Կենոն Քոքս

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Jump to navigation Jump to search
Կենոն Քոքս
Kenyon Cox.jpg
Ծնվել էհոկտեմբերի 27, 1856(1856-10-27)[1][2][3][4] կամ 1856[5][6][7][8]
ԾննդավայրՈւորեն, Օհայո, ԱՄՆ
Վախճանվել էմարտի 17, 1919(1919-03-17)[1][3][4] կամ 1919[5][6][7][8][9]
Մահվան վայրՆյու Յորք, Նյու Յորք, ԱՄՆ[10]
ՔաղաքացիությունԱՄՆ
ԿրթությունՓարիզի Գեղեցիկ արվեստների ազգային բարձրագույն դպրոց
Մասնագիտություննկարիչ, նկարազարդող, գրող, արվեստագետ, արվեստների գործիչ և համալսարանի պրոֆեսոր
Ժանրդիմապատկեր
Ուշագրավ աշխատանքներStudy for Central Frieze - Law Reigns - in New York Appellate Courtroom?
ՈւսուցիչԺան Լեոն Ժերոմ
ԱշակերտներKenneth Hayes Miller?
ԱնդամակցությունԱրվեստի և գրականության ամերիկյան ակադեմիա
ԱմուսինԼուիզա Քոքս
Kenyon Cox Վիքիպահեստում

Կենոն Քոքս (անգլ.՝ Kenyon Cox, հոկտեմբերի 27, 1856(1856-10-27)[1][2][3][4] կամ 1856[5][6][7][8], Ուորեն, Օհայո, ԱՄՆ - մարտի 17, 1919(1919-03-17)[1][3][4] կամ 1919[5][6][7][8][9], Նյու Յորք, Նյու Յորք, ԱՄՆ[10]), ամերիկացի նկարիչ, գրող մանկավարժ:

Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Ծնվել է 1856 թվականի հոկտեմբերի 27-ին: Կենոն Քոքսը սիրել և հետաքրքրված է եղել նկարչությամբ դեռ մանկուց: Չնայած ծանր հիվանդությանը` նա սովորել է նկարչություն Ցինցինատիի Մաք-Միքենի դպրոցում, հետո Փենսիլվանիայում գտնվող Գեղեցիկ արվեստների ակադեմիայում (1876-77): 1877 թվականին նա մեկնել է Փարիզ, որտեղ սովորել է Ժան Լեոն Ժերոմի և Կառլոս Դյուրանի մոտ, իսկ հետո Գեղեցիկ արվեստների դպրոցում Ալեքսանդր Կաբանելի մոտ: 1878 թվականին ճամփորդել է դեպի Իտալիա և ծանոթացել Արվեստի վերածննդի դարաշրջանին: 1882 թվականին վերադարձել է ԱՄՆ և բնակվել Նյու Յորքում: Եղել է Ամերիկյան նկարիչների համայնքի և Դիզայնի ազգային ակադեմիայի անդամ: 1910 թվականին պարգևատրվել է ամերիկյան ճարտարապետների լիգայի պատվո-շքանշանով: Կենոն Քոքսը համարվում է ռեալիզմի և ակադեմիական նկարչություն տիպիկ ներկայացուցիչ: Ստեղծել է դիմանկարներ, բնանկարներ, կենցաղային իրավիճակների պատկերող կտավներ և նկարներ` պատկերված Նյու ժանրով: Մանրամասնորեն աշխատել է իր ստեղծագործությունների կոմպոզիցիաների վրա: Եղել է մի շարք գրքերի պատկերազարդումների և թատերական դեկորացիաների հեղինակ: Նկարել է նաև որմնանկարներ, մասնավորապես զարդարել է ԱՄՆ Կոնգրեսի գրադարանը: Բացի այդ զբաղվել է նկարչական քննադատությամբ, եղել է տաղանդավոր բանաստեղծ: Մահացել է թոքերի բորբոքումից 1919 թվականի մարտի 17-ին: Դիակը հրկիզվել է[11]: Կինը` Լուիզա Քոքսը նույնպես եղել է նկարիչ:

Պատկերասրահ[խմբագրել | խմբագրել կոդը]

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. 1,0 1,1 1,2 1,3 1,4 data.bnf.fr: տվյալների բաց շտեմարան — 2011.
  2. 2,0 2,1 Kenyon Cox
  3. 3,0 3,1 3,2 3,3 3,4 Kenyon Cox — 2006. — ISBN 978-0-19-977378-7, 978-0-19-989991-3
  4. 4,0 4,1 4,2 4,3 4,4 SNAC — 2010.
  5. 5,0 5,1 5,2 5,3 5,4 Artnet — 1998.
  6. 6,0 6,1 6,2 6,3 6,4 Athenaeum
  7. 7,0 7,1 7,2 7,3 7,4 Smithsonian American Art Museum person/institution ID
  8. 8,0 8,1 8,2 8,3 8,4 Project Gutenberg — 1971.
  9. 9,0 9,1 9,2 RKDartists
  10. 10,0 10,1 10,2 German National Library, Berlin State Library, Bavarian State Library et al. Record #119381699 // Gemeinsame Normdatei — 2012—2016.
  11. Kenyon Cox (անգլ.)