Հյոնա (երգչուհի)
Կիմ Հյոն Ա | |
---|---|
![]() Հյոնան 2016 թվականի «Seoul Fashion Week»-ի ժամանակ | |
Հիմնական տվյալներ | |
Բնօրինակ անուն | կորեերեն՝ 김현아 |
Ի ծնե անուն | կորեերեն՝ 김현아 |
Նաև հայտնի է որպես | Հյոնա |
Ծնվել է | հունիսի 6, 1992[1] (28 տարեկան) Սեուլ, Հարավային Կորեա |
Երկիր | ![]() |
Ժանրեր | քեյ փոփ, հիփ հոփ, դենս փոփ և Թրեպ երաժշտություն |
Մասնագիտություն | երգչուհի, հեղինակ-կոմպոզիտոր, պարուհի, ռեփեր, կոմպոզիտոր, մոդել և Երաժիշտ |
Երգչաձայն | կոնտրալտո |
Գործիքներ | վոկալ |
Գործունեություն | 2007 | –այժմ
Լեյբլ | Cube Entertainment |
Կրթություն | Կոնկուկ Համալսարան |
Անդամակցություն | 4Minute, Trouble Maker, Wonder Girls, 4 Tomorrow?, Triple H (խումբ) և Wonder Girls |
Կապված | 4Minute (խումբ) |
Կայք | Պաշտոնական կայք |
Ստորագրություն | |
Kim Hyuna Վիքիպահեստում |
Հյոնա, լրիվ անունը Կիմ Հյոն Ա (անգլ.՝ Kim Hyun-a, հանգըլ՝ 김현아, հունիսի 6, 1992[1], Սեուլ, Հարավային Կորեա), հարավկորեական երգչուհի, ռեփեր, պարուհի, մոդել, երգերի հեղինակ։ Նա հանդիսանում է 4Minute խմբի հիմնական ռեփերը, գլխավոր պարուհին և խմբի դեմքը։ 2007 թվականի կեսերից նա եղել է Wonder Girls խմբի կազմում։ Ինչպես նաև հայտնի Trouble Maker դուետի անդամ։ Ներկա պահին պայմանագիր է կնքել Cube Enteraiment-ի հետ։ Հյոնան «TONY MOLY» կոսմետիկ ապրանքանիշի դեմքերից մեկն է։
Հյոնան հանրությանը հայտնի է դարձել մինչև առաջնելույթը, Wonder Girls խմբի գլխավոր ռեփերն էր, որտեղից դուրս է եկել առողջական խնդիրների պատճառով։ 2008 թվականին պայմանագիր է ստորագրել «Cube Entertainment»-ի հետ։ Մեկ տարի անց տեղի է ունեցել 4Minute խմբի առաջնելույթը։ Նա նաև հայտնի է PSY-ի տեսահոլովակի մեջ հայտնվելուց հետո։
Ներկա պահի դրությամբ Կիմ Հյոնան «Playboy»-ի կարծիքով հանդիսանում է ամենասեքսուալ կորեուհիներից մեկը։ Ինչպես նաև «MAXIM» ամսագիրը հայտնել է ամենասեքսուալ այդոլ աղջկան, որը նույնպես Հյոնան էր։
Կարիերա[խմբագրել | խմբագրել կոդը]
2007-2009 թվականներ[խմբագրել | խմբագրել կոդը]
2007 թվականին, JYP Entertaiment լեյբլի հովանավորությամբ Հյոնան «Irony» երգով առաջնելույթ է ունեցել Wonder Girls խմբի կազմում։ Հյոնան ելույթ է ունեցել որպես խմբի ռեփեր։
Նա հեռացել է խմբից 2007 թվականի հունիսին իր ծնողների պահանջով, ովքեր մտածում էին նրա ֆիզիկական վիճակի համար (նոպաներ, քրոնիկական գաստրիտի պատճառով ուշագնացություններ)։
2008 թվականին, առողջական բուժումներ անցնելուց հետո, Հյոնան անցավ Cube Entertaiment-ի հովանավորության տակ ու միացավ 4minute խմբին։ Խումբն առաջնելույթ է ունեցել 2009 թվականի հունիսի 15-ին «Hot Issue» երգով։
Այդ ժամանակահատվածում Հյոնան համագործակցել է բազմաթիվ արտիստների հետ, նրանց հետ ձայնագրելով երգեր ու նկարահանվելով նրանց տեսահոլովակներում. Լի Կի Կվան (Ace Junior, ներկայումս BEAST խմբի անդամ) - «Dancing Shoes», Navi — «Wasteful Tears», Mighty Mouth — «Love Class», Brave Brothers — «Bittersweet»:
2010 թվական[խմբագրել | խմբագրել կոդը]
2010 թվականի հունվարի 4-ին Հյոնան առաջնելույթ է ունենում որպես մենակատար, թողարկելով իր «Change» երգը։ Սինգլի ձայնագրման ու տեսահոլովակի նկարահանման մեջ մասնակցել է նաև Յոն Չուն Հյոնը (BEAST խումբ)։ «Change» երգի տեսահոլովակը համարվել է ցենզուրայից դուրս պրովոկացիոն պարի համար։ Այդ երգի թողարկումից հետո կորեական կառավարությունն այս երգի տեսահոլովակի վրա դրել է «+19» տարիքային սահմանափակում, այսինքն արգելվում էր նրա ցուցադրումը հեռուստացույցով մինչև 22:00-ն։ Տեսահոլովակը վերանկարահանվում է, սակայն SBS հեռուստաընկերությունը նրա վրա դնում է «+15» տարիքային սահմանափակում, մինչ այդ ժամանակ MBC հեռուստաընկերությունը այն ցուցադրում էր առանց որևէ սահմանափակման։ 2010 թվականի ցուցանիշներով երգը զբաղեցնում է Gaon ազգային հիթ-շքերթի 14-րդ հորիզոնականը տարեկան 2 469 354 վաճառված օրինակով։ Ավելի ուշ թողարկվել են ավելի հանրաճանաչ «Love Parade» և «Outlaw in the Wild» սինգլները։
2010 թվականի հոկտեմբերին Հյոնան «Late Night FM» ֆիլմում տարել է դրվագային դեր 4Minute Խմբի մյուս մասնակցի՝ Ջիհյոնի հետ։
2010 թվականի վերջին երգչուհի G.NA-ի հետ, հյոնան ձայնագրել է «Say You Love Me» երգը, որը հայտնի է դարձել Կորեայի ինտերնետ-պորտալներում։
2011 թվական: Bubble Pop! & Trouble Maker[խմբագրել | խմբագրել կոդը]
2011 թվականի հունիսին, մի քանի թիզերներից ու հեռուստատեսությունում հայտնվելուց հետո Հյոնան թողարկում էր իր առաջին մենակատարային «Bubble Pop!» մինի ալբոմը, որի մեջ ներառվում են 5 երգեր։ Նույնանուն գլխավոր երգի տեսահոլովակը թողարկվում է հաջորդաբար՝ 2011 թվականի հունիսի 30-ին։ Տեսահոլովակում գլխավոր դերերից մեկը բաժին է հասնում MBLAQ խմբի Լիջունին։ Տեսահոլովակի թողարկումից հետո Korea Communications Standards Commission-ը նրա վրա տեղադրում է «+19» տարիքային սահմանափակում, և ինչպես «Change» երգի տեսահոլովակը, արգելվում է հեռուստատեսությամբ մինչև 22:00-ի ցուցադրոթյունը։
2011 թվականի սեպտեմբերին Հյոնան զբաղեցնում է Միլբորդ հիթ - շքերթի «21 Under 21» վարկանիշի 17-րդ հորիզոնականը։
Նոյեմբերի 22-ին Հյոնան (ինչպես նաև 2NE1-ն ու Super Junior-ը) ստանում է «2011 YouTube Kpop Awards» մրցանակը։ Մրցանակաբաշխության ժամանակ Հյոնան ասել է.
Այդ ժամանակ Bubble Pop! երգը հավաքում է 21,6 միլիոն դիտում։
2011 թվականի նոյեմբերի 24-ին Cube Entertainment-ը հայտարարեց Հյոնայի ու BEAST խմբի Հյոն Սընի մասնակցությամբ դուետի մասին։ Դուետը անվանվեց Trouble Maker: Դեկտեմբերի 1-ին դուետը թողարկեց իր առաջնելույթային ալբոմը նույնանուն գլխավոր երգով։
Հյոնայի «Bubble Pop» երգը զբաղեցրել է 9-րդ հորիզոնականը SPIN ամսագրի «2011 թվականի 20 լավագույն երգեր» ցուցակում։
2012 թվական: Նոր ուղղություններ[խմբագրել | խմբագրել կոդը]
Հյոնան շարունակում է մնալ 4Minute խմբի ու Trouble Maker դուետի անդամ։
2012 թվականի փետրվարին հայտնի է դառնում, որ Հյոնան ու G.NA-ն կմասնակցեն «The Birth of a Family» շոուի երկրորդ եթերաշրջանում։ Երկու ամիսների ընթացքում երգչուհիները պետք է հոգ տանեն անտուն կենդանիների մասին։ Շոուի առաջին դրվագը թողարկվել է մարտի 3-ին։
Մարտի 14-ին Հյոնան պատմում է, որ մարտի վերջին կսկսի թողարկել իր «Հյոնա x SPICYCOLOR» հագուստի բրենդը։ Այն պետք է լինի 50-60-ական թվականների ռետրո ոճի ու գեղեցկության ու վառ անհատականության խառնուրդ։
![]() |
Չնայած նրան, որ ես երգչուհի եմ, շատերը ինձ ասոցացնում են սեքսուալության հետ, ես շատ եմ աշխատել այս բրենդի ոճի վրա: Ես ցանկանում եմ, որ այն ստացվի այնքան սեքսուալ, ինչքան նորաձև ու գեղեցիկ: - Հյոնա
|
![]() |
Ավելի ուշ Հյոնան նկարահանվում է PSY-ի «Gangnam Style» երգում, որից հետո թողարկում է համատեղ «Oppa Is Just My Style» տեսահոլովակը։
2012 թվականի հոկտեմբերի 22-ին կայանում է Հյոնայի երկրորդ մենակատարային «Melting» մինի-ալբոմի ռելիզը։ Մինի-ալբոմում տեղ են գտնում հինգ թրեքներ։ Դրանցից մեկը՝ գլխավոր «Ice Cream» երգը, ձայնագրվել է Maboos-ի մասնակցությամբ, իսկ «Unripe Apple» երգը BTOB խմբի ռեփեր Իլհունի հետ։
Հյոնան դարձել է «FIFA Online 3» օնլայն խաղի մոդել։
Դեկտեմբերին «SBS Gayo Daejun»-ը «The Color Of K-pop» ծրագրի համար կազմում է 4 ենթախմբեր՝ «Dazzling Red» (կորեերեն՝ 이사람), «Mystic White» («Mermaid Princess»), «Dramatic Blue» (կորեերեն՝ 눈물나게 아름다운), «Dynamic Black» («Yesterday»)։ Հյոնան մտնում է «Dazzling Red» ենթախմբի մեջ «After School» խմբի Նանայի, SISTAR խմբի Հյորինի, SECRET խմբի Հեսոնի ու KARA խմբի Նիկոլի հետ միասին։ Բոլոր շահույթները «Dream Orchestra»-ի միջնորդությամբ փոխանցվում են քիչ ապահովված ընտանիքներին։
2013 թվական:Hot Idol[խմբագրել | խմբագրել կոդը]
2013 թվականի սկզբին Հյոնան զարդարում է բրիտանական «Pop!» ամսագրի շապիկը։
Փետրվարի 18-ին Հյոնան Կորեայում դառնում է «G by Guess»-ի մոդել։
Մարտի 7-ին Հյոնան դառնում է «Toyota Corolla»-ի մոդել։ Մարտի 12-ին թողարկում է իր «My Color» երգը որպես «Toyota»-ի գովազդային ակցիա։
Հոկտեմբերի 27-ին «Trouble Maker» դուետը թողարկում է «Now» երգի տեսահոլովակը «19+» տարիքային սահմանափակմամբ։
2014 թվական: Վերադարձ նոր ալբոմով, «FREE MONTH» շոու[խմբագրել | խմբագրել կոդը]
2014 թվականի մարտի 11-ին Հյոնան ելույթ է ունենում Օստինում ընթացող «SXSW 2014 music festival» միջոցառման ժամանակ։ Ապա, նա ուղևորվում է Լոս Անջելես, որտեղ նկարվում է «Funny Or Die»-ի համար, բրիտանացի երգչուհի Ռիտա Օրայի հետ։
Մարտի 28-ին Հյոնան նկարահանվում է «Mystic Fighter» խաղի գովազդում։
Հունիսի 26-ին «Cube Entertainment»-ը տեղեկացնում է Հյոնայի երրորդ մինի-ալբոմի մոտակա թողարկման մասին։
Ինչպես նաև, շուտով թողարկվում է Հյոնայի ռեալիթի-շոուն, որը պատմում է նոր ալբոմի թողարկման ու ձայնագրման մասին։ Այն ստանում է «Hyuna’s Free Month» (բառացիաբար «Հյոնայի ազատության ամիս»), որը հեռարձակվում է կորեական «SBS MTV» հեռուստաալիքով։
Հուլիսի 15-ին թողարկվում են «A Talk» ալբոմի երկու թիզերները։ Հայտնի է դառնում, որ գլխավոր երգը ստացել է «RED» անվանումը։ Ալբոմն ու «RED» երգի տեսահոլովակը թողարկվում են հուլիսի 28-ին։
2014 թվականին Հյոնան լինում է Նյու Յորքում ընթացող նորաձևության շաբաթին, որտեղ մասնակցում է դիզայներ Ռեվեկա Մինկոֆի ֆոտոսեսիային։
Տարեվերջին ամերիկյան «Rolling Stone» ամսագիրը հրապարակում է 2014 թվականի 10 ամենալավ երաժշտական տեսահոլովակների անունները, որոնց մեջ 5-րդ հորիզոնականն է զբաղեցնում Հյոնան։
2015 թվական: Հյոնա A+[խմբագրել | խմբագրել կոդը]
Օգոստոսի 9-ին Cube-ը թողարկում է Հյոնայի նոր «A+» ալբոմի թրեյլերը, որն ունի «19+» տարիքային սահմանափակում։
Հյոնան նկարահանվել է «CeCi» ամսագրի սեպտեմբերյան համարի համար։
Գլխավոր երգը ստանում է «Because I’m The Best» անվանումը։ Հյոնան այն կատարում է BTOB խմբի Իլհունի հետ։
Օգոստոսի 20-ին թողարկվում է «Because I’m The Best» երգի թիզերը։
Օգոստոսի 21-ին Հյոնան թողարկում է «A+» մինի-ալբոմը և «Because I’m The Best» գլխավոր երգի տեսահոլովակը։
«Myeong Dan Gong Gae 2015»-ը ներկայացնում է Թոփ-30 գեղեցիկ կազմվածքով ամենահայտնի կանանց ցուցակը, որտեղ Հյոնան զբաղեցնում է 18-րդ տեղը։
Հոկտեմբերի 1-ին «Because I’m The Best» երգը զբաղեցնում է համաշխարհային երգերի Թոփ-ի երրորդ հորիզոնականը։
«A+» ալբոմը «Billboard»-ի կարծիքով զբաղեցնում է համաշխարհային ալբոմների ցանկի երկրորդ հորիզոնականը։
2016 թվական[խմբագրել | խմբագրել կոդը]
2016 թվականի հունիսի 13-ին լուրեր են տարածվել այն մասին, որ 4Minute խումբը հնարավոր է լուծարվի։ Լեյբլի ներկայացուցիչները նշել են, որ դա դեռևս հաստատուն նյութ չէ։ Նրանք ասել են, որ Հյոնան երկարեցրել է իր պայմանագրի ժամկետը, իսկ խմբի մյուս աղջիկները դեռևս մտածում են երկարեցնելու մասին։
Ավելի ուշ՝ հունիսի 15-ին, ընկերությունը հայտնել է, որ խմբի կազմից միայն Հյոնան է երկարեցրել պայմագրի ժամկետը, իսկ մյուսները որոշել են լքել կազմակերպությունն ու խումբը։
Հուլիսի 18-ին ընկերությունը հայտնել է, որ Հյոնան պատրաստվում է իր մենակատարային վերադարձին, որը պետք է կայանա օգոստոսի 1-ին։
Սկավառակագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]
Մենակատարային ալբոմներ[խմբագրել | խմբագրել կոդը]
Trouble Maker[խմբագրել | խմբագրել կոդը]
Աղբյուրներ[խմբագրել | խմբագրել կոդը]
- Hyuna Kim VEVO на YouTube
- HYUNA — 'Ice Cream' (Official Music Video)
- Официальный сайт 4Minute
- HYUNA — 'Bubble Pop!'
- kim hyun ah on twitter
- [OFFICIAL MUSIC VIDEO] COROLLA X HYUNA — MY COLOR
- Hyuna in Instagram
![]() |
Վիքիպահեստ նախագծում կարող եք այս նյութի վերաբերյալ հավելյալ պատկերազարդում գտնել Հյոնա (երգչուհի) կատեգորիայում։ |