Girl in Red
| Girl in Red | |
|---|---|
girl in red-ը 2019 թվականի End of the Road փառատոնին | |
| Հիմնական տվյալներ | |
| Բնօրինակ անուն | անգլ.՝ Marie Ulven Ringheim |
| Ի ծնե անուն | Մարի Ուլվեն Ռինգհեյմ[1][2] |
| Նաև հայտնի է որպես | girl in red |
| Ծնվել է | փետրվարի 16, 1999 (26 տարեկան)[3] Հորտեն, Նորվեգիա |
| Երկիր | |
| Ժանրեր | |
| Մասնագիտություն | Երգչուհի և երգերի հեղինակ |
| Գործիքներ | |
| Գործունեություն | 2017–այժմ |
| Լեյբլ | AWAL |
| Կրթություն | Շերբրուկի համալսարան |
| Կապված |
|
| Պարգևներ | |
| Կայք | worldinred.com |

Մարի Ուլվեն Ռինգհեյմ (անգլ.՝ Marie Ulven Ringheim, փետրվարի 16, 1999[10], Հորթեն, Վեստֆոլ), որը նաև հայտնի է որպես Մարի Ուլվեն կամ girl in red (անգլ. թարգմանաբար՝ «կարմրազգեստ աղջիկ»), նորվեգացի ինդի փոփ երգչուհի և երգերի հեղինակ։ Նա հայտնի է այն բանով, որ երիտասարդ դեռահասներին գրավում է լեսբիական ռոմանտիկայի և հոգեկան առողջության մասին իր բեդրում (ննջարանային) փոփ օրհներգերով[11]։ Նրա «I Wanna Be Your Girlfriend» սինգլը 150 միլիոն առցանց սթրիմներ է հավաքել և զբաղեցրել է Նյու Յորք Թայմսի «2018 թվականի 68 լավագույն երգեր» ցանկի 9-րդ հորիզոնականը։ 2018 թվականից ի վեր Ուլվենը ննջարանային ստուդիայից երկու մինի ալբոմ է թողարկել։ Spotify-ում նա ավելի քան 4 միլիոն ամսական սթրիմերներ է հավաքում։
Ուլվենը Paper ամսագրի կողմից քվիր իկոնա է անվանվել[12], իսկ Նյու Յորք Թայմսի կարծիքով նա ֆենոմեն է՝ կիթառային երաժշտության աշխարհի առավել խորաթափանց և հետաքրքիր երգչուհիներից և երգերի հեղինակներից մեկը[13]։ Մարիի երաժշտությունը, որը ստեղծվում է իր ննջարանի հարմարավետությամբ, ավելի քան 150 միլիոն սթրիմներ է հավաքել 2019 թվականի հոկտեմբերի դրությամբ[14]։ 2019 թվականից ի վեր Ուլվենը մասնակցել է երկու հյուսիսամերիկյան և երկու եվրոպական համերգային շրջագայությունների[15] և հանդես է եկել այնպիսի փառատոններում, ինչպիսիք են Lowlands-ը[16], Rock en Seine-ը[17] և Øyafestivalen-ը[18]։ 2019 թվականին նա NME-ի կողմից անվանվել է The Great Escape-ի առավել գովազդված կատարողներից մեկը[19]։
Վաղ կյանք
[խմբագրել | խմբագրել կոդը]Մարի Ուլվեն Ռինգհեյմը ծնվել է 1999 թվականի փետրվարի 16-ին Նորվեգիայի Հորտեն քաղաքում[20]։ Նա մեծացել է քաղաքում իր քույրերի և ամուսնալուծված ծնողների հետ[21]։ 2019 թվականի հոկտեմբերին Triple J-ի հետ հարցազրույցում երգչուհին բնութագրել է իր մանկությունը որպես «հանգիստ և ձանձրալի»[22]։ Նրա մայրն աշխատում էր տեխնոլոգիաների հետ, իսկ հայրը ոստիկան էր[13]։ Ուլվեմի տատիկը կարողանում էր կիթառ և դաշնամուր նվագել, սակայն նա մեծացել է առանց տանը երաժշտական գործիքներ ունենալու[11]։ Նա ստացել է իր առաջին կիթառը 2012 թվականին պապիկի կողմից՝ որպես սուրբծննդյան նվեր, սակայն չի նվագել այն մինչև 2013 թվականին ֆինգերբորդինգի հանդեպ հետաքրքրությունը կորցնելը[22]։ Նա շնորհակալություն է հայտնում իր պապիկին երաժշտության հանդեպ հետաքրքրություն առաջացնելու համար[22]։ Ավագ դպրոցում սովորելու ընթացքում Ուլվենը հետաքրքրված է եղել ուսուցիչ դառնալու ցանկությամբ, նախքան 14 տարեկանում կիթառին և երգեր գրելուն ծանոթանալը[12]։ Նա ինքնուրույն սովորել է դաշնամուր և կիթառ նվագել, ինչպես նաև զբաղվել երաժշտության արտադրությամբ իր ննջարանից[23]։ Ուլվենը սկսել է նորվեգական երաժշտություն գրել և թողարկել ու պլանավորել է երաժշտություն սովորել, սակայն երբեք չի մտածել, որ կարող է երաժիշտ դառնալ[12]։
Անձնական կյանք
[խմբագրել | խմբագրել կոդը]Ուլվենի գործունեությունը ներկայումս ծավալվում է Օսլոյի Գրյուներլոկա շրջանում։ Նա բացահայտ լեսբուհի է[24]։ Մարին սովորել է երաժշտություն արտադրել և երգեր գրել Օսլոյի արվեստի, հաղորդակցության և տեխնոլոգիաների Ուեսթերդալս դպրոցում (անգլ.՝ Westerdals Oslo School of Arts, Communication and Technology)[13]։
Սկավառակագրություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Ստուդիական ալբոմներ
[խմբագրել | խմբագրել կոդը]| Անվանում | Մանրամասներ |
|---|---|
| World in Red |
|
Սինգլների հավաքածուներ
[խմբագրել | խմբագրել կոդը]| Անվանում | Մանրամասներ |
|---|---|
| Beginnings[25] |
|
Մինի ալբոմներ
[խմբագրել | խմբագրել կոդը]| Անվանում | Մանրամասներ |
|---|---|
| Chapter 1 |
|
| Chapter 2[26] |
|
Սինգլներ
[խմբագրել | խմբագրել կոդը]Որպես առաջնային արտիստ
[խմբագրել | խմբագրել կոդը]| Տարեթիվ | Անվանում | Բարձրագույն դիրքեր չարթում | Ալբոմ/մինի ալբոմ | |
|---|---|---|---|---|
| BEL (FL) [27] |
US Rock [28] | |||
| 2017 | I Wanna Be Your Girlfriend | — | — | Chapter 1
|
| Will She Come Back | — | — | Ոչ ալբոմային սինգլներ | |
| Dramatic Lil Bitch | — | — | ||
| 2018 | Say Anything | — | — | Chapter 1
|
| She Was the Girl in Red | — | — | Ոչ ալբոմային սինգլ | |
| Summer Depression | — | — | Chapter 1
| |
| 4am | — | — | ||
| Girls | — | — | ||
| We Fell in Love in October | — | 14 | Ոչ ալբոմային սինգլ | |
| 2019 | Watch You Sleep | — | — | Chapter 2
|
| I Need to Be Alone | — | — | ||
| Dead Girl in the Pool | — | — | ||
| I'll Die Anyway | — | — | ||
| Bad Idea! | — | — | ||
| 2020 | Kate's Not Here | — | — | The Turning (Soundtrack) |
| Midnight Love | — | — | Սպասվելիք | |
Որպես համատեղ արտիստ
[խմբագրել | խմբագրել կոդը]| Տարեթիվ | Անվանում | Ալբոմ/մինի ալբոմ |
|---|---|---|
| 2018 | Malibu (Lokoy-ի հետ) | Can We All Go To Bed
|
Մրցանակներ և պարգևներ
[խմբագրել | խմբագրել կոդը]| Տարեթիվ | Կազմակերպություն | Մրցանակ | Աշխատանք | Արդյունք | Ծան․ |
|---|---|---|---|---|---|
| 2018 | GAFFA-Prisen | Տարվա նորվեգացի նոր արտիստ | Girl in Red | Հաղթանակ | [29] |
| P3 Gull | Տարվա անձեռնմխելի | «I Wanna Be Your Girlfriend» | Հաղթանակ | [30] | |
| 2019 | Տարվա նոր արտիստ | Girl in Red | Առաջադրված | ||
| DIY | Class of 2020 | Ներառված է | [31] | ||
| Dork | Hype List 2020 | Առաջին | |||
| 2020 | NME | The NME 100 | Ներառված է | [32] | |
| Music Moves Europe Talent Awards | Ընդհանուր մրցանակ | Հաղթանակ | [33][34] | ||
| Spellemannprisen | Տարվա նոր արտիստ | Առաջադրված | [35] | ||
| Գրամո կրթաթոշակ |
Շրջագայություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]Հեդլայն
- The World in Red Tour (2019)[36]
Աջակցող
- Fall Tour (2018) (Clairo)[37][38]
- The Sunset Shows (2018–19) (Քոնան Գրեյ)[39]
Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- ↑ Ringheim, Marie Ulven. «ASCAP Ace Search». American Society of Composers, Authors and Publishers (ASCAP). Վերցված է 2019 թ․ օգոստոսի 29-ին.
- ↑ TheDirtyHarry, «11. Marie Ulven Ringheim v.s. Fabian Kronsteiner», YouTube (անգլերեն), Վերցված է 2019 թ․ նոյեմբերի 17-ին
- ↑ «despite my big yawn i'm very excited about turning 21. thank you for all the birthday wishes :') love u». @girl in red [verified account] on Instagram.
{{cite web}}: CS1 սպաս․ url-status (link) - ↑ 4,0 4,1 Donelson, Marcy. «girl in red | Biography & History». AllMusic. Վերցված է 2019 թ․ հոկտեմբերի 1-ին.
{{cite web}}: CS1 սպաս․ url-status (link) - ↑ Lanigan, Roisin (2019 թ․ հուլիսի 26). «girl in red is norwegian bedroom pop's answer to avril lavigne». i-D (անգլերեն). Արխիվացված է օրիգինալից 2019 թ․ հոկտեմբերի 16-ին. Վերցված է 2019 թ․ հոկտեմբերի 5-ին.
- ↑ 6,0 6,1 Arunarsirakul, Alissa (2019 թ․ սեպտեմբերի 9). «girl in red Offers a Happy Medium of Indie Rock and Dream Pop in 'chapter 2'». Ones To Watch. Վերցված է 2019 թ․ հոկտեմբերի 1-ին.
{{cite web}}: CS1 սպաս․ url-status (link) - ↑ https://www.vg.no/rampelys/i/BlM8bQ/dette-er-aarets-p3-gullvinnere
- ↑ 8,0 8,1 8,2 8,3 Spellemannprisen — 1972.
- ↑ 9,0 9,1 Spellemann: Dette er kveldens vinnere(նորվ.) — Norge: Vend, 1945. — ISSN 0806-0894
- ↑ Marie Ulven Ringheim - Org.nr. 918 844 236 - Oslo - Se Regnskap, Roller og mer (норв.)
- ↑ 11,0 11,1 Hannah, Andrew (2018 թ․ նոյեմբերի 28). «A teenage queer icon for queer teenagers, Marie Ulven is breaking out of the bedroom as girl in red». The Line of Best Fit. Վերցված է 2019 թ․ մարտի 16-ին.
{{cite web}}: CS1 սպաս․ url-status (link) - ↑ 12,0 12,1 12,2 Kaplan, Ilana (2019 թ․ հուլիսի 17). «Meet Girl in Red: The Queer Artist Writing Teen Love Songs». Paper. Վերցված է 2019 թ․ հոկտեմբերի 2-ին.
{{cite web}}: CS1 սպաս․ url-status (link) - ↑ 13,0 13,1 13,2 Caramanica, Jon (2019 թ․ մարտի 27). «She's Becoming the Gay Musical Role Model She Never Had». The New York Times. ISSN 0362-4331. Վերցված է 2019 թ․ հոկտեմբերի 2-ին.
- ↑ «SPACES: girl in red Hit 150M Streams With Inclusive Self-Love And A $150 Mic». AWAL. 2019 թ․ հոկտեմբերի 21. Վերցված է 2019 թ․ հոկտեմբերի 24-ին.
- ↑ Antonette Solli, Martha (2019 թ․ նոյեմբերի 13). «P3 Gull: De nominerte til Årets nykommer er klare!». NRK P3 (նորվեգերեն). Վերցված է 2019 թ․ նոյեմբերի 14-ին.
{{cite web}}: CS1 սպաս․ url-status (link) - ↑ Taylor, Sam (2019 թ․ ապրիլի 11). «James Blake, The Vaccines and more have joined the bill for Lowlands». Dork. Վերցված է 2019 թ․ նոյեմբերի 14-ին.
- ↑ Emeline Blanc, Par (2019 թ․ օգոստոսի 23). «From Jorja Smith to The Cure: The complete lineup for the Rock en Seine 2019 festival». Vogue Paris. Վերցված է 2019 թ․ նոյեմբերի 14-ին.
- ↑ Trendell, Andrew (2019 թ․ օգոստոսի 19). «Øya 2019 is inclusive, green and feel-good – like all festivals could be». NME. Վերցված է 2019 թ․ նոյեմբերի 14-ին.
- ↑ Smith, Thomas (2019 թ․ մայիսի 13). «The Great Escape: The most exciting new artists we saw this year». NME. Վերցված է 2019 թ․ նոյեմբերի 14-ին.
- ↑ Trendell, Andrew (2020 թ․ հունվարի 3). «The Big Read – Girl In Red: "World domination. That's what I want"». NME (բրիտանական անգլերեն). Վերցված է 2020 թ․ հունվարի 10-ին.
{{cite web}}: CS1 սպաս․ url-status (link) - ↑ Bennett, Willa (2019 թ․ սեպտեմբերի 2). «Girl in Red's Music is Touching, Gorgeous, and Unabashedly Queer». them. Վերցված է 2019 թ․ հոկտեմբերի 2-ին.
{{cite web}}: CS1 սպաս․ url-status (link) - ↑ 22,0 22,1 22,2 «GIRL IN RED: from a Norwegian bedroom to beyond». triple j. 2019 թ․ հոկտեմբերի 18. Վերցված է 2019 թ․ հոկտեմբերի 24-ին.
- ↑ «Neu Recommended (Girl In Red, SCALPING, NOV3L & more)». DIY. 2019 թ․ մարտի 25. Վերցված է 2019 թ․ հոկտեմբերի 11-ին.
- ↑ «Get To Know... Girl in Red». DIY Magazine. 2018 թ․ նոյեմբերի 27. Վերցված է 2019 թ․ հոկտեմբերի 2-ին.
{{cite web}}: CS1 սպաս․ url-status (link) - ↑ «Girl In Red - Beginnings». Discogs (անգլերեն). Վերցված է 2019 թ․ դեկտեմբերի 29-ին.
{{cite web}}: CS1 սպաս․ url-status (link) - ↑ «chapter 2 by girl in red». Apple Music.
{{cite web}}: CS1 սպաս․ url-status (link) - ↑ «Discografie girl in red». Ultratop. Վերցված է 2019 թ․ դեկտեմբերի 29-ին.
{{cite web}}: CS1 սպաս․ url-status (link) - ↑ «girl in red Chart History: Hot Rock Songs». Billboard. Վերցված է 2019 թ․ դեկտեմբերի 29-ին.
{{cite web}}: CS1 սպաս․ url-status (link) - ↑ Lund, Ellen (2019 թ․ հունվարի 21). «GAFFA-Prisen 2018: Her er alle vinnerne». GAFFA (գրքային նորվեգերեն). Արխիվացված է օրիգինալից 2019 թ․ օգոստոսի 31-ին. Վերցված է 2019 թ․ նոյեմբերի 14-ին.
- ↑ Refsdal, Sissel-Alice (2018 թ․ հոկտեմբերի 30). «Girl In Red er Årets Urørt!». NRK P3 (նորվեգերեն). Վերցված է 2019 թ․ նոյեմբերի 14-ին.
{{cite web}}: CS1 սպաս․ url-status (link) - ↑ Hewitson, Rosie (2019 թ․ դեկտեմբերի 11). «Class of 2020: girl in red». DIY (անգլերեն). Վերցված է 2019 թ․ դեկտեմբերի 13-ին.
{{cite web}}: CS1 սպաս․ url-status (link) - ↑ Smith, Thomas (2020 թ․ հունվարի 3). «The NME 100: Essential new artists for 2020». NME (բրիտանական անգլերեն). Վերցված է 2020 թ․ հունվարի 8-ին.
{{cite web}}: CS1 սպաս․ url-status (link) - ↑ Amter, Charlie (2020 թ․ հունվարի 18). «Italy's Meduza, Dutch singer Naaz Among Winners at Music Moves Europe Talent Awards». Variety. Արխիվացված օրիգինալից 2020 թ․ փետրվարի 26-ին. Վերցված է 2020 թ․ ապրիլի 2-ին.
- ↑ Paine, Andre (2020 թ․ հունվարի 17). «Flohio, Meduza and Girl In Red among Music Moves Europe Talent Awards winners». MusicWeek (անգլերեն). Վերցված է 2020 թ․ ապրիլի 2-ին.
{{cite web}}: CS1 սպաս․ url-status (link) - ↑ «Nominerte til Spellemannpris». NRK (գրքային նորվեգերեն). 2020 թ․ փետրվարի 7. Վերցված է 2020 թ․ ապրիլի 17-ին.
{{cite web}}: CS1 սպաս․ url-status (link) - ↑ Arunarsirakul, Allissa (2019 թ․ սեպտեմբերի 9). «girl in red Offers a Happy Medium of Indie Rock and Dream Pop in 'chapter 2'». Ones To Watch. Վերցված է 2019 թ․ նոյեմբերի 8-ին.
{{cite web}}: CS1 սպաս․ url-status (link) - ↑ Clairo [@clairo] (September 5, 2018). «fall tour» (Թվիթ) – via Թվիթթեր.
- ↑ «Clairo announces Girl In Red as support for upcoming show in The Academy!». MCD Productions. Արխիվացված է օրիգինալից 2019 թ․ նոյեմբերի 8-ին. Վերցված է 2018 թ․ նոյեմբերի 8-ին.
- ↑ Lee, Craig (2018 թ․ նոյեմբերի 12). «Conan Gray sets out for The Sunset Shows tour 2019». AXS. Վերցված է 2019 թ․ նոյեմբերի 8-ին.
Արտաքին հղումներ
[խմբագրել | խմբագրել կոդը]- Պաշտոնական կայք
- girl in red-ի սկավառակագրությունը Discogs-ում
- girl in red-ն Ինստագրամում
- girl in red-ը Թվիթթերում
| Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Girl in Red» հոդվածին։ |
| ||||||||||||||||||||||||