Քենիոն Քոքս

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Jump to navigation Jump to search
Քենիոն Քոքս
Kenyon Cox.jpg
Ծնվել էհոկտեմբերի 27, 1856(1856-10-27)[1][2][3][…]
ԾննդավայրՈւորեն, Օհայո, ԱՄՆ
Վախճանվել էմարտի 17, 1919(1919-03-17)[1][3] (62 տարեկան)
Մահվան վայրՆյու Յորք, Նյու Յորք, ԱՄՆ[4]
ՔաղաքացիությունFlag of the United States (1912-1959).svg ԱՄՆ
ԿրթությունՓարիզի Գեղեցիկ արվեստների ազգային բարձրագույն դպրոց
Մասնագիտություննկարիչ, նկարազարդող, գրող, արվեստագետ, արվեստների գործիչ և համալսարանի պրոֆեսոր
Ժանրդիմապատկեր
Թեմաներգեղանկարչություն
Ուշագրավ աշխատանքներStudy for Central Frieze - Law Reigns - in New York Appellate Courtroom?
ՈւսուցիչԺան Լեոն Ժերոմ
ԱշակերտներKenneth Hayes Miller?
ԱնդամակցությունԱրվեստի և գրականության ամերիկյան ակադեմիա
ՀայրJacob Dolson Cox?
ՄայրHelen Clarissa Finney?
ԱմուսինԼուիզա Քոքս
ԶավակներAllyn Cox?
ստորագրություն
Signature of Kenyon Cox (1856–1919).png
Kenyon Cox Վիքիպահեստում

Քենիոն Քոքս (անգլ.՝ Kenyon Cox, հոկտեմբերի 27, 1856(1856-10-27)[1][2][3][…], Ուորեն, Օհայո, ԱՄՆ - մարտի 17, 1919(1919-03-17)[1][3], Նյու Յորք, Նյու Յորք, ԱՄՆ[4]), ամերիկացի նկարիչ, գրող մանկավարժ։

Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Ծնվել է 1856 թվականի հոկտեմբերի 27-ին։ Կենոն Քոքսը սիրել և հետաքրքրված է եղել նկարչությամբ դեռ մանկուց։ Չնայած ծանր հիվանդությանը` նա սովորել է նկարչություն Ցինցինատիի Մաք-Միքենի դպրոցում, հետո Փենսիլվանիայում գտնվող Գեղեցիկ արվեստների ակադեմիայում (1876-77)։ 1877 թվականին նա մեկնել է Փարիզ, որտեղ սովորել է Ժան Լեոն Ժերոմի և Կառլոս Դյուրանի մոտ, իսկ հետո Գեղեցիկ արվեստների դպրոցում Ալեքսանդր Կաբանելի մոտ։ 1878 թվականին ճամփորդել է դեպի Իտալիա և ծանոթացել Արվեստի վերածննդի դարաշրջանին։ 1882 թվականին վերադարձել է ԱՄՆ և բնակվել Նյու Յորքում։ Եղել է Ամերիկյան նկարիչների համայնքի և Դիզայնի ազգային ակադեմիայի անդամ։ 1910 թվականին պարգևատրվել է ամերիկյան ճարտարապետների լիգայի պատվո-շքանշանով։ Կենոն Քոքսը համարվում է ռեալիզմի և ակադեմիական նկարչություն տիպիկ ներկայացուցիչ։ Ստեղծել է դիմանկարներ, բնանկարներ, կենցաղային իրավիճակների պատկերող կտավներ և նկարներ` պատկերված Նյու ժանրով։ Մանրամասնորեն աշխատել է իր ստեղծագործությունների կոմպոզիցիաների վրա։ Եղել է մի շարք գրքերի պատկերազարդումների և թատերական դեկորացիաների հեղինակ։ Նկարել է նաև որմնանկարներ, մասնավորապես զարդարել է ԱՄՆ Կոնգրեսի գրադարանը։ Բացի այդ զբաղվել է նկարչական քննադատությամբ, եղել է տաղանդավոր բանաստեղծ։ Մահացել է թոքերի բորբոքումից 1919 թվականի մարտի 17-ին։ Դիակը հրկիզվել է[5]։ Կինը` Լուիզա Քոքսը նույնպես եղել է նկարիչ։

Պատկերասրահ[խմբագրել | խմբագրել կոդը]

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. 1,0 1,1 1,2 1,3 1,4 Bibliothèque nationale de France data.bnf.fr (ֆր.): տվյալների բաց շտեմարան — 2011.
  2. 2,0 2,1 Kenyon Cox
  3. 3,0 3,1 3,2 3,3 3,4 Kenyon Cox — 2006. — ISBN 978-0-19-977378-7
  4. 4,0 4,1 4,2 German National Library, Berlin State Library, Bavarian State Library, Austrian National Library Record #119381699 // Gemeinsame Normdatei — 2012—2016.
  5. Kenyon Cox (անգլ.)