Քրիստիա Ֆրիլանդ

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Jump to navigation Jump to search
Քրիստիա Ֆրիլանդ
անգլ.՝ Chrystia Freeland
Chrystia Freeland in Ukraine - 2017 (cropped).jpg
 
Կուսակցություն՝ Կանադայի լիբերալ կուսակցություն
Կրթություն՝ Հարվարդի համալսարան, United World College of the Adriatic? և Սբ. Անտոնիի քոլեջ
Մասնագիտություն՝ հրապարակախոս, քաղաքական գործիչ, լրագրող և գրող
Ծննդյան օր օգոստոսի 2, 1968(1968-08-02)[1][2] (52 տարեկան)
Ծննդավայր Peace River, Ալբերտա, Կանադա
Քաղաքացիություն Flag of Canada (Pantone).svg Կանադա
Ի ծնե անուն անգլ.՝ Christina Alexandra Freeland
 
Կայք՝ chrystiafreeland.liberal.ca
 
Պարգևներ

Lionel Gelber Prize?, National Business Book Award?, Էրիկ Մ. - Վարբուրգ պարգև և Հռոդոսի կրթաթոշակ

Քրիստիա Ֆրիլանդ (անգլ.՝ Chrystia Freeland, օգոստոսի 2, 1968(1968-08-02)[1][2], Peace River, Ալբերտա, Կանադա), կանադացի կին քաղաքական գործիչ, Կանադայի վարչապետի տեղակալ և ֆինանսների նախարար, 2013 թվականի նոյեմբերի 24-ից Համայնքների պալատի անդամ։ 2017 թվականի հունվարի 10-ից[3] մինչև 2019 թվականի նոյեմբերի 20-ը եղել է Կանադայի արտաքին գործերի նախարարը։ Լրագրողը տարբեր խմբագրական պաշտոններ է զբաղեցրել «Financial Times», «Globe and Mail» և «Thomson Reuters» հրատարակություններում, որտեղ եղել է սպառողական նորությունների կառավարիչ և խմբագիր, երբ հայտարարել է Լիբերալ կուսակցությունից Կանադայի խորհրդարանական ընտրություններում առաջադրվելու մտադրության մասին։

Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Քրիստիա Ֆրիլանդը ծնվել է Ալբերտա նահանգի հյուսիսային մասում գտնվող Փիս Ռիվեր քաղաքում[4][5]։ Նրա հայրը՝ Դոնալդ Ֆրիլենդը, Կանադայի Լիբերալ կուսակցության իրավաբան և անդամ էր՝ անգլիական և շոտլանդական արմատներով[6]։ Մայրը՝ Գալինա Խոմյակը (1946-2007), ծնվել է Բավարիայում գտնվող Գերմանիայի օկուպացիայի ամերիկյան հատվածում (Բադ Վյորիսհոֆեն)՝ ուկրաինական ընտանիքում[7]։ Նա նույնպես փաստաբան Է եղել և 1988 թվականին առաջադրվել է Էդմոնտոն-Ստրատկոն շրջանի ընտրություններում Նոր դեմոկրատական կուսակցությունից[8][9]։ Հորական գծով Քրիստիայի պապը՝ Ջոն Ֆրիլենդը (1916-2011), ծնվել է Կանադայում, եղել է Երկրորդ համաշխարհային պատերազմի վետերան (թեև ռազմական գործողություններին չի մասնակցել, Մեծ Բրիտանիայի ափերի մոտ զբաղվել է փրկարարությամբ), պատերազմից հետո Ալբերտայի Փիս Ռիվեր հայրենի քաղաքում զբաղվել է փաստաբանական գործունեությամբ և գյուղատնտեսությամբ։ Հորական գծով տատիկը՝ Հելեն Քոուլֆիլդը, ծնունդով Գլազգոյից է, ամուսնացել է Ջոն Ֆրիլենդի հետ, երբ նրա մի մասը հաստատվել է Շոտլանդիայում։

Մորական գծով պապը՝ Միխայիլ Խոմյակը (1905-1984), ակտիվորեն համագործակցել է նացիստների հետ և եղել է կոլաբորացիոնիստական ուկրաինալեզու «Краківські вісті»[10] և «Холмська земля» թերթերի գլխավոր խմբագիրը, որոնցում փառաբանվել են Ադոլֆ Հիտլերը, վերմախտը և ՍՍ-ն, տարվել է հակասեմական, անտիպոլական և հակախորհրդային քարոզչություն[11][12]։ Պատերազմի ավարտից առաջ Վիեննայով փախել է Բավարիա, որտեղ հանձնվել է ամերիկյան իշխանություններին և ավելի ուշ գաղթել Կանադա։ Անձամբ Քրիստիա Ֆրիլանդը հայտարարել է, որ իր պապը փախել է Կանադա «այն բանից հետո, երբ Հիտլերը և Ստալինը ստորագրել են չհարձակվելու մասին դաշնագիրը 1939 թվականին», և պատերազմի զոհ էր[11][12]։ Նրա պապի կոլաբորացիոնիզմի մասին ջրի երես դուրս եկած տվյալները նա անվանել է «ռուսական ապատեղեկատվություն»[13]՝ չնայած, ինչպես պարզվել է, այդ մասին իմացել է ավելի վաղ[14]։

Ֆրիլանդը սովորել է Իտալիայի Դուինո քաղաքում Միացյալ աշխարհի Ադրիատիկ քոլեջում[15]։ Հարվարդի համալսարանում ստացել է ռուսական պատմության ու գրականության բակալավրի աստիճան և 1993 թվականին Օքսֆորդի համալսարանի Սուրբ Անտոնիո քոլեջում՝ սլավոնական հետազոտությունների մագիստրոսի աստիճան, որտեղ սովորել է Ռոդսի կրթաթոշակով[16][17]։

Ֆրիլանդն Ուկրաինայում իր լրագրողական գործունեությունը սկսել է որպես «Financial Times», «The Washington Post» և «The Economist» սթրինգեր[18]։ Ավելի ուշ Լոնդոնում աշխատել է «Financial Times»-ում որպես խմբագրի տեղակալ, բրիտանական նորությունների խմբագիր, Մոսկվայի բյուրոյի պետ, Արևելյան Եվրոպայում թղթակից, կիրակնօրյա հրատարակության խմբագիր և «Financial Times» — «FT.com» վեբ-կայքի խմբագիր[18]։

Քրիստիա Ֆրիլանդը Հնդկաստանի տնտեսական ժողովին, 2011 թվական։

1999-2001 թվականներին աշխատել է կանադական «Globe and Mail» թերթի խմբագրի տեղակալ[18], որից հետո Միացյալ Նահանգներում զբաղեցրել է «Financial Times»-ի գործադիր տնօրենի պաշտոնը։ 2010 թվականի մարտին Ֆրիլանդն անցել է «Thomson Reuters»-ի խմբագրի պաշտոնին[19], իսկ 2011 թվականի ապրիլին դարձել է «Thomson Reuters Digital»-ի խմբագիր[20]։ «Thomson Reuters»-ից հեռանալուց առաջ Ֆրիլանդը եղել է սպառողական նորությունների գործադիր տնօրեն և խմբագիր[21]։ Նա նաև աշխատել է որպես «Globe and Mail»-ի շաբաթական մեկնաբան[22]։

Ֆրիլանդը ամերիկյան հեռուստատեսության և ռադիոյի հաճախակի հյուրն է։ Նա վեց անգամ մասնակցել է «Real Time with Bill Maher» թոք-շոուին[23]։ Մասնակցել է նաև «The McLaughlin Group», «The Dylan Ratigan Show», «Imus in the Morning», «Fareed Zakaria GPS» և «The Colbert Report» հաղորդումներին։ «KCRW» ռադիոկայանի «Left, Right & Center» քաղաքական թոք-շոուի հաճախակի հյուրն է։ 2013 թվականի հունիսին Ֆրիլանդը ելույթ է ունեցել «TED Talks»-ում՝ նվիրված տնտեսական անհավասարության, պլուտոկրատիայի և գլոբալացման հարցերին[24]։

Կոմունիզմից դեպի կապիտալիզմ Ռուսաստանի անցման մասին «Դարի վաճառք» (2000)[16] և «Պլուտոկրատներ․ գլոբալ գերհարուստների բարգավաճումը և մնացած բոլորի անկումը» (2012)[25] գրքի հեղինակն է։ «Պլուտոկրատները» հայտնվել են «The New York Times» բեսթսելլերների ցուցակում և ստացել Լայոնել Գելբերի մրցանակը՝ միջազգային գործերի ոչ գեղարվեստական լուսաբանման համար[26], ինչպես նաև Ազգային գործարար գրքի մրցանակը՝ որպես բիզնեսի հետ կապ ունեցող ամենանշանավոր կանադական գիրք։

Քաղաքական գործունեություն[խմբագրել | խմբագրել կոդը]

2013 թվականի հուլիսի 26-ին Ֆրիլանդը թողել է լրագրությունը, որպեսզի առաջադրվի Տորոնտո-Սենթեր շրջանի Լիբերալ կուսակցությունից Կանադայի Համայնքների պալատի ընտրություններում։ 2013 թվականի սեպտեմբերի 15-ին նա հաղթել է բաց նախնական ընտրությունում (փրայմերիզում)[27], իսկ նոյեմբերի 25-ին ստացել է ձայների 49,38 %-ը՝ հաղթելով Նոր դեմոկրատական կուսակցությունից (ՆԴԿ) լրագրող Լինդա ՄաքՔվեգին[28]։

2014 թվականի մարտից ընդգրկվել է Կանադայի պաշտոնատար անձանց ցուցակում, որոնց մուտքը Ռուսաստան արգելված է՝ ի պատասխան Ռուսաստանի դեմ Կանադայի պատժամիջոցների[29]։

2015 թվականի հոկտեմբերի 19-ին կրկին ընտրվել է խորհրդարանում, այժմ արդեն Յունիվերսիթի-Ռոզդեյլ նոր շրջանից (մասնակիորեն գտնվում է Տորոնտո-Սենթերի շրջանի տարածքում)՝ հավաքելով ձայների 49,80 %-ը՝ հաղթելով հեռուստահաղորդավարուհի և քաղաքական ակտիվիստ Ջենիֆեր Հոլեթին ՆԴԿ-ից։ 2015-2017 թվականներին Կանադայի արտաքին առևտրի նախարարն է։

2017 թվականի հունվարի 10-ին Ստեֆան Դիոնի փոխարեն նշանակվել է Կանադայի արտաքին գործերի նախարար Ջասթին Թրյուդոյի կառավարությունում, որն այդ օրը փոխել է վեց նախարարությունների ղեկավարներին[30]։

2019 թվականի նոյեմբերի 20-ին նշանակվել է վարչապետի տեղակալ և արտաքին գործերի նախարարի պաշտոնից տեղափոխվել միջկառավարական հարաբերությունների նախարարի պաշտոն։

2020 թվականի օգոստոսի 18-ին ազատվել է միջկառավարական հարաբերությունների նախարարի պաշտոնից և նշանակվել ֆինանսների նախարար։

Անձնական կյանք[խմբագրել | խմբագրել կոդը]

Ամուսնացած է բրիտանացի գրող և «The New York Times»-ի լրահաղորդ Գրեմ Բոուլիի հետ[31]։ Նրանք ունեն երկու դուստր և որդի[32], որոնք ստացել են ուկրաինական անուններ՝ Նատալկա, Գալյա և Իվան։ Տիրապետում է անգլերենին, ֆրանսերենին, ուկրաիներենին, ռուսերենին, լեհերենին և իտալերենին։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. 1,0 1,1 Կանադայի խորհրդարան — 1867.
  2. 2,0 2,1 Պառլամենտի գրադարան
  3. Студнев Д. Христя Фриланд назначена главой МИД Канады // © Сайт информационного агентства ТАСС (tass.ru) 10 января 2017.
  4. «Pink Profiles : Chrystia Freeland»։ // «Little Pink Book» website (www.littlepinkbook.com)։ Արխիվացված է օրիգինալից 2013-05-23-ին։ Վերցված է 2016-03-08 
  5. Levytsky Marco. Shevchenko Lecture focuses on Ukrainians and the media // «The Ukrainian Weekly». — 2000. — April 23. (No. 17). — Vol. LXVIII. — цит. по «The Ukrainian Weekly» website (www.ukrweekly.com)(Ստուգված է 16 Մայիսի 2018)
  6. «Halyna Freeland's quest to 'change the world' influenced feminism in Alberta and Ukraine, and left a mark on her family and friends»։ // by «The Edmonton Journal». — jfarrell@thejournal.canwest.com © CanWest MediaWorks Publications Inc. — цит. по «Canada.com» website (www.canada.com)։ Արխիվացված է օրիգինալից 2013-10-20-ին։ Վերցված է 2013-09-26 
  7. Wetherbee R.։ «Chrystia Freeland — U.S. Managing Editor, Financial Times»։ // «Little Pink Book» website (www.littlepinkbook.com)։ Արխիվացված է օրիգինալից 2013-09-28-ին։ Վերցված է 2018-03-08 
  8. «Obituary: Halyna Chomiak Freeland»։ // «Edmonton Journal»։ 2007-07-12  — цит. по «Legacy.com» website (www.legacy.com)(Ստուգված է 16 Մայիսի 2018)
  9. LeBlanc Daniel (2013-07-27)։ «Journalist Chrystia Freeland to seek Liberal nod for Toronto Centre»։ The Globe and Mail։ Վերցված է 2013-09-06 
  10. Ukrainian Archival Records Archived 2017-03-06 at the Wayback Machine., Provincial Archives of Alberta, Стр. 14
  11. 11,0 11,1 Арина Цуканова (2017-03-02)։ «Главная тайна Христи Фриланд»։ Фонд стратегической культуры 
  12. 12,0 12,1 «Наследница Миколы Хомяка»։ Новые известия։ 2017-01-23 
  13. «Russia should stop calling my grandfather a Nazi, says Canada’s foreign minister»։ The Washinton Post։ 2017-03-09 
  14. «Freeland knew her grandfather was editor of Nazi newspaper»։ The Globe and Mail։ 2017-03-07 
  15. «Chrystia Freeland»։ United World College of the Adriatic։ Արխիվացված է օրիգինալից 2012-09-19-ին։ Վերցված է 2012-10-21 
  16. 16,0 16,1 «Chrystia Freeland.» The Financial Times biography. 3 Feb 2004; 26 May 2007.
  17. «Архивированная копия»։ Արխիվացված է օրիգինալից 2013-09-29-ին։ Վերցված է 2013-09-06 
  18. 18,0 18,1 18,2 «Chrystia Freeland»։ Foreign Affairs, International Trade and Development Canada (DFAIT)։ 2013-04-25։ Վերցված է 2013-07-29 
  19. «Chrystia Freeland Joins Reuters as Global Editor-at-large» (Press release)։ March 1, 2010։ Արխիվացված է օրիգինալից 2010-03-04-ին։ Վերցված է October 21, 2012 
  20. Saba Jennifer։ «Chrystia Freeland named Thomson Reuters Digital editor»։ Thomson Reuters։ Արխիվացված է օրիգինալից 2012-12-13-ին։ Վերցված է 2012-12-06 
  21. 'Journalistic excellence paramount' in the new Reuters THE BARON Archived 2013-09-19 at the Wayback Machine.
  22. Chrystia Freeland’s Plutocrats wins National Business Book Award — The Globe and Mail
  23. http://www.hbo.com/real-time-with-bill-maher/index.html HBO: Real Time with Bill Maher.
  24. Chrystia Freeland: The rise of the new global super-rich. TED Talks, June 2013
  25. ‘Romney is Wall Street’s worst bet since the bet on subprime’ Ezra Klein, Washington Post, November 28, 2012. Interview with Chrystia Freeland.
  26. Plutocrats author Chrystia Freeland wins $15,000 book prize for international affairs — The Globe and Mail
  27. Mok, Tanya (2013-09-15)։ «Liberals choose Chrystia Freeland to face NDP candidate Linda McQuaig in upcoming byelection in Toronto Centre»։ National Post։ Վերցված է 2013-09-15 
  28. Complete results from Toronto Centre and three other federal by-elections The Globe and Mail.
  29. Россия ввела санкции против Канады Интерфакс
  30. Канадскому МИДу подобрали украинку: Главой дипломатического ведомства стала фигурант российского санкционного списка
  31. About the Author " No Way Down Archived 2013-08-16 at the Wayback Machine.
  32. Weisblott Marc (2013-07-29)։ «Chrystia Freeland to make U.S. Media Party care about Canadian politics»։ Canada.com։ Վերցված է 2013-09-06 


Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]