Նիկոլայե Յորգա
Նիկոլայե Յորգա (հունիսի 5, 1871[1], Բոտոշանի, Ռումինիա[1] - նոյեմբերի 27, 1940[2][3][4], Սրտեյնիցու, Prahova County, Ռումինիա), ռումին քաղաքական գործիչ, պատմաբան, աղբյուրագետ, գրականագետ, հրապարակախոս, գրող, հայագետ։
Սովորել է Յասսիի, Փարիզի, Բեռլինի և Լայպցիգի համալսարաններում։ Բուխարեստի համալսարանի պրոֆեսոր (1894), ռեկտոր (1929)։ Ռումինական ակադեմիայի անդամ (1910)։ Ագգային-դեմոկրատական կուսակցության (1906) հիմնադիրներից։ 1918—1920 թվականներին եղել է Ռումինիայի Ազգային ժողովի նախագահ, 1931—1932 թվականներին՝ պրեմիեր մինիստր և լուսավորության մինիստր։ Ունեցել է անգլո-ֆրանսիական կողմնորոշում։ Կյանքի վերջին տարիներին դատապարտել է ֆաշիստական Գերմանիայի ագրեսիվ քաղաքականությունը։
Սպանվել է ռումինական «Երկաթյա գվարդիա» կազմակերպությանը պատկանող ֆաշիստների կողմից։
Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]
- ↑ 1,0 1,1 1,2 1,3 1,4 Deutsche Nationalbibliothek Record #118775588 // Gemeinsame Normdatei (գերմ.) — 2012—2016.
- ↑ 2,0 2,1 2,2 Gran Enciclopèdia Catalana (կատ.) — Grup Enciclopèdia, 1968.
- ↑ 3,0 3,1 3,2 Babelio (ֆր.) — 2007.
- ↑ 4,0 4,1 4,2 Proleksis enciklopedija, Opća i nacionalna enciklopedija (хорв.) — 2009.
- ↑ https://aibl.fr/academiciens-depuis-1663/
|
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից (հ․ 8, էջ 128)։ ![]() |
- Հունիսի 5 ծնունդներ
- 1871 ծնունդներ
- Ռումինիայում ծնվածներ
- Նոյեմբերի 27 մահեր
- 1940 մահեր
- Ռումինիայում մահացածներ
- Ալեքսանդրու Յոհան Կուզայի անվան համալսարանի շրջանավարտներ
- Լայպցիգի համալսարանի շրջանավարտներ
- Հումբոլդտի համալսարանի շրջանավարտներ
- Անձինք այբբենական կարգով
- Անավարտ հոդվածներ
- Անավարտ հոդվածներ անձի մասին
- Ռումինացի պատմաբաններ
- Ռումինացի հայագետներ
- Ռումինացի գրողներ
- Ռումինիայի վարչապետներ
- Սլավոնագետներ
- Ռումինացի բանահավաքներ
- Ռումինացի գրականագետներ
- 20-րդ դարի թարգմանիչներ
- 20-րդ դարի պատմաբաններ
- Պոլիգլոտներ
- Քաղաքական փիլիսոփաներ
- Ռումինացի փիլիսոփաներ
- Ռումինիայի քաղաքական գործիչներ
- Ռումինացի լրագրողներ
- Ռումինացի լեզվաբաններ
- Ռումինացի դրամատուրգներ
- Հրապարակախոսներ