Քարանձավների գիրք

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Jump to navigation Jump to search
Հինգերորդ բաժինը. Որմնանկարներ Ռամզես V դամբարանից։

Քարանձավների գիրք, սա ամենակարևոր թաղման տեքստերից մեկն է Նոր թագավորության շրջանում[1]։

Ինչպես շատ այլ սգո տեքստեր, այնպես էլ Քարանձավների գիրքը գրված է դամբարանի ներսի պատերին, որոնք մահացողի համար այսպես կոչված տեղեկատվական ինֆարմացիա էր։ Գրքում նկարագրվում է Ռա աստծո շրջագայությունը հանդերձյալ աշխարհում՝ նեղ քարանձավներով։ Գրքում հատկապես մեծ ուշադրություն է դարձվում հանդերձյալ կայքում հատուցմանն ու պատիժներին։ Քարանձավների գիրքը ինֆորմացիայի լավ աղբյուր է հանդիսանում այն մասին, թե դժոխքը ինչպես է կառուցված ըստ հինագույն եգիպտացիների կարծիքի[2]։

Քարանձավների գիրքը ի հայտ է եկել Ռամեսսիդների փարավոնների ժամանակաշրջանում։ Այս գրքի ամենահին տարբերակը գտնվում է Աբիդոսում Օսիրիսի տաճարի ձախ պատին[1]։ Ավելի ուշ այն հայտնվել է Արքաների հովիտում Ռամզես IV դամբարանում։ Այս տեքստերի մասին իր նամակներում գրել է Ժան Ֆրանսուա Շամպոլյոնը։

Բովանդակություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Ինչպես վաղ շրջանի հուղարկավորության տեքստերը, այնպես էլ Քարանձավների գիրքը առաջին հերթին նկարագրում է Ռա արևի աստծո շրջագայությունը հանդերձյալ աշխարհում՝ արևմուտքից մինչև արևելք, հանդիպել է աստվածային էությունների և նրանց հետ համագործակցել։ Հատուկ նշվում են այն վայրերը, որտեղ այցելել է Ռան՝

  • «արդարացված» մահացածների քարանձավներ, որոնք դարձել են աստվածային էակներ (1-ին և 2-րդ տեսարաններ),
  • քարանձավներ Օսիրիսի մարմնով և Ռա աստվածի երկու աստածային մարմինները (3-րդ տեսարան),
  • դուրս գալով դժոխքից դեպի արևի լույս (վերջին տեսարանը)

Ճամփորդության ընթացքում արևի աստծն անցնում դժոխքի քարանձավներով, աշխարհի կարգի թշնամիներն մահանում են (այսինքն Ռան և Օսիրիսը)։ Բացի այդ, քարանձավների գիրքը գաղափար է տալիս եգիպտացիների հանդերձյալ աշխարհի տեղագրության մասին[3]։

Կառուցվածք[խմբագրել | խմբագրել կոդը]

Այս գրքի հինը անուն չունի։ Բացի այդ, ի տարբերություն այլ հուղարկավորության տեքստերի, գիշերվա ժամանակը բաժանված չէր ժամերի[4]։ Դրա փոխարենը, այն ներառում է յոթ լայնամասշտաբ խմբանկարներ, որոնք ներառում են մոտավրո 80 տեսարաններ։ Այն բաժանված է երկու մասի, յուրաքանչյուրը երեք տեսարաններով, վերջնական տեսարանը ներկայացվում է առանձին[5]։


Քարնձավների գրքի սխեման

Քարանձավների գիրքը գրված է ավելի գրական լեզվով, ի տարբերություն Նոր թագավորության հուղարկավորության այլ գրքերի, օրինակ, ինչպիսին են Ամուդատը կամ էլ դարպասների Գիրքը։ Մյուս գրքերի նման նրանում քիչ են պատկերների խմբանկարներ, բայց պարունակում և ավելի մանրամասն է նրակայացնում իրադարձությունները[6]։


  1. ՎԵՐԱՀՂՈՒՄ Եգիպտական հիերոգլիֆներ

Պատմություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Մերկայումս Քարանձավների գրքի տեքստերով հայտնի են 13 գրավոր աղբյուրներ [7]՝



Գրավոր աղբյուր Գտնվելու վայրը Վիճակը Թվագրում
Օսիրիս (Աբիդոսում) միջանցք ամբողջական Ք․ա․ XIII դարի վերջ
Ռամզես IV դամբարան[8] 3-րդ միջանցք՝ կից կառույց 1-ին և 2-րդ պատկերախումբ Ք․ա․ XII դարի կեսեր
Ռամզես VI դամբարան[9] դամբարանի վերին մաս համարյա ամբողջական Ք․ա․ XII դարի կեսեր
Ռամզես VII դամբարան)[10] (1-ին) միջանցք 1-ին պատկերախումբ Ք․ա․ XII դարի II կեսեր
Ռամզես IX դամբարան[11] 1-ին և 2-րդ միջանցնքեր՝ սարկոֆագով սենյակը 1-5 պատկերախումբ (մասամբ) Ք․ա․ XII դարի վերջ
Թագուհու հուղարկավորության պապիրուսները Նեդջեմեթ 1, 2, 4 և 7 պատկերախմբեր (մասամբ) Ք․ա․ XI դարի կես
Թալիսման պապիրուս Բուտեխամոն մեկ տեսարան Ք․ա․ XI դարի կես
Մումիայի դիմակ (Լուվր կոնկրետ հայտնի չէ) մեկ տեսարան հավանաբար Ք․ա․ I հազարամյակ
Քաղաքապետի դամբարան Մոնտուեմխեթ հավանաբար ամբողջական (այժմ զգալիորեն վնասվել է) Ք․ Ա․ VII արի երկրորդ կես
Պետամենոֆիս քահանա-ընթերցողի դամբարան XVII—XIX սենյակներ և միջանցք ամբողջական Ք․Ա․. VII դարի երկրորդ կես
Հատված Ռոդա կղզուց առնվազն 1-ին և 2-րդ պատկերախումբ հավանաբար Ք․Ա․ I հազարամյակ
Ռազմական առաջնորդի սարկոֆագ Պետեիսե (Բեռլին N29)[12] կափարիչ մեկ տեսարան մոտավոր Ք․Ա․ IV դար
Սարկոֆագ արտաքին մասը՝ կափարիչ 1, 2, 5 и 6 պատկերախումբ (մասամբ) Ք․Ա․ IV դար

Քարանձավների Գրքի առաջին ամբողջական տարբերակը գտնվում է Օսիրիոնում։ Այդ տեքստերից վնասված էր միայն վերին մասի գրությունը։ Օսիրիոնը հատնագործվել է հանբաններ Ֆլինդերս Պիտերի և Մարգարետ Մյուրրերի կողմից, որվքեր այս տարածքներում պեղումներ են կատարել 1902-ից 1903 թվականներին։ Քարանձավների Գիրքը հայտնաբերվել է գլխավոր մուտքի ձախ պատին, իսկ հակառակ պատին պատկերված է եղել Դարպասների Գիրքը։

Ռամզես IV եղել է առաջին փարավոնը, ով իր դամբարանում տեղադրել է քարանձավների Գիրքը։ Առաջին և գործնականում ամբողջական Քարանձավների գիրքը հայտնաբերվել է Ռամզես VI դամբարանում, ներառյալ Օսիրիոնում բացակայող մասը։ Այն գտնվում է դարպասների Գրքի հակառակ կողմում դամբարանի սկզբնամասում, որը հիշեցնում է Օսիրիոնի նախագիծը։ Դամբարանի պատերը ամբողջովին պատված են Քարանձավների գրքի տեքստերում[2][13]։

Թարգմանությունը[խմբագրել | խմբագրել կոդը]

Քարանձավների գրքի որոշ արտահայտություններ առաջին անգամ թարգմանվել են Ռամզես VI դամբարանից Իպպոլիտո Ռազելլինի կողմից 1836 թվականին։ Շուտով նրա մասին գրել է նաև ժան-Ֆրանսուա Շամպոլյոնը, և շարունակել ու արել մի շարք թարգմանություններ[13]։ Այնուամնեայնիվ գիտնականները հետաքրքրված չէին այս գրքով, մինչև, գրեթե հարյուր տարի անց հայտնագործվեց երկրորդ ամբողջական տեքստը Օսիրիոնից։ 1933 թվականին Հենրի Ֆրանկֆորտը առաջին անգամ հրատարակեց այս գրքերի ամբողջական թարգմանությունը, Ադրիանա դե Բակայի օգնությամբ այս տարբերակի վրա հիմնաված[2]։

Տես նաև[խմբագրել | խմբագրել կոդը]


Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. 1,0 1,1 Hornung (1999), p. 83
  2. 2,0 2,1 2,2 The Book of Caverns
  3. Теологию Книги пещер и воображаемую топографию загробного мира в настоящее время исследует Даниэль Вернинг в проекте Topoi. The Formation and Transformation of Space and Knowledge in Ancient Civilizations (Берлин).
  4. Hornung (1999), p. 84
  5. Werning (2011), vol. I, pp. 5-8.
  6. The Book of Gates
  7. Werning (2011), vol. I, ch. II
  8. KV 2 (Rameses IV) — Theban Mapping Project
  9. KV 9 (Rameses V and Rameses VI) — Theban Mapping Project
  10. KV 1 (Rameses VII) — Theban Mapping Project
  11. KV 6 (Rameses IX) — Theban Mapping Project
  12. Galerie Photos : Sarcophage du général Padi-Iset — Neues Museum, Berlin (Allemagne)
  13. 13,0 13,1 Werning (2011), vol. I, p. 29.

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Գրականություն[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Erik Hornung: Die Unterweltsbücher der Ägypter, Zürich, München 1992, ISBN 3-7608-1061-6
  • Erik Hornung: Tal der Könige. Beck, München 2002, ISBN 3-4064-7995-2
  • Nicholas Reeves, Richard H. Wilkinson: Das Tal der Könige. Geheimnisvolles Totenreich der Pharaonen. Bechtermünz Verlag 2000, ISBN 3-8289-0739-3
  • Hornung, Erik (1999) (in German). The Ancient Egyptian Books of the Afterlife. David Lorton (translator). Cornell University Press.
  • Werning, Daniel A. (2011). Das Höhlenbuch: Textkritische Edition und Textgrammatik, I: Überlieferungsgeschichte und Textgrammatik, II: Textkritische Edition und Übersetzung [The Book of Caverns: Text critical edition and text grammar, I: Textual history and text grammar, II: Text critical edition and translation]. Göttinger Orientforschungen 48 (in German). 2 vols. Wiesbaden: Harrassowitz Verlag. ISBN 978-3-447-06635-8.