Օլլի Ջոնսթոն

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Օլլի Ջոնսթոն
Ծննդյան թիվ՝հոկտեմբերի 31, 1912(1912-10-31)[1]
Ծննդավայր՝Պալո Ալտո, Սանտա Կլարա շրջան, Կալիֆոռնիա, ԱՄՆ[2]
Վախճանի թիվ՝ապրիլի 14, 2008(2008-04-14)[3][1][4][…] (95 տարեկան)
Վախճանի վայր՝Sequim, Clallam County, Վաշինգտոն, ԱՄՆ[5]
Քաղաքացիություն՝ ԱՄՆ
Մասնագիտություն՝կինոռեժիսոր, արվեստագետ և կերպարների անիմացիա
Պարգևներ՝
IMDb։ID 0426508
frankanollie.com

Օլիվեր Մարտին Ջոնսթոն կրտսեր (անգլ.՝ Oliver Martin Johnston, Jr., հոկտեմբերի 31, 1912(1912-10-31)[1], Պալո Ալտո, Սանտա Կլարա շրջան, Կալիֆոռնիա, ԱՄՆ[2] - ապրիլի 14, 2008(2008-04-14)[3][1][4][…], Sequim, Clallam County, Վաշինգտոն, ԱՄՆ[5]), ամերիկացի անիմատոր, Դիսնեյի ստուդիայի տասն առաջատար անիմատորներից մեկը[8][9][10][11]։ 1989 թվականին ստացել է «Դիսնեյի լեգենդները» մրցանակ, իսկ նրա աշխատանքները 2005 թվականին արժանացել են ԱՄՆ արվեստի ոլորտի ազգային մեդալի։

Օլլի Ջոնսթոնը Դիսնեյի ստուդիայում աշխատել է 43 տարի (1935-1978)։ Նրա առաջին աշխատանքը, որին մասնակցել է որպես գլխավոր անիմատոր, եղել է «Պինոկիո» մուլտֆիլմը։ Բացի այդ, նա մասնակցել է այնպիսի մուլտֆիլմերի ստեղծմանը, ինչպիսիք են՝ «Սպիտակաձյունիկը և յոթ թզուկները», «Ֆանտազիա» և «Բեմբի»։ Նրա վերջին լիամետրաժ աշխատանքը եղել է «Փրկարարները» մուլտֆիլմը, որտեղ Ջոնսթոնը երգիծաբար մարմնավորվել է կերպարներից մեկի՝ Ռուֆուս կատվի տեսքով։

Ջոնսթոնը Ֆրենկ Թոմասի հետ «The Illusion of Life: Disney Animation» գրքի համահեղինակ է։ Գրքում, մասնավորապես, նկարագրված են անիմացիայի 12 սկզբունքները։ Այնտեղ հավաքված են անիմացիայի հնարներն ու տեխնիկան, որոնք մշակվել և ներդրվել են ստուդիայում։ Ֆրենկն ու Օլլին մտերիմ ընկերներ էին և իրար ճանաչում էին դեռևս Սթենֆորդի համալսարանից։ Նրանց ընկերությունը արտացոլված է «Frank and Ollie» վավերագրական ֆիլմում, որի պրոդյուսրը Ֆրենկի որդին՝ Թեոդոր Թոմասն է։ Վերջինս 2012 թվականին եղել է մեկ այլ՝ «Growing up with Nine Old Men» ֆիլմի պրոդյուսրը։

Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Օլլի Ջոնսթոնն իր լոկոմոտիվում, 1993
Օլլի Ջոնսթոնը (աջից ծայրինը) 2005 թվականի մրցանակաբաշխության ժամանակ

Օլիվեր Ջոնսթոնը ծնվել է 1912 թվականի հոկտեմբերի 31-ին Պալո Ալտոյում։ Հաճախել է Սթենֆորդի համալսարանի տարրական դպրոց, որտեղ հայրը ռոմանական լեզուների պրոֆեսոր էր։ Պալո Ալտոյի ավագ դպրոցն ավարտելուց հետո նա վերադարձել է Սթենֆորդ և մեկ տարով ընդունվել Chouinard Art Institute[12]:

1935 թվականի հունվարի 21-ին Օլլին Դիսնեյի ստուդիա է ընդունվել որպես անիմատորի օգնական։ Այնտեղ նա ստուդիայի զարգացման սկզբնական փուլում օգնել է կարճամետրաժ այնպիսի մուլտֆիլմերի արտադրության գործում, ինչպիսիք են՝ «Միկիի պարտեզը» և «Կրիան ու նապաստակը» (անգլ.՝ The Tortoise and the Hare): Իր ապագա կնոջ՝ Մարի Ուորտի հետ Օլլին ծանոթացել է ստուդիայում 1943 թվականին, որտեղ Մարին զբաղվում էր կադրերի գունազարդմամբ։ Մարի Ջոնսթոնը մահացել է 2005 թվականի մայիսի 20-ին՝ 87 տարեկան հասակում։

Օլլօ Ջոնսթոնի հետաքրքրություններից մեկը շոգեքարշերն էին։ Լա-Կանյադա-Ֆլինտրիջ քաղաքում գտնվող նրա տան ետնաբակում, սկսած 1949 թվականից, նա կառուցել է փոքրիկ երկաթգիծ[13], որով շարժվում էին 1:12 մասշտաբով երեք լոկոմոտիվներ[14]։ Այժմ այդ լոկոմոտիվները պատկանում են նրա որդուն։ Այդ երկաթգիծը Ուոլթ Դիսնեյին ոգեշնչել է կառուցելու սեփական Carolwood Pacific Railroad, իսկ այնուհետև կառուցելու երկաթգիծ Դիսնեյլենդում։ Այժմ 1:4 մասշտաբով դեպոն, որն Օլլին կառուցել էր իր ետնաբակում, վերականգնվել և տեղափոխվել է նոր վայր՝ Լոս Անջելեսի Walt Disney's Carolwood Barn թանգարանից ոչ հեռու[15]։

Օլլին իր գործընկերոջ՝ Ուորդ Քիմբալի հետ եղել է «Carolwood Pacific Historical Society» հիմնադիրներից։

2005 թվականի նոյեմբերի 10-ին Ջոնսթոնը Օվալաձև աշխատասենյակում հանդիսավոր կերպով պարգևատրվել է ԱՄՆ արվեստի ոլորտի ազգային մեդալով։

Օլլին մահացել է ծերությունից 2008 թվականի ապրիլի 14-ին Վաշինգտոնի նահանգի Սքվիմ փոքրիկ քաղաքում։ Նա եղել է Դիսնեյի ծերունիների տասնյակի կենդանի ներկայացուցիչներից վերջինը։

Օլլի Ջոնսթոնի աշխատանքներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Գրքեր[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Disney Animation: The Illusion of Life
  • Too Funny for Words: Disney's Greatest Sight Gags (0-89659-747-4)
  • Walt Disney's Bambi—the Story and the Film (1-55670-160-8)
  • The Disney Villain (1-56282-792-8)

Հայտնվում մուլտֆիլմերում[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Օլլի Ջոնսթոնը երգիծաբար մարմնավորվել է «Փրկարարները» մուլտֆիլմի կերպարի՝ Ռուֆուս ծեր կատվի տեսքով։
  • Փիքսար ստուդիայի «Սուպեր ընտանիքը» մուլտֆիլմում Օլլին հայտնվում է վերջում՝ իր ընկեր Ֆրենկի հետ։
  • «Պոպպատե հսկա» մուլտֆիլմում գնացք վարողներից մեկն Օլլի Ջոնսթոնն է[16]։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. 1,0 1,1 1,2 1,3 1,4 Bibliothèque nationale de France data.bnf.fr (ֆր.): տվյալների բաց շտեմարան — 2011.
  2. 2,0 2,1 2,2 2,3 2,4 Johnston Jr, Oliver (Ollie) Martin // Who's Who in Animated Cartoon: An International Guide to Film and Television's Award-Winning and Legendary AnimatorsNY: Hal Leonard LLC, 2006. — ISBN 978-1-55783-671-7
  3. 3,0 3,1 3,2 http://jimhillmedia.com/blogs/jim_hill/archive/2008/04/14/remembering-ollie-johnston-1912-2008.aspx
  4. 4,0 4,1 4,2 In MemoriamThe Animation Guild.
  5. 5,0 5,1 5,2 https://50mostinfluentialdisneyanimators.wordpress.com/2011/11/04/5-ollie-johnston/
  6. https://d23.com/walt-disney-legend/ollie-johnston/
  7. https://www.comic-con.org/awards/inkpot
  8. «Legendary Disney animator dies at 95». Ассошиэйтед Пресс в CNN. Արխիվացված է օրիգինալից 2020 թ․ ապրիլի 12-ին. Վերցված է 2008 թ․ ապրիլի 16-ին.
  9. «'Golden age' Disney animator dies». BBC. 2008 թ․ ապրիլի 16. Վերցված է 2008 թ․ ապրիլի 16-ին.
  10. «Ollie Johnston, last of Disney's elite animators, died on April 14th, aged 95». The Economist. 2008 թ․ ապրիլի 24. Վերցված է 2008 թ․ ապրիլի 26-ին.
  11. Disney Animator Ollie Johnston Dies at 95 (und). — ARTINFO, 2008.
  12. Disney.com Network. «Ollie Johnston (Animation)». The Walt Disney Company.
  13. Southern California Live Steamers Արխիվացված 2014-03-25 Wayback Machine
  14. Laughingplace.com - A Visit to Ollie's Railroad
  15. Broggie, Michael, Walt Disney's Railroad Story, 2nd ed., pp. 14-15, 95, 100-4, 112, 143, The Donning Company Publishers, Virginia Beach, VA, 2006.
  16. «Brad Bird on Ollie Johnston» (անգլերեն). cartoonbrew.com. Վերցված է 2014 թ․ սեպտեմբերի 2-ին.

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Օլլի Ջոնսթոն» հոդվածին։