Կորեայի մշակույթի, սպորտի և զբոսաշրջության նախարարություն

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Jump to navigation Jump to search
Կորեայի մշակույթի, սպորտի և զբոսաշրջության նախարարություն
문화체육관광부, 文化體育觀光部, Ministry of Culture, Sports and Tourism և 文化体育観光部
Emblem of the Ministry of Culture, Sports and Tourism (English).svg
Ministry of Culture, Sports and Tourism(South Korea).jpg
Տեսակմշակույթի նախարարություն, զբոսաշրջության նախարարություն և սպորտի նախարարություն
ԵրկիրFlag of South Korea.svg Հարավային Կորեա
Հապավում문체부 և MCST
Ստեղծման թվականփետրվարի 29, 2008
Վերադաս մարմինCabinet of South Korea?
ՇտաբակայանGovernment Complex Sejong?, Սեջոնգ
Ծառայողների թիվ647 մարդ (հուլիսի 1, 2018)
Տարեկան բյուջե5 257 816 388 000 South Korean won
Կայքmcst.go.kr

Կորեայի մշակույթի, սպորտի և զբոսաշրջության նախարարություն (Հարավային Կորեա, կորեերեն՝ 대한민국 문화체육관광부), կենտրոնական պետական մարմին զբոսաշրջության, մշակույթի, արվեստի, կրոնի և սպորտի ոլորտներում[1]: Բաղկացած է երկու փոխնախագահներից, նախարարի երեք օգնականներից, մեկ հանձնաժողովից և ավելի քան 60 ստորաբաժանումներից: Աշխատողների ընդհանուր թիվը կազմում է մոտ 2200 մարդ:

Գլխամասը տեղակայված է Սեջոն քաղաքի Սեջոնի կառավարական համալիրում[2]:

Նախարարության ենթակայության ներքո են գտնվում Ազգային թանգարանը, Ազգային թատրոնը և Ազգային գրադարանը:

Պատմություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Մշակույթի և զբոսաշրջության նախարարությունը նախապես ենթարկվել է կրթության նախարարությանը, որը հիմնադրվել է 1948 թվականին: Հետագայում Տրանսպորտի նախարարությունը ստեղծել է զբոսաշրջության վարչություն: Արվեստի և մշակույթի հարցերի կառավարման համար 1961 թվականին ստեղծվել է Տեղեկատվության նախարարությունը: 1990 թվականին Մշակույթի և տեղեկատվության նախարարությունը դարձել է մշակույթի նախարարություն:

1993 թվականին Մշակույթի նախարարությանն է ինտեգրվել Երիտասարդության և սպորտի հարցերի նախարարությունը և կոչվել է Մշակույթի և սպորտի նախարարություն: 1998 թվականին կառավարության վերակազմավորման ժամանակ Մշակույթի և սպորտի նախարարությանը փոխարինել է Մշակույթի և զբոսաշրջության նախարարությունը:

Նպատակներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Մշակույթի, սպորտի և զբոսաշրջության նախարարության հիմնական խնդիրներն են՝

  • Կորեայի ժողովրդի ուսուցում, քաղաքացիների մշակութային և ստեղծագործական աճի խթանում[3]
  • Այնպիսի հասարակության ստեղծում, որտեղ աշխատանքը և ժամանցը հավասարակշիռ են[4]
  • Դինամիկ ազգի ստեղծում, որտեղ ներկայացված են տարբեր տեղական մշակույթներ[5]
  • Հանրային հարաբերությունների միջոցով հանրային իրազեկման բարձրացում հասարակայնության հետ կապերի միջոցով[6]
  • Քաղաքացիների կյանքի որակի բարելավում` մշակութային միջոցառումների և իրադարձությունների, սպորտի, զբոսաշրջության և կրոնական գործունեության աջակցման միջոցով[7]

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]