Akamai Technologies

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Akamai Technologies
Akamaiheadquarters.jpg
Ընկերության շտաբ-գրասենյակը Մասսաչուսեթսում
Akamaiheadquarters.jpg
Տեսակ բիզնես ձեռնարկություն
Հիմնադրված է 1998
Հիմնադիր F. Thomson Leighton, Daniel Lewin և Randall Kaplan
Վայր Քեմբրիջ
Երկիր Flag of the United States.svg Ամերիկայի Միացյալ Նահանգներ
Արդյունաբերություն Հոսթինգ
Հասույթ 859 770 000 $ (2009)
Աշխատողների թիվ 2654 մարդ (2012)
Prolexic Technologies
Սեփականատեր The Capital Group Companies[1] և The Vanguard Group[1]
Կայք akamai.com
Բորսա ՆԱՍԴԱՔ
Akamai Վիքիպահեստում

Akamai Technologies, վեբ-կայքեր արագացնող ծառայությունների մատակարար, ծրագրերի և հավելվածների համար նախատեսված հարթակների մատակարար: Օգտագործում է 210 000[2] աշխարհագրորեն բաշխված սերվերներ, տվյալ ապրանքը կամ ծառայությունը հասցեատիրոջը ավելի արագ հասցնելու համար:

CDN-սերվերները Akamai-ին օգնում են ամենաշատ այցելու ունեցող կայքերում վերահսկել մարդկանց հոսքը, քեշավորել դրանց բովանդակությունը և տեղեկատվական հոսքերի գլոբալ ցանցում դրանք վերաբաշխել: CDN-սերվերները նաև օգտագործվում են DoS-հարձակումների հայտնաբերման համար:

Ակամայը հիմնադրվել է 1998 թվականին Մասաչուսեթսի տեխնոլոգիական համալսարանի ուսանող՝ Դանիել Լևինի և նույն համալսարանի մաթեմատիկայի պրոֆեսոր Թոմսոն Լեյթոնի կողմից: Լևինը զոհվել է American Airlines ինքնաթիռում 2001 թվականի սեպտեմբերի 11-ի ահաբեկչության ժամանակ:

Ընկերության գնորդներն են՝ Adobe (ծրագրերի մշակմամբ զբաղվող ամերիկյան ընկերություն), Էփլ (ամերիկյան ընկերություն), AMD (կիսահաղորդչային ընկերություն), Amazon.com (էլեկտրոնային գործառնությունների ամերիկյան ընկերություն), Autodesk (ծրագրային ապահովման մատակարար), BBC (բրիտանական հեռուստա-ռադիո և ինտերնետ հեռարձակման խոշոր ընկերություն), BenQ, Blizzard (համակարգչային խաղերի մշակող), CNET (վեբ-կայք), Եվրոպական տիեզերական գործակալություն (միջազգային կազմակերպություն), IBM (միջազգային ընկերություն), Ֆեյսբուք (սոցիալական ցանց), GitHub, L’Oréal (ֆրանսիական ընկերություն), Մայքրոսոֆթ (ամերիկյան համաշխարհային կորպորացիա), MySpace (սոցիալական ցանց), ՆԱՍԱ (Օդագնացության և տիեզերական տարածության հետազոտությունների ազգային գործակալություն), Նինթենդո (ճապոնական անդրազգային կորպորացիա), Nvidia (ամերիկյան խոշորագույն ընկերություն), PC World, Սոնի, Symantec, Red Hat, Ռոյթերս (միջազգային լրատվական գործակալություն), Siemens, RingCentral, Յահու (ամերիկյան անդրազգային համացանցային կորպորացիա), BuzzFeed:

Ակամայի առավել խոշոր մրցակիցներն են, Limelight Networks-ը և CDNetworks-ը:

Սեփականատերերը[խմբագրել | խմբագրել կոդը]

2017 թվականի դրույթյամբ Akamai Technologies-ի բաժնետոմսերի մեծամասնությունը պատկանում է ինստիտուցիոնալ ներդրողների (The Vanguard Group, BlackRock, Capital Group Companies[3]):

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]