020 թ․ հունվարի 10-ին.{{cite web}}: CS1 սպաս․ url-status (link)
  20. Bennett, Willa (2019 թ․ սեպտեմբերի 2). «Girl in Red's Music is Touching, Gorgeous, and Unabashedly Queer». them. Վերցված է 2019 թ․ հոկտեմբերի 2-ին.{{cite web}}: CS1 սպաս․ url-status (link)
  21. 21,0 21,1 21,2 «GIRL IN RED: from a Norwegian bedroom to beyond». triple j. 2019 թ․ հոկտեմբերի 18. Վերցված է 2019 թ․ հոկտեմբերի 24-ին.
  22. «Neu Recommended (Girl In Red, SCALPING, NOV3L & more)». DIY. 2019 թ․ մարտի 25. Վերցված է 2019 թ․ հոկտեմբերի 11-ին.
  23. «Get To Know... Girl in Red». DIY Magazine. 2018 թ․ նոյեմբերի 27. Վերցված է 2019 թ․ հոկտեմբերի 2-ին.{{cite web}}: CS1 սպաս․ url-status (link)
  24. «Girl In Red - Beginnings». Discogs (անգլերեն). Վերցված է 2019 թ․ դեկտեմբերի 29-ին.{{cite web}}: CS1 սպաս․ url-status (link)
  25. «chapter 2 by girl in red». Apple Music.{{cite web}}: CS1 սպաս․ url-status (link)
  26. «Discografie girl in red». Ultratop. Վերցված է 2019 թ․ դեկտեմբերի 29-ին.{{cite web}}: CS1 սպաս․ url-status (link)
  27. «girl in red Chart History: Hot Rock Songs». Billboard. Վերցված է 2019 թ․ դեկտեմբերի 29-ին.{{cite web}}: CS1 սպաս․ url-status (link)
  28. Lund, Ellen (2019 թ․ հունվարի 21). «GAFFA-Prisen 2018: Her er alle vinnerne». GAFFA (գրքային նորվեգերեն). Արխիվացված է օրիգինալից 2019 թ․ օգոստոսի 31-ին. Վերցված է 2019 թ․ նոյեմբերի 14-ին.
  29. Refsdal, Sissel-Alice (2018 թ․ հոկտեմբերի 30). «Girl In Red er Årets Urørt!». NRK P3 (նորվեգերեն). Վերցված է 2019 թ․ նոյեմբերի 14-ին.{{cite web}}: CS1 սպաս․ url-status (link)
  30. Hewitson, Rosie (2019 թ․ դեկտեմբերի 11). «Class of 2020: girl in red». DIY (անգլերեն). Վերցված է 2019 թ․ դեկտեմբերի 13-ին.{{cite web}}: CS1 սպաս․ url-status (link)
  31. Smith, Thomas (2020 թ․ հունվարի 3). «The NME 100: Essential new artists for 2020». NME (բրիտանական անգլերեն). Վերցված է 2020 թ․ հունվարի 8-ին.{{cite web}}: CS1 սպաս․ url-status (link)
  32. Amter, Charlie (2020 թ․ հունվարի 18). «Italy's Meduza, Dutch singer Naaz Among Winners at Music Moves Europe Talent Awards». Variety. Արխիվացված օրիգինալից 2020 թ․ փետրվարի 26-ին. Վերցված է 2020 թ․ ապրիլի 2-ին.
  33. Paine, Andre (2020 թ․ հունվարի 17). «Flohio, Meduza and Girl In Red among Music Moves Europe Talent Awards winners». MusicWeek (անգլերեն). Վերցված է 2020 թ․ ապրիլի 2-ին.{{cite web}}: CS1 սպաս․ url-status (link)
  34. «Nominerte til Spellemannpris». NRK (գրքային նորվեգերեն). 2020 թ․ փետրվարի 7. Վերցված է 2020 թ․ ապրիլի 17-ին.{{cite web}}: CS1 սպաս․ url-status (link)
  35. Arunarsirakul, Allissa (2019 թ․ սեպտեմբերի 9). «girl in red Offers a Happy Medium of Indie Rock and Dream Pop in 'chapter 2'». Ones To Watch. Վերցված է 2019 թ․ նոյեմբերի 8-ին.{{cite web}}: CS1 սպաս․ url-status (link)
  36. Clairo [@clairo] (September 5, 2018). «fall tour» (Թվիթ) – via Թվիթթեր.
  37. «Clairo announces Girl In Red as support for upcoming show in The Academy!». MCD Productions. Արխիվացված է օրիգինալից 2019 թ․ նոյեմբերի 8-ին. Վերցված է 2018 թ․ նոյեմբերի 8-ին.
  38. Lee, Craig (2018 թ․ նոյեմբերի 12). «Conan Gray sets out for The Sunset Shows tour 2019». AXS. Վերցված է 2019 թ․ նոյեմբերի 8-ին.

Արտաքին հղումներ

[խմբագրել | խմբագրել կոդը]
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Girl in Red» հոդվածին։