Քրիստոնեական հումանիտար-տնտեսագիտական բաց համալսարան

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Jump to navigation Jump to search
Քրիստոնեական հումանիտար-տնտեսագիտական բաց համալսարան
(ՔՀՏՀ)

Христианский гуманитарно-экономический открытый университет
(ХГЭУ)
Здание ХГЭУ.jpg
Տեսակհամալսարան
Կարգախոս«Ով սիրում է Աստծուն, նա ստանում է գիտելիք Նրանից»
Հիմնադրված է1997
ՌեկտորՌոստիսլավ Կռիժանովսկի
Ուսանողներ2023
Դոկտորներ82
Դասախոսներ141
ԵրկիրՈւկրաինա Ուկրաինա Օդեսա
ՀասցեԼենինգրադյան 1
Կայքhgeu.com.ua
Կոորդինատներ: 46°28′38.640000100011″ հս․ լ. 30°43′15.240000100001″ ավ. ե. / 46.47740000002777805° հս․. լ. 30.72090000002777899° ավ. ե. / 46.47740000002777805; 30.72090000002777899

Քրիստոնեական հումանիտար-տնտեսագիտական բաց համալսարան (ՔՀՏՀ) (ռուս.՝ Христианский гуманитарно-экономический открытый университет (ХГЭУ) ), քրիստոնեական աշխարհայացքի վրա հիմնված առաջին[1] հոգևոր-աշխարհիկ ծրագրով աշխատող համալսարանը Ուկրաինայում[2]: Հիմնադրվել է Օդեսա քաղաքում 1997 թվականին, ռուս և ուկրաինացի մտավորականների և հոգևորականների կողմից[3][4]: ՔՀՏՀ-ում ուսուցանվում են տարբեր մասնագիտություններ՝ տնտեսագիտություն, աստվածաբանություն, իրավաբանություն, հոգեբանություն, լրագրություն, միջազգային հարաբերություններ, բիզնես կառավարում, լեզվաբանություն և այլն[5]: Ուսուցման ձևերն են՝ առկա, հեռակա, հեռավար[6]: Բակալավրական և մագիստրոսական ծրագրերը ուսուցանվում են ռուսերեն և անգլերեն[7]: Բոլոր մասնագիտությունների համար գործում է դոկտորանտուրա[8]:

Ընդհանուր տեղեկություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Որպես հասարակական համալսարան ՔՀՏՀ-ն հանդիսանում է Ուկրաինայի Գիտությունների Ազգային Ակադեմիայի[9] Կենտրոնական հումանիտար կրթության կառուցվածքային ստորաբաժանում, եռակի հավատարմագրված է Բարձրագույն կրթության Միջազգային խորհրդի (International Council for Higher Education, Ցյուրիխ, Շվեյցարիա) կողմից[10]:

Համալսարանը մտնում է Համալսարանների Մեծ խարտիա («Magna Charta Universitatum»)[11][12][13] եվրոպական համալսարանների համայնքի մեջ և հանդիսանում է Եվրասիական[14] հավատարմագրական ասոցիացիայի հիմնադիրներից ու անդամներից մեկը, որն էլ մտնում է Համաշխարհային հավատարմագրական ասոցիացիայի (ICETE) կազմի մեջ, ինչպես նաև միջազգային այլ կազմակերպությունների անդամ, համագործակցում է ուկրաինական, ռուսական, եվրոպական, ամերիկյան աշխարհիկ և քրիստոնեական համալսարանների հետ:

ՔՀՏՀ-ն հանդիսանում է հոգևոր-աշխարհիկ կրթական հաստատություն, որտեղ պրոֆեսորադասախոսական անձնակազմը և ուսանողները մեծ մասամբ պատկանում են քրիստոնեական դավանաքներին և դրանց հարանվանումներին՝ բապտիստներ, ուղղափառներ, կաթոլիկներ, հույն-կաթոլիկներ, հիսունականներ, ադվենտիստներ, մեթոդիստներ, պրեսբիտերականներ և այլն: Խոստովանության կամ հավատո հանգանակը ընդհանուր է բոլորի համար: Համալսարանում չկան տարանջատումներ ըստ կրոնական հիմքի, բոլոր քրիստոնյաներին համախմբում է հավատն առ Աստված և ճշմարտության միակ չափանիշը Աստվածաշունչն է[15]:

Պրոֆեսորադասախոսական անձնակազմ և ղեկավարություն[խմբագրել | խմբագրել կոդը]

ՔՀՏՀ-ի պրոֆեսորադասախոսական անձնակազմի հիմնական մասն են կազմում Ուկրաինայի գիտությունների ազգային ակադեմիայի աշխատակիցները: Ներկայումս համալսարանի դասախոսական կազմում կան 10 ակադեմիկոս, 26 պրոֆեսոր և գիտությունների դոկտոր, 55 գիտությունների թեկնածու և ավելի քան 60 ասպիրանտ, պրակտիկանտ և դոկտորանտ: Համալսարանում պարբերաբար աշխատում են արտասահմանցի դասախոսներ: Դասախոսություններով հանդես են գալիս Ուկրաինայի Բարձրագույն Ռադայի պատգամավորները[16]:

  • Ռաստիսլավ Կռիժանովսկի Ալեքսանդրովիչ, ՔՀՏՀ-ի ռեկտոր (1997 թվականից), տնտեսագիտական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր, ակադեմիկոս, Օդեսա տարածաշրջանի Քրիստոնեական դավանանքի Հոգևոր խորհրդի անդամ, Ուկրաինայի Ավետարանչական դաշինքի նախագահ, Օդեսայի Պերեսիպյան եկեղեցու անդամ[17]
  • Ելենա Նիկոլաևնա, գիտաուսումնական և նորարարության գծով պրոռեկտոր (1997 թվականից), տնտեսագիտության և կառավարման ֆակուլտետի դեկան, Ուկրաինայի Գիտությունների ազգային ակադեմիայի շուկայի և տնտեսական-էկոլոգիական խնդիրների հետազոտական ինստիտուտի գլխավոր գիտական աշխատակից, տնտեսագիտական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր, ակադեմիկոս
  • Եվգենի Դոմանյուկ Ալեկսանդրովիչ, ՔՀՏՀ ուսումնական մասի պրոռեկտոր (1997 թվականից), տնտեսագիտական գիտությունների թեկնածու, պրոֆեսոր
  • Պյոտր Պավլյուկ Արկադևիչ, ՔՀՏՀ-ին առնթեր Հումանիտար աստվածաբանական ակադեմիայի ռեկտոր, սկսած 2004 թվականից, աստվածաբանական գիտությունների դոկտոր, հոգևոր ծառայության դոկտոր, պրոֆեսոր, ակադեմիկոս
  • Վալերի Սավելյև Յակովլեվիչ - Իրավական հարցերի և արտաքին կապերի գծով փոխռեկտոր:

ՔՀՏՀ-ի գործընկերներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Համալսարանը կնքել է միջազգային գործընկերության համաձայնագրեր մի քանի համալսարանների հետ, ինչը «երկրորդ դիպլոմ» ունենալու ծրագրերով աշխատելու հնարավորություն է տալիս.

Մրցանակներ և ճանաչում[խմբագրել | խմբագրել կոդը]

Համալսարնը պարգևատրվել է Սորբ Սոֆիայի շքանշանով, արժանացել է միջազգային «MILLENNIUM AWARD» մրցանակին (Օքսֆորդ, Անգլիա) և այլ պատվավոր պատվոգրերով[18]:

  • 2007 թվականին ՔՀՏՀ-ն մտել է Ուկրաինայի լավագույն համալսարանների յոթնյակում, արժանանալով «Визнання року-2007» մրցանակին[19]
  • 2008 թվականին համալսարանն արժանացել է «EUROPEAN QUALITY» մրցանակի («Եվրոպական որակ», Օքսֆորդ, Անգլիա)[20][21]
  • 2009 թվականին համալսարանը հայտնվել է Ուկրաինայի լավագույն համալսարնների տասնյակում` արժանանալով «Визнання року-2009»[22] մրցանակով, այդ նույն թվականին արժանացել է նաև «Лавры Славы» միջազգային մրցանակին[23]
  • 2011 թվականին իներորդ տեղն է զբաղեցրել Գիտություննեի Միջազգային ակադեմիայի և բարձրագույն կրթության ցանկում (Լոնդոն, Մեծ Բրիտանիա)[24]

2010-2011 թվականներին Էրիստոնեական համալսարանի մի բաժինը` Ծովային տարածքների բնօգտագործման կոմպլեքս խնդիրների ինստիտուտը կրկնակի ստացել է «Տարվա Ձեռնարկատեր» պաշտոնական կարգավիճակ (Ուկրաինա)[25]:

Գրականություն[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Островская С. Ректор ՔՀՏՀ: "Мы за толерантность на основах прогрессивного фундаментализма"// Истории успешных компаний и людей. — 2011. — №1/2. — С. 60—61. — 82 с. — ISSN 1993-6257.
  • Христианский гуманитарно-экономический открытый университет// Лауреаты наград/ред. И. Копёнкина А. Веневцева. - Харьков: Известные имена, 2009. — С.176. — 378 с. — ISBN 978-966-474-033-0. — ББК 66.3(4УКР)
  • Христианский гуманитарно-экономический открытый университет//Лидеры предприятий/ред. Л. О.Богатова. - Донецк: "Диалог-Пресс", 2010. - 22 с.

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. Признание года — 2007 (укр.) = Визнання року — 2007 // Министерство образования и науки Украины Освіта України (Образование Украины) : газета. — К: Педагогічна преса, 2008. — № 8 (892). — С. 6. 
  2. «Христианский университет в Одессе получил награду “Европейское качество”»։ ProСhurch 
  3. Признание года (укр.) = Визнання року // Образование Украины (Освіта України), печатный орган Министерства образования и науки Украины : газета. — 2008. — № 8. — С. 6. 
  4. Баркова Т. Особенности и преимущества духовно-светского образования (рус.) // Гость : Журнал. — 2003. — № 3. — С. 14-16. 
  5. Родченко И. Деловой имидж Украины. Признание года-2007 (укр.) // Международная газета "Украина" : газета. — 2008. — № 2-3. — С. 4-5 
  6. Христианский гуманитарно-экономический открытый университет (укр.) = Християнський гуманітарно-економічний відкритий університет // Международная образовательная корпорация "Гранд" Справочник для поступающего в вузы (рекомендован Министерством науки и образования Украины для абитуриентов ) : Справочник. — Киев: ПФ "МУВЦ "Гранд-ЕКСПО", 2013. — Т. 14. — С. 166. 
  7. MBA и MIB - престижные специальности бизнес - образования (укр.) // Сучасна освіта (Современное образование) : Журнал. — 2004. — № 6. — С. 40-43. 
  8. Ли Сунь Мяо. Интеллект во благо (рус.) // Лидеры Украины : Информационно-аналитический журнал. — 2003. — № 8. — С. 4—5. 
  9. «Про Центр» 
  10. Р. А. Крыжановский Качество образования: проблемы вузов Украины (рус.) // Высшее образование сегодня : журнал. — 2007. — № 8. — С. 18-20. — ISSN 1726-667Х. 
  11. «ІНФОРМАЦІЯ ПРО МІЖНАРОДНУ ДІЯЛЬНІСТЬ ВНЗ ВЕЛИКА ХАРТІЯ УНІВЕРСІТЕТІВ - MAGNA CHARTIA UNEVERSITATUM (MCU) Եվրոկրթության օֆիցիալ կայք» 
  12. «Եվրոպական Մեծ Խարտիա համալսարանների պաշտոնական կայք» 
  13. «Десять украинских университетов приняты в Magna Charta Universitatum. Среди них - ՔՀՏՀ» 
  14. «Список евангельских учебных заведений, входящих в Евро-Азиатскую Аккредитационную Ассоциацию (ноябрь 2015)» 
  15. Крыжановский Р. Духовно-светское образование (рус.) // Бизнес-информ (Реферируется ИНИОН, Москва) : научный информационный журнал. — 1998. — № 10. — С. 5-6. 
  16. «Христианский гуманитарно-экономический открытый университет» 
  17. «РОСТИСЛАВ АЛЕКСАНДРОВИЧ КРЫЖАНОВСКИЙ»։ Христианский Гуманитарно- Экономический Открытый Университет 
  18. Качественное образование и холистическое мировоззрение Р. А. Крыжановский, академик УЭАН, д.э.н., профессор.։ http://obrazovanie.odessa.ua/zaod/hgu/holist.html։ Одесский справочник "Образование для всей семьи". 
  19. Информационно-издательский центр "Деловой партнёр". Діловий імідж України. Здобутки, досвід, визнання / Под ред. Л. М. Авраменко. — Киев: ДП "Такі справи", 2007. — С. 200. — 632 с. — ISBN 978-966-96330-9-5. 
  20. Ожогова Н. "Европейское качество" - Одесскому вузу (рус.) // Одесские известия (Газета Одесского областного совета) : газета. — 2008. — № 107. — С. 2. 
  21. «Христианский университет в Одессе получил награду «Европейское качество»» 
  22. Информационно-издательский центр "Деловой партнёр". Діловий імідж України. Національні досягнення / Под ред. Л. М. Авраменко. — Киев: ДП "Издательско-полиграфический центр "Такі справи", 2009. — С. 165. — 488 с. — ISBN 978-966-96721-2-4. 
  23. «Христианский университет получил международную награду» 
  24. «Գիտությունների Միջազգային Ակադեմիայի և բարձրագույն կրթության պաշտոնական կայք(Լոնդոն, Մեծ Բրիտանիա)» 
  25. «"Ліга кращих" ընկերության պաշտոնական կայք» 

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]