A-300-ի ավիավթար Պարսից ծոցում

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
A-300-ի ավիավթար Պարսից ծոցում
EP-IBT-ում գրանցված նմանօրինակ A300B2-200 ինքնաթիռ
Ընդհանուր տեղեկություններ
Տեսակինքնաթիռի կործանում և ավիապատահար
Թվականհուլիսի 3, 1988
Ժամանակ10:24 IRST(06:54 UTC)
Բնութագրումօդային հարձակում
Պատճառռմբակոծվել է ամերիկյան «Վինսեննես» հռթիռային հածանավից արձակված «երկիր-օդ» հռթիռից
ՎայրՔիշ, ,
ՉվերթIR655
Թռիչքի վայրԻրան Իրան, Մերհաբադ
Վերջնական կետԱՄԷ Դուբայ, Արաբական Միացյալ Էմիրություններ
Զոհվածներ290
Վիրավորներ0
Aviation Safety Network ID19880703-0
Օդանավ
ՄոդելAirbus A300B2-203
ԱվիաընկերությունIran Air
Կողային համարEP-IBU
Արտադրման թվական1982 մարտի 16 (առաջին թռիչք)
Ուղևորներ274
Անձնակազմ16
Կենդանի մնացած0
 Iran Air Flight 655 Վիքիպահեստում

A-300-ի ավիավթար Պարսից ծոցում, ավիավթար 1988 թվականի հուլիսի 3-ին Պարսից ծոցի վրա։ Իրանական «Iran Air» ավիաընկերության A300B2-203 ինքնաթիռն իրականացնում էր Թեհրան - Դուբայ չվերթը՝ Բանդեր Աբբաս (անգլ.՝ «Bander Abbas») կանգառով։ Բանդեր Աբբասից օդ բարձրանալուց մի քանի րոպե հետո ինքնաթիռը Պարսից ծոցում խփվեց ամերիկյան «Վինսեննես» (անգլ.՝ «Vincennes») հածանավից արձակված հրթիռից։ Զոհվեցին բոլոր 290 ուղևորները, այդ թվում ինքնաթիռի անձնակազմի 16 անդամներ և 65 երեխա[1][2]։ «Վինսեննեսից» հրթիռի արձակման պահին ինքնաթիռը գտնվել է Իրանի տարածքային ջրերում[3]։

Ամերիկյան կառավարությունը հայտարարեց, որ իրանական ինքնաթիռը սխալմամբ նույնականացվել է որպես Իրանի ՌՕՈւ F-14 կործանիչ։ Իրանական կառավարությունը պնդում է, որ «Վինսեննես»-ը գիտակցաբար է հրթիռակոծել քաղաքացիական ինքնաթիռը։

Ինքնաթիռ[խմբագրել | խմբագրել կոդը]

A300B2-203 օդանավը (գրանցման համար` EP-IBU, սերիական համար` 186) բաց թողնվեց 1980 թվականին (առաջին թռիչքը իրականացվեց մարտի 16-ին)։ Նույն թվականի մարտի 30-ին հանձնվել է Iran Air իրանական ազգային ավիաընկերությանը։ Ունի 2 General Electric CF6-50C2 շարժիչներ։ Աղետի օրը թռել է ավելի քան 11497 ժամ։

Պատմություն[խմբագրել | խմբագրել կոդը]

1983 թվականին սովետական Սու-15 կործանիչը հարվածեց հարավկորեական «Բոինգ 747», ինչը առաջացրեց մեծ միջազգային աղմուկ։ Ամերիկայի նախագահ Ռոնալդ Ռեյգանը, առիթը բաց չթողնելով, Խորհրդային միությունը անվանեց «չարի կայսրություն»։ Սակայն 5 տարի անց, նույն Ռեյգանը ստիպված էր արդարանալ միջազգային հանրության առաջ. ԱՄՆ պատկանող կործանիչը ոչնչացրեց մարդատար A-300 ինքնաթիռը։Իրաքի հետ ձգվող կոնֆլիկտի ժամանակ իրանական զինված ռազմանավերը և օդուժը 1988 թվականի սկզբին սկսեցին այսպես կոչված տանկերային պատերազմ. գրոհելով Օրմուզի ծոցում քաղաքացիական նավերը, հույս ունեին, որ կկարողանան խաղտել Իրաքի հետ ծովային հաղորդակցությունը և զրկել նրան արտահանել «սև ոսկին»` նավթը, որի վաճառքից ստացված գումարով Սադդամ Հուսեյնը ձեռք էր բերում բոլոր անհրաժեշտ զինամթերքը որպեսզի շարունակեր պատերազմը։ Մինչ իրանական ավազակային հարձակումներից տուժում էին չեզոք տերությունները, ԱՄՆ սահմանափակվում էր Հոմեյինի հասցեին սպառնացող նոտաներով։ Սակայն հարվածի տակ ընկան մի քանի աստղա-զոլավոր դրոշներով տանկեր. Համաշխարհային 2-րդ պատերազմից հետո ամենամեծ ռազմածովային խմբավորումները ԱՄՆ կենտրոնացրել էր Պարսից ծոցում, ինչը հանգեցրեց իրավիճակի կտրուկ սրմանը. այն բազմապատկեց զինված հակամարտությունների հավանականությունը և բարձրացրեց քաղաքացիական թիրախների խոցելիության մակարդակը[4]։

Ամերիկյան «Վինսեննես» ռազմական հածանավը, որը ժամանել է այդ տարածք 1988 թվականի մայիսին, արդեն հունիսին դարձավ լուրջ միջադեպի մասնակից։ «Վաշինգտոն Փոստ» թղթի թղթակից Պատրիկ Թայլերը հայտնում է, որ նավի հրամանատարը «փորձեր ձեռնարկեց փոփոխություններ կատարել օդային կապի մեջ, ինչը կարող էր հանգեցնել օդում երկու մարդատար ինքնաթիռների բախման»։ Այլ կերպ ասած` «Վինսեննես»-ը ստիպեց մարդատար ինքնաթիռին փոխել իր ուղղությունը, ինչն էլ հանգեցրեց ավիավթարի։ Այդ միջադեպը տեղի ունեցավ հունիսի 8-ին և հիմք հանդիսացավ Արաբական Միացյալ Էմիրությունների կառավարության բողոքի առաջացմանը Աբու-Դաբիում գտնվող ԱՄՆ դեսպանատան առաջ։ «Նավերը մեծ վտանգ են իրենցից ներկայացնում քաղաքացիական ինքնաթիռների համար և մարդկանց կյանքեր են դրվում վտանգի տակ,- զգուշացնում էր Դուբայի ավիացիոն ծառայության ներկայացուցիչը։- Խնդիրը նրանում է, որ յուրաքանչյուր նոր ամերիկական ռազմական նավերի` Պարսկական ծոց ժամանած հրամանատար բավարար տեղեկացված չէ և չի հասկանում` ինչպես է պետք գործել մարդատար ինքնաթիռների դեպքում»։ Արաբական Միացիալ Էմիրությունների ավիացիոն դիսպետչերական ծառայության մեկ այլ ներկայացուցիչ ասում էր, որ ամերիկյան նավերի հրամանատարները ժամանակ առ ժամանակ մոլորեցրել են մարդատար ինքնաթիռների օդաչուներին։

655 չվերթի թռիչքուղին

«Վաշինգտոն Փոստ» թղթի լրագրող Թայլերը գրում է. «Վերջին տարվա ընթացքում ԱՄՆ-ի զինված ուժերը ստացել են ավելի շատ իրանունքներ Պարսկական ծոցում իրանական ուժերի ագրեսիվ գործողությունների դեմ որոշումներ կայացնելու հարցում։ Այն հարցը, թե երբ կրակ բացել, հանգիստ չի տալիս ամերիկյան հրամանատարներին այն պահից, երբ 1987 թվականի մայիսին «Սթարկ» հածանավը չկարողացավ պաշտպանվել իրաքական ինքնաթիռի ռմբակոծությունից, արդյունքում զոհվեցին 37 ամերիկյան ծովայիններ։ Այսօր ամերիկյան հրամանատարները գործում են փոքր և քաղաքացիական թիրախներով հարուստ կռվի գոտում, որը ավելի մեծ վտանգ է ներկայացնում` կապված Ռեյգանի ադմինիստրացիայի ներկայացուցչի նոր դաժան հրամանների հետ, ովքեր ցանկանում են կանխել Իրանի փորձերը գտնելու ամերիկյան քաղաքականության ճեղքվածքը»։ Հրամանատարները Պենտագոնից հրահանգ ստացան նախազգուշացնող կրակ բացել, եթե հակառակորդի գործողությունները գնահատվեն վտանգավոր[4]։ Աղետն անխուսափելի էր, և այն տեղի ունեցավ։ Պարսկական ծոցի շրջան, Օրմուզի նեղուցի մոտակայք։ Հունիսի 3, կիրակի, տեղի ժամանակով 10:54։ «Երկիր և օդ» դասի երկու հռթիռներ բաց թողնվեցին ամերիկյան «Վինսեննես» հածանավից միջազգային ուղեգծով թռչող Ա-300 ինքնաթիռի ուղղությամբ, 3 րոպե առաջ ճանաչված որպես F-14 կործանիչ[5]։ Վայրկյաններ անց հածանավի հրամանատարին հայտնեցին թիրախի ոչնչացման մասին։

Օդանավի մեջ գտնվող 290 ուխտավոները և նրա բեկորները ընկան ծովը։ F-14 կործանիչի վարկածը, որը մոտենում էր հածանավին «թշնամական մտադրությամբ», հայտնում են Պենտագոն։ Ոչ մեկ դեռ չգտիեր, որ անկախության օրը, որն ԱՄՆ-ում նշվում է հունիսի 4-ին, Իրանում կհայտարարվեր ազգային սուգի օր։ Իրանի հոգևոր առաջնորդ այաթոլլա Հոմեյնին, ով գլխավորում էր «տանկերային պատերազմը» Իրաքի դեմ, զինակոչեց իր համախոհներին պատասխանել հարվածով և պայթեցնել ինչ-որ մի ամերկյան ինքնաթիռ։ Համաձայն «ԻՐԱՆ» իրանական գործակալության հայտարարության` «Իրան-Էյր» կազմակերպությանը պատկանող դեպի Դուբայ չվերթ կատարող A-300 ինքնաթիռը սկսել է թռիչքը Բանդար Աբբաս քաղաքից։ Օդաչուի վերջին շփումը օդանավակայանի դիսպեչերների հետ ֆիկսվել է ուղիղ 10:54 րոպեին։ 43 վայրկյան հետո տեղի է ունեցել աղետը։ Պաշտոնական Վաշինգտոնը տարածեց աղետի պատճառի իր վարկածները։ Կիրակի հունիսի 3-ին 1988 թվականին «Վինսեննես» հածանավը, «Մոնտգոմերի» ֆրեգատը[Ն 1] և «Ջոն Հ. Սայդերը» մարտական հերթապահության մեջ էին։ Տեղի ժամանակով առավոտյան 10:00-ին ռադիոտեղորոշիչները հայտնաբերեցին Իրանի ռազմածովային ուժերի 3 հռթիռային ռազմանավեր, որոնք շարժվում էին դեպի դանիական «Քարոմա Մայերսկ»-ի ուղղությամբ։ «Մանտգոմերին» շտապում է օգնության դանիացիներին և կրակ բացեց իրանական ռազմական նավերի ուղղությամբ։«Վինսեննեսի» տախտակամածից թռած ուղղաթիռի ուղղությամբ նույնպես իրանական ռազմանավերը կրակ են բացել։ Հածանավը շարժվում է դեպի դեպքի վայր. 10:42 կրակ բացեց ռազմանավերի վրա և նրանցից երկուսին հարվածեց։ 5 րոպե անց ռադիոորոշիչների էկրաններին ի հայտ է գալիս «չբացահայտված ինքնաթիռ», որը շարժվում էր դեպի «Վինսեննես»-ը[4]։ Ինքնությունը պարզող համակարգը ցույց տվեց, որ օդային նավը փոխանցում էր իրանական կործանիչների կողմից օգտագործվող ազդանշաններ։ Համաձայն ամերիկյան ռազմային կանոնադրության` նավի հրամանատարը կարող է ընդունել անհատական որոշում և կրակ բացել ինքնաթիռի ուղղությամբ, եթե այն մոտեցել է 32 կմ։ 10:51 րոպեին մարդատար ինքնաթիռը հատել է այդ սահմանը, և համակարգչային համակարգը մեքենայաբար պատրաստեց «Ստանդարտ-2» «երկիր և օդ» դասակարգի երկու հռթիռներ մարտական պատրաստվածության։

Հրամանատար Ռոջերսը նախազուշացումներ ուղարկեց։ Նրան թվացել է, թե օդանավը դուրս է եկել զենիթից և հավաքելով արագություն կարծես ցանկացել է հարձակվել նավի վրա։ Ընտրության տարբերակ չէր մնում. հռթիռի ազդեցության նվազագույն շառավիղը կազմում է 10 կմ։ 10:54:43 վայրկյանին, երբ օդանավը հասավ ծովի մակերևույթից 14 կմ նշագծի վրա, հրամանատարը արձակեց երկու հռթիռներ։ Համենայն դեպս դրանցից մեկը հարվածեց մարդատար օդանավը. այն պայթեց և խորտակվեց ջրում։

Մի քանի ժամ անց Իրանի արտգործնախարար Ալի Ակբար Վելայաթին հանդես եկավ հայտարարությամբ. «Վաշինգտոնը գործնականորեն ընդունեց իր հանցագործությունը` թույլ տալով, որ իր զինված ուժերը հռթիռակոծեն իրանական ռազմական ինքնաթիռ։ Ոչ մի իրանական ռազմական ինքնաթիռ այդ ժամանակ այդ շրջանում չի եղել։ Ամերիկյան հռթիռները ոչնչացրել են մարդատար օդանավ, որը կատարում էր չվերթ դեպի Դուբայ»։ Պարսկական ծոցի շրջանի թղթերը քննադատում էին ամերիկյան զինվորականներին։

Արաբական Միացյալ Էմիրությունների «Հալիջ թայմս» թուղթը գրում է, որ պետք չէ անտարբեր նայել ողբերգությանը. «Ավելի քան 300 անմեղ մարդիկ զոհ դարձան մի քանի ամիս շարոնակվող Պարսից ծոցի ռազմականացման պատճառով»։

ԱՄՆ նախագահ Ռոլանդ Ռեյգանը ստիպված եղավ կատարել հատուկ հայտարարություն։ Նա իր վրա վերձրեց ամերիկյան ռազմածովային ուժերի կողմից իրականացված իրանական օդանավի կործանման պատասխանատվությունը` բնութագրելով այդ կործանումը ինչպես «սարսափելի մարդկային ողբերգություն»։ Սակայն նախագահը նշեց նաև, որ հռթիռները արձակվել են ինքնապաշտպանության նպատակով։ Հածանավը գործել է համապատասխան բոլոր հրահանգներով, այն բանից հետո, երբ օդանավը ոչ մի կերպ չի արձագանքել բազմիցս կրկնվող զգուշացումները։

Ռեյգանը, չնայած ընդունեց իր մեղքը, բայց և այնպես հայտարարեց, որ ԱՄՆ-ի 25-30 նավերից կազմված ռազմածովային ուժերը, որոնք կոչված են պաշտպանել ծովային ուղիները իրանական հարձակումներից, առանց փոփոխության կշարունակեն մնալ իրենց տեղերում[4]։

«Վինսեննես»[խմբագրել | խմբագրել կոդը]

«Վինսեննեսը» պատկանում է «Տիգոնկերոգ» խմբի հածանավին, որը սկսելու էր իր ռազմական գործունեությունը 1983 թվականին։ Նմանատիպ հածանավերը ունեին ժամանակակից բազմաֆունկցիոնալ «Իջիս» զենքերի համակարգ։ Նրա կազմության մեջ մտնում են զենիթային ղեկավարվող «Ստանդարտ-2» հռթիռներ, ռադիոորոշիչների կայանք, որոնք ապահովում են շրջանաձև տեսանելություն, հայտնաբերում։ Նրա արձակած ձայների բնույթից կարելի է որոշել կեղծ թիրախները։ Բացի այդ համակարգը կարողանում է որոշել պոտենցիալ վտանգավոր թիրախները, լավագույնս դրանք դասաբաշխել տարբեր տեսակի զենքերի միջև։ Մի խոսքով, տեխնիկապես հածանավի համակարգը պետք է կանխեր աղետը։

Իրանի խնդրանքով գումարվեց ՄԱԿ-ի Անվտանգության Խորհրդի հրատապ նիստ` քննարկելու Պարսից ծոցում ամերիկյան հածանավից արձակված հռթիռներից կործանված 290 հոգանոց իրանական մարդատար օդանավի հարցը։ Առաջինը հուլիսի 14-ին ելույթ ունեցավ Իրանի արտգործնախարար Ալի Ակբար Վելայաթին։ Նրա կեսժամյա խոսքում հնչեց և զոհվածների մորմոքը, և ԱՄՆ-ի գոծողությունների զայրալից քննադատությունը և օգնության կոչը միջազգային հասարակությանը։ Վելայաթին բերեց հունիսի 3-ի բոլոր մանրամասները, օդաչուների և դիսպեչերների հետ խոսակցության սղագրությունը թռիչքի վերջին 7 րոպեներին ընթացքում, վերջին խոսակցությունը դարձավ ճակատագրական։ Օդաչուի խոսքերն են. «ամեն ինչ լավ է»,- սա այն է, ինչ լսել է դիսպեչերը։ Հետո կապը ընդհատվել է[4]։

Հետո իրանական նախարարը հայտարարեց. «Եթե նույնիսկ ընդունենք ամերիկյան պնդումները, որ դա դժբախտ պատահար է, դա ոչ մի կերպ չի նվազեցնում ԱՄՆ-ի պատասխանատվությունը»։ Պատասխան խոսքում ԱՄՆ վարչապետ Բուշը իր վրա վերձրեց Իրանի ողբերգության ողջ պատասխանատվությունը։ Սակայն շուտով ԱՄՆ հասավ իր նպատակին և նրան անմեղ ճանաչեցին։

Եվ մեկ այլ հետաքրքիր շտրիխ։ Ազդեցիկ «Նյու ռիփաբլիկ» թերթը հրատարակված հոդվածում գրում է. «Հունիսի 3-ի ողբերգակակ սխալի առաջնային աևդարացումները հանդարտվում են, ամեն ինչ դառնում է ակնհայտ. Մենք պարտավոր ենք ներողություն խնդրել ԽՍՀՄ-ից մեր էժանագին արձագանքի համար 1983 թվականին տեղի ունեցած ԿԱԼ-007 օդանավի հետ կապված միջադեպի համար։ Մեր զոհերը գտնվում էին ռազմական օդում ռազմական գործողությունների վերևում։ Մյուս կողմից նրանց զոհերը գտնվում էին սովետական տարածքում։ Պարզ է, որ մեր ռեակցիան ԿԱԼ-007-ին ցինիկ պրոպագանդիայի մի մասն է և տեխնոլոգիական բարձրամտության արդյունք. իբր թե մեր հետ չէր կարող նման բան տեղի ունենալ»[4]։

Զոհվածների քաղաքացիություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Քաղաքացիություն Ուղևորներ Անձնակազմ Ընդհանուր
{{{2}}} Իրան 238 16 254
{{{2}}} Արաբական Միացյալ Էմիրություններ 13 0 13
{{{2}}} Հնդկաստան 10 0 10
 Պակիստան 6 0 6
{{{2}}} Հարավսլավիա 6 0 6
{{{2}}} Իտալիա 1 0 1
Ընդհանուր 274 16 290[1]

Ամերիկյան կառավարության պաշտոնական կարծիքը[խմբագրել | խմբագրել կոդը]

1987 թվականին «Վինսեննես» հածանավի առաջնային հրապարակից հռթիռը պատրաստվել է ելընթացի։ Այս նույն գործարկման նպատակային ուղվածությունը կիրառվել է IR655 չվերթ իրականացնող օդանավը հարվածելու համար։

Համաձայն ամերիկյան կառավարության պաշտոնական հայտարարությունների` «Վինսեննես» հածանավը սխալմամբ օդանավը ճանաչել է որպես իրանական գրոհող ինքնաթիռ։ 655 չվերթ իրականացնող օդանավի թռիչքի պրոֆիլը հիշեցրել է հարձակման պատրաստվող F-14A «Տոմկետ» կործանիչը։ Բացի այդ օդանավը դուրս է եկել Բանդեր Աբբաս օդանավակայանից, որը հանդիսանում էր ոչ միայն առևտրական, այլ նաև իրանական F-14 կործանիչների բազավորման կայան։ Ըստ այդ նույն աղբյուրների` հածանավը մի քանի անգամ (11 անգամ) փորձել է ռադիոյի միջոցով կապ հաստատել 655 չվերթ կատարող օդանավի հետ, սակայն պատասխան չի ստացել։ Ընդ որում 3 հաղորդագրությունները ուղարկվել են քաղաքացիական հաճախականությամբ, Վինսեննես թիմը հաղորդակցվելու ժամանակ չի օգտագործել իրանական ինքնաթիռի հատուկ ծածկագիր։ 10:24 UTC հածանավը արձակել է SM-2MR հռթիռը 20 կմ հեռավորության վրա գտնվող անհայտ թռչող օբյեկտի ուղղությամբ։ Հռթիռը հարվածել է օդանավին` բաժանելով այն 2 մասերի։ Ոչնչացնելուց հետո միայն օդանավը ճանաչվեց որպես մարդատար։ Այս վարկածը շարադրված է ծովակալ Ուիլյամ Ֆոգարտի զեկույցում,ով ղեկավարում էր այս միջադեպի պաշտոնական հետաքննությունը։ Զեկույցը գաղտնազերծվեց և միայն մասամբ հրատարակվեց. առաջին մասը հրատարակվեց 1988 թվականին, իսկ երկրորդը` 1993 թվականին։Զեկույցում արված եզրակացությունները մեծ քննադատական ալիք բարձրացրեցին։ պաշտոնական զեկույցում միջադեպի հիմնական պատճառներից մեկը անվանվում է պատերազմական պայմաններում գործող Վինսեննես թիմի հոգեբանական վիճակը, ինչպես նաև կործանիչի պրոֆիլի նմանությունը։ Հիմնականում Ամերիկայի իշխանությունը եղածը դիկարկում է որպես պատերազմական միջադեպ և համարում է, որ հածանավի թիմը գործել է համաձայն ընթացիկ հանգամանքների։ Հետագայում հածանավի հրամանատարը 1987-1989 թվականների ընթացքում հաջող ծառայության համար պարգևատրվել է «Պատվո լեգեոնի» շքանշանով։

Իրանի տեսակետը[խմբագրել | խմբագրել կոդը]

Իրանական կառավարությունը քաղաքացիական ինքնաթիռի հարձակումը համարում է դիտավորյալ հարձակում։ Իրանը փաստացի համարում է, որ Իրաքն ու Իրանը այդ ժամանակ գտնվում էին չհայտարարված պատերազմում, ընդ որում ԱՄՆ հանդես էր գալիս Իրաքի կողմից` ցուցաբերելով նրան ռազմական և քաղաքական օգնություն։ Իրանը քաղաքացիական օդանավի հարձակումը դիտարկում է, որպես ագրեսիայի հարձակում, որպեսզի ճնշում գործադրի իրանական կառավարության վրա իրանական-իրաքական պատերազմում հաշտության կնքման նպատակով[6]։

Փոխհատուցում[խմբագրել | խմբագրել կոդը]

1988 թվականի հուլիսի 11-ին Ռոնալդ Ռեյգանը հայտարարեց, որ Միացյալ Նահանգները կառաջարկեն զոհվածների ընտանիքներին փոխհատուցել առանց իրավաբանական պատասխանատվության ընդունման (անգլ.՝ ex gratia1989 թվականին հայտարարվեց, որ առաջարկվող փոխհատուցումը կազմում է 250000 դոլլար աշխատող զոհվածների ընտանիքներին և 100000 դոլլար նպաստառու զոհվածների ընտանիքներին[7]։ 1989 թվականի մայիսի 17-ին Իրանը հայց ներկայացրեց ԱՄՆ-ի դեմ ՄԱԿ-ի գրասենյակ վնասի փոխհատուցման և ԱՄՆ-ին մեղավոր ճանաչելու պահանջով[8]։ 1996 թվականի փետրվարին ԱՄՆ-ի և Իրանի միջև կնքվեց հաշտության պայմանագիր, ինչից հետո դատական գործը փակվեց։ Պայմանագրի համաձայն ԱՄՆ պարտավորվում էր վճարել 131,8 մլն. դոլլար փոխհատուցում, իսկ Իրանը հրաժարվում է աղետի հետ կապված հետագա պահանջներից[9]։ Հայտնելով իր կարեկցանքը մարդկանց զոհվելու կապակցությամբ և անվանելով կատարվածը ահավոր մարդկային ողբերգություն` այնուամենայնիվ ԱՄՆ կառավարությունը պաշտոնապես չընդունեց իր մեղքը և ներողություն չխնդրեց կատարվածի համար[10]։ Այս կոնտեկստում Իրանի և ԱՄՆ հետ կապված հոդվածներում և գրքերում շատ հաճախ է մեջբերվում ԱՄՆ վարչապետ Ջորջ Բուշի խոսքերը. «Ես երբեք ներողություն չեմ խնդրի Ամերիկայի Միացյալ Նահանգների համար` չնայած ոչ մի հանգամանքի» (անգլ.՝ «I will never apologize for the United States of America, I don’t care what the facts are»

Մշակութային տեսանկյուններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Iran Air ավիաընկերության 655 չվերթի ողբերգության մոտիվներով նկարահանվել է կանադական 3 եթերաշրջանից կազմված «Ավիավթարների բացահայտում» փաստավավերագրական հեռուստասերիալի «Նույնականացման սխալները» սերիան։
  • 655 չվերթի ողբերգությունը հիշատակվում է Ի.Ա. Մուրամովայի «100 հզոր ավիավթարներ» գրքի «A-300 օդանավը խփվեց ԱՄՆ-ի հածանավից» գլխում։

Ենթադրյալ փաստեր[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Նավի անձնակազմը շփոթության պատճառով անհապաղ չէր խորհրդակցել ինքնաթիռի առևտրային ժանանակացույցը, որը գտնվում էր տարբեր ժամային գոտիներում. նախատեսվող թռիչքների ժամանակացույցը հիմնվում էր «Bandar Abbas» օդանավակայանի ժամանակացույցի հիման վրա` մինչ «Վինսեննես» հածանավը գտնվում էր Բահրեյնում։ Օդանավի թռիչքը նախատեսվածից 27 րոպե ուշ է եղել։ Մարտական ինֆորմացիայի կենտրոնը (անգլ.՝ CIC), որի կրակները ամեն անգամ առկայծում էին, երբ «Վինսեննես» հածանավը կրակում էր, շատ մութ է եղել։ Դա հատուկ էր արված Էնդրյու Անդերսոնի համար, ով առաջին անգամ հետևելու էր ռադիոլոկացիոն 655 թռիչքը։ Ինչպես նաև նրա համար, որպեսզի տարբերակվեր մարդատար օդանավը մարտականից։ Քանի որ նա փնտրում էր ռազմածովային առևտրային չվերթների ցուցակի մեջ ավելացնելուն, ակնհայտ է, որ նա բաց է թողել 655 չվերթը, քանի որ շատ մութ է եղել[11]։
  • Ըստ պնդումների` «Վինսեննես» հածանավը ներգրավված է եղել գործողությունների մեջ` օգտագործելով կեղծ բեռնատար նավեր իանական հրետանավակի դեմ պայքարում։ Այդ պահանջները մերժվեցին «Ենթահանձնաժողովի և Զինված ծառայությունների կոմիտեի» առաջ լսումների ժամանակ, Ներկայացուցիչների պալատում, Հարյուր Երկրորդ Վեհաժողովում, 1992 թվական, հուլիսի 21։ Նախնական պահանջները այն մասին, որ «Վինսեննես» հածանավը եկել էր օգնելու բեռնատարերին Իրանի հրետանավակների դեմ պայքարում, նույնպես բացառվեց[12]։

Քարտեզ[խմբագրել | խմբագրել կոդը]

A-300-ի ավիավթար Պարսից ծոցում (Իրան)##
A-300-ի ավիավթար Պարսից ծոցում (Իրան)
Թեհրան
Դուբայ
Վթարի վայր
A-300 ինքնաթիռի վթարը Պարսից ծոցում

Նշումներ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. եռակայմ հետախուզանավ

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. 1,0 1,1 Islamic Republic of Iran. Memorial of the Islamic Republic of Iran in the Case Concerning the Aerial Incident of 3 July 1988 (Islamic Republic of Iran v. United States of America) Արխիվացված 17 Հուլիս 2013 Wayback Machine. p. 15. 24 July 1990.(անգլ.)
  2. «Уничтожение американским крейсером иранского аэробуса (1988 г.)». Russsia Liberator. 2015 թ․ դեկտեմբերի 25. Արխիվացված է օրիգինալից 2015 թ․ դեկտեմբերի 30-ին. Վերցված է 2016 թ․ հուլիսի 12-ին.
  3. «Катастрофа A300 над Персидским заливом(Америкосы сбили Иранский Airbus ) / Мобильная версия Pikabu». owap.so. Վերցված է 2016 թ․ հուլիսի 11-ին.(չաշխատող հղում)
  4. 4,0 4,1 4,2 4,3 4,4 4,5 «Аэробус А-300 сбит крейсером США». flot.com. Վերցված է 2016 թ․ հուլիսի 11-ին.
  5. «Катастрофа A300 над Персидским заливом - авиакатастрофа, произошедшая 3 июля…». plus.google.com. Վերցված է 2016 թ․ հուլիսի 11-ին.
  6. Александров, Николай. «3 июля исполняется ровно 28 лет с момента катастрофы A300 над Персидским заливом». igil.info. Վերցված է 2016 թ․ հուլիսի 11-ին.(չաշխատող հղում)
  7. Statement by Assistant to the President for Press Relations Fitzwater on United States Policy Regarding the Accidental Attack on an Iranian Jetliner Over the Persian Gulf Արխիվացված 2016-03-04 Wayback Machine, July 11, 1988
  8. Aerial Incident of 3 July 1988 (Islamic Republic of Iran v. United States of America) Արխիվացված 16 Հուլիս 2015 Wayback Machine, International Court of Justice
  9. «Settlement Agreement on the Case Concerning the Aerial Incident of 3 July 1988 before the International Court of Justice» (PDF). Արխիվացված է օրիգինալից (PDF) 2008 թ․ փետրվարի 29-ին. Վերցված է 2016 թ․ հուլիսի 4-ին.
  10. Заявление Рональда Рейгана от 3 июля 1988 года Արխիվացված 2015-09-24 Wayback Machine (Statement on the Destruction of an Iranian Jetliner by the United States Navy Over the Persian Gulf) на сайте Президентской библиотеки Рональда Рейгана
  11. «USS Վինսեննես Incident, Aeronautics and Astronautics, Spring 2004, MIT, Massachusetts» (PDF). Վերցված է 2013 թ․ հուլիսի 7-ին.(չաշխատող հղում)
  12. Dettmer, Jamie (1992 թ․ հուլիսի 2). «Admiral contradicts Navy testimony on downing of Iran jet». The Times. London. էջ 13.

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]