Beast (խումբ)

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Jump to navigation Jump to search
HS Disambig.svg Անվան այլ կիրառումների համար տես՝ Beast (այլ կիրառումներ)
Beast
Beast at Lotte Giants 2010 Special Concert 100321.jpg
2011 թվականի հատուկ համերգին
Հիմնական տվյալներ
Բնօրինակ անունկորեերեն՝ 비스트
Նաև հայտնի է որպեսB2ST, ∀ΔΣ
Ժանրերքեյ փոփ
Գործունեություն2009 (2009)–այժմ (այժմ)
ԼեյբլCube Entertainment(Կորեա)
Universal Music Group (միջազգային)
ԱնդամակցությունՅուն Դու Ջուն, Յոն Չուն Հյոն, Yang Yo-seob, Լի Կի Կվան և Son Dong-woon
Կայքuniversal-music.co.jp/beast/
Անդամներ
Յուն Դու Ջուն
Ջանգ Հյոն Սընգ
Յոնգ Ջուն Հյոնգ
Յան Յո Սոբ
Լի Կի Կվանգ
Սոն Դոնգ Ուն

BEAST (Բիսթ, հանգըլ՝ 비스트), հարավկորեական բոյ բենդ, որը գտնվում է «CUBE Entertainment» լեյբլի հովանավորության տակ։ Նախապես խումբն անվանում էին B2ST (Boys to Search for Top - Տղաներ, ովքեր փնտրում են բարձունքը)։ Սակայն դեբյուտից օրեր առաջ անունը փոխում են, դառնալով BEAST (Boys of the EAst Standing Tall — Արևելքի տղաներ, ովքեր կանգնած են բարձունքին)։ Սակայն խումբը շարունակում է օգտագործել ինչպես «BEAST» այնպես էլ «B2ST» անվանումները գովազդային ակցիաներում։

Անդամներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Անուն Հայերեն Ծննդյան ամսաթիվ Կարգավիճակը խմբում
Yoon Doo Joon (윤두준) Յուն Դու Ջուն 4.07.89 լիդեր, վոկալիստ, ռեփեր
Jang Hyun Seung (장현승) Ջանգ Հյոն Սընգ 3.09.89 վոկալիստ, առաջնորդող պարող
Yong Jun Hyung (용준형) Յոնգ Ջուն Հյոնգ 19.12.89 գլխավոր ռեփեր, պարող, երգահան
Yang Yo Seob (양요섭) Յան Յո Սոբ 5.01.90 գլխավոր վոկալիստ, «կեղծ» մակնե, խմբի դեմքը
Lee Ki Kwang (이기광) Լի Կի Կվանգ 30.03.90 առաջնորդող վոկալիստ, գլխավոր պարող, խմբի դեմքը
Son Dong Woon (손동운) Սոն Դոնգ Ուն 6.06.91 վոկալիստ, մակնե

Մինչ դեբյուտը[խմբագրել | խմբագրել կոդը]

Դու Ջուն[խմբագրել | խմբագրել կոդը]

Դու Ջունը եղել է «One Day» (2PM & 2AM) խմբի թեկնածու, երկար ժամանակ եղել է «JYP Entertainment»-ի փորձաշրջան անցնող մասնակից։ Նկարահանվել է երգչուհի G.NA-ի դեբյուտային տեսահոլովակում, հայտնվել է AJ-ի «Wiping the Tears» տեսահոլովակում։

Հյոն Սընգ[խմբագրել | խմբագրել կոդը]

2004 թվականին Հյոն Սընգը ընդունվում է «YG Entertainment», որտեղ նա անց է կացնում մեկուկես տարի։ Պատրաստվել է դեբյուտ կատարել որպես Big Bang խմբի անդամ, սակայն վերջնական ընտրության ժամանակ չի ընտրվում ընկերության նախագահի կողմից։ Ընկերության նախագահի խոսքերով. «Նա շատ է փակված իր մեջ, և պատրաստ չէ դբյուտ կատարել մեծ բեմի վրա»։

Ջուն Հյոնգ[խմբագրել | խմբագրել կոդը]

Իր երաժշտական գործունեությունը սկսել է 2007 թվականի սկզբին «Xing» խմբում Poppin’ Dragon մականունով։ Սակայն ռեփերը դուրս է եկել խմբից մինչև դեբյուտը, որի պատճառով էլ լեյբլը դատական հայց է ներկայացրել նրա դեմ։ Ջուն Հյոնգը հաղթել է դատը։ Խմբի լիդերի հետ նկարահանվել է AJ-ի «Wiping the Tears» տեսահոլովակում, որտեղ ռեփ է կարդացել։

Յո Սոբ[խմբագրել | խմբագրել կոդը]

Իր գործունեությունը սկսել է «JYP Entertainment» ընկերությունում։ Սակայն վոկալիստը ստիպված է եղել հեռանալ լեյբլից։ Ավելի ուշ նա հայտնվել է «M Boat Entertainment» (նախկինում YG Entertainment-ի դուստր լեյբլներից)։ Նա փորձեր է արել ընկերությունում, սակայն այնտեղից ևս ստիպված է եղել հեռանալ։ «Cube Entertainment»-ում սկզբնական ժամանակներում եղել է AJ-ի պարային խմբում, որը դեբյուտ է կատարել որպես մենակատար։

Կի Կվանգ[խմբագրել | խմբագրել կոդը]

Փորձաշրջանն անցել է «JYP Entertainment»-ում 4 տարի. դարձել է «Cube Entertainment»-ի առաջին փորձաշրջան անցնողը և դեբյուտ է կատարել որպես մենակատար AJ (Ace Jr. մականունից)։ Թողարկել է «1st Episode A New Hero» անունով մինի-ալբոմ։ ԶԼՄ-ները նրան անվանել են «ապագա Ռեյն»։ 2009 թվականի հունիսի 17-ին բացել է Լեդի Գագայի կորեական համերգը։ Միայն թե նրա մենակատարային դեբյուտը չի կարելի համարել հաջողված, քանի որ ըստ Կի Կվանգի խոսքերի նա շատ նյարդային է եղել, ու ոչ այնքան պատրաստված։

2009 թվականի օգոստոսին AJ-ն ավարտում է իր մենակատարային կարիերան ո դեբյուտ անում որպես B2ST խմբի անդամ։

Նախադեբյուտը[խմբագրել | խմբագրել կոդը]

Մինչ խմբի կազմավորումը կային շատ հոդվածներ տղաների մասին, քանի որ նրանք արդեն մասնակցել էին այլ ծրագրերի։ Դեբյուտի նախօրեին MTV B2ST հեռուստաալիքով հեռարձակվել է վավերագրական ֆիլմ։ Այնտեղ մանրամասնորեն պատմվել է խմբի անդամների, նրանց իմացությունների ու հնարավորությունների մասին։

Դեբյուտ[խմբագրել | խմբագրել կոդը]

«BEAST»-ը դեբյուտ է ունեցել 2009 թվականի հոկտեմբերի 16-ին KBS «Music Bank» հեռուստաալիքի երաժշտական հաղորդման բեմում «Bad Girl» սինգլով։ Դեբյուտից հետո խումբը թողարկում է իր առաջին «Beast Is the B2ST» անունով մինի-ալբոմը։ Երկար ժամանակ «BEAST»-ին լուրջ չեն վերաբերվում, մինչև, որ «Shock» պրոմոշրջագայությունի ժամանակ խումբը ելույթ ունեցավ Noel-ի «Despite Holding On» բալլադի օրկեստրային տարբերակով։ Դրանից հետո խմբին ընդունեցին որպես բացառիկ վոկալային տվյալներ ունեցող խումբ։

2010 թվական[խմբագրել | խմբագրել կոդը]

2010 թվականի հունվարին BEAST-ը և լեյբլով իրենց գործընկեր «4Minute» խմբի հետ միջազգային գործունեության համար պայմանագիր է կնքում «Universal Music Group» լեյբլի հետ։ Պայմանագրի ստորագրումից հետո 4Minute-ի հետ մեկնում են Թայվան պրոմոշրջագայությունի համար։

Խումբը սահմանում է նոր ռեկորդ դառնալով առաջին կորեական դեբյուտանտները, որոնք մեկ ամսվա ընթացքում կարողացել են վաճառել 20000 թվով սինգլներ։

2010 թվականի սկզբին թողարկում է իր երկրորդ «Mistery» անունով սինգլը[1]։

2010 թվականի մարտին, դեբյուտից մեկ տարի անց, սկսվում է հեռարձակվել խմբի սեփական ռեալիթի-շոուն «MTV Beast Almighty» անունով։ 3-րդ սերիայում խմբի անդամները իրականացնում են երկրպագուներից մեկի ցանկությունը և ուրախացնում հանդիսատեսին «Mystery» երգի հիման վրա նկարելով տեսահոլովակ, որի ժամանակ որպես հատուկ հյուրեր հայտնվում են Girls Generation և Kara խմբերը։

Երկրորդ մինի-ալբոմի՝ «Shock Of The New Era» թողարկումը նշանակվում է 2010 թվականի մարտի 2-ին, սակայն ռելիզը կայանում է մեկ օր առաջ՝ մարտի 1-ին, քանի որ երգը ավելի շուտ է հայտնվում համացանցում ու տեղադրվում YouTube-ում։

Չնայած դրան ալբոմը զբաղեցնում է բարձր հորիզոնականներ տարբեր հիթ-շքերթներում ու վաճառվում է ավելի քան 20000 օրինակ։ Նոր ժանր, որը մատուցում է BEAST-ը դա Rocktonik կոչվող ժանրն էր, որը հարվածային գործիքների միավորումն էր ակումբային ռիթմերի հետ։ Ինչպես նաև արտահայտիչ երևում է նրանց նոր ոճը, որը սևի գաղափարն էր ու տարբերվում էր նրանց դեբյուտային ոճից։ Առաջին պաշտոնական ալբոմային երգը դառնում է «Shock»-ը։ Ինչպես նաև մարտի 1-ին թողարկվում է առաջին երաժշտական տեսահոլովակը «Shock» երգի հիման վրա[2]։ Տեսահոլովակի վերջում հայտնվում են խորհրդավոր աղջիկ ու «Coming up next from Cube» (Շուտով Cube-ից) գրությունը։ Ընկերության ներկայացուցիչները հայտնում են, որ այդ աղջիկը պատրաստվում է իր դեբյուտին։

Խմբի քամբեքը կայանում է մարտի 5-ին KBS Music Bank-ում։ Այդ ելույթից էլ սկսվում է «Shock» երգի պրոմոշրջագայությունը։

Մարտի 25-ին խումբը վերափոխվում է բալլադային երգիչների ու երգում «Despite Holding On» (հեղինակ՝ Noel) երգի օրկեստրային տարբերակը։ Դրանով նրանք գրավում են շատերի ուշադրությունն ու ճանաչվում որպես խումբ, որը ունի ոչ միայն գեղեցիկ արտաքին, այլ նաև վոկալային լավ տվյալներ։ Այդ նույն օրն էլ նրանք Mnet M!Countdown հաղորդման ժամանանկ ստանում են իրենց առաջին մրցանակը։

Ապրիլի 14-ին թողարկում են «Take Care Of My Girl Friend (Say No)» երգի տեսահոլովակը[3], որը երկրպագուների համար դառնում է հատուկ նվեր։ Խմբի անդամները իրենք էին նկարել տեսահոլովակը առանց մենեջմենթի կամ ընկերության աշխատողների օգնության։ Տեսահոլովակը նկարահանվել է սև-սպիտակ գունավորմամբ, այն ավելի հասարակ է ու ուշադրության կենտրոնում են խմբի անդամները, որոնք երգում են երգը։

Ալբոմից երկրորդ պաշտոնական երգը դառնում է «Special» երգը։ պրոմոշրջագայությունի շրջանակներում առաջին ելույթը կայացել է մայիսի 6-ին «Mnet M!Countdown»-ի բեմում։ Այնտեղ նրանք կատարում են նաև «Easy (Sincere Version)» երգը։ պրոմոշրջագայությունն ավարտվում է մայիսի 16-ին «SBS Inkigayo»-ում ելույթից հետո։

2010 թվականի հունիսի 16-ին սկսվում է խմբի արտերկրային պրոմոշրջագայությունը։ Առաջին ըրկիրը, որը այցելում է խումբը դառնում է Ֆիլիպինները։ Հունիսի 19-ին Մանիլայում նրանք ելույթ են ունենում Araneta Coliseum-ում «Օգնություն միայնակ մայրերին» համերգի ժամանակ։

Հունիսի 20-ին խումբը ժամանակավորապես վերադառնում է Կորեա, որից հետո հունիսի 22-ին մեկնում է Սինգապուր։ Հունիսի 24-ին նրանք անց են կացնում ինքնագրերի նիստ «IMM Shopping Mall»-ում, իսկ հունիսի 25-ին ելույթ է ունենում «Mediacorp Performance Hall»-ում։ Դրանից զատ «Shock of the New Era» ալբոմի ասիական տարբերակը, որը թողարկվում է Սինգապուրում, ստանում է «Ոսկե սկավառակ» կարգավիճակը։

Հունիսի 26-ին խումբը մեկնում է Մալայզիա, որտեղ անց է կացնում մամլո ասուլիս, ելույթ է ունենում ու ինքնագրերի նիստ։

Հունիսի 30-ին մեկնում է Ճապոնիա։ Հուլիսի 1-ին Տոկիոյի «Shinkiba Studio Coast»-ում կայանում է «Precious Land» փառատոնը, որտեղ խումբը իր մասնակցությունն է ունենում։ Հուլիսի 4-ին Ճապոնիայում նրանք ավարտում են պրոմոշրջագայությունը։

Սեպտեմբերի 28-ին կայանում է «Mastermind» ալբոմի թվային ձևաչափի ռելիզը։ Այդ ալբոմը կարելի էր գտնել ցանկացած երաժշտական կայքերում։

Սեպտեմբերի 30-ին ալբոմը հայնտվում է երաժշտական խանութներում։ Այդ օրն էլ թողարկվում է ալբոմի գլխավոր «Breath» երգի տեսահոլովակը[4]։

Հոկտեմբերի 1-ին «KBS2 Music Bank»-ում տեղի է ունենում «Breath» երգով առաջին ելույթը։ Առաջին ելույթի ժամանակ քամբեքի շրջանակներում խումբը կատարում է նաև «Mastermind» երգի պարային տարբերակը։ Ռելիզից մեկ շաբաթ անց խումբը շրջանցում է 2NE1 խմբին ու զբաղեցնում «KBS2 Music Bank»-ի առաջին հորիզոնականը։ Եվս մեկ շաբաթ անց խումբը վերցնում է «Mnet M!Countdown»-ի մրցանակը։ Հոկտեմբերի 31-ին «SBS Inkigayo»-ի ելույթից հետո ավարտվում է հերթական պրոմոշրջագայությունը։

Ալբոմի ռելիզից հետո BEAST-ը չի կարողանում խուսափել այլ խմբերի հետ մրցակցությունից, որոնք նույն ժամանակահատվածում վերադարձել էին նոր ալբոմներով։

«Breath» երգի ռելիզը կայանում է Miss A խմբի «Breathe» երգի ռելիզի հետ համարյա միաժամանակ։ Առաջանում են ենթադրություններ, որ խումբը երգի անվանումը այդ համընկման պատճառով փոխարինում է «Soom»-ով (կորեերեն տարբերակը)։ Այնուամենայնիվ խմբի ներկայացուցիչները հայտնում են, որ երգին այդ անվանումը նախօրոք տվել է Ջուն Հյոնգը։

Բացի այդ, շատերը այդ ժամանակ համեմատում էին իրար հակառակ BEAST և SHINee խմբերի ոճերը։

Նոյեմբերին խումբը թողարկում է իր թվով չորրորդ մինի-ալբոմը՝ «Lights Go On Again»։ Այդ ալբոմի երգերը զբաղեցնում են Mnet music charts հիթ-շքերթի առաջին հինգերորդ հորիզոնականները։

Խումբը Ճապոնիայում դեբյուտ է ունենում թողարկելով իր առաջին ճապոնական ալբոմը՝ «Beast — Japan Premium Edition»։

2010 թվականի դեկտեմբերի 29-ին թողարկվում են խմբի զուգերգային երգերը։ Յո Սոբն ու Ջուն Հյոնգը ձայնագրում են հիփ-հոփ ոճի «Thanks To» երգը, Հյոն Սընգն ու Կի Կվանգը՝ R&B ոճի «Let It Snow» երգը, իսկ Դու Ջունն ու Դոնգ Ունը «When The Door Closes» բալլադը։

«Thanks To» երգը B2UTY-ի (խմբի ֆանակումբը) համար դառնում է նվեր, որը ցույց է տալիս երգիչների շնորհակալությունն իր երկրպագուներին։

2011-2012 թվականներ[խմբագրել | խմբագրել կոդը]

2011 թվականի մայիսի 17-ին թողարկվում է կորեական առաջին լիարժեք ալբոմը՝ «Fiction and Fact» անունով։ «Biga Oneun Naren» թրեքը թողարկվում է ալբոմի ռելիզից առաջ և մայիսի 27-ին ստանում KBS «Music Bank»-ի մրցանակը։

2012 թվականի սկզբին խումբը մեկնում է իր առաջին միջազգային շրջագայությանը, որը կոչվում է «Beautiful Show»։ Շրջագայության շրջանակներում նրանք լինում են 17 քաղաքներում ու 12 պետություններում, ներառելով դրա մեջ Ասիայի, Եվրոպայի, Հարավային ու Հյուսիսային Ամերիկաների պետությունները։

Հուլիսի 21-ին խումբը թողարկում էր հինգերորդ ալբոմը՝ «Midnight Sun»-ը։

Այն գլխավոր «Beautiful Night» երգով զբաղեցնում է երաժշտական հիթ-շքերթների առաջին հորիզոնականը։ Շատերը կարող էին ասել, որ խմբի վերադարձը հաջողված էր, քանի որ ալբոմի մնացած երգերն էլ էին զբաղեցնում բարձր հորիզոնականներ։

Մինի-ալբոմի թողարկումից գրեթե մեկ ժամ անց, YouTube կայքում տեղադրվում է «Beautiful Night» երգի տեսահոլովակը[5]։

2013 թվական[խմբագրել | խմբագրել կոդը]

Որպես մինչռելիզային տարբերակ խումբը ներկայացնում է երկու սինգլներ. մայիսի 29-ին թողարկում է «Will You Be Alright?» թրեքը իր գաղափարային լուսանկարներով, իսկ հունիսի 15-ին թողարկվում է «I’m Sorry» թրեքը (որի տեսահոլովակը նկարահանվել է հունիսի 7-ին «B2UTY Party»-ի ժամանակ)։

Խումբը բեմ է վերադառնում մեկ տարի անց իր երկրորդ լիարժեք «Hard To Love, How To Love» ալբոմով։ Ալբոմի գլխավոր երգը դառնում է «Shadow» երգը, որի հիման վրա նկարահանվել է նաև տեսահոլովակ[6]։ Հուլիսի 19-ին կայանում ալբոմի ու տեսահոլվակի ռելիզը։ Բոլոր երգերի հեղինակն ու պրոդյուսերը Յոնգ Ջուն Հյոնգն է իր ընկեր Կիմ Տե Ջուի հետ։

Խմբի առաջին ելույթը նոր ալբոմով կայանում է սեփական շոուի բեմում։ Հուլիսի 20-21-ին խումբը անց է կացնում երկու մենակատարային համերգներ «Beautiful Show» անվանմամբ։

Երկրորդ ալբոմի թողարկումից հետո Դու Ջունգն ու Ջուն Հյոնգը թողարկում են իրենց հատուկ «I Am A Man» երգը։

Դեկտեմբերի 18-ին Beast-ը ներկայացնում է իր չորրորդ ճապոնական սինգլը։

Սինգլը կրկնակի էր։ Նրա մեջ ներառվում են «Sad Movie»` սինգլի գլխավոր երգը, և «Christmas Carol no Koro ni wa»` հատուկ ամանորյա երգը, որը 1992 թվականի Ինագակի Ջունիչիի հայտնի երգի քավերն էր։ «Sad Movie» երգի տեսահոլովակն իրենից ներկայացնում էր Ճապոնիայում խմբի ելույթը։

2014 թվական[խմբագրել | խմբագրել կոդը]

Ապրիլի 10-ից սկսում է նրանց նոր ռեալիթի շոուն։

Խմբի գործակալությունը տեղեկացրել էր, որ քամբեքը պետք է կայանար մայիսի վերջին, սակայն Սեվոլ նավի խորտակման պատճառով այն տեղափոխվում է հունիսի 16-ին։

Ճապոնական ալբոմի ռելիզը նշանակում են մայիսի 28-ին։ Ալբոմի մեջ ներառում են երկու թրեքներ. «ADRENALINE» և «B.I.B ~ B2ST is Back»։ «ADRENALINE» երգի տեսահոլովակը թողարկվել է մայիսի 20-ին։

Հունիսի 10-ին թողարկվում է նոր ալբոմի մինչռելիզային թրեքը «No More» անվանմամբ։ Երգի վրա աշխատել են Ջուն Հյոնգ ու Կիմ Տե Ջուն։

Հունիսի 13-ին տեղի է ունենում շփոթմունք ու ամբողջ ալբոմը տարածվում է ալբոմը։ Որպես պատասխան Universal Music Korea-ը հայտնում է, որ կկիրառի իրավապաշտպանական գործողությունները այն մարդկանց դեմ, ում պատճառով տեղի է ունեցել շփոթմունքը։

Հունիսի 16-ին թողարկվում է վեցերորդ մինի-ալբոմի պաշտոնական ռելիզը և «Good luck» առանցքաքյին երգի տեսահոլովակը։ Ալբոմի բոլոր երգերը Կորեայի գլխավորագույն ինը հիթ-շքերթներում զբաղեցնում են բարձր հորիզոնակններ, իսկ առանքային «Good luck» երգը ձեռք է բերում «All Kill» անվանումը։

Հոկտեմբերի 19-ին թողարկվում է յոթերորդ «Time» մինի-ալբոմի ռելիզն ու «12:30» առանցքային երգը։

Տարբեր հեռուստահաղորդումներ ու ծրագրեր[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Վավերագրական ֆիլմ B2ST/B2ST Documentary [2009]
  • Այդոլ սպասարկող BEAST/Idol Maid BEAST [2010]
  • Golden Fishery BEAST «Radio Star»-ում
  • Առաջ, երազանքների թիմ — թողարկում 146
  • Այդոլի շաբաթ/ Weekly Idol — թողարկում 17, 24
  • Թոք-շոու «Ողջույն»/Hello Counselor — թողարկում 87, 138
  • Երաժշտական կատակերգություններ /Music parody
  • Վազող մարդը /Running Man — թողարկում 162
  • All the K-POP BEAST
  • Happy Sunday — թողարկում. 369
  • E!TV ShinPD — BEAST
  • Cover Dance Festival K-POP Roadshow — թողարկում 6
  • BEAST-ի ժամանակն է/Showtime — Burning the BEAST [2014]

Փաստեր[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Դու Ջունը երրորդ տեղն է զբաղեցնում Mgoon Audition-ում։
  • Ջուն Հյոնգը համարվում է ամենավառ և խարիզմատիկ ռեփերներից մեկը քեյ փոփ բեմում։
  • 2011 թվականի գարնանը Cube Entertainment-ը պաշտոնապես հայտարարում է, որ Ջուն Հյոնգը և Գու Հարան, KARA խմբից, հանդիպում են։ 2013 թվականի մարտին զույգը բաժանվում է։
  • Խմբում Յո Սոբի կերպարն է. սիրունիկ, «կեղծ մակնե»։
  • Հյոն Սընգը նորամուտելով Trouble Maker դուետում (2011 թվականին), իր համար վերցնում է JS (Jay Stomp) կեղծանունը։
  • Դոնգ Ունին երկրպագուները գրգռում են նրա համար, որ նա թայցու նման է ավելի, քան Նիկունը «2PM» խմբից։
  • Կի Կվանգը և Յո Սոբը մոտ մեկ տարի սովորել են միևնույն դպրոցում՝ Ahyun High School։
  • Կի Կվանգը և Չոնգ Ունը ծանոթ էին դեռևս JYP Entertainment-ում մարզումների օրերից։ Նրանք ծանոթ են արդեն ավելի քան 6 տարի։
  • 2013 թվականի նոյեմբերի 13-ին BEAST-ը իր իրերը նվիրաբերում է կենդանիների համար կացարանին օգնության համար։

Մրցանակներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Թվական Մրցանակ
2009
  • Մշակույթի, սպորտի և զբոսաշրջության նախարարություն. Rookie Music Award (Լավագույն նորեկներ երաժշտական արդյունաբերությունում)
  • Cyworld Digital Music Awards: Rookie of the Month(Ամսվա նորեկներ «Mystery» երգի համար)
2010
  • 19th Seoul Music Awards: Best Newcomer Award (Լավագույն նորեկներ)
  • Mnet M!Countdown: «Shock» — երգ № 1
  • Mnet 20′s Choice Awards: Smoothie King’s Cool Star Award
  • K-Chart на KBS 2TV Music Bank: «Breath» — երգ № 1
  • Mnet M!Countdown: «Breath» — песня № 1
  • Asia Song Festival: Asia Influential Artist (Ասիայի ազդեցիկ արտիստներ)
  • 11th Korea Visual Arts Festival: Photogenic Award (Լուսանկարվողության մրցանակ)
  • Mutizen на SBS Inkigayo: «Beautiful» — երգ № 1
  • Golden Disk Awards 2010: Rookie Award (Տարվա նորեկներ)
2011
  • 20th Seoul Music Awards: Bonsang Award (Գլխավոր մրցանակ)
  • Mnet M!Countdown: «Fiction» — երգ № 1
  • K-Chart на KBS 2TV Music Bank: «On Rainy Days» — երգ № 1
  • Mnet M!Countdown: «Fiction» — երգ № 1
  • K-Chart на KBS 2TV Music Bank: «Fiction» — երգ № 1
  • Mutizen на SBS Inkigayo: «Fiction» — երգ № 1
  • Mnet M!Countdown: «Fiction» — երգ № 1 (Triple Crown)
  • K-Chart на KBS 2TV Music Bank: «Fiction» — երգ № 1
  • Mutizen на SBS Inkigayo: «Fiction» — երգ № 1
  • Mnet 20′s Choice Awards: Hot Performance Star (Լավագույն ելույթ)
  • Asia Song Festival: Best Asian Artist Award (Լավագույն ասիական արտիստ)
  • Korean Daejung Culture Art Awards 2011 (Կորեայի մշակույթի նախարարության մրցանակներ)։ Popular Culture Award
  • MelOn Music Awards 2011: Top 10 Artists (Արտիստների Թոփ 10)
  • MelOn Music Awards 2011: Artist Of The Year (Տարվա արտիստ)
  • Mnet Asian Music Awards 2011: Best Dance Performance — Male Group (Տղամարդկանց խմբի լավագույն պար)
  • 2011 KBS Music Festival — Song Of The Year (Տարվա երգ «Fiction»-ի համար)
2012
  • 26th Golden Disk Awards: Ceci K-Pop Icon Award (Մրցանակ Ceci ամսագրի կողմից)
  • 26th Golden Disk Awards: Disk Bonsang (Լավագույն ալբոմ)
  • 26th Golden Disk Awards: MSN International Award
  • Asian Model Awards 2012: Popular Singer Award (Հանրաճանաչ կատարող)
  • 21st Seoul Music Awards: Bonsang Award (Գլխավոր մրցանակ)
  • 1st Gaon Chart K-Pop Awards: Album of The Year Awards [2nd Quarter of 2011] (Տարվա ալբոմ (2011 թվականի երկրորդ կիսամյակ))
  • Mnet M!Countdown: «Beautiful Night» — երգ № 1
  • Mnet M!Countdown: «Beautiful Night» — երգ № 1
  • K-Chart на KBS 2TV Music Bank: «Beautiful Night» — երգ № 1
  • Mnet M!Countdown: «Beautiful Night» — երգ № 1 (Triple Crown)
  • MBC Music Show Champion: «Beautiful Night» — երգ № 1
  • MelOn Music Awards 2012: Top 10 Artists (Արտիստների Թոփ 10)
  • MelOn Music Awards 2012: Netizen Popularity Award (Ցանցի օգտատերերի մրցանակ «Midnight» երգի համար)
  • MelOn Music Awards 2012: Artist Of The Year (Տարվա արտիստ)
2013
  • 27th Golden Disk Awards: jTBC Best Artist Award (Լավագույն արտիստ ըստ jTBC-ի վարկածի)
  • 27th Golden Disk Awards: Disk Bonsang (Լավագույն ալբոմ)
  • MBC Music Core: «Will You Be Alright?» — երգ № 1
  • Mnet M!Countdown: «Shadow» — երգ № 1
  • MBC Music Core: «Shadow» — երգ № 1
  • Mutizen на SBS Inkigayo: «Shadow» — երգ № 1
  • MelOn Music Awards: Top 10 Artists (Արտիստների Թոփ 10)
  • MelOn Music Awards: Best Music Video Award (Լավագույն երաժշտական տեսագրություն «Shadow» հոլովակի համար (Ռեժիսոր Լի Գի Բեկ))
2014
  • 28th Golden Disk Awards: Disk Bonsang (Լավագույն ալբոմ)
  • 28th Golden Disk Awards: Popularity Award — Album (Մրցանակ հանրաճանաչության համար - Ալբոմ)
  • 23rd Seoul Music Awards: Bonsang Award (Գլխավոր մրցանակ)
  • MBC Music Core: «No More» — երգ № 1
  • Mnet M!Countdown: «Good Luck» — երգ № 1
  • K-Chart на KBS 2TV Music Bank: «Good Luck» — երգ № 1
  • MBC Music Core: «Good Luck» — երգ № 1
  • Mutizen на SBS Inkigayo: «Good Luck» — երգ № 1
  • MBC Music Show Champion: «Good Luck» — երգ № 1
  • K-Chart на KBS 2TV Music Bank: «Good Luck» — երգ № 1
  • MBC Music Core: «Good Luck» — երգ № 1
  • K-Chart на KBS 2TV Music Bank: «Good Luck» — երգ № 1 (Triple Crown)
  • MBC Music Core: «Good Luck» — երգ № 1 (Triple Crown)
  • Mutizen на SBS Inkigayo: «Good Luck» — երգ № 1
  • MBC Music Show Champion: «12:30» — երգ № 1
  • K-Chart на KBS 2TV Music Bank: «12:30» — երգ № 1
  • MBC Music Core: «12:30» — երգ № 1
  • SBS Inkigayo: «12:30» — երգ № 1
  • K-Chart на KBS 2TV Music Bank: «12:30» — երգ № 1
  • MBC Music Core: «12:30» — երգ № 1
  • SBS Inkigayo: «12:30» — երգ № 1
  • K-Chart на KBS 2TV Music Bank: «12:30» — երգ № 1(Triple Crown)
  • MelOn Music Awards: Top 10 Artists (Արտիստների Թոփ 10)
  • MelOn Music Awards: Netizen Popularity Award(Ցանցի օգտատերերի մրցանակ «Good Luck» երգի համար)

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]