Պակ Ջին Յոնգ

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Jump to navigation Jump to search
Պակ Ջին Յոնգ
Park Jin-young (Founder of JYP Entertainment) in February 2011 from acrofan.jpg
Հիմնական տվյալներ
Բնօրինակ անուն박진영
Ի ծնե անունՊակ Ջին Յոնգ
Նաև հայտնի է որպեսJYP
Ծնվել էհունվարի 13, 1972(1972-01-13) (47 տարեկան)
Սեուլ, Հարավային Կորեա
ԵրկիրՀարավային Կորեա Հարավային Կորեա
Ժանրերփոփ երաժշտություն և ռիթմ էնդ բլյուզ
Մասնագիտությունպարող, կինոդերասան, երաժշտական պրոդյուսեր, հեղինակ-կատարող, ջազ երաժիշտ, դերասան, երգիչ և հեռուստատեսային պրոդյուսեր
Գործիքներէլեկտրոնային ստեղնաշար և վոկալ
Գործունեություն1992-ներկա
ԼեյբլJYP Entertainment
ՇրջանավարտՅոնսեի համալսարան
ԿապվածJYP Nation
Կայքjyp.jype.com
Siot base.svg Այս էջում կա կորեերեն տեքստ։ Առանց արևելաասիական լեզուների գրերի օժանդակ ծրագրի՝ դուք կարող եք կորեերեն պայմանանշանների փոխարեն տեսնել հարցականներ կամ այլ նշաններ։

Պակ Ջին Յոնգ (հանգըլ՝ 박진영, հունվարի 13, 1972(1972-01-13), Սեուլ, Հարավային Կորեա), նաև հայտնի է, որպես J. Y. Park կամ JYP, հարավկորեացի երգիչ, պրոդյուսեր և դերասան։ Հիմնադրել է JYP Entertainment լեյբլը։

Կենսագրությւոն[խմբագրել | խմբագրել կոդը]

Պակ Ջին Յոնգը ծնվել է Սեուլում: Նա ավարտել է Բեմյունի ավագ դպրոցը, ապա ընդունվել է Յոնսեի համալսարան[1]:

Երաժշտական կարիերա[խմբագրել | խմբագրել կոդը]

1992 թվականին Պակը առաջնաելույթ ունեցավ «Park Jin-Young and the New Generation» խմբով, բայց այն հաջողություն չունեցավ։ 1994 թվականին «Blue City» ալբոմով առաջնաելույթ ունեցավ, որպես սոլո երգիչ և մեծ հաջողութուն ունեցավ։

Պակը թողարկել է շատ ալբոմներ։ Նրա «Blue City» ալբոմին հաջորդեց 1995 թվականին թողարկված «Tantara» ալբոմը։ 1997 թվականին թողարկեց «Summer Jingle Bell» ալբոմը՝ «She Was Pretty» երգով։ Նրա չորրորդ «Even After 10 Years» ալբոմի գլխավոր երգը կոչվում է «Honey» (1998), յոթերորդ «Back To Stage» ալբոմինը՝ «Kiss» (2007)։ 2013 թվականին թողարկեց «White in Snow» ալբոմը։ Նա նաև երգեր է գրել իր լեյբլի արտիստներ Ռեյնի և Wonder Girls-ի համար։

2004 թվականին մեկնել է ԱՄՆ և եղել է Ուիլ Սմիթի, Mase-ի և Կեսսիի երաժշտական պրոդյուսերը[1]:

2008 թվականի մայիսին համագործակցել է Ջեկի Չանի հետ «Ես սիրում եմ Ասիան» նախագծի ցուցադրության համար, որը նվիրված էր նույն տարում Սիչուանում տեղի ունեցած ողբերգական երկրաշարժին։ Ջեկի Չանի և Կան Ջե Գյուի հետ զբաղվել են այդ նախագծի «Smile Again» երգի պրոդյուսերինգով[2]: Երգը կատարել են բազմաթիվ կորեացի արտիստներ[3]: Երգը թողարկվել է մայիսի 30-ին JYP Entertainment-ի պաշտոնական Յություբյան ալիքում[4]:

2009 թվականի դեկտեմբերի 3-ին թողարկել է իր «No Love No More» երգը[5]: 2011 թվականի ապրիլի 12-ին նա համագործակցել է Brown Eyed Girlsխմբի Գա Ինի հետ, թողարկելով «Someone Else» երգը։ Երգը զբաղեցրել է երկրորդ հորիզոնականը Gaon Digital Chart հիթ շքերթում և վաճառվել է երգի ավելի քան 1մլն օրինակ։ 2012 թվականի ապրիլի 28-ին թողարկեց «You're the One» երգը։ Երգը զբաղեցրել է երրորդ հորիզոնականը և վաճառվել է 1.5մլն օրինակ։

2015 թվականին Ջին Յոնգը համագործակցելով Ջեսսիի հետ, թողարկեց «Who's Your Mama?» երգը։ Երգը միանգամից դարձավ հիթ[6]: Նույն տարում նա մասնակցել է «Infinite Challenge Yeongdong Expressway Music Festival» նախագծին և կատակերգու Յու Ջե Սոկի հետ կատարել է դուետ, թողարկելով «I'm So Sexy» երգը։

2016 թվականին Պակ Ջին Յոնգը թողարկեց «Still Alive» սինգլը։ Այդ ժամանակ նա նկարահանվեց Կոնան Օ'Բրայենի «Կոնանը Կորեայում » հատուկ հաղորդումում և Կոնան Օ'Բրայենի, Սթիվեն Յանի ու Պակ Չի Մինի հետ ձայնագրել են «Fire» երգը, որի տեսահոլովակում նկարահանվել են Wonder Girls և Twice խմբերը[7] The song was released on Conan O'Brien's YouTube channel on April 9.[8][9][10]:

Գրագողության դատական հայց[խմբագրել | խմբագրել կոդը]

2011 թվականի փետրվարի 10-ին երգահան Կիմ Սին Իլը դատական հայց ներկայացրեց Պակի դեմ՝ պնդելով, որ IU-ի համար գրված Someday երգի սկիզբը վերցվել է իր «To My Man» երգից։ Կիմը Պակից պահանջում էր 110 միլիոն վոն՝ գրագողության համար[11]: Ջին Յոնգը հրաժարվեց վճարելուց[12]: 2012 թվականի փետրվարի 10-ին Սեուլի Կենտրոնական դատարանը հաստատեց, որ «Someday» երգի սկիզբը վերցրել են Կիմի երգից և Պակին ստիպեց Կիմ Սին Իլին վճարել 21.67մլն վոն[13]: Պակը բողոքարկեց վճիռը, բայց 2013 թվականի հունվարի 24-ին դատարանը նրան հրամայեց վճարել 56.93մլն վոն՝ 21.67մլն վոնի փոխարեն և Կիմ Սին Իլը հաղթեց դատը[14]:

Դերասանական գործունեություն[խմբագրել | խմբագրել կոդը]

2011 թվականի սկզբին նկարահանվել է «Նպատակասլացները» դրամայում, որի համար «Baek Sang Arts Awards» փառատոնում անվանակարգվել է «Տարվա նոր դերասան» կատեգորիայում։ 2012 թվականի հունվարին նկարահանվել է «Նպատակասլացները» դրամայի շարունակությունում, որը կոչվում է «Նպատակասլացները 2»[15]:

2011 թվականին «Հինգ միլիոն դոլարանոց մարդը» ֆիլմում խաղացել է գլխավոր դերը[16]: Ֆիլմը թողարկվել է 2012 թվականի հուլիսի 19-ին[17]:

Անձնական կյանք[խմբագրել | խմբագրել կոդը]

1999 թվականին Պակ Ջին Յոնգն ամուսնացավ Սո Յուն Ջոնգի հետ։ 2009 թվականի մարտին զույգը հայտարարեց բաժանման մասին[18]: 2013 թվականի հոկտեմբերի 10-ին նա նորից ամուսնացավ[19]:

Պակը շատ լավ է անգլերեն խոսում, որի ապացույցը ԱՄՆ-ում իր անգլերեն հարցազրույցներն են[20][21]:

Սկավառակագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Ստուդիական ալբոմներ[խմբագրել | խմբագրել կոդը]

  • 1994: Blue City
  • 1995: Tantara
  • 1997: Summer Jingle Bell
  • 1998: Even After 10 Years
  • 1998: Kiss Me
  • 2001: Game
  • 2007: Back To Stage

Մինի ալբոմներ[խմբագրել | խմբագրել կոդը]

  • 2009: Sad Freedom
  • 2012: Spring - 5 Songs for 1 New Love
  • 2013: Halftime
  • 2015: 24/34
  • 2016: Still Alive

Սինգլեր[խմբագրել | խմբագրել կոդը]

Անվանում Թվական Կարգավիճակը չարթերում Վաճառք

(թվային ներբեռնում)

Ալբոմ
KOR US World
«Someone Else» (Գա Ինի հետ) 2012 2 Spring
«You're the One» 3
«Had Enough Parties» 2013 9 Halftime
W«ho's Your Mama?»(Ջեսսիի հետ) 2015 1 24/34
«I'm So Sexy»(Յու Ջե Սոկի հետ) 5 Infinite Challenge: Yeongdong Expressway Music Festival
«Still Alive» 2016 23 Still Alive
"—" ռելիզը ոչ մի դիրք չի զբաղեցրել, կամ չի թողարկվել տվյալ տարածաշրջանում

Ֆիլմագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Ֆիլմեր[խմբագրել | խմբագրել կոդը]

Թվական Անվանում Դեր Նշումներ
2012 Wonder Girls խմբի ֆիլմը Ինքն իրեն Երկրորդական դեր
Հինգ միլիոն դոլլարանոց մարդը Չոի Յոնգ Ին Գլխավոր դեր
2013 Գիշերվա թագուհին Լոկսմիթ Կամեո

Հեռուստասերիալներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Թվական Անվանում Դեր Հեռուստաալիք Նշումներ
2011 Նպատակասլացները Յան Ջի Ման KBS2 Երկրորդական դեր
2011-2012 K-pop Star 1 Ինքն իերն SBS JYP Entertainment-ի ժյուրի
2012 Նպատակասլացները 2 Յան Ջի Ման KBS2 Երկրորդական դեր
2012-2013 K-pop Star 2 Ինքն իերն SBS JYP Entertainment-ի ժյուրի
2013-2014 K-pop Star 3
2014-2015 K-pop Star 4
2014 Սենյակիցները Ինքն իրեն SBS Էպիզոդներ 32 և 33
2015 Երազանքի ասպետը Լուսին Naver Կամեո
2015 Պրոդյուսերները Ինքն իրեն KBS2 Կամեո, էպիզոդներ 3-4
2015 Տասնվեց Ինքն իրեն Mnet Ժյուրի
2015-2016 K-pop Star 5 Ինքն իրեն SBS JYP Entertainment-ի ժյուրի
2016 Weekly Idol Ինքն իրեն MBC Every 1 Էպիզոդներ 247 և 248
2016 Sister's Slam Dunk Ինքն իրեն KBS2 Հյուր

Մրցանակներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Թվական Մրցանակ
1997 Տարվա ամենալավ հանգված անձ՝ ըստ Model Line-ի
KBS Popular Song Grand Prize — Թինեյջեր երգիչ
SBS Popular Song Grand Prize — Տարվա վերադաշնակում
1999 SBS Popular Song Grand Prize — Տարվա կոմպոզիտոր
2000 SBS Popular Song Grand Prize — Տարվա կոմպոզիտոր
SBS Popular Song Grand Prize — Տարվա երգահան
SBS Popular Song Grand Prize — Տարվա պրոդյուսեր
2001 Daily Sports Popular Song Grand Prize — Տարվա թինեյջեր երգիչ
Seoul Popular Song Grand Prize — Տարվա կոմպոզիտոր
SBS Popular Song Grand Prize — Տարվա կոմպոզիտոր
SBS Popular Song Grand Prize — Տարվա կոմպոզիտոր
Best Music Video Award մրցանակ R&B կատեգորիայում
Mnet Asian Music Awards — Լավագույն աշխատանք R&B ոճում՝ «I Have a Girlfriend» երգի համար
KBS Popular Song Grand Prize — Տարվա կոմպոզիտոր
Seoul Popular Song Grand Prize — Տարվա կոմպոզիտոր
2002 SBS Popular Song Grand Prize — Տարվա պրոդյուսեր
2007 Տարվա ամենալավ հանգված անձ՝ ըստ Model Line-ի
Տարվա 100 ամենաազդեցիկ հեղինակներ
Կորեայի նախագահ Լի Մյոն Բակի կողմից նշանակվել է ապագայի պլանավորման խորհուրդում, որպես անձնական խորհրդատու
2009 Mnet Asian Music Awards — Լավագույն ասիացի կոմպոզիտոր[28]
2012 Mnet 20’s Choice Awards — 20’s Do Don't[29]
2015 Լավագույն արտիստ
Լավագույն պրոդյուսեր

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. 1,0 1,1 «Way Back Wednesday: J.Y. Park | allkpop.com»։ Վերցված է 2016-07-05 
  2. «Asian Stars Team Up to Help China»։ 2008-05-26։ Վերցված է 2016-07-05 
  3. «<박진영ㆍ청룽 등 스타들 뭉쳐 '아시아송' 합창>»։ Վերցված է 2016-07-05 
  4. jypentertainment (2008-06-30), I Love Asia Project "Smile Again", https://www.youtube.com/watch?v=cAg0IQjvdsI, վերցված է 2016-07-05 
  5. Park Jin Young 1st Single Album
  6. «박진영 '어머님이 누구니' 8개 음원차트 싹쓸이…미쓰에이 밀어냈다»։ Վերցված է 2016-07-01 
  7. «Conan O'Brien & Steven Yeun Get K-Pop Makeover for J.Y. Park's 'Fire' Music Video»։ Վերցված է 2016-07-01 
  8. Team Coco (2016-04-09), J.Y. Park "Fire" feat. Conan O'Brien & Steven Yeun & Jimin Park Official M/V, https://www.youtube.com/watch?v=X2mqrzKHb3w, վերցված է 2016-07-01 
  9. «‘언니들의 슬램덩크’ 통큰 언니쓰, 음원 수익금 기부한다텐아시아 | 텐아시아»։ 2016-06-23։ Վերցված է 2016-07-01 
  10. «Unnies' new song 'Shut Up' is taking the real-time charts by storm! | allkpop.com»։ Վերցված է 2016-07-01 
  11. Kim Hannah (February 15, 2011)։ «JYP faces plagiarism again»։ Korea JoongAng Daily։ Վերցված է December 16, 2014 
  12. Kim JiYeon (September 8, 2011)։ «Kim Shin Il vs Park Jin Young on Plagiarism»։ enewsWorld (CJ E&M)։ Վերցված է December 16, 2014 
  13. Kim JiYeon (February 10, 2012)։ «Court Rules Park Jin Young Guilty of Partial Plagiarism»։ enewsWorld (CJ E&M)։ Վերցված է December 16, 2014 
  14. Sunwoo Carla (January 25, 2013)։ «Park Jin-young loses plagiarism appeal»։ Korea JoongAng Daily։ Վերցված է December 16, 2014 
  15. «Park Jin Young Cast for Sequel of "Dream High"»։ Soompi։ November 21, 2011 
  16. Ho Stewart (23 May 2012)։ «Official Movie Poster for Park Jin Young's Debut Movie Unveiled»։ enewsWorld։ CJ E&M։ Վերցված է 29 May 2012 
  17. «5 Million Dollar Man Releases Official Trailer Showing JYP Being Ridiculed»։ soompi.com։ June 25, 2012։ Վերցված է June 25, 2012 
  18. Bae, Seon-yeong. 스타부부의 이혼 충격, 어떤 속사정과 아픔이... (Star Couples' Divorces, The Inside Story and Pain...). Joins.com. June 2, 2009. Retrieved June 11, 2009.
  19. Kim Yon-se (2014-07-01)։ «JYP tried to sell agency»։ The Korea Herald։ Վերցված է 2014-07-02 
  20. The Future of Pop Music? Condé Naste Portfolio Video Interview with Jin-Young Park, http://bcvideo.portfolio.com/services/link/bcpid1578108490/bclid1612732063/bctid1628231996
  21. See also, Interview with Rain with Snippets of JYP from 1:44 to 2:20, https://www.youtube.com/watch?v=aRf_S-Hjwws
  22. «Gaon Download Chart, June 2012»։ Gaon Chart։ Korea Music Content Industry Association։ Վերցված է 25 June 2016 
  23. «Gaon Download Chart, 2012»։ Gaon Chart։ Korea Music Content Industry Association։ Վերցված է 25 June 2016 
  24. «Gaon Download Chart, week 41, 2013»։ Gaon Chart։ Korea Music Content Industry Association։ Վերցված է 25 June 2016 
  25. «Gaon Download Chart, 2015»։ Gaon Music Chart։ Korea Music Content Industry Association։ Վերցված է 25 June 2016 
  26. «Gaon Download Chart, 2015»։ Gaon Chart։ Korea Music Content Industry Association։ Վերցված է 25 June 2015 
  27. «Gaon Download Chart, April 2016»։ Gaon Chart։ Korea Music Content Industry Association։ Վերցված է 25 June 2016 
  28. «MAMA 2009 Winners' Profile & MV | Mnet Asian Music Awards (Список победителей 2009 M.net Korean Music Festival)»։ CJ E&M։ Վերցված է 2014-12-14 
  29. Lee Nancy (2012-06-28)։ «[20′s Choice Awards] Who Won at the 20’s Choice Awards?»։ enewsWorld (CJ E&M)։ Վերցված է 2014-01-06 

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]