Վալախիայի և Մոլդովայի միացյալ իշխանություն

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Jump to navigation Jump to search
Վալախիայի և Մոլդովայի միացյալ իշխանություն
Principatele Unite ale Moldovei și Țării Românești
Flag of Romania.svg
Դրոշ
Principality of Romania - 1872 CoA.svg
Զինանշան

Transylvania, Banat, Crisana and Maramures.svg
Վալախիայի և Մոլդովայի միացյալ իշխանության տեղագրությունը
Պետական կարգ Սահմանադրական միապետություն (դե յուրե՝ Օսմանյան կայսրության վասալ)
Մայրաքաղաք Յասի (1859-1862)
Բուխարեստ (1862-1881)
Թագավորանիստ ոստան մայրաքաղաք
Պետության գլուխ Ռումինիայի իշխան
Արքայատոհմ Հոհենցոլերն-Զիգմարինգեն
Լեզու ռումիներեն (պաշտոնական), հունգարերեն, ուկրաիներեն, գերմաներեն
Կրոն արևելյան ուղղափառ
Դեպքեր և իրադարձություններ
Պատմական շրջան Նոր շրջան
Հասարակարգ Կապիտալիստական հասարակարգ
Հիմնադրում 1859 թվական
Հզորության գագաթնակետ 1878 թվական (միջազգային ճանաչումը Բեռլինի վեհաժողովում)
Անկում 1881 թվական
Ժամանակագրական հաջորդականություն


Ներկայիս տարածքում Մոլդովա Մոլդովա
Ռումինիա Ռումինիա
Ուկրաինա Ուկրաինա
 
Պատմության պորտալ
Pgrey history.png

Վալախիայի և Մոլդովայի միացյալ իշխանություն, հայտնի է նաև որպես Ռումինական միացյալ իշխանություններ (ռում.՝ Principatele Unite ale Moldovei și Țării Românești), Ռումինիայի տարածքում 1859–1881 թվականներին Վալախիայի և Մոլդովայի նախկին իշխանությունների միավորման արդյունքում ձևավորված իշխանապետությունը[1][2]։ 1859 թվականի հունվարի 24-ին վերածվել է Ռումինիայի միացյալ իշխանության՝ ընդունելով Օսմանյան կայսրության ձևական վերահսկողությունը (վերածվում է վասալական տերության):

Ունիան ստեղծվել է 1859 թվականին՝ նախկինում գոյություն ունեցած Մոլդովական և Վալախական իշխանությունների միավորման արդյունքում։ Այս իրադարձությամբ անուղղակիորեն նշանավորվում է ռումինական ազգային պետության ծնունդը։ 1866 թվականին ընդունվում է իշխանության նոր սահմանադրությունը, որի արդյունքում Վալախիա-Մոլդովայի իշխանությունը վերանվանվում է Ռումինիայի։

Օսմանյան տիրակալության դեմ մղվող անկախության պատերազմն ավարտվում է 1877 թվականին, որի արդյունքում Ռումինիան ստանում է ամբողջական սուվերենիտետ։ Նորանկախ պետությունը միջազգայնորեն ճանաչվում է 1878 թվականի Բեռլինի վեհաժողովում։ Առաջին համաշխարհային պատերազմի շրջանակներում ռումինական բանակը զբաղեցնում է Տրանսիլվանիայի երկրամասը։

Պատմություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Պարտություն կրելով Ղրիմի 1853-1856 թվականներին տեղի ունեցած պատերազմում, հասունացնող հեղափոխության իրադարձությունների պայմաններում, Ռուսական կայսրությունը ձգտում էր շուտափույթ հաշտության։ Պատերազմական գործողությունների մասնակից և «հաղթող կողմ» հանդիսացող Մեծ Բրիտանիան, Ֆրանսիան, Ավստրիական կայսրությունը, Պրուսիան և Սարդինիայի թագավորությունը հնարավորինս ցանկանում էին ազդեցություն ձեռք բերել Թուրքիայում և դա է նպատակը, որ պատերազմին հաջորդած Փարիզյան բանակցություններում վերջիններս ցուցաբերում են տարբեր մոտեցումներ[3]։

Ըստ Փարիզի հաշտության պայմանագրի՝ Ռուսաստանը Մոլդովական իշխանությանն էր վերադարձնում Դանուբիգետաբերանը և նրան հարակից հարավային Բեսարաբիայի մի մասը։ Սև ծովը դառնում էր չեզոք գոտի, արգելվում էր Դարդանելի և Բոսֆորի նեղուցներով եվրոպական ռազմանավերի մուտքը Սև ծով։ Օգտվելով ռուսական և թուրքական արտաքին սպառնալիքի վերացումից՝ 1859 թվականին Մոլդովական և Վալախական իշխանությունները միավորվում են մեկ պետության ներքո՝ ձևավորելով Վալախիայի և Մոլդովայի միացյալ իշխանությունը։ Նորաստեղծ պետության տարածքում է ներառվում նաև Փարիզի պայմանագրով Մոլդովային անցած հարավային Բեսարաբիան։ Նույն տարում մոլդովա-վալախական ունիայի առաջին գահակալ է նշանակվում Ալեքսանդրու Յոհան Կուզան, ով նախկինում եղել է Մոլդովայի իշխան, սակայն 1848 թվականի հեղափոխությունից հետո վտարվել երկրից։ Կուզայի կառավարման օրոք ավարտվել է Ռումինիայի միասնական պետության ստեղծումը (1862 թվական)։ Ռումինական հետադեմ բոյարների ճնշման ներքո 1866 թվականին վերջինս հրաժարվում է իշխանությունից և նրան փոխարինում է Կառոլ I-ը։

Նրա կառավարման տարիներին սկսվում է օսմանյան օրեցօր աճող տիրապետության և ազդեցության դեմ Ռումինիայի անկախության պատերազմը, որն ավարտվում է հաջողությամբ։ Սրվել էր իրավիճակը նաև Ռուսական կայսրության դեմ, քանզի ռուսական կողմը հավակնում էր զբաղեցնել հարավային Բեսարաբիան։ Այս խնդիրը ռումինացի դիվանագետները լուծում են փոխշահավետ տարբերակով․ Վալախիայի և Մոլդովայի իշխանությունը Ռուսաստանին հանձնում է հարավային Բեսարաբիան՝ փոխարենը ստանալով Դոբրուդջան։

1881 թվականին Վալախիայի և Մոլդովայի միացյալ իշխանության տարածքում ձևավորվում է Ռումինիայի թագավորությունը, իսկ գործող միապետը իրավահաջորդության կարգով հռչակվում է «Ռումինիայի արքա»։

Տես նաև[խմբագրել | խմբագրել կոդը]

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. Histoire du congrès de Paris, Edouard Gourdon (1857)
  2. Boia Lucian (2001)։ Romania: Borderland of Europe (անգլերեն)։ Reaktion Books։ ISBN 9781861891037 
  3. The establishment of the Balkan national states, 1804–1920։ Books.google.com։ Վերցված է 2012-03-28