Ֆրիմեն Դայսոն

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
(Վերահղված է Ֆրիմեն Ջոն Դայսոնից)
Jump to navigation Jump to search
Ֆրիմեն Դայսոն
անգլ.՝ Freeman Dyson
Դիմանկար
Ծնվել էդեկտեմբերի 15, 1923(1923-12-15)[1][2]
ԾննդավայրՔրաութորն, Բրեքնել Ֆորեսթ, Բերկշիր, Հարավարևելյան Անգլիա, Անգլիա, Միացյալ Թագավորություն[3]
Մահացել էփետրվարի 28, 2020(2020-02-28)[4][5] (96 տարեկան)
Մահվան վայրՓրինսթոն, Մերսեր շրջան, Նյու Ջերսի, ԱՄՆ[6]
ՔաղաքացիությունFlag of the United Kingdom.svg Միացյալ Թագավորություն և Flag of the United States.svg ԱՄՆ
Ազգությունանգլիացիներ
ԿրթությունՔեմբրիջի համալսարան, Կոռնելի համալսարան, Ուինչեսթեր քոլեջ և Թրինիթի քոլեջ
Գիտական աստիճանդոկտորի աստիճան[3]
Ազդվել էՌիչարդ Ֆեյնման
ԵրկերDyson sphere?
Մասնագիտությունմաթեմատիկոս, ֆիզիկոս-տեսաբան, միջուկային ֆիզիկոս, պրոֆեսոր և ֆիզիկոս
ԱշխատավայրՓրինսթոնի համալսարան, Դյուկի համալսարան և Բիրմինգհեմի համալսարան
ԱմուսինՎերենա Հուբեր-Դայսոն
Ծնողներհայր՝ Ջորջ Դայսոն
Պարգևներ և
մրցանակներ
Թեմփլթոնի մրցանակ Անրի Պուանկարեի մրցանակ Էստրեդի մեդալ Էնրիկո Ֆերմի պարգև Լորենցի մեդալ Հարվիի մրցանակ[7] Հյուզի մեդալ Մաքս Պլանկի անվան մեդալ Ֆիզիկայի Վոլֆի մրցանակ Գիբսի լեկցիա Մատեուչի մեդալ Ռոբերտ Օփենհեյմերի հիշատակի մրցանակ Մաթեմատիկական ֆիզիկայի Դենի Հայնեմանի մրցանակ[8] Ի. Յա. Պոմերանչուկի անվան մրցանակ Եշիվա համալսարանի պատվավոր դոկտոր Փրինսթոնի համալսարանի պատվավոր դոկտոր Գլազգոյի համալսարանի պատվավոր դոկտոր և Լոնդոնի թագավորական ընկերության անդամ[9]
ԱնդամությունԼոնդոնի թագավորական ընկերություն, Ֆրանսիական գիտությունների ակադեմիա, Լինչեի ազգային ակադեմիա, ԱՄՆ-ի Գիտությունների ազգային ակադեմիա, Բավարիական գիտությունների ակադեմիա, Արվեստների և գիտությունների ամերիկյան ակադեմիա, Ռուսաստանի գիտությունների ակադեմիա, Ամերիկական փիլիսոփայական ընկերություն[10] և Ամերիկյան ֆիզիկական ընկերություն[10]
ԵրեխաներԷսթեր Դայսոն և Ջորջ Դայսոն
Կայքsns.ias.edu/dyson
Freeman Dyson Վիքիպահեստում

Ֆրիմեն Ջոն Դայսոն (անգլ.՝ Freeman John Dyson, դեկտեմբերի 15, 1923(1923-12-15)[1][2], Քրաութորն, Բրեքնել Ֆորեսթ, Բերկշիր, Հարավարևելյան Անգլիա, Անգլիա, Միացյալ Թագավորություն[3] - փետրվարի 28, 2020(2020-02-28)[4][5], Փրինսթոն, Մերսեր շրջան, Նյու Ջերսի, ԱՄՆ[6]), անգլիական ծագմամբ ամերիկյան տեսական ֆիզիկոս, քվանտային էլեկտրադինամիկայի ստեղծողներից մեկը[11]:

Լոնդոնի թագավորական հասարակության (1952) և ԱՄՆ Գիտությունների ազգային ակադեմիայի անդամ:

Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Ծնվել է բրիտանացի կոմպոզիտոր Ջորջ Դայսոնի ընտանիքում։ 1945 թվականին ավարտել է Քեմբրիջի համալսարանը, որտեղ աշխատել է 1946-1949 թվականներին։ Այնուհետև տեղափոխվել է ԱՄՆ, որտեղ պրոֆեսոր է եղել Քորնելի (1951-1953), իսկ 1953 թվականից՝ Փրինսթոնի համալսարանի, ինչպես նաև հեռանկարային հետազոտությունների ինստիտուտում։

Առաջին կինը (1950-1958) մաթեմատիկոս Ֆերենա Հուբեր-Դայսոնն է՝ ունեն 2 երեխա՝ գրող և հասարակական գործիչ Էսթեր Դայսոնը և պատմաբան Ջորջ Դայսոնը։ Երկրորդ կինը (1959 թվականից) մարզիկ Իմմ Յունգն է և ունեն չորս երեխա։

Գիտական գործունեություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Դայսոնի գունդը

Հիմնական աշխատանքները վերաբերվում են դաշտի քվանտային տեսությանը, մաթեմատիկական ֆիզիկային, աստղաֆիզիկային, ցածր էներգիայի ֆիզիկային: Նա ապացուցել է դաշտի քվանտային տեսության դիսպերսիոն առնչությունները (այսպես կոչված Յոստի, Լեմանի, Դայսոնի գաղափար), ստացել S մատրիցի համար բանաձև, տվել քվանտային էլեկտրադինամիկայի տարբերությունների դասակարգումը՝ հիմնվելով կանոնավոր վերափոխումների վրա (Դայսոնի վերափոխում, 1948), S մատրիցի հատկությունների հիման վրա ներմուծել քվանտային էլեկտրադինամիկայի վերանորմավորում հասկացությունը և ցույց տվել քվանտային դաշտի տեսության սովորական ձևերի հետ Ֆեյմանի մոտեցման կապը (Ֆեյնման-Դայսոնի ֆորմալիզմ, 1949): Նա համարվում է ժամանակակից քվանտային էլեկտրադինամիկայի ստեղծողներից մեկը (Յուլիան Շվինգերի, Ռիչարդ Ֆեյնմանի և Սինյիտիրո Տոմոնագայի հետ):

1955 թվականին կառուցել է մետաղների կողմից ճառագայթման ռեզոնանսային պարամագնիսականության կլանման տեսությունը:

Աստղաֆիզիկայի ոլորտում ուսումնասիրել է պուլսարներ և նեյտրոնային աստղեր:

Մրցանակներ, պարգևներ, պատվավոր կոչումներ[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Դենի Հայնեմանի գավաթ մաթեմատիկական ֆիզիկայի ոլորտում (1965)
  • Ջոն ֆոն Նեյմանի դասախոսություն (1965)
  • Հ. Լորենցի մեդալ (1966)
  • Հյուզի մեդալ (1968)
  • Յեշիվի համալսարանի պատվավոր դոկտոր (1968)
  • Մ. Պլանկի մեդալ (1969)
  • Ռոբերտ Օպենհեյմերի հիշատակի մրցանակ (1970)
  • Գիբսի դասախոսություն (1972)
  • Գլազգոյի համալսարանի պատվավոր դոկտոր (1974)
  • Պրինսթոնի համալսարանի պատվավոր դոկտոր (1974)
  • Հարվիի մրցանակ (1977)
  • Վոլֆի մրցանակ (1981)
  • Էնդրյու Հեմանտի մրցանակ (1988)
  • Մատեուչիի մեդալ (1989)
  • Էրստեդի մեդալ (1991)
  • Շրյոդինգերի դասախոսություն (Լոնդոնի կայսերական քոլեջ) (1992)
  • Էնրիկո Ֆերմիի մրցանակ (1993)
  • Ֆելտրինելիի մրցանակ (1996)
  • Տեմպլետոնի մրցանակ (2000)
  • Ի. Յա. Պոմերչուկի անվան մրցանակ (2003)
  • Ռուսաստանի Գիտությունների ակադեմիայի արտասահմանյան անդամ (2011)
  • Պուանկարի մրցանակ (2012)

Մատենագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Գրքեր[խմբագրել | խմբագրել կոդը]

Nuvola apps kaboodle.svg Արտաքին տեսաֆայլեր
Nuvola apps kaboodle.svg Freeman Dyson: Let's look for life in the outer solar system, TED Talks, February 2003
Nuvola apps kaboodle.svg Freeman Dyson 1 – My middle class upbringing, Web of Stories (1st of a series)
Nuvola apps kaboodle.svg Big Ideas: Freeman Dyson on Living Through Four Revolutions, TVO, 1 June 2011 at Perimeter Institute, Waterloo, Canada

. Original mimeograph available at caltech web site

. (Dyson's 1951 Cornell lecture notes transcribed by David Derbes)

Հոդվածներ[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Freeman Dyson: By the Book։ Sunday Book Review։ The New York Times։ (Interview)։ ապրիլի 18, 2015: 8 [13]
  • "Birds and Frogs", Notices of the American Mathematical Society, 2009[14]

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. 1,0 1,1 Архив по истории математики Мактьютор
  2. 2,0 2,1 Internet Speculative Fiction Database — 1995.
  3. 3,0 3,1 3,2 3,3 German National Library, Berlin State Library, Bavarian State Library, Austrian National Library Record #119206269 // Общий нормативный контроль (GND) — 2012—2016.
  4. 4,0 4,1 4,2 https://www.mainepublic.org/post/renowned-mathematician-and-physicist-freeman-dyson-has-died-age-96
  5. 5,0 5,1 5,2 https://www.nytimes.com/2020/02/28/science/freeman-dyson-dead.html
  6. 6,0 6,1 6,2 Muere a los 96 años el legendario físico y matemático Freeman Dyson
  7. https://harveypz.net.technion.ac.il/harvey-prize-laureates/
  8. http://www.aps.org/programs/honors/prizes/heineman.cfm
  9. Freeman DysonRoyal Society.
  10. 10,0 10,1 Notable Names Database — 2002.
  11. Freeman Dyson(անգլ.)
  12. Dawidoff Nicholas (մարտի 25, 2009)։ The Civil Heretic։ The New York Times Magazine 
  13. Freeman Dyson: By the Book։ The New York Times։ (Interview)։ ապրիլի 16, 2015 
  14. Dyson Freeman (February 2009)։ «Birds and Frogs»։ Notices of the American Mathematical Society 56 (2): 212–223։ ISSN 1088-9477։ Արխիվացված է օրիգինալից մարտի 4, 2011-ին։ Վերցված է ապրիլի 23, 2015 

Գրականություն[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Խրամով Յու. Ա.։ Դայսոն Ֆրիմեն Ջոն 

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]