Jump to content

Ֆրեդերիկ Պասի

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Ֆրեդերիկ Պասի
Դիմանկար
Ծնվել էմայիսի 20, 1822(1822-05-20)[1][2][3][…]
ԾննդավայրՓարիզ, Ֆրանսիա[4]
Մահացել էհունիսի 12, 1912(1912-06-12)[1][5][6][…] (90 տարեկան)
Մահվան վայրՆյոյի սյուր Սեն[4]
ԳերեզմանՊեր Լաշեզ
Քաղաքացիություն Ֆրանսիա
ԿրթությունԿոնդորսե լիցեյ և Լյուդովիկոս Մեծի լիցեյ
Մասնագիտությունտնտեսագետ, քաղաքական գործիչ և դիվանագետ
ԱմուսինMarie Blanche Passy?
Զբաղեցրած պաշտոններMember of parliament for the Seine?, ընկերության նախագահ, Conseiller général de Seine-et-Oise? և ընկերության նախագահ
Պարգևներ և
մրցանակներ
Պատվո լեգեոնի շքանշանի ասպետ
և Խաղաղության Նոբելյան մրցանակ[7][8]
ԱնդամությունԲարոյական և քաղաքական գիտությունների ակադեմիա, Միջպառլամենտական միություն, League of Peace and Freedom?, Ligue internationale de la paix?, Q20723437? և Conférence Molé-Tocqueville?
ԵրեխաներJean Passy?[9] և Marie-Alix Passy?
 Frédéric Passy Վիքիպահեստում

Ֆրեդերիկ Պասի (մայիսի 20, 1822(1822-05-20)[1][2][3][…], Փարիզ, Ֆրանսիա[4] - հունիսի 12, 1912(1912-06-12)[1][5][6][…], Նյոյի սյուր Սեն[4]), ֆրանսիացի տնտեսագետ և պացիֆիստ, որը մի քանի խաղաղասեր ընկերությունների և Միջպառլամենտական միության հիմնադիր անդամ, գրող և քաղաքական գործիչ, 1881 թվականից մինչև 1889 թվականը եղել է պատգամավորների պալատում։ Խաղաղության Նոբելյան մրցանակի համատեղ դափնեկիր 1901 թվականին եվրոպական խաղաղության շարժման մեջ իր աշխատանքի համար։

Պասսին ծնվել է Փարիզում հայտնի կաթոլիկ և օրլեանիստ ընտանիքում, շրջապատված է եղել ռազմական վետերաններով և քաղաքական գործիչներով: Իրավագիտության վերապատրաստումից հետո աշխատել է որպես հաշվապահ և ծառայել Ազգային գվարդիայում: Շուտով թողել է այս պաշտոնը և սկսել է շրջել Ֆրանսիայում՝ դասախոսություններ կարդալով տնտեսագիտության վերաբերյալ: Տարիներ շարունակ Եվրոպայում բռնի հակամարտություններից հետո Պասին միացել է խաղաղության շարժմանը 1850-ականներին՝ աշխատելով մի քանի նշանավոր ակտիվիստների և գրողների հետ՝ ամսագրեր, հոդվածներ և կրթական ծրագրեր մշակելու համար:

Պատգամավորների պալատում եղած ժամանակ բրիտանացի պատգամավոր Ուիլյամ Ռանդալ Կրեմերի հետ Պասին մշակել է Միջպառլամենտական կոնֆերանսը (հետագայում՝ Միջխորհրդարանական միություն)։ Դրա հետ մեկտեղ հիմնել է մի քանի խաղաղության ընկերություններ՝ Ligue Internationale et Permanente de la Paix, Société Française des Amis de la Paix և Société Française pour l'Arbitrage entre Nations: Պասիի աշխատանքը խաղաղության շարժման մեջ շարունակվել է իր վերջին տարիներին և 1901 թվականին Կարմիր Խաչի հիմնադիր Անրի Դյունանի հետ արժանացել է Խաղաղության Նոբելյան մրցանակի:

Պասին մահացել է 1912 թվականին երկարատև հիվանդությունից և անգործունակությունից հետո։ Չնայած նրա տնտեսական աշխատանքները քիչ տարածում են գտել, նրա ջանքերը խաղաղության շարժման մեջ հանգել են նրան, որ նա ճանաչվել է որպես «Եվրոպական խաղաղության ակտիվիստների դեկան»[10][11]: Նրա որդին՝ Փոլ Պասին, 1927 թվականին հրատարակել է իր կյանքի հուշերը, իսկ նրա ստեղծագործությունները դեռ վերահրատարակվում և թարգմանվում են անգլերեն։

Կենսագրություն

[խմբագրել | խմբագրել կոդը]
Frédéric and Marie Blanche Passy, c.1855

Պասին ծնվել է Փարիզում 1822 թվականին ազնվական կաթոլիկ ընտանիքում[12], որը ամուր կապեր է ունեցել օրլեանիստական քաղաքականության հետ[12]:

Նրա հայրը՝ Ջասթին Ֆելիքս Պասին եղել է Վաթեռլոյի ճակատամարտի վետերան[13][14]: Նրա հայրական պապը՝ Լուի Ֆրանսուա Պասի[15] եղել է Recevuer General des Finances (Ֆինանսների գլխավոր կառավարիչ), կարևոր գրասենյակի Հնագույն ռեժիմում[16]: Նրա հայրական տատիկը եղել է Ժակետ Պոլին Հելեն դ'Օրնը[13], ում եղբայրը՝ կոմս դ'Օրը, ձիավարության վարպետ է եղել և կռվել է Ֆրանսիայի համար Եգիպտոսում և Սեն-Դոմինգում[14]:

Պասիի մայրը՝ Մարի Լուիզ Պոլին Սալերոնը եղել է արիստոկրատ փարիզյան ընտանիքից[13]: Նրա մայրական նախապապը՝ Ժոզեֆ Սալերոնը, եղել է Փարիզի 6-րդ շրջանի փոխքաղաքապետը, իսկ մորական պապը՝ Կլոդ Լուի Սալերոնը, ստեղծել է բարձր եկամտաբեր դաբաղումի բիզնես և 1814 թվականին առաջարկվել է որպես Ազգային գվարդիայի սպա[17]:

1821 թվականին ամուսնանալուց հետո Ֆելիքս Պասին տեղափոխվել է ընտանեկան տուն Կլոդ Լուի Սալերոնի հետ։ Նրանք միմյանց հետ զբաղվել են բիզնեսով[18]: Ֆրեդերիկ Պասիի մայրը մահացել է 1827 թվականին, իսկ 1847 թվականին Ֆելիքսն ամուսնացել է իր որդու այրի զոքանչի՝ Իրմա Մորիսետի հետ[13][19]:

La Démocratie et l’instruction (Ժողովրդավարություն և կրթություն) աշխատության առաջին էջը, 1864 թվականի աշխատություն՝ հավաքված նրա դասախոսություններից։

1846 թվականից Պասին աշխատել է որպես հաշվապահ Պետական խորհուրդում[20]: 1848 թվականին ծառայել է Ազգային գվարդիայում[21]: 1849 թվականին հրաժարական է տվել այդտեղից տնտեսագետի կարիերա սկսելու համար[21]:

Չի կարողացել մշտական աշխատանք ստանալ կրթության ոլորտում, հրաժարվել է հավատարմության պարտադիր երդում տալ Ֆրանսիայի միապետ Նապոլեոն III-ին՝ համարելով, որ իր իշխանությունը անօրինական է[22]: Այնուամենայնիվ, Պասին այս ընթացքում հրատարակել է մի քանի գրքեր տնտեսագիտության վերաբերյալ, որոնց մեծ մասը կազմված է եղել Պոյի, Մոնպելիեի, Բորդոյի և Նիսի համալսարաններում ունեցած իր դասախոսություններից[23]:

Գաղափարների զարգացում

[խմբագրել | խմբագրել կոդը]

Պասին սովորել է իրավաբանության ոլորտում, սակայն շուտով սկսել է հետաքրքրվել բարոյականությամբ և քաղաքական տնտեսությամբ։ Անդրադառնալով պատերազմի հետևանքների մասին, ոգեշնչվել է մի քանի լիբերալ տնտեսագետների և բարեփոխիչների՝ Ֆրեդերիկ Բաստիայի, Ռիչարդ Կոբդենի և Դանիել Օ'Քոնելի ստեղծագործություններից[24]: Պասիի վրա ամենամեծ տպավորությունը թողել է Բաստիան[25]: Բաստիան, որը եղել է այն կարխիքին որ զորակոչը և բարձր հարկերը, որոնք հաճախ ուղեկցել են միլիտարիզմին, մեծապես բացասական ազդեցություն են ունեցել աղքատների վրա, և Պասին հետագայում զարգացրել է դասակարգային բախումների վերաբերյալ այս գաղափարները իր աշխատանքի ընթացքում[25]:

Մեծացած լինելով զինվորական վետերանների ընտանիքում՝ Պասին իր ինքնակենսագրության մեջ նկարագրել է, թե ինչպես «հեշտությամբ կարող էր ձգվել դեպի միլիտարիզմը»։ Փոխարենը, ֆրանսիացիների կողմից Ալժիրը գրավելու սարսափների մասին պատմությունները ստիպել են նրան մտածելու, թե պատերազմն ինչ ազդեցություն է ունենում մարդկության վրա[26]: Իտալիայում, Լեհաստանում, Ավստրիայում և Պրուսիայում տարիներ շարունակ բուռն դժգոհությունը հանգեցրել է նրան որ, նշանավոր լիբերալները և սոցիալիստները կոչ են արել ստեղծել Եվրոպական ֆեդերացիա, Պիեռ-Ժոզեֆ Պրուդոնը, Էմիլ դե Ժիրարդենը, Պասին և Միշել Շևալյեն գաղափարի կողմնակիցներն են եղել: 1859 թվականին Պասին դատապարտել է այն գաղափարը, որ ռազմական գործողությունները կարող են քաղաքական խնդիրների լուծում լինել՝ փոխարենը առաջարկելով, որ Եվրոպան պետք է ունենա «մշտական կոնգրես՝ վերահսկելու մարդկության ընդհանուր շահերը» ինչպես նաև միջազգային ոստիկանական ուժ[27]:

Ընդունելով լրագրության կարևորությունը խաղաղության համար պայքարում՝ որոշել է ստեղծել ամսագիր՝ նվիրված «պացիֆիզմի քարոզչությանը»։ Սա հանգեցրել է նրան, որ նա համագործակցել է Էդմոն Պոտ-Պիեռի հետ Le Courrier International հրատարակությունում, անգլո-ֆրանսիական պարբերական, որը նվիրված է եղել խաղաղության եվրոպական շարժմանը[28]: Պասսիի համագործակցությունը Պոտոնիի՝ «Հանրային բարիքի լիգայի» լիբերալ և սոցիալիստական խմբի հետ, որը դեմ է եղել մենաշնորհներին և բարձր հարկերին, ավարտվել է, երբ Պոտոնին սկսել է արմատական փոփոխություններ պահանջել սոցիալական քաղաքականության մեջ: Նա հանդես է եկել եկեղեցու և պետության տարանջատման, ազատ մամուլի, սեռերի հավասարության, մահապատժի վերացման օգտին[29]:

Խաղաղության լիգա

[խմբագրել | խմբագրել կոդը]

Լիգայի հիմնում

[խմբագրել | խմբագրել կոդը]

1867 թվականի ապրիլին փարիզյան Le Temps թերթը հրապարակել է երեք նամակ, որոնցում քննադատվել են ֆրանսիացիների գործողությունները Լյուքսեմբուրգի նկատմամբ, որոնցից երրորդը գրել է հենց Պասսին։ Նամակում ընթերցողներին առաջարկվել է միանալ «ծաղաղության լիգային»[30]

Խաղաղության միության քարտուղար Հենրի Ռիչարդն այդ տարի այցելել է Փարիզ և ներքին գործերի նախարարին խնդրել է թույլ տալ խաղաղության միջազգային կոնգրես անցկացնել 1867 թվականի Փարիզի ցուցահանդեսի ժամանակ: Գաղափարը մերժվել է, բայց կառավարությունը ի վերջո թույլ է տվել դասախոսություններ անցկացնել խաղաղության ընդհանուր սկզբունքների վերաբերյալ[31]:

1867 թվականի մայիսին[32] Պասին և Շևալիեն թույլտվություն են ստացել կազմակերպելու Ligue Internationale et Permanente de la Paix (Խաղաղության միջազգային և մշտական լիգան)[33]: Լիգայում Պասին հայտարարել է «պատերազմ պատերազմի դեմ»՝ հավատալով, որ ազատական տնտեսագիտությունը կբերի սոցիալական փոփոխություններ, երբ վերացվեն ռազմական ծախսերը: Սա մեծապես տարբերվել է նախկին պահպանողականների գաղափարներից, ինչպիսիք են Ֆրիդրիխ ֆոն Գենցը, որոնց հակապատերազմական դիրքորոշումը վերաբերել է ստատուս քվոյի պահպանմանը[32]:

Մայիսի 21-ին Պասին դասախոսություն է կարդացել Փարիզի բժշկության դպրոցում՝ քննարկելով պացիֆիզմի վերաբերյալ իր տեսակետները։ Նա բացատրել է, որ իր հայացքները ոչ թե կրոնական կամ քաղաքական տեսանկյունից են, այլ տնտեսական, բարոյական և փիլիսոփայական: Թեև նա ենթադել է, որ պաշտպանական կամ անկախության պատերազմները կարող են լինել «կյանքի ամենաազնիվ և հոյակապ գործը», նա խստորեն դատապարտել է նվաճողական և ընդլայնման պատերազմները՝ որպես վնասակար երկրի հարստության և բարոյական բնույթի համար[34]:

Նույն թվականին ֆրանսիացի Կլոդ Անրի Սեն-Սիմոն|Սեն-Սիմոնյան Շառլ Լեմոնյեն Ժնև|Ժնևում հիմնել է համանման անունով լիգա[35]: Այս խումբը շատ ավելի քաղաքական է եղել, քան Պասիինը, հիմնված է եղել Հանրապետականություն|հանրապետական հայացքների վրա և վճռականորեն ջատագովել է եկեղեցու և պետության տարանջատումը[33]: Պասին ջանքեր է գործադրել իր լիգան տարբերելու համար այս մեկից՝ կրկնելով իրենց «հակահեղափոխական նպատակները» և խուսափելով մարդու իրավունքների շուրջ քաղաքական հարցերից[35]:

Ֆրանկո-պրուսական պատերազմ

[խմբագրել | խմբագրել կոդը]

Առաջին խոշոր հակամարտությունը, որը տեղի է ունեցել լիգայի գոյության ժամանակ եղել է 1870 թվականի ֆրանս-պրուսական պատերազմը։ Սեդանի ճակատամարտից և Նապոլեոն III-ի գրավումից հետո Պասին պրուսական թագավորական ընտանիքին խնդրել է հիշել, որ «պատերազմ արեցիր միայն քեզ պաշտպանելու համար, այլ ոչ թե հարձակվելու» և դադարեցնեն հարձակվել ֆրանսիացիների: Վերադարձել է Փարիզ և փորձել համոզել բրիտանական և ամերիկյան դեսպանատներին չեզոք միջամտություն ցուցաբերել հակամարտությունում: Վոգեզներում իր եղբոր մահից հետո Պասին ևս մեկ անգամ լքել է Փարիզը՝ արդենհուսալքված, որ լիգան չի կարողացել դադարեցնել պատերազմը[36]:

Ֆինանսավորում

[խմբագրել | խմբագրել կոդը]

Լիգան ստացել է դրամական աջակցություն նշանավոր լիբերալներից, ինչպիսիք են Ջոն Ստյուարտ Միլը (որը միացել է 1867 թվականի օգոստոսի 4-ին)[33] և Ժան Դոլֆուսը: Նրա 600 անդամների բաժանորդագրությունը թույլ է տվե լիգային որ, 1868 թվականին դրա գանձարանում լինի վեց հազար ֆրանկ, հիմնադիր անդամները վճարել են մոտավորապես հարյուր ֆրանկ, մինչդեռ գործընկերները վճարել են հինգ ֆրանկ[37]:

Վերնագիր Հայերեն թարգմանություն Հրապարակման տարեթիվ Նշումներ
Mélanges économiques Տնտեսական խառնուրդներ 1857
De la propriété intellectuelle Մտավոր սեփականություն 1859
Leçons d'économie politique faites à Montpellier Քաղաքական տնտեսության դասեր Մոնպելյեում 1862
La démocratie et l'instruction: discours d'ouverture des cours publics de Nice, 1863-1864 Ժողովրդավարություն և կրթություն. Բացման խոսք Նիցցայի հանրային դասընթացներում, 1863-1864 թվականներ 1864
Réforme de l'éducation: introduction de l'économie politique dans l'enseignement des femmes: deux discours Կրթության բարեփոխում. քաղաքական տնտեսության ներդրում կանանց դասավանդման մեջ. երկու ելույթ 1871
La question des jeux Խաղերի հարցը 1872
Les machines et leur influence sur le développement de l'humanité, 2 conferences Մեքենաները և դրանց ազդեցությունը մարդկության զարգացման վրա, 2 գիտաժողով 1881
Discours prononcé par M. Frédéric Passy: séance du 26 janvier 1884: discussion de l'interpellation de M. Langlois sur le programme économique du gouvernement Պարոն Ֆրեդերիկ Պասսիի ելույթը. 1884 թվականի հունվարի 26-ի հանդիպումը. կառավարության տնտեսական ծրագրի վերաբերյալ պարոն Լանգլուայի հարցման քննարկումը 1884
Nos droits sur Madagascar et nos griefs contre les Hovas: examinés impartialement Մեր իրավունքները Մադագասկարում և մեր պահանջները Հովաի նկատմամբ. անկողմնակալ քննարկում 1885 Պասսիի առաջաբանը՝ գրված Ռուբեն Սիլենսի կողմից
Discours prononcé par M. Frédéric Passy: séance du 8 février 1886: interpellation de M. le baron de Soubeyran sur la circulation monétaire Պարոն Ֆրեդերիկ Պասսիի ելույթը. հանդիպում 1884 թվականի փետրվարի 8-ին. Բարոն Սուբեյրանի կողմից դրամաշրջանառության հարցերի քննարկումը 1886
Les conséquences économiques et sociales de la prochaine guerre d'après les enseignements des campagnes de 1870-71 et de 1904-1905 Հաջորդ պատերազմի տնտեսական և սոցիալական հետևանքներն ըստ 1870-71 և 1904-1905 թվականների արշավների տվյալների 1909 Պասիի նախաբանը, որը գրել է Բեռնար Սերինյին
Pour la paix; notes et documents Խաղաղության համար, նշումներ և փաստաթղթեր 1909

Պարգևներ և պատվավոր կոչումներ

[խմբագրել | խմբագրել կոդը]

Ծանոթագրություններ

[խմբագրել | խմբագրել կոդը]
  1. 1,0 1,1 1,2 1,3 1,4 Bibliothèque nationale de France data.bnf.fr (ֆր.): տվյալների բաց շտեմարան — 2011.
  2. 2,0 2,1 Sycomore (ֆր.) / Assemblée nationale
  3. 3,0 3,1 Base Léonore (ֆր.)ministère de la Culture.
  4. 4,0 4,1 4,2 4,3 4,4 4,5 Deutsche Nationalbibliothek Record #11605283X // Gemeinsame Normdatei (գերմ.) — 2012—2016.
  5. 5,0 5,1 5,2 Encyclopædia Britannica
  6. 6,0 6,1 6,2 Բրոքհաուզի հանրագիտարան (գերմ.)
  7. http://www.nobelprize.org/nobel_prizes/peace/laureates/1901/
  8. https://www.nobelprize.org/nobel_prizes/about/amounts/
  9. English Wikipedia community Wikipedia — 2001.
  10. Chatfield, Charles; Ilukhina, Ruzanna (1994). Peace/Mir: An Anthology of Historic Alternatives to War (անգլերեն). Syracuse University Press. էջ 124. ISBN 9780815626015. Վերցված է 4 November 2019-ին.
  11. Cooper, Sandi E. (1991). Patriotic Pacifism: Waging War on War in Europe, 1815-1914 (անգլերեն). Oxford University Press. ISBN 9780199923380.
  12. 12,0 12,1 Clinton, Michael (2007). «Frédéric Passy: Patriotic Pacifist» (PDF). Journal of Historical Biography. University of the Fraser Valley. 2 (1). ISSN 1911-8538. Վերցված է 18 October 2019-ին.
  13. 13,0 13,1 13,2 13,3 «PASSY Antoine François | Cour des comptes». www.ccomptes.fr (ֆրանսերեն). Վերցված է 2 November 2019-ին.
  14. 14,0 14,1 Clinton, Michael (2007). «Frédéric Passy: Patriotic Pacifist» (PDF). Journal of Historical Biography. University of the Fraser Valley. 2 (1). ISSN 1911-8538. Վերցված է 18 October 2019-ին.
  15. «Mémoires de la Société historique et archéologique de l'arrondissement de Pontoise et du Vexin». Société Historique et Archéologique de Pontoise, du Val-d'Oise et du Vexin. 1916.
  16. Garrioch, David (1996). The Formation of the Parisian Bourgeoisie, 1690-1830 (անգլերեն). Harvard University Press. ISBN 9780674309371. Վերցված է 18 October 2019-ին.
  17. Garrioch, David (1996). The Formation of the Parisian Bourgeoisie, 1690-1830 (անգլերեն). Harvard University Press. ISBN 9780674309371. Վերցված է 18 October 2019-ին.
  18. Garrioch, David (1996). The Formation of the Parisian Bourgeoisie, 1690-1830 (անգլերեն). Harvard University Press. ISBN 9780674309371. Վերցված է 18 October 2019-ին.
  19. Clinton, Michael (2007). «Frédéric Passy: Patriotic Pacifist» (PDF). Journal of Historical Biography. University of the Fraser Valley. 2 (1). ISSN 1911-8538. Վերցված է 18 October 2019-ին.
  20. Cobden, Richard; Morgan, Simon (2007). The Letters of Richard Cobden: 1860-1865 (անգլերեն). Oxford University Press. ISBN 9780199211982. Վերցված է 15 October 2019-ին.
  21. 21,0 21,1 Clinton, Michael (2007). «Frédéric Passy: Patriotic Pacifist» (PDF). Journal of Historical Biography. University of the Fraser Valley. 2 (1). ISSN 1911-8538. Վերցված է 18 October 2019-ին.
  22. Cooper, Sandi E. (1991). Patriotic Pacifism: Waging War on War in Europe, 1815-1914 (անգլերեն). Oxford University Press. ISBN 9780199923380.
  23. Clinton, Michael (2007). «Frédéric Passy: Patriotic Pacifist» (PDF). Journal of Historical Biography. University of the Fraser Valley. 2 (1). ISSN 1911-8538. Վերցված է 18 October 2019-ին.
  24. Clinton, Michael (2007). «Frédéric Passy: Patriotic Pacifist» (PDF). Journal of Historical Biography. University of the Fraser Valley. 2 (1). ISSN 1911-8538. Վերցված է 18 October 2019-ին.
  25. 25,0 25,1 Cooper, Sandi E. (1991). Patriotic Pacifism: Waging War on War in Europe, 1815-1914 (անգլերեն). Oxford University Press. ISBN 9780199923380.
  26. Clinton, Michael (2007). «Frédéric Passy: Patriotic Pacifist» (PDF). Journal of Historical Biography. University of the Fraser Valley. 2 (1). ISSN 1911-8538. Վերցված է 18 October 2019-ին.
  27. Cooper, Sandi E. (1991). Patriotic Pacifism: Waging War on War in Europe, 1815-1914 (անգլերեն). Oxford University Press. ISBN 9780199923380.
  28. Clinton, Michael (2007). «Frédéric Passy: Patriotic Pacifist» (PDF). Journal of Historical Biography. University of the Fraser Valley. 2 (1). ISSN 1911-8538. Վերցված է 18 October 2019-ին.
  29. Cooper, Sandi E. (1991). Patriotic Pacifism: Waging War on War in Europe, 1815-1914 (անգլերեն). Oxford University Press. ISBN 9780199923380.
  30. Cooper, Sandi E. (1991). Patriotic Pacifism: Waging War on War in Europe, 1815-1914 (անգլերեն). Oxford University Press. ISBN 9780199923380.
  31. Cooper, Sandi E. (1991). Patriotic Pacifism: Waging War on War in Europe, 1815-1914 (անգլերեն). Oxford University Press. ISBN 9780199923380.
  32. 32,0 32,1 Cooper, Sandi E. (1991). Patriotic Pacifism: Waging War on War in Europe, 1815-1914 (անգլերեն). Oxford University Press. ISBN 9780199923380.
  33. 33,0 33,1 33,2 Varouxakis, Georgios (2013). Liberty Abroad: J. S. Mill on International Relations (անգլերեն). Cambridge University Press. ISBN 9781107039148. Վերցված է 15 October 2019-ին.
  34. Cooper, Sandi E. (1991). Patriotic Pacifism: Waging War on War in Europe, 1815-1914 (անգլերեն). Oxford University Press. ISBN 9780199923380.
  35. 35,0 35,1 Cooper, Sandi E. (1991). Patriotic Pacifism: Waging War on War in Europe, 1815-1914 (անգլերեն). Oxford University Press. ISBN 9780199923380.
  36. Cooper, Sandi E. (1991). Patriotic Pacifism: Waging War on War in Europe, 1815-1914 (անգլերեն). Oxford University Press. ISBN 9780199923380.
  37. Cooper, Sandi E. (1991). Patriotic Pacifism: Waging War on War in Europe, 1815-1914 (անգլերեն). Oxford University Press. ISBN 9780199923380.
  38. 38,0 38,1 Clinton, Michael (2007). «Frédéric Passy: Patriotic Pacifist» (PDF). Journal of Historical Biography. University of the Fraser Valley. 2 (1). ISSN 1911-8538. Վերցված է 18 October 2019-ին.

Արտաքին հղումներ

[խմբագրել | խմբագրել կոդը]
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Ֆրեդերիկ Պասի» հոդվածին։