Յուն Դու Ջուն

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Դու Ջուն
Հիմնական տվյալներ
Բնօրինակ անուն윤두준
Ի ծնե անունՅուն Դու Ջուն
Ծնվել էհուլիսի 4, 1989(1989-07-04) (34 տարեկան)
Գոյանգ, Գյոնգի, Հարավային Կորեա
ԵրկիրՀարավային Կորեա Հարավային Կորեա
Ժանրերքեյ փոփ
Մասնագիտությունդերասան, երգիչ, կինոդերասան, beatboxer և հեռուստատեսային դերասան
Գործիքներդաշնամուր և վոկալ
ԼեյբլCube Entertainment և Around US Entertainment?
ԿրթությունԿյոնգ Հվի համալսարան, Կյոնգ Հի համալսարան և Dongshin University?
ԱնդամակցությունBeast
 Yoon Doo-joon Վիքիպահեստում
Այս էջում կա կորեերեն տեքստ։ Առանց արևելաասիական լեզուների գրերի օժանդակ ծրագրի՝ դուք կարող եք կորեերեն պայմանանշանների փոխարեն տեսնել հարցականներ կամ այլ նշաններ։

Յուն Դու Ջուն (կորեերեն՝ 윤두준, հուլիսի 4, 1989(1989-07-04), Գոյանգ, Գյոնգի, Հարավային Կորեա), հարավկորեցի երգիչ, Beast խմբի լիդեր։

Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Միջնակարգ դպրոցում Դու Ջունը եռանդուն կերպով զբաղվում էր ֆուտբոլով և երազում էր ապագայում դառնալ ֆուտբոլիստ, սակայն MTV «Big Bang Documentary» շոուի ժամանակ իր ելույթից հետո նրա երազանքը լրիվ փոխվեց։ Սկզբում ծնողները և ուսուցիչները համաձայն չէին, սակայն նա համոզեց, որ ընդունվի երաժշտական դպրոց և հետո սկսեց հաճախել լսումների։

Հետո սկսեց պարապել JYP Entertainment ընկերությունում և հրավեր ստացավ մասնակցելու Mnet հեռուստաալիքի «Թեժ արյուն»/ «Տաք արյուն» ռեալիթի շոուին, 2AM և 2PM ապագա մասնակիցների հետ, սակայն դա չիրականացավ։ Դրանից հետո նա տեղափոխվեց Cube Entertainment։

Դու Ջունը առաջին անգամ նկարահանվել է AJ-ի «Wipe the Tears» երգի տեսահոլովակում, որտեղ նկարահանվել է Չուն Հյոնի հետ ռեփերի դերում, նաև պարում է։

Դու Ջունը միշտ ցանկանում էր դառնալ դերասան։ Դեբյուտից առաջ նա մասնակցում է «High Kick Through the Roof» ֆիլմի դերերի ընտրությանը, և նրան տալիս են դեր սիթքոմում, սակայն նա մերժում է, որպեսզի շարունակի իր երաժշտական գործունեությունը։ Դեբյուտից մի ամիս անց Դու Ջունը ամեն դեպքում որոշեց, որ բացի երգից ինչով կարող է զբաղվել և նա դարձավ MBC-ի «Դանբի» շոուի մասնակից և նկարահանման խմբի հետ ճանապարհորդեց աշխարհով մեկ։ Իսկ դրանից հետո, երբ SNSD մասնակիցներից մեկը՝ Թե Յոնը, հրաժարվեց «Chin Chin Radio» շոուի հաղորդավարությունից, երգչուհի IU-ի հետ 2 շաբաթով դարձան ժամանակավոր հաղորդավարներ։

Դոն Ունի հետ գրել է «When The Door Closes» բալլադը։

«Hard to Love, How to Love» ալբոմի 2013 թվականին հրապարակումից հետո Դու Ջունը և Չուն Հյոնը թողարկում են իրենց առանձին «I Am A Man» երգը անվճար[1]։

Դերասանական գործունեություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Սերիալներ[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Let’s Eat 2 / Արի ուտենք 2
  • Let’s Eat / Արի ուտենք
  • IRIS 2 / Այրիս 2
  • A Thousand Kisses / Հազար համբույր — կամեո
  • All My Love / Ես սիրում եմ գումարը
  • More Charming by the Day
  • Marrying The Mafia 5 / Ամուսնացած մաֆիայի հետ 5

Հեռուստածրագրեր[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Running Man / Թափառական մարդ — (դրվ․ 104, 162)
  • Win Win / Վին Վին՝ հյուր
  • Exciting Cube TV
  • Qualifying Men — (դրվ. 369)
  • SHIN PD Variety Show ՝ հյուր
  • Danbi
  • Idol Maid
  • Hot Blooded Men

Մրցանակներ[խմբագրել | խմբագրել կոդը]

2010 MBC Entertainment Awards: «Լավագույն սկսնակ կատակերգական դերասան»

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. «Статья». Արխիվացված է օրիգինալից 2014 թ․ փետրվարի 22-ին. Վերցված է 2017 թ․ հունվարի 8-ին.

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Յուն Դու Ջուն» հոդվածին։