Օգյուստ Բարբիե
Օգյուստ Բարբիե ֆր.՝ Auguste Barbier | |
---|---|
![]() | |
Ծնվել է | ապրիլի 29, 1805[1][2][3][…] |
Ծննդավայր | Փարիզ[4][5][2][…] |
Վախճանվել է | փետրվարի 13, 1882[1][2][3][…] (76 տարեկան) |
Վախճանի վայր | Նիս[4][5][2][…] |
Գերեզման | Պեր Լաշեզ |
Մասնագիտություն | բանաստեղծ, թարգմանիչ, դրամատուրգ, գրող և լիբրետիստ |
Լեզու | ֆրանսերեն |
Քաղաքացիություն | ![]() |
Կրթություն | Անրի IV լիցեյ |
Անդամակցություն | Ֆրանսիական ակադեմիա |
Պարգևներ | |
![]() | |
![]() |
Անրի-Օգյուստ Բարբիե (ֆր.՝ Henri Auguste Barbier, ապրիլի 29, 1805[1][2][3][…], Փարիզ[4][5][2][…] - փետրվարի 13, 1882[1][2][3][…], Նիս[4][5][2][…])[6], 19-րդ դարի ֆրանսիացի բանաստեղծ, արձակագիր, քննադատ, լիբրետոների և հուշագրությունների հեղինակ, թարգմանիչ. ռոմանտիկական դպրոցի ներկայացուցիչ
Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]
Սովորել է Հենրի Չորրորդի անվան լիցեյում, որն ավարտելուց հետո որոշ ժամանակ իրավունք ու օրենքներ է ուսումնասիրել[6]։ Բանաստեղծական առաջին իսկ ժողովածուն, որ «Յամբեր» խորագիրն էր կրում և 1830 թվականի հուլիսյան հեղափոխության՝ «երեք փառահեղ օրերի» (« Trois Glorieuses» - հուլիսի 27, 28, 29) արձագանքն էր, լայն ճանաչում է բերել Բարբիեին։ Այնտեղ ամփոփված քնարական ու երգիծական բանաստեղծությունները, որ գրված էին Անդրե Շենիեի յամբերի օրինակով, ջերմ ընդունելության են արժանացել ոչ միայն Ֆրանսիայի, այլև արտասահմանյան մի շարք երկրների, մասնավորապես՝ Ռուսաստանի հեղափոխականորեն տրամադրված մտավորականների շրջանում (հատկանշական է, որ նրա պոեզիան բարձր է գնահատել ռուս նշանավոր բանաստեղծ Միխայիլ Լերմոնտովը)։ Հաջորդել են «Սիլվեր» (Silves, 1864), «Սատիրաներ» (Satires, 1868), «Հերոսական հանգեր» (Rimes héroiques) ժողովածուները, թատերգություններ, արձակ գործեր, Շեքսպիրի, Սամուել Քոլրիջի երկերի թարգմանություններ («Chez les poètes» ժողովածուն), Հեկտոր Բեռլիոզի «Բենվենուտո Չելլինի» (1838) օպերայի լիբրետոն... Բարբիեն երեք ուղևորություն է կատարել Իտալիայում (եղել է Հռոմում, Ֆլորենցիայում, Թուրինում և դրանց շրջակա տեսարժան վայրերում), տպավորությունները գրի առել ու հրատարակել Notes d'une tournée aux environs de Rome, à Rome et à Florence, en 1838 գրքում[7]։
1869 թվականին նա ընտրվել է Ֆրանսիական ակադեմիայի անդամ[8][9]։
Վախճանվել է 1882 թվականին՝ 77 տարեկան հասակում։ Հուղարկավորվել է Պեր Լաշեզի գերեզմանատանը։
Երկեր[խմբագրել | խմբագրել կոդը]
- La Curée (1830, dans la Revue de Paris).Texte sur wikisource
- Les Mauvais Garçons (1830). Avec Alphonse Royer.
- Iambes et poèmes (1831) Texte sur Wikisource
- II Pianto։ poème (1833) Texte en ligne
- Salon de 1836. Suite d'articles publiés par le Journal de Paris (1836)
- Lazare։ poème (1833)
- Satires et poèmes (1837)
- Nouvelles Satires։ pot-de-vin et érostrate (1840)
- Chants civils et religieux (1841)
- Rimes héroïques (1843)
- Rimes légères։ chansons et odelettes (1851)
- Satires et cahants (1853)
- Silves։ poésies diverses (1864)
- Satires (1865) Texte sur Wikisource
- Trois passions (1867)
- Discours de réception (1870).
- Histoires de voyage։ souvenirs et tableaux, 1830-1872 (1880). Réédition : Slatkine, Genève, 1973.
- Contes du Soir (1879).
- Chez les poètes։ études, traductions et imitations en vers (1882) Texte en ligne
- Les Quatre Heures de la toilette des dames։ poème érotique en quatre chants (1883)
- Œuvres posthumes (4 volumes, 1883-1889) Texte en ligne
Թարգմանություններ[խմբագրել | խմբագրել կոդը]
- William Shakespeare : Jules César։ tragédie (1848)
- Samuel Taylor Coleridge : La Chanson du vieux marin (1877)
Լիբրետո[խմբագրել | խմբագրել կոդը]
- Benvenuto Cellini (Berlioz)|Benvenuto Cellini, opéra en 2 actes, livret de Léon de Wailly et Auguste Barbier, musique de Hector Berlioz, représenté pour la première fois sur le théâtre de l'Opéra Le Peletier|Académie royale de musique de Paris le 3. Texte en ligne
Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]
- ↑ 1,0 1,1 1,2 1,3 1,4 Великовский С. И. Барбье // Краткая литературная энциклопедия (ռուս.) — М.: Советская энциклопедия, 1962. — Т. 1.
- ↑ 2,00 2,01 2,02 2,03 2,04 2,05 2,06 2,07 2,08 2,09 2,10 group of authors Barbier, Henri Auguste // Encyclopædia Britannica: a dictionary of arts, sciences, literature and general information / H. Chisholm — 11 — New York, Cambridge, England: University Press, 1911. — Vol. 3. — P. 387.
- ↑ 3,0 3,1 3,2 3,3 3,4 Czech National Authority Database
- ↑ 4,0 4,1 4,2 4,3 4,4 4,5 Барбье Огюст // Большая советская энциклопедия (ռուս.): [в 30 т.] / под ред. А. М. Прохоров — 3-е изд. — М.: Советская энциклопедия, 1969.
- ↑ 5,0 5,1 5,2 5,3 5,4 5,5 Барбье, Анри-Огюст (ռուս.) // Энциклопедический словарь / под ред. И. Е. Андреевский — СПб.: Брокгауз — Ефрон, 1891. — Т. III. — С. 50—51.
- ↑ 6,0 6,1 Gérard Walch - Anthologie des poètes français contemporains, tome 1, Ch. Delagrave et A.-W. Sijthoff éditeurs, Paris ; Leyde, 1906
- ↑ Auguste Barbier : Histoires de voyage, souvenirs et tableaux, 1830-1872, Paris, Dentu, 1880
- ↑ http://www.academie-francaise.fr/les-immortels/auguste-barbier?fauteuil=36&election=29-04-1869
- ↑ Anne Boquel et Étienne Kern, Une Histoire des haines d'écrivains de Chateaubriand à Proust, Flammarion 2010, p.142.
|
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից (հ․ 2, էջ 311)։ ![]() |
- Ապրիլի 29 ծնունդներ
- 1805 ծնունդներ
- Փարիզ քաղաքում ծնվածներ
- Փետրվարի 13 մահեր
- 1882 մահեր
- Նիս քաղաքում մահացածներ
- Պեր Լաշեզ գերեզմանատանը թաղվածներ
- Պատվո լեգեոնի շքանշանի ասպետներ
- Անձինք այբբենական կարգով
- Գրողներ այբբենական կարգով
- Ֆրանսիացի գրողներ
- Ֆրանսիական ակադեմիայի անդամներ
- Ֆրանսիացի բանաստեղծներ
- Ֆրանսիացի արձակագիրներ
- Ֆրանսիացի քննադատներ
- Ֆրանսիացի դրամատուրգներ
- Ֆրանսիացի թարգմանիչներ