4Minute (խումբ)

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
4Minute
Ժանրերսինթիփոփ և քեյ փոփ
Գործունեություն2009 - 2016
ԼեյբլCube Entertainment
Կայք4min.co.kr
Անդամներ
Նամ Ջի Հյոն
Հո Գա Յուն
Ջոն Ջի Յուն
Կիմ Հյոն Ա
Կվոն Սո Հյոն
 4Minute Վիքիպահեստում

4minute (հանգըլ՝ 포미닛՝ «փոմինիթ»), հարավկորեական խումբ կազմված հինգ անդամներից, որոնք առաջնաելույթ են ունեցել 2009 թվականին Cube Entertainment լեյբլի հովանավորությամբ։ Անդամներ՝ Նամ Ջի Հյոն (կորեերեն՝ 남지현), Հո Գա Յուն (կորեերեն՝ 허가윤), Ջոն Ջի Յուն (կորեերեն՝ 전지윤), Կիմ Հյոն Ա (կորեերեն՝ 김현아), Կվոն Սո Հյոն (կորեերեն՝ 권소현)։ Աղջիկները թողարկել են իրենց առաջին սինգլը 2009 թվականի հունիսի 15-ին, իսկ առաջնելույթը եղել է 2009 թվականի հունիսի 18-ին M.net M! Countdown հաղորդման ժամանակ։

Խմբի պատմություն[խմբագրել | խմբագրել կոդը]

2009։ Առաջնելույթը Կորեայում, առաջին սինգլ, առաջին մինի-ալբոմ[խմբագրել | խմբագրել կոդը]

Cube Entertainment-ը հայտարարել է 4Minute խմբի մասին 2009 թվականի մայիսին։ Հայտարարվել է, որ խմբի մեջ են ներառվել Նամ Ջիհյոնն ու Կիմ Հյոնան։ Հյոնան մինչ այդ հայտնի էր հասարակությանը, քանի որ 2007 թվականին առաջնելույթ էր ունեցել Wonder Girls խմբի հետ։ Չնայած նրան, որ Ջիհյոնին հայտարարել են ավագ, սակայն երգեցողության ու պարերի կենտրոնական դերը մնում է Հյոնային։

2009 թվականի հունիսի 11-ին պաշտոնական կայքում թիզեր-լուսանկարներ են հայտնվում։ Սակայն, չնայած դրան, մնացած երեք անդամների անունները գաղղտնի են պահվում։ Հաջորդ օրը (հունիսի 12-ին) անդամների անունները դառնում են հայտնի, դրանք էին՝ Հո Գայունը, Ջոն Ջիյունը և Կվոն Սոհյոնը։ Ավելացվել էր լրացուցիչ թիզերն ու մասնակիցների պրոֆայլերը։

2009 թվականի հունիսի 15-ին թողարկվեց խմբի առաջին սինգլը «Hot Issue» անունով[1]։ Թողարկումից մի քանի ժամ անց, սինգլը վեր է բարձրանում տարբեր երաժշտական հիթ-շքերթներում, ինչպիսին են «Cyworld»-ը, «Bugs»-ը, «Soribada»-ն և «MNet»-ը։

Հունիսի 18-ին թողարկվում է «Hot Issue» երգի տեսահոլովակը։ Նույն օրը 4Minute-ը առաջնելույթ է ունենում M!Countdown շոուում։ 2009 թվականի հունիսի 21-ին, «Hot Issue»-ի առաջին շաբաթվա աջակցությունից հետո, երկրպագուները գողացել են զարդարանքներն ու այլ բաները խմբի ֆուրգոնից։ Cube Entertaiment-ը հայտնել է, որ վշտացած են այդ դեպքի պատճառով։

4Minute-ի դեբյուտը աննկատ չի մնում, նրանք ստանում են «Ամսվա նորեկ» կոչումը։

Օգոստոսին 4Minute-ը թողարկում է առաջին մինի-ալբոմը «Muzik» գլխավոր երգով[2]։ Սեպտեմբերի 27-ին «4Minute»-ը հաղթում են առաջին մրցանակը «Inkigayo»-ում, իսկ հոկտեմբերի 1-ին «M!Countdown»-ում։ Ավելի ուշ խումբը թողարկում է «What A Girl Wants» երգի տեսահոլովակը։ Դեկտեմբերին խումբը Mario-ի հետ ձայնագրում է ամանորյա սինգլ «jingle jingle»-ը։ Բայց դա դեռ ամենը չէր։ 4Minute-ը ամերիկյան երգչուհի Ամերիի հետ ձայնագրում է վերջինիս «Heard 'Em All» երգի ռեմիքս տարբերակը, որը ներառվում է նրա 4-րդ ասիական ալբոմում։

2010։ Հյոնայի առաջելույթը որպես մենակատար, առաջելույթ Ճապոնիայում և վերադարձը Կորեայում[խմբագրել | խմբագրել կոդը]

2010 թվականի հունվարին 4Minute-ը սկսեց իր առաջին Asia Tour-ը։ Նրանք ելույթ են ունենում Թայվանում, Ֆիլիպիններում, Թայլանդում, Հոնկոնգում և Ճապոնիայում։ Ինչպես նաև հատնում են, որ 2010 թվականի մայիսին կկայան խմբի ճապոնական առաջելույթը «Universal Music Japan»-ի աջակցությամբ և կթողարկվի «Muzik» հիթի ճապոնական տարբերակը։ 2010 թվականի մայիսի 8-ին կայանում է նրանց առաջին համերգը Ճապոնիայում։ Cube-ը հայտնում է, որ համերգի տոմսերը վաճառվել են կարճ ժամանակաշրջանում։ Աղջիկները ելույթ են ունեցել չորս հազարանոց լսարանի առջև։ Նաև ասվել է այն մասին, որ աղջիկները շարունակում են իրենց Ասիական շրջագայությունը ու ելույթ կունենան Սինգապուրում, Մալազիայում և Ինդոնեզիայում։ 2010 թվականի հունվարին սկսվում է Ասիական շրջագայությունը և հայտարարվում է, որ կկայան Հյոնայի մենակատարային առաջնելույթը «Change» սինգլով BEAST խմբի Ջուն Հյոնի հետ[3]։

2010 թվականի մայիսի 19-ին 4Minute-ը թողարկում է իր երկրորդ «Hut Your Heart» մինի-ալբոմը։ Ալբոմի գլխավոր երգը դարձավ «HUH»-ը (Hit Ur Heart)[4]։ Ալբոմի ներածական երգը դարձավ «Who’s Next?»-ը, որի ձայնագրմանը մասնակցել են BEAST խմբի անդամները, որոնք նաև նկարահանվել են տեսահոլովակում։ Վերադարձը նորից աննկատ չմնաց, ու խումբը նորից պայթեցրեց Կորեայի օնլայն հիթ-շքերթները ու ստացավ երաժշտական շոուների մրցանակներ։ Երբ վերջանում է «HUH» երգի պրոմոշրջագայությունը, խումբը սկսում է առաջ մղել իր հաջորդ՝ «I My Me Mine» երգը[5]։ Այն դառնում է խմբի երկրորդ ճապոնական սինգլը, որը թողարկվում է երեք տարբեր ձևերով։

2010 թվականի հուլիսի 19-ին որպես «Superstar K» հայտնի շոուի աջակցություն թողարկվում է «Superstar» երգը։

Ավելի ուշ, օգոստոսի 13-ին 4Minute-ը և Beast-ը ելույթ են ունենում «Singapore Youth Olympic Games 2010»-ի (Սինգապուրում Երիտասարդական օլիմպիական խաղեր 2010) բացման արարողության ժամանակ, այդ ձևով նրանք դառնում են առաջին կորեական արտիստները, ովքեր բացում են խաղերը։

Հոկտեմբերին թողարկվում է «FIRST» ճապոնական սինգլի տեսահոլովակը։ Հոկտեմբերի 27-ին «Far Eastern Tribe Records»-ը թողարկում է խմբի «First/Dreams Come True» կրկնակի սինգլը։ 4Minute-ը դեկտեմբերի 4-ին Տոկիոյում և դեկտեմբերի 5-ին Օսակայում անց է կացնում իր երկրորդ ճապոնական համերգները «4Minute Energy Live Volume 2: Diamond» անունով։ Դա դարձավ խմբի «Diamond» անունով լիարժեք ալբոմի առաջխաղացումը։ Ալբոմը թողարկվել է դեկտեմբերի 15-ին և միանգամից հայտնվեց ճապոնական «Oricon» հիթ-շքերթի 18-րդ հորիզոնականում։

2011։ Վերադարձ Կորեայում, լիարժեք ալբոմ, Հյոնայի մենակատարային վերադարձը, Cube Ent.-ի նոր ենթախումբ[խմբագրել | խմբագրել կոդը]

2011 թվականի հունվարի 13-ին Beast-ի և G.NA-ի հետ միասին մասնակցել է Մալազիայի «Negara» ստադիոնում «DiGi Live K-Pop Party 2011»-ին։ 2011 թվականի հունվարի 20-ին խումբն արժանանում է «20th Seoul Music Awards» մրցանակաբաշխության մրցանակին։ Փետրվարի 6-ին խումբը ստանում է «2010 Billboard Japan Music Awards»-ի «KPop New Artist Award» մրցանակը։ 2011 թվականի հունվարի 19-ին, աղջիկները հայտնում են, որ մարտի 9-ին կթողարկեն իրենց չորրորդ «WHY» ճապոնական սինգլը, և այդ երգը կօգտագործվի որպես «Akutou~Juuhanzai Sousahan» դորամայի գլխավոր սաունդթրեք։ Տեսահոլովակի թիզերը թողարկվում է 2011 թվականի հունվարի 21-ին, իսկ ամբողջական տեսահոլովակը՝ փետրվարի 7-ին։ Աղջիկները որպես մոդելներ հանդես են գալիս Յումի Կացուրայի «2011 Paris Grand Collection Tokyo fashion Show» ցուցադրության ժամանակ, որը կայանում է Տոկիոյի «Ryogoku Kokugikan» սրահում։ Ցուցադրությունից հետո նրանք կատարում են իրենց «Muzik» (ճապոնական տարբերակ) և «WHY» երգերը։ Ավելի ուշ նրանք ելույթ են ունենում Թայլանդում կայացած «Anniversary Music Wave Concert»-ի 50-ամյակի համերգին։ 2011 թվականի հունվարի 12-ին CUBE Ent.-ը ասում է, որ խումբը լիարժեք ալբոմով կվերադառնա մարտին։ Ցուցադրվում է «STEAL 20»-ի մի քանի թիզերներ։ Ավելի ուշ պարզվում է, որ խումբը պետք է թողարկի «Heart to Heart» մինի-ալբոմը, որի մեջ ներառվում են հինգ երգեր[6]։ Տեսահոլովակի թիզերը թողարկվում է մարտի 28-ին, իսկ ամբողջական տեսահոլովակը մարտի 29-ին։ Աղջիկները բեմ են վերադառնում ապրիլի 7-ին։

Ապրիլի 5-ին խումբը թողարկում է լիարժեք «4MINUTES LEFT» ալբոմը։ Նրանք նաև թողարկում են «Mirror Mirror» երգի տեսահոլովակը։ Ալբոմը պարունակում է «Heart to Heart» մինի-ալբոմի բոլոր երգերը կորեերենով և «Mirror Mirror» երգը[7]։ Խումբը նորից հանդիպում է երաժշտական շոուների անհավանությանը, նրանց պարը համարվում էր պրովոկացիոն ու նրանց արգելում են այդ պարով հանդես գալ շոուում մինչև այն ժամանակը, որ նրանք փոխեն պարը։ Միայն մեկ շաբաթ անց նրանք կարողանում են ելույթ ունենալ M! Countdown-ում արդեն պարի փոփոխված տարբերակով։ «Heart To Heart» թրեքը մնում է անտեսված, սակայն «Mirror Mirror» երգը վերադարձնում է խմբի հայտնիությունը կորեական հանդիսատեսի մեջ։

2011 թվականի մայիսի 25-ին թողարկվում է ճապոնացի երգչուհի Թելմա Աոյամայի «Without U» երգը, որի ձայնագրմանը մասնակցել է 4Minute-ը։ Հունիսի 9-ին Թելմա Աոյաման M!Countdown-ի բեմում ելույթ է ունենում Գայունի ու Ջիյունի հետ «Without U» երգի անգլերեն տարբերակով։

Հուլիսի 5-ին կայանում է Հյոնայի առաջնելույթային «Bubble Pop!» երգի ռելիզը։ Տեսահոլովակում նկարահանվել է MBLAQ խմբի Լի Ջունը, և այն դիտել են ավելի քան 10 միլիոն մարդ կարճ ժամանակահատվածում։ Սակայն կորեական հասարակությունը թերահավատորեն է մոտենում տեսահոլովակին, բայց, չնայած դրան երգը նորից առաջին հորիզոնականն է զբաղեցնում տարբեր հիթ-շքերթներում։ Պրոմոշրջագայությունը կարճ է տևում, քանի որ Հյոնայի զգեստն ու պարը բավականին սեքսուալ էին։ Cube-ը ցանկանցել էր փոփոխել պարի մի քանի շարժումներ, սակայն նրանք հայտնում են, որ պարի փոփոխումը դեռ քիչ է, և այն հանդիսանում է ներկայացման գլխավոր մասերից մեկը։ Այդ պատճառով պրոմոշրջագայությունը դադարեցվում է, սակայն Հյոնան վերադառնում է «Just Follow» մինի-ալբոմի մեկ այլ երգով՝ Block B խմբի Zico-ի հետ։ 2011 թվականի սեպտեմբերի 7-ին թողարկվում է «Heart to Heart» երգի ճապոնական տարբերակը և «Emerald of 4minute» առաջին DVD-ն։ Օգոստոսի 15-ին «Universal Music Japan»-ը թողարկում է «Heart to Heart»-ի տեսահոլովակը։ Դեկտեմբերին թողարկվում է խմբի «Ready Go» ճապոնական սինգլը, որը դառնում է «Welcome to the El-Palacio» ճապոնական դորամայի OST-ը։

Cube Ent.-ը հայտնում է Trouble Maker դուետի կազմավորման մասին։ Դուետի մեջ ներառվում են Հյոնան ու Beast խմբի Հյոն Սընը։ Առաջին անգամ նրանք հայտնվում են Սինգապուրում կայացած «Mnet Asian Music Awards 2011»-ում։ Կարելի է ասել, որ բոլոր խոսակցությունները պտտվում էին նոր կազմավորված դուետի շուրջ։ Նրանց ելույթը բոլորին շոկի մեջ է գցում։ Հայտնի է դառնում, որը սպասվում է սեքսուալ կոնցեպտ։ Դեկտեմբերի 1-ին կայանում է «Trouble maker» երաժշտական տեսահոլովակի ու ալբոմի ռելիզը[8]։ Trouble Maker-ը ակնթարթորեն բարձրանում է բոլոր հիթ-շքերթների առաջին հորիզոնականներ, այդպիսով նրանք Քեյ փոփ են մտցնում ինչ-որ նոր բան։ Պրոմոշրջագայության ժամանակ բազմաթիվ դժգոհությունները սեքսուալ պարերի պատճառով, Cube-ը որոշում է փոփոխել այն։ Հայտնելով, որ չէին սպասում հասարակության կողմից նման արձագանքի, քանի որ այդ դուետը կազմավորվել էր երկրպագուների համար։ Հունվարի սկզբին դուետը ավարտում է իր պրոմոշրջագայությունը։ Cube-ն ասում է, որ Հյոնան պետք է պատրաստվի 4Minute-ի վերադարձին, իսկ Հյոն Սընը պատրաստվում է իր խմբի շուրջերկրյա շրջագայությանը։ Trouble Maker-ը երկար ժամանակ զբաղեցնում էր հիթ-շքերթների առաջին հորիզոնականները, նրանք ստացել են 3 մրցանակ։

2012: 4Minute-ի վերադարձը, Հյոնա x SPICYCOLOR, Նոր ճապոնական սինգլ, Հյոնայի մենակատարային վերադարձ[խմբագրել | խմբագրել կոդը]

Մարտի վերջին Cube-ը թողարկում է թիզեր-նկար։ Դա մի նուրբ կոնցեպցիայով լուսանկար էր և երկրպագուներին սկսեց թվալ, որ նոր ալբոմը կլինի «Heart To Heart»-ին։ Սակայն մի քանի օր անց Cube-ը թողարկեց ևս մեկ, ամբողջովին տարբերվող թիզեր-լուսանկար վամպիրային կոնցեպցիայոց։ 4NIA-ները հասկանում են, որ առաջին թիզերն ընկերությունը թողարկել էր, որպեսզի խառնի բոլոր խոսակցությունները 4Minute-ի վերադարձի մասին։ Ապրիլի 9-ին թողարկվում է ալբոմն ու «Volume Up» տեսահոլովակը[9]։ 4Minute-ը գրավում է հիո-շքերթների առաջին հորիզոնականները։

Նույն տարվա մարտին Հյոնան բացում է սեփական ապրանքանիշը՝ «Հյոնա և Spicycolor(Կենդանի գույն)», իր հավաքածուի ստեղծման համար նրան ոգեշնչել էին 50-60-ականների հագուստների կոնցեպցիաները, դրա համար էլ նրա հագուստը միշտ «ռետրո, շքեղություն և սեքսուալություն» ոճում էր։ Հյոնան ինքն է մասնակցություն ունեցել այդ գործընթացում՝ սկսած հագուստի մշակումից, նախագծումից, անգամ իր վրա է վերցրել նկարահանումների գլխավորությունը։ Իր հագուստի հավաքածուն նա մեկնաբանել է այսպես. «Չնայած նրան, որ ես արտիստ եմ, ես ցույց կտամ շատ հասկացություններ այս ապրանքանիշի սեքսուալության մասին, որը կթողարկվի մարտի վերջին։ Ես շատ համառորեն եմ աշխատում, ցանկանում եմ ցուցադրել ոչ միայն սեքսուալություն, այլ նաև նորաձևություն ու ոճ։ Այս գարնանը կարելի է խառնել ցանկացած բան ժանյակի հետ ու ստանալ նոր ոճային տեսք։»

2012 թվականի հուլիսին Հյոնան մասնակցություն է ունեցել PSY-ի «Gangnam style» երգի տեսահոլովակի նկարահանմանը, իսկ օգոստոսին թողարկվել է նույն երգի կանացի տարբերակը «Oppa Is Just My Style» անունով, որտեղ Հյոնան նաև երգում է[10]։

Հուլիսի սկզբներին խումբը հայտնում է իր նոր ճապոնական սինգլի՝ «Love Tension»-ի թողարկման մասին։ «Love Tension»-ը վերջին ութ ամիսների ընթացքում 4Minute-ի առաջին ճապոնական սինգլն էր, որին վերագրվում է փոփ-ռելիզ վառ երաժշտությամբ։ Քանի որ այն հանդիսանում էր զույգային թրեք, սինգլի մեջ ներառվում է նաև «Volume Up»-ը, որը թողարկվել էր նույն տարի Կորեայում։ Սինգլի ռելիզը կայացել է օգոստոսի 22-ին, իսկ երաժշտական տեսահոլովակը թողարկվել է օգոստոսի 5-ի կեսգիշերին։

Հոկտեմբերի 22-ին Հյոնան թողարկում է իր «Melting» մենակատարային ալբոմը։ Առաջին անգամ է նա այս ալբոմում իրեն փորձում երգերի հեղինակ։ Գլխավոր «Ice Cream» երգի տեսահոլովակը[11] երեք օրվա ընթացքում գրանցել է 10 միլիոն դիտում։ Մեկ շաբաթվա ընթացքում վաճառվել է երգի 450,000 թվային օրինակներ։ Ըստ ամերիկյան հայտնի «The Huffington Post» կայքի, այս երգի տեսահոլովակը ներառվել է շաբաթվա Թոփ-9 լավագույն տեսահոլովակների մեջ։ Բրիտանական «The Guardian» թերթը արտահայտվել է Հյոնայի մասին. «Եթե ինչ-որ մեկը պետք է հայտնիության հասներ արտերկրում PSY-ից հետոմ ապա դա պետք է լիներ Հյոնան։»

2013։ Նոր ենթախումբ, 4Minute-ի վերադարձը, Trouble Maker-ի վերադարձը[խմբագրել | խմբագրել կոդը]

Տարեսկզբին, Cube Ent.-ը հայտարարեց, որ իր առաջին վերադարձին է պատրաստվում նոր ենթախումբ։ Ընկերության գլխավոր Հոն Սըն Սոնն ասում է, որ որոշել են միավորել Գայունին ու Ջիյունին, 2011 թվականի Լոնդոնում կայացած իրենց Unaited Cube-ի ժամանակ «Blow» զուգերգից հետո։ Զուգերգը հայտնի էր երկրպագուներին որպես «Սանգյուն» (հանգըլ` 쌍윤) (առաջին մասը հանգըլից թարգմանաբար նշանակում է «երկվորյակներ», իսկ երկրորդը նրանց անունների ընդհանուր մասն է «Յուն»)։ Միայն թե, «Սանգյուն» անվանումը համարեցին փոքր-ինչ անհամապատասխան խմբի անվանման հետ, դրա համար այն կրճատեցին մինչև «2Yoon»։

Հունվարի 7-ին պաշտոնապես հայտարարվել էր, որ «2Yoon»-ը կթողարկի իր առանելույթային ալբոմը հունվարի կեսերին։ Այդ ժամանակահատվածում թողարկվեց 4 թիզեր-տեսահոլովակներ, որոնցից մեկի մեջ իր մասնակցույթունն ունեցավ հաղորդավար Ջոն Հյոն Դոնը, ով ավելի հայտնի է «Weekly Idol»-ից։

«Harvest Moon» ալբոմը և նրա գլխավոր «24/7» երգը թողարկվեցին հունվարի 17-ին[12]։ Իսկ բեմ «2Yoon»-ը բարձրացել է հունվարի 18-ին և այն հեռարձակվել է M! Countdown-ում։

Ապրիլի կեսին հայտարարվեց խմբի վերադարձի մասին։ Այս անգամ աղջիկները բեմ են բարձրանում զոմբիների կերպարով։ Նրանք թողարկեցին մինի-ալբոմ «Name Is 4minute» անունով, որի գլխավոր երգը «What’s Your Name?»-ն էր[13]։ Պաշտոնական տեսահոլովակը թողարկվում է ապրիլի 25-ին։ Աղջիկները ելույթ ունեցան «Music Core»-ի բեմում ապրիլի 27-ին։ Այդ վերադարձը մինչ այժմ չի անհետանում ինչպես երկրպագուների, այնպես էլ հակա-երկրպագուների բերաններից։ Աղջիկները մրցանակ ստացան «Inkigayo»-ում մայիսի 26-ին, շրջանցելով այնպիսի կատարողների ինչպիսիք են Լի Հյորին (Bad Girl խմբից) և 2PM-ը։

Արդեն ամռանը 4Minute-ը վերադարձավ «Is It Poppin?» երգով[14]։ Այդ ամառային սինգլը նրանք նվիրեցին 4NIA-ներին, ովքեր միշտ աջակցում են իրենց։

Տարեվերջին, Cube-ը ուրախացրեց երկրպագուներին և հայտարարեց Trouble Maker-ի վերադարձի մասին։ Թողարկելով թիզեր-տեսահոլովակը, Cube-ը արթնացնում է երկրպագուների երևակայությունը։ Հոկտեմբերի 28-ին թողարկվում է «Chemistry» ալբոմն ու գլխավոր «Now» երգը[15]։ Դուետը բեմ է բարձրանում նոյեմբերի 2-ին։ Այս երգը դառնում է Հարավային Կորեայի հիթերից մեկն ու գրավում All KiLl կոչումը Կորեայի բոլոր հիթ-շքերթներում։ Ինչպես նաև Trouble Maker-ը ստանում է 9 մրցանակներ այնպիսի շոուներում, ինչպիսիք են M! Countdown-ը, Music Core-ը, Inkigayo-ն և Show Champion-ը։

Սեպտեմբերին 4Minute-ն ավարտում է ճապոնական Universal Music-ի հետ պայմանագիրը, և փակում խմբի ճապոնական կայքը, ինչպես նաև երկրպագուների «4Nia Japan» կայքը[16]։

2014։ Նոր ալբոմ ու խմբի վերադարձ, Հյոնայի վերադարձ[խմբագրել | խմբագրել կոդը]

2014 թվականի հունվարի 20-ին Brave Brothers խումբը թողարկում է «Only Gained Weight» սինգլը, որում մասնակցություն են ունեցել 4Minute խմբի Հյոնան, Գայունն ու Սոհյոնը։ Սինգլը զբաղեցրել է Melon[17] և Gaon[18][19] հիթ-շքերթների հինգերորդ հորիզոնականները։

Խմբի հինգերորդ «4Minute World» մինի-ալբոմն իր ուղեկից «Whatcha Doin' Today?» երգով թողարկվել է մարտի 17-ին[20][21]։ Խումբը կորեական տարբեր հիթ-շքերթներում այս երգի առաջխաղացմանն է նպաստում «Wait A Minute» երգին զուգընթաց։ Այդ հիթ-շքերթների մեջ են մտնում KBS Music Bank, MBC Show! Music Core, SBS Inkigayo և Mnet M! Countdown շոուները։ Այս սինգլը դարձել է խմբի առաջին սինգլը, որը առաջնելույթ է ունեցել Կորեայում առաջին հորիզոնականով։ Մարտի 30-ին 4Minute-ը հաղթում է 2NE1 և Girls' Generation խմբերին Inkigayo-ում։ Իսկ ապրիլի 3-ին նրանք հաղթում են նաև Ճապոնիայի M! Countdown-ում։ Հունիսի 7-ին 4Minute-ը կատարել է «Whatcha Doin' Today» երգը Dream Concert-ի ժամանակ, այլ քեյ-փոփ այդոլների հետ, ինչպիսիք են նույն լեյբլի հովանավորությամբ գտնվող Beast, Apink և Btob խմբերը։ Հոկտեմբերի 17-ին, Սոննամում կայացած համերգի ժամանակ, 16 մարդ մահացել, սիկ 11 մարդ վիրավորվել են դժբախտ պատահարի հետևանքով, որը կապված էր օդափոխական ցանցի հետ[22]։ Հոկտեմբերի 28-ին խումբը «Style Icon Awards»-ի ժամանակ ընտրվել է 10 հաղթողների մեկը որպես ամենանորաձև, ոճային ու նորաձևության վրա ազդող խումբ։

2014 թվականի հուլիսի 27-ին խմբի Youtube-յան էջում տեղադրվում է Հյոնայի նոր «Red» երգի տեսահոլովակը[23]։

2015 և 2016։ «Crazy» և «Act7»[խմբագրել | խմբագրել կոդը]

2015 թվականի հունվարի 26-ին Cube Entertainment-ը ցուցադրեց, որ 4Minute-ը կթողարկի նոր թրեք իր նոր «Cold Rain» մինի-ալբոմից, նշելով, որ խումբն այս բալլադն առաջին անգամ թողարկել է որպես սինգլ[24]։ Փետրվարի 9-ին խումբը թողարկում է իր թվով վեցերորդ «Crazy» ալբոմն ու նույնանուն գլխավոր երգի տեսահոլովակը[25][26][27]։ Նրանց նոր ալբոմը առաջնելույթ է ունեցել առաջին հորիզոնականով Billboard World Albums Chart-ում։ Ապրիլի 4-ին Մյանմայում կայացել է 4Minute-ի «4Minute Fan Bash in Myanmar» համերգը, որտեղ ապրում են ավելի քան 7000 երկրպագուներ[28]։

Օգոստոսի 20-ին Հյոնան թողարկում է իր հաջորդ՝ «Roll Deep» երգն ու նրա տեսահոլովակը, որտեղ մասնակցություն է ունեցել BTOB խմբի Իլհունը[29]։ 2016 թվականի հունվարի 20-ին հայտարարվում է, որ խումբը կթողարկի իր յոթերորդ «Act 7» մինի-ալբոմը փետրվարի 1-ին։ Ալբոմի գլխավոր «Hate» երգի տեսահոլովակի նկարահանման համար խումբը համագործակցել է ամերիկյան Skrillex պրոդյուսերի հետ[30]։

2016 թվականին լուրեր տարածվեցին, որ խմբի և լեյբլի միջև պայմանագրի ժամկետը լրանում է, և աղջիկները պետք է որոշում կայացնեն•՝ շարունակել խմբի գործունեությունը, թե դադարեցնել։ Ըստ հունիսի 12-ին տարածված լուրերի լեյբլը որոշել է դադարեցնել խմբի գործունեությունը, իսկ Հյոնան որոշել է երկարացնել լեյբլի հետ կնքած անձնական պայմանագիրը։ Մինչև հունիսի 15-ը մնացած անդամների մասին լուրեր չկային, սակայն հունիսի 15-ին• խմբի առաջնելույթի օրը, համացանցում տարածվեց լեյբլի կողմից հաստատված լուրեր, որոնցում նշվում էր, որ Ջիյունը, Գայունը, Ջիհյոնը և Սոհյոնը չեն ստորագրել նոր պայմանագրեր[31]։

Ենթախմբեր[խմբագրել | խմբագրել կոդը]

Ենթախումբը կազմված է Ջոն Ջիյունից և Հո Գայունից։ 2013 թվականի հունվարի 17-ին «2YOON»-ը թողարկում է իր «Harvest moon» ալբոմն ու նրան ուզեկից «24/7» երաժշտական տեսահոլովակը[32]։

Խմբի անդամներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Բեմական անուն Իսկական անուն Կարգավիճակը խմբում Ծննդյան ամսաթիվ
Ռոմանականացում Հանգըլ Ռոմանականացում Հանգըլ
Ջիհյոն 지현 Նամ Ջի Հյոն 남지현 ավագ, վոկալ 1990 թվականի հունվարի 9
Հո Գայուն 가윤 Հո Գա Յուն 허가윤 գլխավոր վոկալ 1990 թվականի մայիսի 18
Ջիյուն 지윤 Ջոն Ջի Յուն 전지윤 սաբ-վոկալ, ռեփ 1990 թվականի հոկտեմբերի 15
Հյոնա 현아 Կիմ Հյոն Ա 김현아 գլխավոր ռեփեր, գլխավոր պարող 1992 թվականի հունիսի 6
Սոհյոն 소현 Կվոն Սո Հյոն 권소현 վոկալ, ռեփ, մակնե 1994 թվականի օգոստոսի 30

Սկավառակագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Կորեական սկավառակագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Ալբոմներ։
  • 2011: 4Minutes Left
Մինի-ալբոմներ
  • 2009: For Muzik
  • 2010: Hit Your Heart
  • 2012: Volume Up
  • 2013: Name Is 4minute
  • 2014: 4minute World
  • 2015: Crazy
  • 2016: Act 7

Սինգլներ

  • 2009: Hot issue
  • 2011: Heart to Heart
  • 2013: It is poppin?

Ճապոնական սկավառակագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Ալբոմներ։
  • 2010: Diamond
  • 2012: Best of 4Minute
Մինի-ալբոմներ
  • 2010: «First/Dreams Come True»
Սինգլներ
  • 2010: «Muzik»[33]
  • 2010: «I My Me Mine»[34]
  • 2011: «Why»[35]
  • 2011: «Heart to Heart»[36]
  • 2011: «Ready Go»[37]
  • 2012: «Love Tension»[38]
  • 2016: «Hate»

Մրցանակներ և անվանակարգեր[խմբագրել | խմբագրել կոդը]

Թվական Մրցանակ Անվանակարգ Աշխատանք Արդյունք Ծանոթագրություն
2009 24th Golden Disk Awards Տարվա նորեկ 4Minute Հաղթանակ
2009 Mnet Asian Music Awards Լավագույն կին արտիստ «Hot Issue» Առաջադրված [39]
2010 Mnet Asian Music Awards Լավագույն պարային կատարում (կանացի խումբ) 4Minute Առաջադրված [40]
2010 Mnet Asian Music Awards Լավագույն կանացի խումբ 4Minute Առաջադրված [40]
2010 Mnet Asian Music Awards The Shilla Duty Free Asian Wave Award 4Minute Առաջադրված [40]
2011 Mnet Asian Music Awards Լավագույն պարային կատարում (կանացի խումբ) 4Minute Առաջադրված [41]
2011 Mnet Asian Music Awards Լավագույն կանացի խումբ 4Minute Առաջադրված [41]
2011 20th Seoul Music Awards Bonsang (Main Prize) 4Minute Հաղթանակ [42][43]
2012 21st Seoul Music Awards Bonsang (Main Prize) 4Minute Հաղթանակ [43]
2012 26th Golden Disk Awards Digital Bonsang «HuH» Հաղթանակ
2012 Mnet Asian Music Awards Լավագույն պարային կատարում (կանացի խումբ) 4Minute Առաջադրված [44]
2012 Mnet Asian Music Awards Տարվա երգ «Volume Up» Նախապես նոմինացված [44]
2013 27th Golden Disk Awards Disk Bonsang «Volume Up» Հաղթանակ [45]
2014 28th Golden Disk Awards Digital Bonsang «What's Your Name» Հաղթանակ [46]
2014 Mnet Asian Music Awards Լավագույն պարային կատարում (կանացի խումբ) «Whatcha Doin' Today» Առաջադրված [47]
2014 Mnet Asian Music Awards Տարվա երգ «Whatcha Doin' Today» Նախապես նոմինացված [47]
2014 23rd Seoul Music Awards Bonsang (Main Prize) 4Minute Հաղթանակ [48]
2015 29th Golden Disk Awards Լավագույն պարային կատարում «Whatcha Doin' Today» Առաջադրված
2015 Mnet Asian Music Awards Լավագույն պարային կատարում (կանացի խումբ) «Crazy» Առաջադրված [49]
2016 30th Golden Disk Awards Disk Bonsang «Crazy» Առաջադրված
2016 30th Golden Disk Awards Հայտնիության մրցանակ (Կորեա) 4Minute Առաջադրված
2016 30th Golden Disk Awards Համաշխարհային հայտնիության մրցանակ 4Minute Առաջադրված
2016 5th Gaon Chart K-Pop Awards Տարվա հայտնի կատարող 4Minute Առաջադրված [50]

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. «Hot Issue» երգի տեսահոլովակը Youtube կայքում
  2. «Muzik» երգի տեսահոլովակը Youtube կայքում
  3. «Change» երգի տեսահոլովակը Youtube կայքում
  4. «HUH» երգի տեսահոլովակը Youtube կայքում
  5. «I My Me Mine» երգի տեսահոլովակը Youtube կայքում
  6. «Heart to Heart» երգի տեսահոլովակը Youtube կայքում
  7. «Mirror Mirror» երգի տեսահոլովակը Youtube կայքում
  8. «Trouble maker» երգի տեսահոլովակը Youtube կայքում
  9. «Volume Up» երգի տեսահոլովակը Youtube կայքում
  10. «Oppa Is Just My Style» երգի տեսահոլովակը Հյոնայի մասնակցությամբ
  11. «Ice Cream» երգի տեսահոլովակը Youtube կայքում
  12. «24/7» երգի տեսահոլովակը Youtube կայքում
  13. «What’s Your Name?» երգի տեսահոլովակը Youtube կայքում
  14. «Is It Poppin?» երգի տեսահոլովակը Youtube կայքում
  15. «Now» երգի տեսահոլովակը Youtube կայքում
  16. «4NIA JAPANより会員の皆さまへ重要なお知らせ» (Japanese). UM360.Inc, Playcube.Inc, Adways Entertainment Co., Ltd & ROM SHARING INC. 2013 թ․ օգոստոսի 23. Արխիվացված է օրիգինալից 2014 թ․ փետրվարի 3-ին. Վերցված է 2014 թ․ հունվարի 27-ին.{{cite web}}: CS1 սպաս․ չճանաչված լեզու (link)
  17. Lee (이), EunJung (은정) (2014 թ․ հունվարի 20). 포미닛, 용감한형제 곡 '살만찌고'…4개 차트 1위 [4Minute, Brave Brothers' song 'Only Gained Weight'... first on four charts]. Yonhap (Korean). Վերցված է 2014 թ․ հունվարի 28-ին.{{cite news}}: CS1 սպաս․ չճանաչված լեզու (link)
  18. «Արխիվացված պատճենը». Արխիվացված է օրիգինալից 2014 թ․ մարտի 2-ին. Վերցված է 2014 թ․ մարտի 2-ին.
  19. «GAON DIGITAL CHART (Week 5 of 2014)». Gaon. Վերցված է 2014 թ․ մարտի 7-ին.
  20. Yun, Chloe (2014 թ․ մարտի 7). «4minute Releases New EP Album '4MINUTE WORLD' in March – Yahoo Celebrity Philippines». Yahoo Celebrity. Philippines. BNT News. Արխիվացված է օրիգինալից 2014 թ․ մարտի 7-ին. Վերցված է 2014 թ․ մարտի 7-ին.
  21. «Whatcha Doin' Today?» երգի տեսահոլովակը Youtube կայքում
  22. «K-Pop Tragedy: At Least 16 Dead at 4Minute Concert in South Korea». Billboard. Associated Press. 2014 թ․ հոկտեմբերի 17. Վերցված է 2014 թ․ հոկտեմբերի 17-ին.
  23. «Red» երգի տեսահոլովակը
  24. Benjamin, Jeff (2015 թ․ հունվարի 26). «Watch 4Minute Reveal Their Soft Side on New 'Cold Rain' Ballad». Billboard.
  25. «4Minute comeback fierce with 'Crazy' MV». SBS PopAsia. 2015 թ․ փետրվարի 8.
  26. Lim Jeong-yeo (2015 թ․ փետրվարի 9). «4Minute gets 'Crazy'». Kpop Herald. Herald Corporation.
  27. «Crazy» երգի տեսահոլովակը Youtube կայքում
  28. [1]
  29. «Roll Deep» երգի տեսահոլովակը Youtube կայքում
  30. «Hate» երգի տեսահոլովակը Youtube կայքում
  31. Նորություն խմբի մնացած անդամների մասին
  32. 4minuteofficial (2013 թ․ հունվարի 16). «2YOON - '24/7' (Official Music Video)». YouTube. Վերցված է 2013 թ․ փետրվարի 25-ին.{{cite web}}: CS1 սպաս․ թվային անուններ: authors list (link)
  33. «Muzik» երգի ճապոնական տեսահոլովակը
  34. «I My Me Mine» երգի ճապոնական տեսահոլովակը
  35. «Why» երգի ճապոնական տեսահոլովակը
  36. «Heart to heart» երգի ճապոնական տեսահոլովակը
  37. «Ready go» երգի ճապոնական տեսահոլովակը
  38. «Love tension» երգի ճապոնական տեսահոլովակը
  39. «2009 Mnet Asian Music Awards Part1». mwave.interest.me. 2009 թ․ նոյեմբերի 21. Արխիվացված է օրիգինալից 2018 թ․ հոկտեմբերի 25-ին. Վերցված է 2015 թ․ դեկտեմբերի 13-ին.
  40. 40,0 40,1 40,2 «Winners at the 2010 Mnet Asian Music Awards!». allkpop.com. 2010 թ․ նոյեմբերի 28. Վերցված է 2015 թ․ դեկտեմբերի 13-ին.
  41. 41,0 41,1 «Winners from the 2011 Mnet Asian Music Awards». allkpop.com. 2011 թ․ նոյեմբերի 29. Վերցված է 2015 թ․ դեկտեմբերի 13-ին.
  42. «Winners for the 20th High 1 Seoul Music Awards». amerashii.wordpress.com. 2011 թ․ հունվարի 20. Վերցված է 2015 թ․ դեկտեմբերի 13-ին.
  43. 43,0 43,1 «Արխիվացված պատճենը». Արխիվացված օրիգինալից 2014 թ․ օգոստոսի 18-ին. Վերցված է 2014 թ․ օգոստոսի 18-ին.
  44. 44,0 44,1 «Winners from the '2012 Mnet Asian Music Awards'». allkpop.com. 2012 թ․ նոյեմբերի 30. Վերցված է 2015 թ․ դեկտեմբերի 13-ին.
  45. http://www.allkpop.com/article/2013/01/winners-from-the-27th-golden-disk-awards-day-1
  46. http://www.soompi.com/2014/01/16/exo-and-psy-take-home-daesangs-complete-list-of-winners-of-the-28th-golden-disk-awards/
  47. 47,0 47,1 «Winners from the '2014 MAMA'!». allkpop.com. 2014 թ․ դեկտեմբերի 3. Վերցված է 2015 թ․ դեկտեմբերի 13-ին.
  48. https://tw.celebrity.yahoo.com/exo-won-grand-prize-at-the-23rd-seoul-054016255.html?noredirect=1
  49. «Check out the Winners of the '2015 MAMA'!». allkpop.com. 2015 թ․ դեկտեմբերի 2. Վերցված է 2015 թ․ դեկտեմբերի 13-ին.
  50. «5th Gaon Chart K-pop Awards, Popular Singer of the Year Nominees». 5th Gaon Chart K-pop Awards. Kpop Construction. Արխիվացված է օրիգինալից 2016 թ․ հունվարի 30-ին. Վերցված է 2016 թ․ հունվարի 22-ին.

Աղբյուրներ[խմբագրել | խմբագրել կոդը]