Far Cry Primal
Far Cry Primal | |
---|---|
Մշակող | Ubisoft Montreal, Ubisoft Kyiv?, Ubisoft Shanghai? և Ubisoft Toronto? |
Հրատարակիչ | Ubisoft |
Դիստրիբյուտոր | Humble Store[1], Steam[2], Էպիկ գեյմզ սթոր[3], Microsoft Store, Ubisoft Store? և PlayStation Store |
Միջերեսի լեզու | անգլերեն[2], ֆրանսերեն[2], իտալերեն[2], գերմաներեն[2], իսպաներեն[2], չեխերեն[2], հոլանդերեն[2], ֆիններեն[2], ճապոներեն[2], կորեերեն[2], նորվեգերեն[2], լեհերեն[2], բրազիլական պորտուգալերեն[2], ռուսերեն[2], Պարզեցված չինարեն[2], շվեդերեն[2] և Ավանդական չինարեն[2] |
Կոմպոզիտոր | Jason Graves? |
Սերիայի մաս | Far Cry? |
Վայր | Եվրոպա |
Թողարկման թվական | փետրվարի 23, 2016 և մարտի 1, 2016 |
Պլատֆորմներ | Վինդոուզ, Xbox One և PlayStation 4 |
Շարժիչ | Dunia Engine 2? |
Ժանր | արկածային էքշն |
Խաղի ռեժիմ | միակառավարելի խաղ |
PEGI | PEGI 18 |
USK | USK 16 |
ESRB | 17+[4] |
Կրիչ | թվային բաշխում և թվային ներբեռնում |
Պաշտոնական կայք | far-cry.ubisoft.com/primal/fr-FR/home/ |
Far Cry Primal, action-adventure ժանրի, բաց աշխարհով համակարգչային խաղ, ստեղծված Ubisoft Montreal ստուդիաի կողմից, Ubisoft Toronto, Ubisoft Kiev և Ubisoft Shanghai ստուդիաների օգնությամբ։ Խաղը նախատեսված է PlayStation 4-ի, Xbox One-ի և անhատական համակարգիչների համար։
PlayStation 4-ի և Xbox One-ի համար նախատեսված տարբերակները թողարկվել են 2016 թվականի փետրվարի 23-ին։ Microsoft Windows-ի տարբերակը թողարկվեց 2016 թվականի մարտի 1-ին [5]։ Ի տարբերություն Far Cry խաղաշարքի մյուս խաղերի, այստեղ դեպքեր տեղի են ունենում քարի դարում՝ մեր թվարկությունից 10 հազար տարի առաջ[5]։
Սյուժեն և գեյմփլեյը[խմբագրել | խմբագրել կոդը]
Դեպքերը տեղի են ունենում մեր թվարկությունից 10 հազար տարի առաջ, հորնված Ուրուս տարածքում, որտեղ գոյատևման համար հարկ է ամեն օր կռվել բնության հետ, ինչպես նաև մեկը մյուսի հետ[6]։ Հերոսը իր վրա է վերցնում որսորդի կերպարը, ում անունը Թակկար էր, նա վերացված ցեղի անդամներից մեկն էր, ով ճամփորդում էր Ուրուսով իր ազգի համար ապրելու տեղ գտնելու նպատաակով [7][8][9]։
Քանի-որ Far Cry Primal-ի դեպքերը տեղի են ունենում նախապատմանական շրջանում, խաղում բացակայում է արդի զենքերի և տրանսպորտի տեսակներ[7]։ Խաղացողին հասանելի է միայն զենքեր մոտ տարածության մարտերի համար՝ նետ, որը կրակում է շատ կարճ տարածություն, փայտ, քար և այլն [7]։ Բացի դա հնարավորություն չկա գնել զնեք, դրանք պետք է պատրաստել ինքնուրույն օգտագործելով կենցաղային պարագաները ինչպիսիք են օրիանակ՝ քար և փայտը։ Խաղի ընթացքում զենքերը կարելի է հզորացնել, դարձնելով դրաք ավելի արդյունավետ և մահացու[10]։ Բացի թվարկված զենքերից, Թակկերը կարող է կռվին մասնակից դարձնել նախօորք ընտելացված կենդանիների՝ սպիտակ վագր, արջ, գայլ և այլն [11]։ Թակկերի ձեռքի բունն նրա համար ձառայում է ինչպես հետախույզ, թույլ տալով հեռավորության վրա հայտնաբերել թշնամուն։ Եթե Թակկերի կենդանիններից մեկն ու մեկը մահանա, նա կարող է վերակենդանացնել իր կենդանում գտնելով Կարմիր տերև և օգտագործելով այն [12]։ Թակկերը վարում է քարի դարի մարդու կենսակերպ՝ զբաղվում է որսորդությամբ, զենքեր է ստեղծում տարբեր նյութերից, ինչպես նաև պատերազմում է այլ ցեղերի հետ [13]։ ՈՒրուս երկրում կան տարբեր մարզեր, որոնք միմյանցից տարբերվում են իրենց կլիմայով, որը կարող է խաղացողի համար բարդություններ առաջացնել, օրինակ՝ երբ եղանակը ցուրտ է, Թակկերը ցրտհարումից խուսափելու համար պետք է տաքանա կրակի մոտ, կամ իր համար կարի տաք հագուստ, կամ պետք է գրկի մամոնտի կամ վագրի [14]։
Խաղին ամբողջական նախապատմաական երանգ հաղորդելու համար, խաղի բոլոր խասակցությունները հատուկ պարզունակ լեզվով են, որի հիմքը նախահնդեվրոպական լեզվաընտանիքն է [15]։ Սակայն նրանք հավելյալ ունեն թարգմանումներ։
Մշակում[խմբագրել | խմբագրել կոդը]
Խաղի մշակումը կատարել է Ubisoft Montreal-ը Ubisoft Toronto, Ubisoft Kiev և Ubisoft Shanghai-ի մասնակցությամբ [6]։
Far Cry Primal 2016 թվականի փետրվարի 23-ին թողարվեց PlayStation 4-ի և Xbox One-ի համար [16]։ Microsoft Windows-ի տարբերակ թողարկվեց դրանից շատ չանցած՝ 2016 թվականի մարտի 1-ին [17]։ Խաղը թողարկվեց 2 հավելումով՝ Collector’s Edition և Digital Apex Edition։ Առաջին իր մեջ պարունակում է մի քանի նյութական առարկաներ՝ փաթեթավորված օպտիկական սկավառակ, ժողովածու գիրք, Ուրուսի քարտեզ․ օրիգինալ սոունդթրեք և Wenja-ի զրուցարան, որը ծառայում է որպես ձեռնարկ խաղում օգտագործվող լեզուն սովորելու համար։ Թվային հրատարակության մեջ հասանելի են մի քանի հավելյալ առաջադրանքներ և զենքեր [18]։ Մասնավորապես Legend of the Mammoth-ը («Մոմոնտի լեգենդ»), որի ընթացքում կարելի է խաղալ մեծ մամաոտի դերում [19]։
Far Cry։ Primal-ի համար ESRB ծառաությունը սահմանել է MATURE (17+) տարիքային սահմանափակում, որը պայմանավորված է խաղում՝ բռնության, սպանության տեսանարաններով [20]։
Ubisoft ընկերությունը հայտարարեց, որ իր այս նախագծում օգտագործելու է անտի-ծովահենային պաշտպանություն Denuvo, որը ներկա պահին համարվում է ամենաապահովը [21]։
Չնայած այս ամենին, 2017 թվականի հունվարին խաղը կոտրվեց CPY 7 խմբի կողմից [22]։
Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]
- ↑ Humble Store
- ↑ 2,00 2,01 2,02 2,03 2,04 2,05 2,06 2,07 2,08 2,09 2,10 2,11 2,12 2,13 2,14 2,15 2,16 2,17 Steam — 2003.
- ↑ Էպիկ գեյմզ սթոր(բազմ․) — 2018.
- ↑ http://www.esrb.org/ratings/Synopsis.aspx?Certificate=34265&Title=Far+Cry+Primal
- ↑ 5,0 5,1 Mitch Dyer (2015-10-06)։ «Far Cry Primal Announced with 2016 Release Date» (անգլերեն)։ IGN։ Վերցված է 2015-12-11
- ↑ 6,0 6,1 Dyer Mitch (2015-10-07)։ «Far Cry Primal Announced With 2016 Release Date»։ IGN։ Վերցված է 2015-10-07
- ↑ 7,0 7,1 7,2 Cork Jeff (2015-10-06)։ «Far Cry's Creators Take The Series Back To The Stone Age»։ Game Informer։ Վերցված է 2015-10-07
- ↑ Andy Chalk (2015-10-06)։ «Far Cry Primal officially unveiled, coming in early 2016» (անգլերեն)։ PC Gamer։ Վերցված է 2015-12-11
- ↑ Frank Allegra (2015-10-06)։ «Far Cry Primal revealed for 2016 release, watch the first trailer here»։ Polygon։ Վերցված է 2015-10-07
- ↑ Hussain Tamoor (2015-10-06)։ «Far Cry Primal Trailer, Release Date, Gameplay Details Officially Released»։ GameSpot։ Վերցված է 2015-10-07
- ↑ Michael McWhertor (2015-12-03)։ «Far Cry Primal's deadliest weapons are the predators you can tame» (անգլերեն)։ Polygon։ Վերցված է 2015-12-11
- ↑ Ozzie Mejia (2015-12)։ «Far Cry Primal preview: The Beasts Obey Me» (անգլերեն)։ Shacknews։ Վերցված է 2015-12-11
- ↑ Matthew Reynolds (2015-10-07)։ «Far Cry Primal: Everything you need to know about the prehistoric spin-off, from release date to trailers» (անգլերեն)։ Digital Spy։ Վերցված է 2015-12-11
- ↑ Graham Smith (2015-10-06)։ «Far Cry Primal Info: Release Date, Screenshots, Trailers» (անգլերեն)։ Rock, Paper, Shotgun։ Վերցված է 2015-12-11
- ↑ Far Cry® Primal
- ↑ Scammell David (2015-10-06)։ «Far Cry Primal sends the series to the Stone Age in February 2016»։ VideoGamer.com։ Վերցված է 2015-10-07
- ↑ Scammell David (2015-12-04)։ «Far Cry Primal releases on PC one week after PS4 & Xbox One»։ VideoGamer.com։ Վերցված է 2015-12-04
- ↑ Saed Sherif (2015-12-04)։ «Far Cry Primal gets two collector’s editions, PC release date pushed»։ VG 247։ Վերցված է 2015-12-05
- ↑ «Ubisoft предлагают игрокам побыть в шкуре мамонта в Far Cry Primal / All Games / GME»։ gme.ru։ Արխիվացված է օրիգինալից 2016-03-07-ին։ Վերցված է 2016-02-16
- ↑ «Far Cry: Primal получила рейтинг 17+ за сцены секса и насилия / All Games / GME»։ gme.ru։ Արխիվացված է օրիգինալից 2016-02-15-ին։ Վերցված է 2016-01-05
- ↑ «Far Cry: Primal и Rise of the Tomb Raider невозможно будет взломать / All Games / GME»։ gme.ru։ Արխիվացված է օրիգինալից 2016-02-01-ին։ Վերցված է 2016-01-25
- ↑ Василий Жужиков (2017-01-08)։ «Пиратам удалось полностью взломать Far Cry: Primal»։ Gamebomb.ru