Miss A

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Jump to navigation Jump to search
Miss A
KOCIS Korea KPOP World Festival 07 (11039964824).jpg
Հիմնական տվյալներ
ԵրկիրՀարավային Կորեա Հարավային Կորեա
Ժանրերքեյ փոփ
Գործունեություն2010 - ներկա
ԼեյբլAQ Entertainment (2010)
J. Tune Entertainment (2011)(JYP Entertainment)
Կայքaq-ent.com
Անդամներ
Ֆեյ
Մին
Սյուզի
Նախկին անդամներ
Ջիա

Miss A (հանգըլ՝ 미쓰에이), հարավկորեական կանացի փոփ խումբ, ստեղծված JYP Entertainmentի կողմից, AQ Entertainment-ի հովանավորությամբ։

Պատմություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Ֆեյը և Ջիան ծանոթացան 2007 թվականին։ Ֆեյը սովորում էր պարարվեստի դպրոցում, իսկ այդ ժամանակ Ջիան եկել էր լսումների նույն կազմակերպությունում, որտեղ պարում էր Ֆեյը։ Մինը առաջին անգամ մասնակցել էր լսումների երբ նա 6 տարեկան էր։ Անցած 6 տարիները նա անցկացրել է ԱՄՆ-ում, որտեղ շատերն էին սովորում, ապա վերադառնում Կորեա աստղային կյանքը սկսելու։ Մինչ այդ նա սովորում էր Մանհեթենի «Repertory Company» դպրոցում։ Նա նաև հայտնի էր նրանով, որ վերապատրաստվում էր Wonder Girls խմբի Սոն Յեի և 2AM-ի Չո Կվոնի հետ։ Ֆեյը և Ջիան հայտնվել են 2PM խմբի «My Color» տեսահոլովակում։ Սյուզին այդ ժամանակ մոդել էր։

2010 թվական: Առաջնաելույթ, «Bad Girl Good Girl» և «Step Up»[խմբագրել | խմբագրել կոդը]

Miss A խումբը պաշտոնական առաջնաելույթը արել է 2010 թվականին։ Սկզբում Miss A խումբը հայտնի էր, որպես տրիո, որը բաղկացած էր Ֆեյից, Ջիայից և Սյուզիից։ Երկրպագուների համար նրանք ոչ պաշտոնապես հայտնի էին, որպես JYP քույրեր (անգլ. JYP Sisters), 2009 թվականին նրանք կազմված էին 5 անդամից, բայց խմբում եղան փոփոխություններ, օրինակ՝ խումբը լքեց Հյո Րիմը (Լիմ), ով միացավ Wonder Girls խմբին։ Եվս երկու անդամի հեռանալուց հետո, նրանց ավելացավ Մինը և խմբի անվանումը վերափոխվեց։

Այսպիսով 2010 թվականի հուլիսի 20-ից խումբը սկսեց գործել որպես լիակատար Miss A կանացի խումբ։ Նրանք իրենց YouTube-ի պաշտոնական էջում տեղադրեցին իրենց «Dashi Sarang» (다시 사랑 «Love Again») տեսահոլովակը, Samsung Anycall-ի համար, որտեղ միայն երեք մասնակիցներն էին։ Մի քանի օր անց՝ հունիսի 30-ին նրանք բեռնեցին «Bad Girl Good Girl» տեսահոլովակը, իրենց դեբյուտային «Bad But Good» սինգլի համար, որը բաղկացած էր 4 երգից։ Հուլիսի 1-ին տեղի ունեցավ նրանց ելույթը «M! Countdown»-ում։ Հենց այդ օրվանից էլ սկսում է նրանց ճանանչման գործընթացը։

2010 թվականի հուլիսի 22-ին, նրանք իրենց «Bad Girl Good Girl» երգով, «M! Countdown»-ում։ Հուլիսի 23-ին KBS «Music Bank»-ի կողմից նրանք նույնպես արժանանում են առաջին տեղի մրցանակին, իսկ օգոստոսի 3-ին SBS «Inkigayo»-ում։

2010 թվականի սեպտեմբերի 19-ին «AQ Entertainment»-ը հրապարակեց խմբի «Breathe» երգի թիզեր նկարը։ Իսկ սեպտեմբերի 26-ին տեսահոլովակը արդեն Youtube-ում էր։ 2010 թվականի հոկտեմբերի 21-ին, Miss A-ը «Breathe» երգով գրավում է առաջին տեղը «M! Countdown»-ում։

2011 թվական[խմբագրել | խմբագրել կոդը]

Դորամայից սկսվեց Miss A խմբի 2011 թվականը։ Սյուզին մասնակցեց նոր նախագծում, պրոդյուսերական ընկերության հետ։ Dream High, այսպիսի անվանում ստացավ նոր երաժշտական սերիալը։ Դորաման մակնեի համար այդքան էլ հեշտ փորձություն չէր, ով չուներ փորձ, նա մեծ քննադատությունների արժանացավ հեռուստադիտողների կողմից՝ Սյուզիին էր տրվել գլխավոր դերը (Կո Հեմի)։ Սակայն, դրա շնորհիվ Սյուզին դարձավ խմբի ամենահայտնի անդամը։ D«ream High Special Concert»-ի ժամանակ, նա նույնիսկ լաց եղավ, որ սկզբում այդքան դաժան քննադատությունների է արժանացել։ Բայց, եղան նաև դրական պահեր, օրինակ՝ աղջկա առաջին համբույրը եղավ հենց «Dream High» դորամայի նկարահանման ժամանակ, Տեկյոնի հետ։ Շուտով Սյոզին դարձավ «Music Core»-ի մշտական հաղորդավարներից մեկը։ Իսկ հուլիսի 7-ին «Mnet 20’s Choice»-ի ժամանակ, նրան անվանեցին աճող աստղ։

Սյուզիի դորամայում նկարահանվելու ժամանակ, աղջիկները ընդմիջում վերցրեցին։ Ֆեյը գնաց տուն և տեսնվեց ծնողների հետ, նա իր ծնողներին երկար ժամանակ չէր տեսել և «Bouquet» հեռուստանախագծում նա նույնիսկ լաց եղավ այդ պատճառով։ Մինը դարձավ «Oh! My School» հաղորդման մշտական մասնակից և նույնիսկ զբաղեցրեց 2րդ տեղը, ժամանցային նախագծերի նոր աստղերի ցուցակում։ Ստացել է kkap թագուհու պաշտոնական կոչումը։ Նա պետք է մասնակցեր «Immortal Song» նախագծին, բայց հրաժարվեց, որոշելով կենտրորնանալ խմբի վերադարձի վրա։

Խմբի անդամներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Բեմական կեղծանուն Իրական անուն Ծննդյան ամսաթիվ Ազգություն Ծննդավայր Լեզուներ Փորձ
Հայերեն Հանգըլ Հանչա
Ֆեյ Վան Ֆեյ Ֆեյ 왕페이페이 王霏霏 27.4.1987 Չինուհի Հայկոու, Հայնան Մանդարին, Չինարեն, Չինական Zhejiang TV հեռուստալիքում եղել է Սամսունգ Anycall էլեկտրոնային վաճառքի մոդել 2010 թվականին։ Նա խմբի գլխավոր վոկալիստն է և ներկա պահին սովորում է Սեուլի արվեստի համալսարանում։
Մին Ի Մին Յոն 이민영 李敏英 21.6.1991 Կորեուհի Սեուլ, Հարավային Կորեա Անգլերեն, Չինարեն, մի փոքր Մանդարին 13 տարեկանում Girls Generation խմբի Հյոյոնի հետ ձևավորել են հաջողակ պարային խումբ, «Փոքրիկ հաղթողներ» (անգլ. Little Winners) անվանումով։ Սակայն նրա պարային հմտությունները ավելի լավն էին, քան ՀյոՅոնինը, ինչի պատճառով նրան անվանում էին «Շրջազգեստով Մայքլ Ջեքսոն»[1]: 2005 թվականին ուղևորվել է ԱՄՆ, որտեղ նա համագործակցել է հայտնի երաժիշտների և պարողների հետ, այդ թվում հայնտի ամերիկացի պրոդյուսեր Լիլ Ջոնի հետ։
Սյուզի Բե Սու Ջի 배수지 裴秀智 10.10.1994 Կորեուհի Կվանջու, Հարավային Կորեա Կորեերեն, մի փոքր Մանդարին, Անգլերեն 2010 թվականին եղել է Սամսունգ Anycall-ի մոդել, 2011 թվականին ստացել է գլխավոր դերը «Առա՛ջ դեպի երազանք» (անգլ.: Dream High) դորամայում, որտեղ կատարում էր Կո Հե Միի դերը։

Նախկին անդամ[խմբագրել | խմբագրել կոդը]

Բեմական կեղծանուն Իրական անուն Ծննդյան ամսաթիվ Ազգություն Ծննդավայր Լեզուներ Փորձ
Ջիա Մեն Ջիա 멍지아 孟佳 3.2.1989 Չինուհի Հուանան Մանդարին, Չինարեն Աշխատել է Zhejiang TV չինական հեռուստալիքում, եղել է Սամսունգ Anycall էլեկտրոնային վաճառքի մոդել 2010 թվականին։ Նա խմբի գլխավոր վոկալիստն ու ռեփերն է։ Նրան անվանում են «ձող» (անգլ. Pole), որովհետև նա շատ նիհար է և ունի տարօրինակ կոնքեր։

Սկավառակագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Սոլո ալբոմներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Թվական Անվանում Չարտ
KOR
[2]
2010 Bad But Good 6
Step Up 6

Սինգլեր[խմբագրել | խմբագրել կոդը]

Թվական Անվանում Չարտ Ալբոմ
KOR
[2]
2010 Bad Girl Good Girl 1 Bad But Good
Breathe 2 Step Up

Տեսահոլովակներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Թվական Տեսահոլովակ Տևողությւոն
2010 Love Again 4:14
Bad Girl Good Girl 3:50
Breathe 3:44
2011 Love Alone 3:38
Good Bye Baby 5:35
2012 Touch 4:19
I don't need a man 3:51

Ֆիլմագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Սերիալներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Թվական Անվանում Դեր Հեռուստալիք
2011 Dream High Սյուզին Հեմիի դերում KBS2
2011 Dream High Miss A, 16րդ էպիզոդ KBS2
2012 Dream High 2 Miss A, 15րդ էպիզոդ KBS2
2012 Big Սյուզին Ջանգ Մարիի դերում KBS2
2013 Գու ընտանիքի գիրքը Սյուզին Է Ուլի դերում MBC

Ժամանցային նախագծեր[խմբագրել | խմբագրել կոդը]

Թվական Անվանում Հեռուստալիք Ծանոթագրություն
2010 Flower Bouquet MBC
YooHeeyeol’s Sketchbook KBS2
Star King SBS 174-րդ էպիզոդ
2011 Taxi tvN 180-րդ էպիզոդ
Beatles Code MNet
Da Xue Sheng Le Mei CtiTV
Qi Miao Jian Mian Hui Zhejiang Television
2012 Beatles Code MNet
Gag Concert KBS2
Weekly Idol' MBC Every 1 35-րդ,36-րդ,69-րդ,70-րդ էպիզոդներ
All The K-pop MBC 14-րդ, 15-րդ էպիզոդներ
Star King SBS 292-րդ էպիզոդ
Let's Go Dream Team 2 KBS2 Sistar խմբի հետ, 161-րդ էպիզոդ
2013 Do You Remember Zhejiang Television
Happy Camp Hunan
After School Club Arirang
YooHeeyeol’s Sketchbook KBS2
2014 Your Face Sounds Familiar Hunan
2014 Running man SBS

Մրցանակներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Թվական Մրցանակներ
2010
  • Cyworld Digital Music Awards: Ամսվա նորեկ (հուլիս) («Bad Girl Good Girl»)[3]
  • Cyworld Digital Music Awards: Ամսվա երգ (հուլիս) («Bad Girl Good Girl»)[4]
  • M.net Asian Music Awards: Նորեկի կանացի մրցանակ[5]
  • M.net Asian Music Awards: Լավագույն կանացի պար («Bad Girl Good Girl»)[5]
  • M.net Asian Music Awards: Տարվա երգ («Bad Girl Good Girl»)[5]
  • 25th Golden Disk Awards : Digital Music Bonsang («Bad Girl Good Girl»)[6]
  • 2nd Melon Music Awards: MBC + Star Award[7]
2011
  • 20th Seoul Music Awards: Bonsang մրցանակ ("Bad Girl Good Girl)[8]
  • Gaon Chart Awards: Լավագույն թվային վաճառքներ («Bad Girl Good Girl»)
  • 8th Korean Music Awards : Լավագույն պարային և էլեկտրո երգ («Bad Girl Good Girl»)[9]

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. «Lee Min Young / Min of Miss A - South Korean Girl Group» (անգլերեն)։ Dancer - Asia Music Portal։ Վերցված է 2011-03-29 
  2. 2,0 2,1 «Gaon Chart»։ Արխիվացված է օրիգինալից 2012-07-27-ին։ Վերցված է 2010-11-27 
  3. «Cyworld Digital Music Awards — Rookie Of The Month (July)»։ Արխիվացված է օրիգինալից 2012-07-27-ին։ Վերցված է 2011-03-29 
  4. «Cyworld Digital Music Awards — Song Of The Month (July) «Bad Girl Good Girl»»։ Արխիվացված է օրիգինալից 2012-07-27-ին։ Վերցված է 2011-03-29 
  5. 5,0 5,1 5,2 «CBS News» (անգլերեն)։ CBS։ 2010-11-28։ Արխիվացված է օրիգինալից 2012-07-27-ին։ Վերցված է 2011-03-29 
  6. «Winners from the 25th Golden Disk Awards» (անգլերեն)։ Արխիվացված է օրիգինալից 2012-07-27-ին։ Վերցված է 2011-03-29 
  7. «Winners from the 2010 Melon Music Awards» (անգլերեն)։ Արխիվացված է օրիգինալից 2012-07-27-ին։ Վերցված է 2011-03-29 
  8. «Winners from the 20th High1 Seoul Music Awards» (անգլերեն)։ Արխիվացված է օրիգինալից 2012-07-27-ին։ Վերցված է 2011-03-29 
  9. Casper։ «Winners at the 8th «2011 Korean Music Awards»» (անգլերեն)։ Արխիվացված է օրիգինալից 2012-07-27-ին։ Վերցված է 2011-03-29 

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]