Ֆերդինանդ Ռուշչից

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Jump to navigation Jump to search
Ֆերդինանդ Ռուշչից
Ferdynand Ruszczyc.jpg
Ծնվել էդեկտեմբերի 10, 1870(1870-12-10)[1]
ԾննդավայրBahdanava, Q4112751?, Valozhyn District, Baranavichy Voblast, Բելառուսի Խորհրդային Սոցիալիստական Հանրապետություն
Վախճանվել էհոկտեմբերի 30, 1936(1936-10-30)[2][1] (65 տարեկանում)
Մահվան վայրBahdanava, Q4112751?, Valozhyn District, Baranavichy Voblast, Բելառուսի Խորհրդային Սոցիալիստական Հանրապետություն, ԽՍՀՄ
ԱզգությունԲելառուսներ
ՔաղաքացիությունFlag of Poland.svg Լեհաստանի Երկրորդ Հանրապետություն
Ռուսական կայսրություն
ԿրթությունՍանկտ Պետերբուրգի կայսերական համալսարան և Գեղարվեստի բարձրագույն դպրոց
Մասնագիտություննկարիչ և համալսարանի պրոֆեսոր
Ուշագրավ աշխատանքներQ6020341?
ՊարգևներՊատվավոր Լեգեոնի շքանշան
ՀայրQ27245474?
ԱմուսինQ27264190?
ԶավակներJanina Ruszczyc?[3], Edward Ruszczyc?[3], Oscar V. Rouck?[3] և չկա
Ferdynand Ruszczyc Վիքիպահեստում

Ֆերդինանդ Ռուշչից (լեհ.՝ Ferdynand Ruszczyc, դեկտեմբերի 10, 1870(1870-12-10)[1], Bahdanava, Q4112751?, Valozhyn District, Baranavichy Voblast, Բելառուսի Խորհրդային Սոցիալիստական Հանրապետություն - հոկտեմբերի 30, 1936(1936-10-30)[2][1], Bahdanava, Q4112751?, Valozhyn District, Baranavichy Voblast, Բելառուսի Խորհրդային Սոցիալիստական Հանրապետություն, ԽՍՀՄ), լեհական Լիս («Աղվես») ազնվականական տոհմից սերած լեհա-բելառուսական նկարիչ[4][5]

Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Ծնվել է Բոգդանով գյուղում, որ այն ժամանակ գտնվում էր ցարական Ռուսաստանի, իսկ ներկայումս՝ Բելառուսի Հանրապետության տարածքում: Մինսկի գիմնազիան ավարտելուց հետո ուսումը շարունակել է նախ՝ Սանկտ Պետերբուրգի համալսարանում, որտեղ ուսումնասիրել է իրավագիտություն, այնուհետև նկարչության դասեր է առել գեղարվեստի կայսերական ակադեմիայում, որտեղ նրան դասավանդել են ռուս անվանի բնանկարիչներ Իվան Շիշկինը, Արխիպ Կուինջին: Ակադեմիայում սովորելու տարիներին՝ արձակուրդների ընթացքում ճամփորդել է Ղրիմում, այցելել Բալթիկ ծովի կղզիներ, Շվեդիա, բնանկարներ արել: Ուսումնառությունն ավարտելուց հետո հաճախակի ճամփորդել է Արևմտյան Եվրոպայում, տևական ժամանակ կանգ առել Բեռլինում, խորությամբ ուսումնասիրել խորհրդապաշտ (սիմվոլիստ) նկարիչների, մասնավորապես՝ Առնոլդ Բոկլինի արվեստը, որոշակի տարրեր ընդօրինակել, զարգացրել իր ստեղծագործություններում[6]:

Հասարակական և մանկավարժական գործունեությունը[խմբագրել | խմբագրել կոդը]

Ռուշչիցը 1936 թ.

Կազիմեժ Ստաբրովսկու, Քսավերի Դունիկովսկու, Կոնրադ Կժիժանովսկու և Կարոլ Տիխիի հետ Ֆերդինանդ Ռուշչիցը նշանակալի ավանդ է ներդրել Վարշավայի գեղարվեստի ակադեմիայի հիմնադրման ու կայացման գործում, որոշ ժամանակ էլ դասավանդել է այնտեղ: 1907–1908 թվականներին բնանկարչի վարպետության դասեր է տվել Կրակովի Յան Մատեյկոյի անվան գեղարվեստի ակադեմիայում:

1908 թվականին, Յուզեֆ Մեհոֆերի հետ համատեղ, լեհական կերպարվեստի ցուցահանդես է կազմակերպել Վիեննայում: Որոշ ժամանակ անց բնակություն է հաստատել Վիլնոյում (ներկայումս՝ Վիլնյուս) և իրեն նվիրել նկարչության դասավանդման գործին (այստեղ նրան աշակերտել է նաև հետագայում անվանի քանդակագործ դարձած Իսահակ Իտկինդը): Ռուշչիցը միաժամանակ մշակութային միջոցառումներ է կազմակերպել, գրաֆիկական երկեր ու պլակատներ ստեղծել, աշխատել որպես պատկերազարդող, թատերական ներկայացումներ ձևավորող, կերպարների տարազներ ստեղծող... Նա եղել է Ադամ Միցկևիչի հուշարձանի պահպանման կոմիտեի անդամ: 1918-1919 թվականներին մասնակցել է Վիլնյուսի Ստեֆան Բատորիի անվան համալսարանի գեղարվեստի ֆակուլտետի հիմնադրման աշխատանքներին, դարձել այդ ֆակուլտետի առաջին դեկանը[7][8]: Այդտեղ նրան աշակերտել է նաև Չեսլավ Զնամերովսկին, ով հետագայում դարձել է անվանի նկարիչ:

Գրականություն[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Wileńskie środowisko artystyczne 1919–1945, Kazimierz Brakoniecki, Jan Kotłowski, Lech Lechowicz, Olsztyn 1989.
  • Anna Bernat - Ferdynand Ruszczyc |data = 2007 |isbn = 978-83-7477-221-1 |inni = Ferdynand Ruszczyc |miejsce = Warszawa |wydawca = Edipresse Polska |oclc = 312403436 }}

Պատկերասրահ[խմբագրել | խմբագրել կոդը]

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. 1,0 1,1 1,2 1,3 1,4 data.bnf.fr: տվյալների բաց շտեմարան — 2011.
  2. 2,0 2,1 2,2 German National Library, Berlin State Library, Bavarian State Library et al. Record #119349183 // Gemeinsame Normdatei — 2012—2016.
  3. 3,0 3,1 3,2 https://mistrzowie-malarstwa.blogspot.com.by/2013/06/ferdynand-ruszczyc.html
  4. Anna Bernat, Ferdynand Ruszczyc, Edipresse Polska, 2007, 978-83-7477-221-1.
  5. «Ruszczyc, Ferdynand (1870–1936)»։ buffalo.edu 
  6. «The Land – Ferdynand Ruszczyc»։ Culture.pl 
  7. «National Museum in Warsaw, Ferdynand Ruszczyc»։ culture.pl։ Արխիվացված է օրիգինալից 2015-10-06-ին։ Վերցված է October 2014 
  8. «Ferdynand Ruszczyc»։ Culture.pl 

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]