DAY6 (խումբ)

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Jump to navigation Jump to search
DAY6
DAY6 in taiwan.jpg
ԺանրերKorean rock?
Գործունեություն2015
ԼեյբլJYP Entertainment և Studio J?
Կայքday6.jype.com
Siot base.svg Այս էջում կա կորեերեն տեքստ։ Առանց արևելաասիական լեզուների գրերի օժանդակ ծրագրի՝ դուք կարող եք կորեերեն պայմանանշանների փոխարեն տեսնել հարցականներ կամ այլ նշաններ։

DAY6 (հանգըլ՝ 데이식스), տղամարդկանց հարավկորեական երաժշտական-գործիքային ռոք-խումբ, ստեղծված JYP Entertainment լեյբլի կողմից։ Այսօրվա դրությամբ խմբի կազմի մեջ մտնում են 5 անդամ՝ Ջեյ, Սոնջին, Յոնքեյ, Վոնպիլ և Դոուն[1]։ Խմբի դեբյուտը կայացել է 2015 թվականի սեպտեմբերի 7-ին։

Պատմություն[խմբագրել | խմբագրել կոդը]

2010 թվականին Յոնքեյը հայտնի էր «Brian Kang» անվամբ` 3 անդամ ունեցող երաժշտական խմբի կազմում, որը ձևավորվել էր Տորոնտոյում: Թերի Հիի և Լի Դոնի հետ նա ելույթ է ունեցել մի քանի տեղական բեմերում: Լի Դոնի հետ Յոնքեյը կապ է հաստատում JYP-ի հետ, անցնում լսումների փուլը և դառնում է ստաժոր: Ավելի ուշ, Լի Դոնը թողել է կազմակերպությունը ՝ բժշկական հետազոտությունները շարունակելու համար։

2012 թվականի Ջեյը մասնակցել է «K-pop Star»-ի առաջին եթերաշրջանին, որը հեռարձակվում էր SBS-ով։ Չնայած նրան, որ նա գրավել է 6-րդ հորիզոնականը, Ջեյը կնքել է աննախադապ պայմանագիր JYP Entertainment-ի և առաջին եթերաշրջանի հաղթողներ Փաք Չիմինի և Բեքհյոնի հետ, որոնք զբաղեցրել էին 3-րդ հորիզոնականը[2]։

JYP Entertainment ի սկզբանե հայտարարել էր, որ 5 անդամ ունեցող խումբը 5Live անվամբ խմբի կազմում է հանդես գալու, որի կազմի մեջ մտնում էին Սոնջինը, Ջեյը, Յոնքեյ, Ջունհյոկը և Վոնպիլը:

2015 թվականի կեսերին խմբին միացել է թմբկահար Դոունը[3]։

2015 թվականի սեպտեմբերի 7-ին DAY6-ը թողարկել է իր առաջին EP-ին` «The Day»-ը, «Congratulations» առաջատար սիգլով[4][5]։

Փետրվարի 27-ին JYP Entertainment-ը հայտնեց, որ Ջունհյոկը լքել է խումբը անձնական պատճառով՝ այդպիսով դադարեցնելով գործակալության հետ պայմանագիրը։ Մարտի 30-ին DAY6-ը շարունակեց որպես 5 անդամից բաղկացած խումբ, թողարկելով իր առաջին մինի-ալբոմը՝ «Daydream» անվամբ[6]։

Մասնակիցներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Ներկա Անդամներ[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Ջեյ (հանգըլ՝ 제이), իրական անունը՝ Փաք Ջեհյոն (հանգըլ՝ 박제형), ծնվել է 1992 թվականի սեպտեմբերի 15-ին - վոկալիստ, ռեփեր, կիթառահար
  • Սոնջին (հանգըլ՝ 성진), իրական անունը՝ Փաք Սոն Ջին (հանգըլ՝ 박성진), ծնվել է 1993 թվականի հունվարի 16-ին - լիդեր, գլխավոր վոկալիստ, կիթառահար
  • Յոնքեյ (հանգըլ՝ 영케이), իրական անունը՝ Քան Յոն Քեյ (հանգըլ՝ 강영현), ծնվել 1993 թվականի դեկտեմբերի 19-ին - ռեփեր, վոկալիստ, բասիստ
  • Վոնպիլ (հանգըլ՝ 원필), իրական անունը՝ Քիմ Վոն Պիլ (հանգըլ՝ 김원필), ծնվել է 1994 թվականի ապրիլի 28-ին - վոկալիստ, նվագում է սինթեզատոր
  • Դոուն (հանգըլ՝ 도운), իրական անունը՝ Յուն Դոուն (հանգըլ՝ 윤도운), ծնվել է 1995 թվականի օգոստոսի 25-ին - թմբկահար

Նախկին անդամներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Ջունհյոկ (հանգըլ՝ 준혁), իրական անունը՝ Իմ Ջուն Հյոկ (հանգըլ՝ 임준혁) - վոկալիստ, ստեղնաշարային գործիքներ

Սկավառակագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Մինի-ալբոմներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Ֆիլմագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Հեռուստատեսություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Տարի Անվանում Մասնակից Նշումներ
2011-2012 K-pop Star 1 Ջեյ Թոփ 6
2012 Strong Heart Ջեյ K-Pop Star-ի 1 մասնակցի հետ
2013 Mnet Who Is Next (WIN) Բոլորը բացի Դոունից Դրվագ № 4 YG vs. JYP
2013 Hidden Singer 2 Սոնջին Փաք Ջիյոնի հետ
2016 After School Club Ջեյ Դրվագ № 214 (հյուր)

Դրվագ № 218 - շարունակվում է (համահիմնադիր)

Բոլորը Դրվագ № 221 (հյուր)

Դրվագ № 244 (հյուր)

2017 Duet Song Festival ՍոնՋին Դրվագ № 38-39 (Դուետ Շին Հյոբոմի հետ

Մրցանակներ և անվանակոչություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

Տարի Մրցանակ Կատեգորիա Թեկնածու աշխատանք Արդյունք
2016
18th Mnet Asian Music Awards
Best Band Performance «Letting Go» Թեկնածու
HotelsCombined Song of the Year Թեկնածու

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. Yoon Sung-yul։ «[단독] JYP, 역대급미모 新걸그룹 출격..'내년 상반기·6인조'»։ StarNews։ Վերցված է September 4, 2015 
  2. «[인티포털] JYP밴드 데이식스 멤버 준혁 공식 탈퇴»։ 인스티즈(instiz, 音思提资) 
  3. Kim Eun-ae։ «JYP "6인조 보이밴드 데이식스 준비 중…데뷔시기 미정"»։ Sports Today։ stoo.com։ Վերցված է September 4, 2015 
  4. Jang So-jin։ «JYP, 첫 밴드 출격…데이식스(DAY6) 오는 6일 데뷔»։ Sports Kyunghyang։ The Kyunghyang Shinmun։ Վերցված է September 4, 2015 
  5. Lee Jae-hyun։ «JYP, 첫 남성 밴드 '데이식스'…데뷔 앨범 '더 데이'»։ NEWSIS։ NEWSIS։ Վերցված է September 4, 2015 
  6. «DAY6 Is “Letting Go” and Rocking Out in Comeback MV - Soompi»։ www.soompi.com 

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]