Stray Kids (խումբ)

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Jump to navigation Jump to search
Stray Kids
180420 Stray Kids KBS Music Bank Rehearsal.png
Ժանրեր հիփ հոփ, քեյ փոփ և դենս փոփ
Գործունեություն 2018
Լեյբլ JYP Entertainment
Կայք straykids.jype.com
Siot base.svg Այս էջում կա կորեերեն տեքստ։ Առանց արևելաասիական լեզուների գրերի օժանդակ ծրագրի՝ դուք կարող եք կորեերեն պայմանանշանների փոխարեն տեսնել հարցականներ կամ այլ նշաններ։

Stray Kids (կորեերեն՝ 스트레이 키즈),  հարավկորեական բոյ բենդ՝ կազմավորված 2017 թվականին JYP Entertainment-ի կողմից՝ նույնանուն ռեալիթի շոուի միջոցով։ Խումբը կազմված է 9 անդամից՝ Բան Չան, Կիմ Ուջին, Լի Նոու, Սո Չանբին, Հվան Հյոնջին, Հան, Ֆելիքս, Կիմ Սընմին և ԱյԷն։ 2018 թվականի հունվարի 8-ին նրանք թողարկեցին իրենց նախադեբյուտային Mixtape մինի ալբոմը, իսկ պաշտոնական դեբյուտը եղել է մարտի 26-ին «I Am Not» մինի ալբոմով[1][2]։ Պաշտոնական խմբի հետ զուգահեռ գոյություն ունի նաև 3RACHA տրիոն, որի կազմի մեջ մտնում են Բան Չանը, Չանբինը և Հանը։ Նրանք համարվում են Stray Kids խմբի բոլոր երգերի կոմպոզիտորները։

Կարիերա[խմբագրել | խմբագրել կոդը]

2017. Stray Kids[խմբագրել | խմբագրել կոդը]

2017 թվականի օգոստոսի 4-ին հայտնի դարձավ, որ JYP Entertainment-ը ծրագրել է թողարկել նոր ռեալիթի շոու, որի արդյունքում կձևավորվի տղամարդկանց նոր խումբ (դրան զուգահեռ 2015 թվականին «Sixteen» ռեալիթի շոուի ժամանակ ձևավորվեց TWICE խումբը)։ Այդ տեղությունն ավելի հայտնի դարձավ հաջորդող երկու ամիսներին, ինչպես նաև, երբ հայտարարվեց խմբի անվանումը՝ «Stray Kids»[3][4][5]: Շոուից առաջ թողարկվել էր «Hellevator» երգի տեսահոլովակը, որը հետագայում դարձավ թվային սինգլ: «Stray Kids»-ի պրեմիերան տեղի ունեցավ հոկտեմբերի 17-ին երբ շոուի ժամանակ ամեն մի դրվագում հեռացնում էին մրցակիցներից մեկին: Սկզբում հեռացրեցին Լի Նոուին, իսկ հետո Ֆելիքսին: Բայց եզրափակիչ դրվագում Պակ Ջին Յոնգը հայտարարեց, որ խմբի դեբյուտը պետք է արվի 9 հոգու դեպքում, այդ իսկ պատճառով նախկին անդամներին հաջողվեց հայտնվել եզրափակչում[6][7][8]:

2018. Դեբյուտ, Mixtape և I Am Not[խմբագրել | խմբագրել կոդը]

Խմբի դեբյուտը տեղի է ունեցել մարտի 26-ին: Խմբի որոշ անդամներ փոխեցին իրենց իսկական անունները և հանդես եկան կեղծանուններով, որպեսզի հետագայում շփոթմունք չառաջանա երաժշտական ոլորտի այլ ներկայացուցիչների հետ: Լի Մինհոն ստացավ Lee Know (리노) կեղծանունը: Հան Ջիսոն և Յան Չոնին իրենց հերթին օգտագործեցին իրենց անունների վանկերից կեղծանվան համար՝ Հանը (한) ազգանունից և Աիեն (아이엔) անվան վերջին վանկից (인) համապատասխանաբար: Լի Յոնբոկը օգտագործեց իր ավստրալիական իսկական անունը՝ Ֆելիքս, հետագա առաջխաղացման համար: Խմբի մնացած անադամները օգտագործում են իրենց իսկական անունները՝ հաշվի չառնելով ազգանունները: Խմբի առաջնորդը՝ Բան Չանը, չօգտագործեց իր ավստրալական անունը՝ Քրիստոֆեր (Chris) կեղծանավան համար և վերցրեց կորեական ամբողջական անունը:

Stray Kids պաշտոնակ կայքի հետ միասին JYP Entertainment-ը հայտարարել է նաև նախադեբյուտայի մինի ալբոմի Mixtape-ի ռելիզը: Այն կազմված էր յոթ ստեղծագործություններից, բոլորը ստեղծվել էին մասնակիցների մասնակցությամբ[9]: «Mixtape» և «Grrr» տեսահոլովակների պարային տարբերակը թողարվել են 2018 թվականի հունվարի 8-ին, իսկ«Young Wings»-ի պարային տարբերակը՝ շաբաթներ անց[10][11]: Mixtape -ը դեբյուտ արեց 2-րդ տեղում Gaon Album Chart-ում և հենց նույն դիրքում Billboard World Albums Chart-ում[12][13]:

Մարտի 5-ին ազդարարվել Stray Kids Unveil: Op. 01: I Am Not շոուքեյսը, որը տեղի ունեցավ մարտի 25-ին Սեուլի Jang Chung Arena-ում[14]: Հաջորդ օրը տեղի ունեցավ դեբյուտային մինի ալբոմ I Am Not-ի ռելիզը: Հենց նույն օրը տեղի ունեցավ «District 9» տեսահոլովակի պրեմիերան: Առաջին 24 ժամվա ընթացքում նրանք հավաքեցին 4 274 649 դիտում, որը գերզանցեց Wanna One-ի նախկին ռեկորդը[15]: Մարտի 30-ին թողարկվեց «Grow Up»-ի տեսահոլովակը:

Անդամներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Բեմական կեղծանուններ Իսկական անուններ Ծննդյան թվականներ Դիրքը խմբում
Հայերեն Հանգըլ Հայերեն Հանգըլ
Բան Չան 방찬 Բան Չան 방찬 03.10.1997 Առաջնորդ, առաջատար վոկալիստ, ռեփեր, պրոդյուսերություն
Ուջին 우진 Կիմ Ուջին 김우진 08.04.1997 Գլխավոր վոկալիստ
Լի Նոու 리노 Լի Մինհո 이민호 25.10.1998 Գլխավոր պարող, ռեփեր, սաբ վոկալիստ
Չանբին 창빈 Սո Չանբին 서창빈 11.08.1999 Գլխավոր ռեփեր, սաբ վոկալիստ, պրոդյուսերություն, բինժուալ
Հյոնջին 현진 Հվան Հյոջին 황현진 20.03.2000 Առաջատար պարող, առաջատար ռեփեր, վիժուալ
Հան Հան Ջիսոն 한지성 14.09.2000 Առաջատար ռեփեր, վոկալիստ, պրոդյուսերություն
Ֆելիկս 필릭스 Լի Ֆելիկս 이용복 15.09.2000 Առաջատար պարող, առաջատար ռեփեր, խմբի դեմքը
Սընմին 승민 Կիմ Սընմին 김승민 22.09.2000 Առաջատար վոկալիստ
I.N 아이엔 Յան Չոնին 양정인 08.02.2001 Վոկալիստ, մակնե

Սկավառակագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Մինի ալբոմներ[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Mixtape (2018)
  • I Am Not (2018)

Տեսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Շոու[խմբագրել | խմբագրել կոդը]

Տարի Անվանումը Նշումներ
2017 Stray Kids Գոյատևման շոու
2018 The 9th Շոու Naver V Live-ում
Intro: I’m NOT
SK-TALKER

Երաժշտական տեսահոլովակներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Տարի Անվանումը Նշումներ
2017 «Hellevator» MIXTAPE
2018 «Grr»
«Young Wngs»
«District 9» I am Not
«Grow Up» (잘 하고 있어)
«Mirror»

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. «"JYP 新 기대주" 스트레이 키즈, 오늘(8일) 전격 데뷔»։ Naver։ Վերցված է April 14, 2018 
  2. «Oh!쎈 초점 SM·YG·JYP, 3대 기획사의 2018년»։ Naver։ Վերցված է April 14, 2018 
  3. «[단독]JYP·Mnet, 남자아이돌 프로그램 하반기 론칭»։ Naver։ Վերցված է April 14, 2018 
  4. «JYP·Mnet, 보이그룹 서바이벌 ‘스트레이 키즈’ 확정…10月 첫방 [공식]»։ Naver։ Վերցված է April 14, 2018 
  5. «JYP’s ‘Stray Kids’ revealed in teaser image»։ The Korea Herald։ Վերցված է April 14, 2018 
  6. «JYP 새 보이그룹, 강렬한 스타트..'스트레이 키즈' MV 첫 공개»։ Naver։ Վերցված է April 14, 2018 
  7. «Hellevator – Stray Kids»։ Naver։ Վերցված է April 14, 2018 
  8. «'스트레이키즈' 박진영 "7명이 로봇강아지라면 9명이 살아있는 강아지"(종합)»։ Naver։ Վերցված է April 14, 2018 
  9. «JYP 新 보이그룹 '스트레이 키즈' 1월 8일 프리 데뷔 앨범 발매»։ Naver։ Վերցված է April 14, 2018 
  10. «[팝's신곡]"JYP 신예의 첫걸음"…스트레이키즈 표 '믹스 테잎'»։ Naver։ Վերցված է April 14, 2018 
  11. «美 빌보드 "스트레이키즈, 2018년 주목할 K팝 아티스트 1위"»։ Naver։ Վերցված է April 14, 2018 
  12. «2018년 02주차 Album Chart»։ Gaon։ Վերցված է April 14, 2018 
  13. «Stray Kids Drum Up Interest With 'Mixtape' Album Ahead of Formal K-Pop Debut»։ Billboard։ Վերցված է April 14, 2018 
  14. «JYP’s Stray Kids to officially debut on March 25»։ The Korea Herald։ Վերցված է April 14, 2018 
  15. «Stray Kids’ “District 9” Becomes K-Pop Group Debut MV With Most Views In 24 Hours»։ Soompi։ Վերցված է April 14, 2018 

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]