Ֆյորելլո Լա Գուարդիա
Ֆյորելլո Լա Գուարդիա | |
![]() | |
Կուսակցություն՝ | ԱՄՆ Հանրապետական կուսակցություն |
---|---|
Կրթություն՝ | Նյու Յորքի համալսարան, Նյու Յորքի համալսարանի իրավաբանական դպրոց, Prescott High School? և Dwight School? |
Մասնագիտություն՝ | քաղաքական գործիչ |
Դավանանք | Եպիսկոպոսյան եկեղեցի |
Ծննդյան օր | դեկտեմբերի 11, 1882[1][2][3][…] |
Ծննդավայր | Նյու Յորք, Նյու Յորք, ԱՄՆ[4] |
Վախճանի օր | սեպտեմբերի 20, 1947[1][2][3][…] (64 տարեկան) |
Վախճանի վայր | Նյու Յորք, Նյու Յորք, ԱՄՆ |
Թաղված | Վուդլոն |
Քաղաքացիություն | ![]() |
Ամուսին | Marie M. La Guardia?[5][6] |
Ինքնագիր | ![]() |
Պարգևներ | |
Ֆյորելլո Լա Գուարդիա (դեկտեմբերի 11, 1882[1][2][3][…], Նյու Յորք, Նյու Յորք, ԱՄՆ[4] - սեպտեմբերի 20, 1947[1][2][3][…], Նյու Յորք, Նյու Յորք, ԱՄՆ), ամերիկացի քաղաքական գործիչ, Նյու Յորքի քաղաքապետ երեք կադենցիայի ընթացքում՝ 1934-1945 թվականներին։ Կոչվել է «Փոքրիկ ծաղիկ» (անգլ.՝ The Little Flower)՝ բառացի թարգմանությամբ իր անունը և, հնարավոր է նաև, պայմանավորված է իր ցածր հասակով։ Լինելով Հանրապետական կուսակցության անդամ՝ ներկայացրել է կուսակցության լիբերալ թևը, կողմնակից էր պրոգրեսիվիզմին և Ռուզվելտի «նոր կուրսին»։ Գլխավորել Է Նյու Յորքը Մեծ ճգնաժամից վերականգնման տարիներին, դարձել հայտնի քաղաքապետ և ազգային մասշտաբի գործիչ՝ նախագահ Ռուզվելտին առընթեր ղեկավարելով քաղաքացիական պաշտպանության գերատեսչությունը՝ Երկրորդ համաշխարհային պատերազմին ԱՄՆ-ի անդամակցությունից հետո։
Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]
Ֆյորելլո Լա Գուարդիան ծնվել է Բրոնքսում իտալացի կաթոլիկ Աքիլլա Լա Գուարդիայի, որը ծնունդով Չերինյոլայից է, և հրեական ծագում ունեցող Տրիեստից իտալուհի Իրեն Կոեն Լուցատոյի ընտանիքում, դաստիարակվել է եպիսկոպոսական ավանդույթներով։ Իր մանկության ընթացքում, Էնրիկոյի (իտալ.՝ Enrico) անունը փոխվել է Հենրի։ Պատանեկությունն անցկացրել է Հունգարիայում և Իտալիայում, աշխատել է Բուդապեշտի, Տրիեստի և Ֆիումի ԱՄՆ հյուպատոսություններում։ 1906 թվականից աշխատել է Նյու Յորքում որպես ներգաղթային ծառայության թարգմանիչ, սովորել է Նյու Յորքի համալսարանում, 1910 թվականին դատարանում ստացել է իրավաբանական գործունեություն իրականացնելու իրավունք։ 1916 թվականին ընտրվել է ԱՄՆ Կոնգրեսի Ներկայացուցիչների պալատ, սակայն շուտով լքել է այդ պաշտոնը՝ Առաջին համաշխարհային պատերազմի մարտական գործողություններին որպես ռազմական օդաչու մասնակցելու պատճառով։ 1918 թվականին վերադարձել է վարչական աշխատանքին, 1922 թվականին վերընտրվել Ներկայացուցիչների պալատի կազմում։

1933 թվականին հաջողությամբ առաջադրվել է Նյու Յորքի քաղաքապետի պաշտոնում։ Հետագայում այդ պաշտոնում վերընտրվել է երկու անգամ։ Որպես քաղաքապետ՝ Լա Գուարդիան, առաջին հերթին, հայտնի է դարձել կոռուպցիայի և հանցավորության դեմ իր անխոնջ պայքարով (առաջին հերթին նա հրաման է տվել ձերբակալել Լակի Լուչանոյին՝ ձգտելով ոչնչացնել իտալացիների՝ որպես մաֆիոզների մասին կարծրատիպը) և նոր սոցիալական ծրագրերի ներդրմամբ, որոնք էապես բարձրացրել են Նյու Յորքի կարիքավոր բնակիչների բարեկեցությունը։ Մեծ ուշադրություն է դարձվել նաև «չոր օրենքի»՝ կազմակերպված հանցավորության և թմրամոլության հետևանքների դեմ պայքարին։
Լա Գուարդիա և մարիխուանայի օրինականացման մասին հարց[խմբագրել | խմբագրել կոդը]
Լա Գուարդիան վստահ էր, որ մարիխուանայի օգտագործումը կարող է օգնել թմրանյութից կախվածության բուժման հարցում, և պնդում էր, որ այդ ուղղությամբ հետազոտությունները շարունակվեն նույնիսկ այն ժամանակ, երբ ամբողջ երկրում մոլեգնում էր հակամարիխուանական հիստերիան, որը հրահրել էր թմրանյութերի հարցերով հանձնակատար Գ. Անսլինգերը։ Ի պատասխան «մարիխուանայի հարկ» սահմանելու՝ Լա Գուարդիան Նյու Յորքում մարիխուանայի խնդրի ուսումնասիրման հանձնաժողով է կազմակերպել։ Հանձնաժողովի անդամներն էին երկու թերապևտ, երեք հոգեբույժ, երկու դեղագետ, առողջապահության փորձագետ, ուղղիչ հիմնարկների և առողջապահական հիմնարկների լիազորված վարչություններ, ինչպես նաև բուժական հաստատությունների նախարարության հոգեբուժության բաժանմունքի տնօրեն։ Հետազոտությունը սկսել է 1940 թվականին և 1944 թվականին դրանց արդյունքները մանրամասն ներկայացրել է «Մարիխուանայի խնդիրը Նյու Յորքում» զեկույցում։
Հանձնաժողովը ոչ մի ապացույց չի գտել, որ հանցագործությունների զգալի մասը կապված է եղել մարիխուանայի հետ, ինչպես նաև այն բանի հետ, որ մարիխուանան հրահրում է ագրեսիվ կամ հակասոցիալական վարքագիծ։ Հետազոտության արդյունքները վկայում են, որ մարիխուանայի օգտագործումը սեռական գրգռիչ ազդեցություն չի ունենում և չի հանգեցնում անձի բացասական փոփոխությունների։ Տվյալներ չեն ստացվել, որոնք կվկայեին դրա կախվածության մասին։
Սակայն ԱՄՆ Կոնգրեսն անտեսել է «Լա Գուարդիայի հանձնաժողովի» եզրակացությունները, իսկ թմրանյութերի հարցերով հանձնակատարը դրանց պատասխանել է նոր քարոզչական արշավով։ 1949 թվականին մարիխուանան հայտարարվել է «կոմունիստների զենք, որը թուլացնում է ամերիկյան ազգի ոգին», և նրա անվնասության մասին ցանկացած բանավեճ անհնար է դարձել։
Հիշատակ[խմբագրել | խմբագրել կոդը]
- Լա Գուարդիայի պատվին 1953 թվականին անվանափոխվել է Նյու Յորքի օդանավակայանը, ինչպես նաև Թել Ավիվ Յադ Էլյախու շրջանի կենտրոնական փողոցը։
- 1958 թվականին Ջորջ Բալանչինը Լա Գուարդիային որպես երաժշտության և դրամայի քաղաքային կենտրոնի հիմնադիր, նվիրել է իր «Աստղեր և շերտեր» բալետը։
- Լա Գուարդիայի կենսագրությունը դարձել է կոմպոզիտոր Ջերի Բոկի և բանաստեղծ Շելդոն Հարնիկի «Ֆյորելլո!» ֆիլմը, որը 1959 թվականին բեմադրվել է Բրոդվեյում։
- 1972 թվականին՝ Լա Գուարդիայի ծննդյան 90-ամյակին, ԱՄՆ Փոստային ծառայությունը թողարկել է իր 14 ցենտ անվանական արժեքով նամականիշ։
- 1984 թվականից Լա Գուարդիայի անունը կրում է Նյու Յորքի Ֆյորելո Լա Գուարդիայի բարձրագույն դպրոցը, որը կրթություն է տալիս կերպարվեստի, երաժշտական և թատերական արվեստի ոլորտում։
Գրականություն[խմբագրել | խմբագրել կոդը]
- Bayor, Ronald H. (1993). Fiorello La Guardia: Ethnicity and Reform. Arlington Heights, IL: Harlan Davidson. 0-88295-894-1.
- Brodsky, Alyn. (2003). The Great Mayor: Fiorello La Guardia and the Making of the City of New York. New York: Truman Talley Books. Civil Rights in New York City, 1941–1943," The Journal of Negro History, Vol. 62, No. 2 (Apr. 1977), pp. 160–173 in JSTOR
- Elliott, Lawrence. (1983). Little Flower: The Life and Times of Fiorello La Guardia. New York: William Morrow. 0-688-02057-7.
- Garrett, Charles. (1961). The La Guardia Years: Machine and Reform Politics in New York City. New Brunswick, NJ: Rutgers University Press.
- Goldstein, Richard. Helluva Town: The Story of New York City During World War II (2010) Online review
- Gunther John (1947)։ «The Not-So-Little Flower»։ Inside U.S.A.։ New York, London: Harper & Brothers։ էջեր 578–588
- Hecksher II, August. (1978). When La Guardia Was Mayor: New York's Legendary Years. New York: W.W. Norton. 0-393-07534-6.
- Jeffers, H. Paul. (2002). The Napoleon of New York: Mayor Fiorello La Guardia. New York: John Wiley & Sons. 0-471-02465-1. online edition Archived 2009-01-31 at the Wayback Machine..
- Kaufman, Herbert. "Fiorello H. La Guardia, Political Maverick" Political Science Quarterly 1990 105(1): 113–122. ISSN 0032-3195 in Jstor
- Kessner, Thomas. "Fiorello H. LaGuardia." History Teacher 1993 26(2): 151–159. ISSN 0018-2745 in Jstor
- Kessner, Thomas. (1989). Fiorello H. LaGuardia and the Making of Modern New York. New York: McGraw-Hill. 0-07-034244-X.
- La Guardia, Fiorello H. (1948). The Making of an Insurgent: An Autobiography. Philadelphia: J.B. Lippincott.
- La Guardia Gluck, Gemma. (1961). Fiorello's Sister: Gemma La Guardia Gluck's Story. Reissued in 2007 with new material, edited by Rochelle Saidel. Syracuse University Press. 0-8156-0861-6.
- Mann, Arthur H. (1959). La Guardia: A Fighter Against His Times 1882–1933. Philadelphia: J.B. Lippincott.
- Mann, Arthur H. (1965). La Guardia Comes to Power 1933. Philadelphia: J.B. Lippincott.
- Williams, Mason B. (2013). City of Ambition: FDR, La Guardia, and the Making of Modern New York. New York: W.W. Norton. 0-393-06691-6.
- Zinn, Howard. (1969). LaGuardia in Congress. New York: W.W. Norton. 0-393-00488-0. online edition Archived 2009-01-31 at the Wayback Machine.
Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]
- ↑ 1,0 1,1 1,2 1,3 1,4 Bibliothèque nationale de France data.bnf.fr (ֆր.): տվյալների բաց շտեմարան — 2011.
- ↑ 2,0 2,1 2,2 2,3 2,4 Encyclopædia Britannica
- ↑ 3,0 3,1 3,2 3,3 3,4 Discogs — 2000.
- ↑ 4,0 4,1 4,2 Deutsche Nationalbibliothek Record #11877848X // Gemeinsame Normdatei (գերմ.) — 2012—2016.
- ↑ https://oralhistoryportal.library.columbia.edu/document.php?id=ldpd_15198799
- ↑ F.H. La Guardia Weds His Ex-Secretary, Miss Marie Fisher; House Applauds Him / J. Kahn — Manhattan, NYC: New York Times Company, A. G. Sulzberger, 1929. — ISSN 0362-4331; 1553-8095; 1542-667X
Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]
- Obituary, New York Times, September 21, 1947 La Guardia Is Dead; City Pays Homage To 3-Time Mayor
- La Guardia and Wagner Archives/Fiorello H. La Guardia Collection Archived 2020-05-01 at the Wayback Machine.
- Tiziano Thomas Dossena, "Fiorello La Guardia" in Bridge Apulia USA, No.3 (Italy, 1998) Archived 2008-06-10 at the Wayback Machine.
- 1919 passport photo of Fiorello La Guardia
- WNYC Archives blogs featuring Mayor La Guardia
|
- ԱՄՆ-ի հանրապետական կուսակցության անդամներ
- Նյու Յորքի համալսարանի շրջանավարտներ
- Դեկտեմբերի 11 ծնունդներ
- 1882 ծնունդներ
- Նյու Յորք քաղաքում ծնվածներ
- Սեպտեմբերի 20 մահեր
- 1947 մահեր
- Նյու Յորք քաղաքում մահացածներ
- Նյու Յորք նահանգում թաղվածներ
- Անձինք այբբենական կարգով
- ԱՄՆ-ի քաղաքական գործիչներ
- Քաղցկեղից մահացածներ
- 20-րդ դարի ամերիկացի քաղաքական գործիչներ