Jump to content

Ֆրանց Բաբինգեր

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Ֆրանց Բաբինգեր
գերմ.՝ Franz Babinger
Ծնվել էհունվարի 15, 1891(1891-01-15)[1]
Վայդեն, Վերին Պֆալց, Բավարիա, Գերմանական կայսրություն[1]
Մահացել էհունիսի 23, 1967(1967-06-23)[1] (76 տարեկան)
Դուրրաս, Ալբանիա[1]
մահը պատահարից
Քաղաքացիություն Գերմանիա
Մասնագիտությունարևելագետ, թուրքագետ և համալսարանի դասախոս
Հաստատություն(ներ)Լյուդվիգ Մաքսիմիլիանի Մյունխենի համալսարան
ԱնդամակցությունԲավարիական գիտությունների ակադեմիա և Լինչեի ազգային ակադեմիա
Ալմա մատերԼյուդվիգ Մաքսիմիլիանի Մյունխենի համալսարան
Տիրապետում է լեզուներինգերմաներեն[2][3]
Պարգևներ
«Վաստակների համար» բավարիական շքանշան

Ֆրանց Բաբինգեր (գերմ.՝ Franz Babinger, հունվարի 15, 1891(1891-01-15)[1], Վայդեն, Վերին Պֆալց, Բավարիա, Գերմանական կայսրություն[1] - հունիսի 23, 1967(1967-06-23)[1], Դուրրաս, Ալբանիա[1]), գերմանացի պատմաբան, արևելագետ, ով զգալի ավանդ է ներդրել հատկապես թյուրքագիտության, օսմանյան կայսրության պատմության ուսումնասիրման բնագավառում։ Նրա գլուխգործոցը համարվում է օսմանյան սուլթան Մեհմեդ II Նվաճողի մասին հեղինակած ծավալուն մենագրությունը, որն առաջին անգամ հրատարակվել է 1953 թվականին, «Մեհմեդ Նվաճողն ու նրա ժամանակը» (Mehmed der Eroberer und seine Zeit) վերնագրով։ Հիշարժան է նաև Բաբինգերի ծանրակշիռ մասնակցությունը իսլամի հիմնարար, կոթողային հանրագիտարանի երկրորդ հրատարակության պատրաստման աշխատանքներին։

Կենսագրություն

[խմբագրել | խմբագրել կոդը]

Ֆրանցը պատանեկան հասակից հետաքրքրվել է Մերձավոր արևելքով, դեռ դպրոցում սովորելու տարիներին տրիապետել իվրիտին ու պարսկերենին, նամակագրական կապ պահպանել անվանի արևելագետ Իգնաց Գոլդցիերի հետ, մի քանի հոդված լույս ընծայել գիտական ամսագրերում։ Դպրոցից հետո ավարտել է Մյունխենի համալսարանը, որտեղ էլ 1914 թվականին դոկտորական ատենախոսություն է պաշտպանել։

Առաջին համաշխարհային պատերազմի տարիներին ծառայել է Մերձավոր արևելքում (ըստ որոշ աղբյուրների՝ օսմանյան բանակում)։ Պատերազմից հետո շարունակել է ուսումնառությունը Բեռլինի Ֆրիդրիխ Վիլհելմի անվան համալսարանում և 1921 թվականին այդտեղ պաշտպանել իր դոկտորական երկրորդ դիսերտացիան։ Մինչև 1933 թվականը պրոֆեսորի կոչումով աշխատել է Ֆրիդրիխ Վիլհելմի անվան համալսարանում, նացիստների՝ իշխանության գլուխ անցնելուց հետո ստիպված է եղել թողնել աշխատանքը, քանի որ ամուսնացած էր հրեուհու հետ[4]։ Ռումին անվանի արևելագետ Նիկոլայե Յորգայի օգնությամբ Ֆրանց Բաբինգերն աշխատանքի է տեղավորվել Բուխարեստում։ 1948-ից մինչև 1958 թվականը դասախոսել է Մյունխենի համալսարանում։ Թոշակի անցնելուց հետո էլ շարունակել է եռանդուն կերպով զբաղվել գիտա-մանկավարժական աշխատանքով, հոդվածներ, գրքեր հրատարակել։ Մահացել է 1967 թվականին, Ալբանիայում, դժբախտ պատահարի հետևանքով (խեղդվել է գետում)։

Ֆրանց Բաբինգերը Գյոթինգենի[5], Բավարիայի, դեի Լինչեի (Accademia Nazionale dei Lincei) գիտությունների ակադեմիաների, ամերիկյան փիլիսոփայական ընկերության անդամ էր։

Աշխատությունների ընտրանի

[խմբագրել | խմբագրել կոդը]
  • Die Geschichtsschreiber der Osmanen und ihre Werke. Leipzig 1927
  • Dalmatien und die Adria. Baedeker-Reiseführer|Handbuch für Reisende von Karl Baedeker. Karl Baedeker, Leipzig 1929 – Abschnitt über Albanien, S. 227–250
  • Mehmed der Eroberer und seine Zeit. Weltenstürmer einer Zeitenwende. München 1953 Digitalisat Universitäts- und Landesbibliothek Sachsen-Anhalt (ULB)
  • Aufsätze und Abhandlungen zur Geschichte Südosteuropas und der Levante. 2 Bände, München 1962/66
  • Reliquienschacher am Osmanenhof im XV. Jahrhundert. Zugleich ein Beitrag zur Geschichte der osmanischen Goldprägung unter Mehmed II., dem Eroberer. (Bayerische Akademie der Wissenschaften, Philosophisch-historische Klasse, Sitzungsberichte, Jahrgang 1956, Heft 2) online

Ծանոթագրություններ

[խմբագրել | խմբագրել կոդը]
  1. 1,00 1,01 1,02 1,03 1,04 1,05 1,06 1,07 1,08 1,09 1,10 Munzinger Personen (գերմ.)
  2. Bibliothèque nationale de France data.bnf.fr (ֆր.): տվյալների բաց շտեմարան — 2011.
  3. CONOR.Sl
  4. Mariana Hausleitner: Eine Atmosphäre von Hoffnung und Zuversicht. Hilfe für verfolgte Juden in Rumänien, Transnistrien und Nordsiebenbürgen 1940-1944. Berlin 2021. S. 71.
  5. Holger Krahnke: Die Mitglieder der Akademie der Wissenschaften zu Göttingen 1751–2001 (= Abhandlungen der Akademie der Wissenschaften zu Göttingen, Philologisch-Historische Klasse. Folge 3, Bd. 246 = Abhandlungen der Akademie der Wissenschaften in Göttingen, Mathematisch-Physikalische Klasse. Folge 3, Bd. 50). Vandenhoeck & Ruprecht, Göttingen 2001, ISBN 3-525-82516-1, S. 29.

Գրականություն Ֆրանց Բարբինգերի մասին

[խմբագրել | խմբագրել կոդը]
  • Deutscher Wirtschaftsverlag AG (Hrsg.): Reichshandbuch der deutschen Gesellschaft. Band 1. Berlin 1931, ISBN 3-598-30664-4
  • Hans-Joachim Kißling: Babinger, Franz. In: Biographisches Lexikon zur Geschichte Südosteuropas. Band 1. München 1974, S. 117
  • Utz Maas: Verfolgung und Auswanderung deutschsprachiger Sprachforscher 1933-1945. Osnabrück 1996, S. 48–50 (aktualisierte Internetfassung)

Արտաքին հղումներ

[խմբագրել | խմբագրել կոդը]