Ֆրենկ Դյուվենեկ

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Ֆրենկ Դյուվենեկ
Ծնվել էհոկտեմբերի 9, 1848(1848-10-09)[1][2][3][…]
ԾննդավայրՔովինգթոն, Կենտուկի, ԱՄՆ
Վախճանվել էհունվարի 3, 1919(1919-01-03)[4][5][6][…] (70 տարեկան)
Մահվան վայրՑինցինատի, Օհայո, ԱՄՆ
Քաղաքացիություն ԱՄՆ
ԿրթությունՄյունխենի գեղարվեստի ակադեմիա
Մասնագիտություննկարիչ և համալսարանի դասախոս
Ոճօրիենտալիզմ
Ժանրդիմապատկեր
Թեմաներգեղանկարչություն
Ուշագրավ աշխատանքներChioggia Fisherman?
ԱնդամակցությունԱրվեստի և գրականության ամերիկյան ակադեմիա
ԱմուսինԷլիզաբեթ Բութ[7]
ԶավակներFrank Boott Duveneck?
 Frank Duveneck Վիքիպահեստում

Ֆրենկ Դյուվենեկ (անգլ.՝ Frank Duveneck, հոկտեմբերի 9, 1848(1848-10-09)[1][2][3][…], Քովինգթոն, Կենտուկի, ԱՄՆ - հունվարի 3, 1919(1919-01-03)[4][5][6][…], Ցինցինատի, Օհայո, ԱՄՆ) ամերիկացի նկարիչ, քանդակագործ և ուսուցիչ։

Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Ֆրենկ Դյուվենեկ, Մեգա Ուիլյամսի նկարը

Ծնվել է գերմանացի տարագիրների ընտանիքում։ Նրա հոր` Դեկար Բերնգարդի մահից հետո նրա մայրը ամուսնացել է երկրորդ անգամ, և տղան ստացել է խորթ հոր ազգանունը։ Ֆրենկ Դյուվենենկը նկարչություն է սովորել Ցինցինատիում։ 1869 թվականին Դյուվենեկը մեկնում է Գերմանիա և ընդունվում է Մյունխենի Կայսերական ակադեմիա, Վիլյամ Չեյզի դասարան։ Ուսումը ավարտելուց հետո Դյուվենեկը Մյունխենում բացում է իր սեփական արվեստանոցը։ 1873 թվականին Դյուվենեկը վերադառնում է Ամերիկա և երկու տարի դասավանդում է Օհայոյում գտնվող Մյունխենյան ինստիտուտում։ 1875 թվականին նա կրկին մեկնում Մյունխեն, 1876 թվականին գնում է Փարիզ, իսկ հաջորդ տարի մայիսի 9-ին` Վենետիկ։ 1879 թվականին նա ճանապարհորդում է Իտալիայում, իսկ արդեն 1886 թվականին նա ամուսնանում է իր աշակերտուհու` Բոստոնի տեղաբնիկ, քսանամյա նկարչուհի Ելիզաբեթ Բուտի հետ (այս նկարչուհին այդ ժամանակ ապրել է Ֆլորենցիայում և գեղանկարչության դասեր է վերցրել Դյուվենեկից)։ Երկու տարի անց Ելիզաբեթը Փարզում մահանում է թոքերի բորբոքումից։ Ապրելով այդ մեծ ողբերգությունը` Դյուվենեկը թողնում է նկարչությունը և զբաղվում է քանդակագործությամբ։ Վերադառնալով ԱՄՆ` նկարիչը բնակվում է Ցինցինատիում, որտեղ ապրում է մինչև կյանքի վերջին օրերը, դասավանդում է տեղի Արվեստի ակադեմիայում։ Նրա շատ աշակերտներ դարձել են հայտնի նկարիչներ, որոնցից են, օրինակ, Ջոն Վիթ Ալեքսանդրը, Ջոզեֆ դե Քամփը, Կենոն Քոքսը և Ջոն Հենրի Տվաթմանը։ Իր ստեղծագործունեության սկզբից նա հիմնականում նկարել է ռեալիստական ոճի նկարներ։ Մինչև Գերմանիայում և Իտալիայում գտնվելը նա նկարել է նաև կտավներ և կենցաղային տեսարաններ` աստիճանաբար անցնելով իմպրեսիոնիզմին։ Նկարները նկարել է յուղաներկով և օֆորտով։ 1905 թվականին դարձել է Արվեստի ազգային ակադեմիայի անդամ։ 1915 թվականին Ֆրենկ Դյուվենեկի աշխատանքները ցուցադրվել են Համաշխարհային ցուցահանդեսի ժամանակ Սան Ֆրանցիսկոյում։ Մահացել է 1919 թվականի հունվարի 3-ին, Ցինցինատիում։

Պատկերասրահ[խմբագրել | խմբագրել կոդը]

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]

  • «Работы в музеях мира». Artcyclopedia. Վերցված է 2017 թ․ դեկտեմբերի 31-ին.
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Ֆրենկ Դյուվենեկ» հոդվածին։