Ֆելիքս

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Ֆելիքս
Դիմանկար
Ծնվել էսեպտեմբերի 15, 2000(2000-09-15)[1] (23 տարեկան)
ԾննդավայրՍիդնեյ, Ավստրալիա
Քաղաքացիություն Ավստրալիա
Մասնագիտություներգիչ, ռեփեր և պարող
ԱնդամությունStray Kids
Ստորագրություն
Изображение автографа
 Felix (rapper) Վիքիպահեստում

Լի Յոն Բոկ (անգլ.՝ Lee Yong-bok, կորեերեն՝ 이용복, սեպտեմբերի 15, 2000(2000-09-15)[1], Սիդնեյ, Ավստրալիա), ի ծնե Լի Ֆելիքս (անգլ.՝ Lee Felix), հարավկորեացի և ավստրալիացի երգիչ, ռեփեր, պարող, երգահան։ Հանդիսանում է հարավկորեական Stray Kids բոյ բենդի անդամը։

Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Վաղ կյանք[խմբագրել | խմբագրել կոդը]

Ծնվել է 2000 թվականի սեպտեմբերի 15-ին՝ Ավստրալիայի Սիդնեյ քաղաքում։ Ունի երկու քույր՝ Ռեյչելն ու Օլիվիան։ Սովորել է Սուրբ Պատրիկի Մարիստական քոլեջում[2]։ Տասներկու տարի զբաղվել է թեկվոնդոյով և բազմիցս մասնակցել մրցումների, որտեղ արժանացել է մրցանակների։ Բացի այդ, նա նաև լողով է զբաղվել։

Կարիերայի սկիզբ[խմբագրել | խմբագրել կոդը]

2016 թվականին Ֆելիքսին հրավիրել են Հարավային Կորեա՝ JYP Entertainment լեյբլի լսումներին։ Սակայն, թռիքչից առաջ որոշում է ավարտել կրթությունը և միայն 2017 թվականի հունվարին է դառնում լեյբլի թրեյնի։ Նույն թվականի օգոստոսին հայտնի դարձավ, որ JYP-ն և Mnet հեռուստալիքը նոր ռեալիքի շոու են նախատեսում, որի նպատակը նոր բոյ բենդի ստեղծումն է[3]։ Նախագծի ութերորդ սերիայում Ֆելիքսը հեռացվում է շոուից՝ կենդանի կատարումների թերությունների և կորեերենի վատ իմացության պատճառով, սակայն JYP-ի հիմնադիր Պակ Ջին Յոնգի շնորհիվ նրան հնարավորություն տրվեց ելույթ ունենալ շոուի եզրափակիչ սերիայում[4][5]։ Այս սերիայի ընթացքում, հեռուստադիտողների ձայների և Պակի վերջնական որոշման շնորհիվ, Ֆելիքսը դարձավ Stray Kids-ի անդամ[6]։ Ֆելիքսը խմբի հետ դեբյուտ է ունեցել 2018 թվականի մարտի 26-ին՝ «I Am Not» մինի ալբոմով[7]։

Սոլո գործունեություն[խմբագրել | խմբագրել կոդը]

2019 թվականի հուլիսից մինչև 2020 թվականի հունվարը Ֆելիքսը հանդես է եկել «Arirang Pops» հեռուստաշոուի հաղորդավար, որտեղ Ֆելիքսը սեփական՝ «Felix's Dance How To!» անվամբ դրվագ ուներ, որում տարբեր խորեոգրաֆիաների պարային շարժումներ էր սովորեցնում[8]։

2021 թվականի մարտի 14-ին Ֆելիքսն ու Չանբինը թողարկել են համատեղ՝ 'Cause I Like You» (좋으) երգը[9]։ Հունիսի 19-ին թողարկվել է «Up All Night» (오늘 밤 나는 불 을 켜) երգը Բան Չանի, Չանբինի և Սընմինի հետ համատեղ[10]։ Նույն թվականի հունիսի 24-ին հարավկորեաի երգչուհի և Twice գըրլ բենդի անդամ Իմ Նա Յոնը թողարկել է իր դեբյուտային՝ «Im Nayeon» մինի ալբոմը, որի «No Problem» երգում մասնկցություն է ունեցել Ֆելիքսը։

Անձնական կյանք[խմբագրել | խմբագրել կոդը]

Առողջական վիճակ[խմբագրել | խմբագրել կոդը]

2022 թվականի փետրվարին JYP Entertainment-ը հայտարարել է, որ միջողային ճողվածքի պատճառով Ֆելիքսը չի մասնակցի Stray Kids-ի ելույթներին և իր գործունեությանը կվերադառնա միայն այն ժամանակ, երբ բժիշկները թույլ տան[11]։ Չնայած ճողվածքի, Ֆելիքսը մասնակցել է խմբի երկրորդ համաշխարհային շրջագայության բոլոր համերգներին։

Սկավառակագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Երգեր[խմբագրել | խմբագրել կոդը]

Անվանում Տարեթիվ Ամենաբարձր հորիզոնական Վաճառքներ Ալբոմ
Հարավային Կորեա
Կորեա
Հունգարիա
Հունգարիա
[12]
Սինգապուր
Սինգապուր
[13]
Ամերիկայի Միացյալ Նահանգներ
ԱՄՆ
[14]
Համագործակցություններ
«'Cause I Like You» (좋으) (Չանբինի հետ համատեղ) 2021 Չկա տվյալ Չկա տվյալ
«Up All Night» (오늘 밤 나는 불 을 켜)
(Բան Չանի, Չանբինի և Սընմինի հետ համատեղ)
Որպես հրավիրված արտիստ
«No Problem» (Իմ Նա Յոնի հետ համատեղ) 2022 30 25 10 Չկա տվյալ Im Nayeon
"—" նշանակում է, որ ձայնագրությունը չի հայտնվել չարթերում կամ չի թողարկվել այդ տարածաշրջանում։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Ֆելիքս» հոդվածին։