Իմ Նա Յոն
| Իմ Նայոն | |
|---|---|
| Հիմնական տվյալներ | |
| Բնօրինակ անուն | կորեերեն՝ 임나연 և կորեերեն՝ 林娜璉 |
| Ի ծնե անուն | կորեերեն՝ 임나연 |
| Ծնվել է | սեպտեմբերի 22, 1995 (26 տարեկան) Սեուլ,Հարավային Կորեա |
| Երկիր | Կորեայի հանրապետություն |
| Ժանրեր | K-pop |
| Մասնագիտություն | երգչուհի,պարուհի |
| Գործիքներ | վոկալ |
| Լեյբլ | JYP Entertainment |
| Կրթություն | Կոնկուկ Համալսարան և Apgujeong High School? |
| Անդամակցություն | Twice |
| Ստորագրություն | |
Իմ Նայոն (կորեերեն՝ 임나연, սեպտեմբերի 22, 1995[1][2], Սեուլ, Հարավային Կորեա, ավելի հայտնի է որպես Նայոն)՝ հարավկորեացի երգչուհի։ Կորեական Twice աղջկական խմբի առաջատար երգիչը և դեմքը։
Գործունեություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Իմ Նայոնը ծնվել է 1995 թվականի սեպտեմբերի 22-ին Սեուլում, Հարավային Կորեա[3]։ 2010 թվականի սեպտեմբերի 15-ին, գաղտնի անցել է JYP Entertainment-ի յոթերորդ բաց լսումները[4]։
2014 թվականին նա նկարահանվել է GOT7-ի «Girls Girls Girls»,«No Love» Jun. K և «Only You» miss A ։ Մասնակցել է նաև գովազդի նկարահանումների[5]։
2015 թվականի մայիսի 5-ին հեռարձակվել է «Sixteen» շոուն, որի արդյունքների համաձայն Պակ Չին-Յոն պետք է կանանց նոր խումբ ձևավորեր։ Նայոնը մասնակցել է այնտեղ և պրոդյուսորի ընտրությամբ ընդգրկվել կազմի մեջ։ Հոկտեմբերի 20-ին տեղի է ունեցել Twice-ի դեբյուտը «Like Ohh-Ahh» սինգլով և The Story Begins դեբյուտային ալբոմով։ Նայոնը խմբի ամենատարեց մասնակիցն է, գլխավոր երգիչը և թիմի դեմքը[6]։
Սկավառակագրություն
[խմբագրել | խմբագրել կոդը]- The Story Begins (2015)
- Page Two (2016)
- TWICEcoaster։ Lane 1 (2016)
- TWICEcoaster։ Lane 2 (2017)
Վիդեոգրաֆիա
[խմբագրել | խմբագրել կոդը]
Շոու
| Տարի | Անվանում | Ծանոթագրություն |
|---|---|---|
| 2015 | SIXTEEN | Շոու գոյատևման |
| TWICE TV | Մինի-շոու | |
| TWICE TV 2 | Մինի-շոու | |
| 2016 | TWICE Private Live | Ռեալթի-շոու |
| TWICE TV 3 | Մինի-շոու | |
| TWICE TV Begins | Մինի-շոու | |
| Beautiful TWICE | Մինի-շոու |
Երաժշտական տեսահոլովակ
| Տարի | Անվանում | Ծանոթագրություներ |
|---|---|---|
| 2015 | «LIKE OHH-AHH» | The Story Begins |
| 2016 | «Cheer Up» | Page Two |
| «TT» | Twicecoaster: Lane 1 | |
| 2017 | «Knock Knock» | Twicecoaster: Lane 2 |
Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- ↑ https://pantheon.world/profile/person/Nayeon
- ↑ https://twicejapan.com/feature/profile
- ↑ «GOT7 "Girls Girls Girls" M/V». YouTube. 2014 թ․ հունվարի 14. Վերցված է 2017 թ․ փետրվարի 16-ին.
- ↑ «Jun. K "NO LOVE (Korean Ver.)" M/V». YouTube. 2014 թ․ հունիսի 11. Վերցված է 2017 թ․ փետրվարի 16-ին.
- ↑ «miss A "Only You(다른 남자 말고 너)" M/V». YouTube. 2015 թ․ մարտի 29. Վերցված է 2017 թ․ փետրվարի 16-ին.
- ↑ «TWICE(트와이스) - "Like OOH-AHH(OOH-AHH 하게)" Debut stage M COUNTDOWN 151022 EP.448». YouTube. 2015 թ․ հոկտեմբերի 20. Վերցված է 2017 թ․ փետրվարի 16-ին.
| Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Իմ Նա Յոն» հոդվածին։ |
| ||||||||||