Քրիստինա Ալի Ֆարահ

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Քրիստինա Ալի Ֆարահ
Ծնվել էմայիսի 29, 1973(1973-05-29) (50 տարեկան)
ԾննդավայրՎերոնա, Վենետո, Իտալիա
Մասնագիտությունգրող, լրագրող և բանաստեղծուհի
Լեզուիտալերեն
Քաղաքացիություն Իտալիա և  Սոմալի
ԿրթությունՀռոմի Սապիենզա համալսարան
Ժանրերպոեզիա, վեպ և էսսե
 Cristina Ali Farah Վիքիպահեստում

Քրիստինա Ալի Ֆարահ (իտալ.՝ Cristina Ali Farah, մայիսի 29, 1973(1973-05-29), Վերոնա, Վենետո, Իտալիա), սոմալական ծագման իտալիացի գրող։

Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Հայրը սոմալցի էր, իսկ մայրը` իտալուհի։ Քրիստինան մեծացել է Մոգադիշո քաղաքում, այնտեղ սովորել է իտալական դպրոցում, քանի դեռ չէր սկսվել քաղաքացիական պատերազմը։ Ընտանիքը շտապ տեղափոխվել է Պեչ, որտեղից հասել է Հռոմ։ Քրիստինան ավարտել է Հռոմի Սապիենցա համալսարանը` իտալագիտություն մասնագիտությամբ (2001 թվական)։ Նա ակտիվորեն մասնակցել է կրթական և հետազոտական նախագծերին, որոնք կապված էին ներգաղթյալների ադապտացիայի և հետգաղութային մշակույթի խնդիրների, ներմշակույթների կամ այսպես կոչված երկրորդ սերնդի մշակույթների հետ։ Այս թեմատիկայով զեկուցումներ է ներկայացրել Իտալիայի (Հռոմ, Մանտովա, Միլան) և Ամերիկայի Միացյալ Նահանգների (Բրաունի համալսարան, Կոլումբիայի համալսարան) համալսարաններում։ Օպերատոր է աշխատել մանուկների համար երկու խաղային և կրթական կենտրոններում և դեռահասների համար Սապոպեմբա ֆավելում, Սան Պաուլոյում, Բրազիլիայում։ Աշխատել է որպես լրագրող, տպագրվում է Repubblica, l’Europeo, Carta, Liberazione և այլ ամսագրերում։

Ապրում է Հռոմում։

Ստեղծագործություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Նրա բանաստեղծությունները և արձակ գործերը տպագրվել են Nuovi Argomenti, Quaderni del 900, Pagine, Caffè ամսագրերում, ներառվել են Իտալիայի ներգաղթյալների պոեզիայի և արձակի Anime in viaggio: la nuova mappa dei popoli (Roma, 2001), Allattati dalla lupa: scritture migranti (Հռոմ, 2005 թվական), Ai confini del verso: Poesia della migrazione in italiano (Ֆլորենցիա, 2006 թվական), A New Map: The poetry of Migrant Writers in Italy (Լոս Անջելես, 2007 թվական), Sogni di sabbia: storie di migranti (Կաստել-Գանդոլֆո, 2009 թվական), Incontrarsi: racconti di donne migranti e native (Հռոմ, 2012 թվական) անթոլոգիաների մեջ։

2006 թվականին Թուրինում գրքի միջազգային ցուցահանդեսի շրջանակներում Քրիստինա Ալի Ֆարահը հայտարարվել է Իտալիայի ազգային գրական «Մայրենի լեզու» («Lingua Madre») մրցույթի հաղթող։ 2007 թվականին նա հրապարակել է իր առաջին վեպը։

Գրքեր[խմբագրել | խմբագրել կոդը]

([1], Էլիո Վիտտորինիի մրցանակ, հոլ., թարգմ.` Ամստերդամ, 2008 թվական, անգլ. թարգմ.` Bloomington, 2011 թվական)

Գրականություն[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Into and out of Italy: lingua e cultura della migrazione italiana/ Adam Ledgeway, Anna Laura Lepschy, eds. Perugia: Guerra, 2010
  • Experiences of freedom in postcolonial literatures and cultures/ Annalisa Oboe & Shaul Bassi, eds. Abingdon; New York: Routledge, 2011
  • Schwerpunkt: Italien in Afrika — Afrika in Italien/ Thomas Bremer, Hrsg. Tübingen: Stauffenburg, 2012

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Քրիստինա Ալի Ֆարահ» հոդվածին։